Ֆեդերիկա Մոգերինի (իտալ.՝ Federica Mogherini, հունիսի 16, 1973(1973-06-16)[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Ռենցիի կառավարության արտաքին գործերի նախարար (22 փետրվար — 31 հոկտեմբեր 2014), Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Յունկերի հանձնաժողովում (2014 թ. նոյեմբերի 1-ից)։

Ֆեդերիկա Մոգերինի
իտալ.՝ Federica Mogherini
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1973(1973-06-16)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՔաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Ֆլավիո Մոգերինի
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի արտաքին գործերի նախարար, High Representative of the Union for Foreign Affairs and Security Policy?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն[4], Democrats of the Left?, Դեմոկրատական ձախ ուժերի կուսակցություն և Italian Communist Youth Federation?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունIstituto Affari Internazionali?, European Leadership Network?, Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization Preparatory Commission?, Մյունխենի անվտանգության համաժողով և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքfedericamogherini.net
Ստորագրություն
Изображение автографа
 Federica Mogherini Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Իտալացի կինոնկարիչ և ռեժիսոր Ֆլավիո Մոգերինիի դուստրն է[7]։

Ավարտել է դասական վարժարան և որոշ ժամանակ աշխատել է զանգերի կենտրոնում։ Ուսումնասիրել է քաղաքականություն Հռոմի Լա Սապիենցա համալսարանում, ավարտական աշխատանքը ներկայացրել է քաղաքական փիլիսոփայություն առարկայից` իսլամում կրոնի և քաղաքականության կապերի թեմայով, Ֆրանսիայում` Էրազմուս ծրագրի շրջանակներում, Մոգերինիի անձնական բլոգի տեղեկություններով` Էքս-ան Պրովանսի` արաբական աշխարհի և Միջերկրածովյան երկրների հետազոտման և ուսումնասիրման ինստիտուտում (Istitut de Recherche e d’Etudes sur le Monde Arabe et la Méditerranée, IREMAM)[8][9], այնուամենայնիվ այս հապավումը օգտագործվում է նաև արաբական և մուսուլմանական աշխարհի հետազոտման և ուսումնասիրման ինստիտուտի համար (ֆր.՝ Institut de recherches et d’études sur le monde arabe et musulman)[10]:

1990-ական թվականներին իտալական զվարճանքի և մշակույթի ասոցիացիայի կազմում որպես կամավոր մասնակցել է ազգային և եվրոպական քարոզարշավների` ընդդեմ ռասիզմի և քսենոֆոբիայի։

Քաղաքական գործունեության սկիզբ

խմբագրել

1996թ. անդամագրվել է «Երիտասարդ ձախեր» կազմակերպությանը, 2001 թ. մտել է Ձախ դեմոկրատների ազգային խորհրդի կազմի մեջ, իսկ ավելի ուշ` նրանց Քաղաքական կոմիտե։ 2003 թ. սկսել է աշխատել կուսակցության արտաքին կապերի բաժնում, որտեղ պատասխանատու է եղել տարբեր շարժումների հետ կապերի համար, ավելի ուշ դարձել է բաժնի կոորդինատոր` զբաղվելով Իրաքի և Աֆղանստանի խնդիրներով, Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացով, եվրոպական սոցիալիստական կուսակցությունների, Սոցինտերնի և նրա մեջ մտնող կուսակցությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հետ հարաբերություններով։

2007 թ. անդամագրվել է Դեմոկրատական կուսակցությանը, 2009 թ. նրա քարտուղարությունում պատասխանատու է եղել հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության համար[11]։ 2013 թ. դեկտեմբերին ընդունվել է Դեմոկրատական կուսակցության Ազգային քարտուղարություն, Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (Istituto Affari Internazionali), Իտալիայի և ԱՄՆ-ի միջև կապերի խորհուրդ (Consiglio per le relazioni fra Italia e Stati Uniti), Միջուկային զենքի արգելման և չտարածման եվրոպական ցանց[12]։

Պառլամենտի պատգամավոր (2008-2014 թվականներ)

