Կարտախենա (իսպ.՝ Cartagena das Índias կամ Cartagena), քաղաք Հարավային Ամերիկայում՝ Կոլումբիայի Հանրապետությունում։ Բոլիվարի անունը կրող դեպարտամենտի վարչական կենտրոնն է, բնակչության թվաքանակով Կոլումբիայի հինգերորդ և տարածաշրջանի երկրորդ բնակավայրը (Բառանկիլյայից հետո)։ Քաղաքի տնտեսության մեջ նշանակալից դեր են խաղում հատկապես ծովագնացությունը, ձկնեղենի արտադրությունը, նավթաքիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը[1][2]։

Բնակավայր
Կարտախենա
իսպ.՝ Cartagena de Indias
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ՀամայնքԲոլիվար
Հիմնադրված է1533 թ.
Մակերես572 կմ²
ԲԾՄ2±1 մետր
Բնակչություն914 552 մարդ (2020)
Ժամային գոտիUTC-5
Փոստային դասիչ130000
Պաշտոնական կայքcartagena.gov.co(իսպ.)
Կարտախենա (Կոլումբիա) (Կոլումբիա)##
Կարտախենա (Կոլումբիա) (Կոլումբիա)

Կոլումբիական Կարտախենան հիմնադրվել է 1533 թվականի հունիսի 1ին և անվանվել իսպանական նույնանուն քաղաքի պատվին։ Սակայն, ինչպես վկայում են հնագիտական պեղումների արդյունքները, մարդիկ այս վայրերում բնակություն են հաստատել դեռևս մեր թվականությունից չորս հազար տարի առաջ։ Գաղութատիրական ժամանակաշրջանում քաղաքը վճռորոշ դեր է խաղացել Ամերիկայում իսպանական կայսրության ընդարձակման գործում, եղել է փոխարքայի և նրա վարչակազմի նստավայր։ Կարտախենայի պատմական կենտրոնը, որ հայտնի է a cidade fortificada (բերդաքաղաք) անվամբ, 1959 թվականին Կոլումբիայում հռչակվել է ազգային ժառանգության օբյեկտ, 1984 թվականին էլ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ 2007 թվականին նրա ամրություններն ու ռազմական ճարտարապետությունը հռչակվել են «Կոլումբիայի չորրորդ հրաշալիք»[3][4]։

Պատմություն

խմբագրել

Պուերտո Օրմիգայի մշակույթը (cultura de Puerto Hormiga), որ բացահայտվել է Կարիբյան ծովի ափերին և մասնավորապես Սինու գետի դելտայից մինչև Կարտախենայի ծովածոց ընկած տարածաշրջանում, մարդկային հասարակության գոյության ու գործունեության թերևս առաջին վավերագրված արտահայտությունն է ժամանակակից Կոլումբիայի տարածքում։ Ըստ հնագետների գնահատականների՝ մեր թվականությունից մոտավորապես չորս հազար տարի առաջ ձևավորված այդ մշակույթը տարածված է եղել ներկայիս Բոլիվար և Սուկրե դեպարտամենտների սահմաններից ոչ հեռու։ Պեղումների ընթացքում այդտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ առարկաներ, որոնք պատրաստվել են մեր թվականությունից մոտավորապես չորս հազար տարի առաջ և համարվում են ամենահինը ողջ Ամերիկայում։ Ենթադրվում է, որ այս վայրերում նախադարյան համայնքների տարածման համար նպաստավոր պայմաններ են եղել մեղմ կլիման և ճոխ բնությունը, որոնք ապահովել են համեմատաբար հարմարավետ կեցություն, սննդի առատություն[5][6][7]։

Կարտախենային բնորոշ է արևադարձային խոնավ կլիման (օդի խոնավությունը հասնում է մոտավորապես 90%-ի)։ Անձրևառատ են հատկապես մայիս–հունիս և հոկտեմբեր–նոյեմբեր ամիսները։ Տիպական է նաև քամիների առկայությունը։

Կարտախենա (Ռաֆայել Նունյես մջազգային օդանավակայան) 1981–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.0
(104)
38.0
(100.4)
38.0
(100.4)
38.0
(100.4)
40.0
(104)
39.8
(103.6)
39.0
(102.2)
38.0
(100.4)
39.6
(103.3)
39.0
(102.2)
40.0
(104)
38.0
(100.4)
40.0
(104)
Միջին բարձր °C (°F) 30.6
(87.1)
30.7
(87.3)
30.8
(87.4)
31.2
(88.2)
31.5
(88.7)
31.8
(89.2)
31.8
(89.2)
31.8
(89.2)
31.5
(88.7)
31.2
(88.2)
31.2
(88.2)
30.9
(87.6)
31.2
(88.2)
Միջին օրական °C (°F) 26.7
(80.1)
26.8
(80.2)
27.1
(80.8)
27.8
(82)
28.3
(82.9)
28.5
(83.3)
28.3
(82.9)
28.4
(83.1)
28.3
(82.9)
28.0
(82.4)
27.9
(82.2)
27.2
(81)
27.8
(82)
Միջին ցածր °C (°F) 23.9
(75)
24.2
(75.6)
24.8
(76.6)
25.6
(78.1)
25.9
(78.6)
25.9
(78.6)
25.6
(78.1)
25.7
(78.3)
25.6
(78.1)
25.4
(77.7)
25.4
(77.7)
24.6
(76.3)
25.2
(77.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 19.0
(66.2)
19.0
(66.2)
19.0
(66.2)
19.5
(67.1)
19.0
(66.2)
19.0
(66.2)
20.0
(68)
18.0
(64.4)
18.5
(65.3)
19.0
(66.2)
19.0
(66.2)
18.5
(65.3)
18.0
(64.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 1.9
(0.075)
0.5
(0.02)
1.9
(0.075)
22.0
(0.866)
120.3
(4.736)
101.5
(3.996)
119.4
(4.701)
128.9
(5.075)
144.5
(5.689)
238.8
(9.402)
156.9
(6.177)
50.4
(1.984)
1087
(42,795)
Միջ. անձրևոտ օրեր 0 0 1 4 10 13 11 13 15 16 12 3 98
% խոնավություն 81 79 80 81 82 82 81 82 82 83 83 82 81
Միջին ամսական արևային ժամ 272.8 240.1 238.7 210.0 192.2 189.0 207.7 198.4 171.0 170.5 186.0 241.8 2518,2
Միջին օրական արևային ժամ 8.8 8.5 7.7 7.0 6.2 6.3 6.7 6.4 5.7 5.5 6.2 7.8 6.9
Տոկոս հնարավոր արևի լույս 75.9 66.6 63.8 56.6 49.3 49.5 52.9 51.4 46.8 46.2 53.2 67.7 56.66
աղբյուր: Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales[8][9][10]
Կարտախենայի կլիմայական տվյալներ
Ամիսը Հունվ Փետրվ Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտ Տար.
Ցերեկվա տևողությունը՝ ժամերով 12.0 12.0 12.0 12.0 13.0 13.0 13.0 12.0 12.0 12.0 12.0 12.0 12.2
Միջինը Ultraviolet index 11 12 12 12 12 12 12 12 12 12 11 10 11+
Source: Weather Atlas[11]

Ժողովրդագրություն

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1533200—    
15642,4−98.8%
15933,543+47.6%
16125,302+49.6%
16348,39+58.2%
164312,302+46.6%
169814,223+15.6%
170110,23−28.1%
173212,932+26.4%
176214,203+9.8%
177816,94+19.3%
179219,38+14.4%
ՏարեթիվԲնակ․±%
180323,402+20.8%
181129,32+25.3%
18215,392−81.6%
18328,001+48.4%
18424,221−47.2%
18536,403+51.7%
18678,32+29.9%
18707,68−7.7%
188213,994+82.2%
189017,392+24.3%
190021,22+22.0%
191229,922+41.0%
ՏարեթիվԲնակ․±%
191834,203+14.3%
192664,322+88.1%
193987,504+36.0%
1952123,439+41.1%
1967299,493+142.6%
1976312,52+4.3%
1985554,093+77.3%
1993725,072+30.9%
1999837,552+15.5%
2005893,033+6.6%
2018973,035+9.0%

Քույր քաղաքներ

խմբագրել

Կարտախենայի հետ բարեկամացած կամ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար դիմած քաղաքներ[12].

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://whc.unesco.org/en/list/285%7C título=Port, Fortresses and Group of Monuments, Cartagena - Colômbia |autor=UNESCO - WHC (անգլերեն)|acessadoem=02 de fevereiro de 2016}}
  2. http://whc.unesco.org/en/list/285/multiple=1&unique_number=319%7C título=Port, Fortresses and Group of Monuments, Cartagena - Map - Colômbia |autor=Google Maps - UNESCO - WHC (անգլերեն)|acessadoem=02 de fevereiro de 2016}}
  3. http://whc.unesco.org/en/list/285/documents/ | título=Porto, Fortificações e Conjunto de Monumentos de Cartagena |autor=UNESCO - WHC |acessadoem=29 de janeiro de 2016}}
  4. http://whc.unesco.org/fr/list/285/multiple=1&unique_number=319 | título=Cartagena |autor=Google Maps-UNESCO - WHC |acessadoem=1 de fevereiro de 2016}}
  5. http://www.lablaa.org/blaavirtual/arqueologia/arqueolo/cap4.1.htm Արխիվացված 2006-09-23 Wayback Machine |titulo=Biblioteca Luis Ángel Arango |publicado=Lablaa.org |data= |acessodata=2013-03-26}}
  6. http://pwp.supercabletv.net.co/garcru/colombia/Colombia/indios.html Արխիվացված 2013-04-25 Wayback Machine |titulo=Colombia Pais Maravilloso |publicado=Pwp.supercabletv.net.co |acessodata=2010-06-24}}
  7. http://www.uninorte.edu.co/divisiones/humanidades/arqueologia/proyectos/pro_pag_13-06.html Արխիվացված 2010-12-20 Wayback Machine |titulo=Universidad del Norte |publicado=Uninorte.edu.co |acessodata=2010-06-24}}
  8. «Promedios Climatológicos 1981–2010» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Promedios Climatológicos 1971–2000» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Tiempo y Clima» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Cartagena, Colombia – Monthly weather forecast and Climate data». Weather Atlas. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  12. |título=INFORMACIÓN DE CARTAS DE INTENCIONES HERMANAMIENTOS CON CARTAGENA DE INDIAS |url=http://cooperacion.cartagena.gov.co/index.php/noticias |editorial=Alcaldía de Cartagena |fechaacceso=3 de septiembre de 2017 |publicación= |urlarchivo=https://web.archive.org/web/20170904015159/http://cooperacion.cartagena.gov.co/index.php/noticias |fechaarchivo=4 de septiembre de 2017 }}
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտախենա (Կոլումբիա)» հոդվածին։