խմբագրել

2008 թ. խորհրդարանի 16-րդ ընտրություններով ընդգրկվել է Պատգամավորների պալատի կազմում (XVI Legislatura della Repubblica Italiana), հանդիսանալով 4-րդ հանձնաժողովի քարտուղար (պաշտպանություն)` 2008 թվականի մայիսի 22-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 12-ը և 2010 թվականի հոկտեմբերի 13-ից 2013 թվականի մարտի 14-ը մասնակցել է Արևմտաեվրոպական միության Պառլամենտական ժողովին` Պառլամենտական պատվիրակության կազմում` 2008 թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2011 թ. հունիսի 30-ը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Պառլամենտական ժողովին` պառլամենտական պատվիրակության կազմում` 2008 թ. սեպտեմբերի 24-ից 2013 թ. մարտի 14-ը[13]։

2013 թ. դարձել է 17-րդ խորհրդարանի պատգամավոր (XVII Legislatura della Repubblica Italiana): 2013 թ. հուլիսի 5-ից 2014 թ. ապրիլի 1-ը ներգրավված է եղել ՆԱՏՕ-ի պառլամենտական ժողովում իտալական պառլամենտական պատվիրակության կազմի մեջ (2013 թ. օգոստոսի 1-ից գլխավորել է պատվիրակությունը), 2013 թ. մայիսի 7-ից 2014 թ. հունիսի 27-ը եղել է 3-րդ հանձնաժողովի անդամ (արտաքին և ընդհանուր եվրոպական գործեր), 2013 թ. մայիսի 7-ից 2014 թ. փետրվարի 21-ը` 4-րդ հանձնաժողովի անդամ (պաշտպանություն), որտեղ փոխարինում էր արտաքին գործերի փոխնախարար Լապո Պիստելլիին (Lapo Pistelli), 2014 թ. հունիսի 27-ից հոկտեմբերի 30-ը` 14-րդ հանձնաժողովի անդամ (ԵՄ-ի հետ կապեր)։ 2014 թ. հոկտեմբերի 30-ին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցչի պաշտոնի ստանձման կապակցությամբ, պատգամավորի մանդատը հանձնեց Մարկո Բերգոնցիին (Marco Bergonzi)[14]:

Միջնորդական առաքելություն Կիևում (2014 թվականի փետրվար)

խմբագրել
 
Իտալիայի պատվիրակության ղեկավար Մոգերինին ՆԱՏՕ-ի պառլամենտական ժողովի նիստում, 2013թ. սեպտեմբերի 26

2014 թ. փետրվարի 10-ին Մոգերինին ՆԱՏՕ-ի պառլամենտական ժողովի պատվիրակության կազմում եկավ Կիև` նախագահ Յանուկովիչի և ընդդիմադիր ուժերի միջև բացահայտ կոնֆլիկտի կարգավորման միջնորդական առաքելությամբ։ Իր բլոգի գրառման մեջ նա այդ օրը վերնագրել է հետևյալ կերպ` «Կիևում, պարտված հեղափոխության մշուշի կենտրոնում» (A KIEV, TRA LE NEBBIE DI UNA RIVOLUZIONE PERDUTA), և այնտեղ գրել է խնդրի մասին իր տեսլականը` «արդարացված քաղաքացիական բողոքի ակցիան` ընդդեմ կոռումպացված իշխանության, հանգեցրել է քաոսային և անորոշ իրավիճակի, որը սպառնում է վերածվել աղետի»[15]։ 2014 թ. փետրվարի 17-ին Մոգերինին L'Unità թերթում հրապարակեց հոդված` ուկրաինական քաղաքական ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիների մասին, որտեղ պատկերել էր մասնատված ուկրաինական հասարակությունը, որի մի կեսը կողմնորոշված է դեպի Արևմուտք, մյուս կեսը` դեպի Ռուսաստան։ Եվրոպայի միակ հնարավոր քաղաքականությունը տվյալ իրավիճակում Մոգերինին համարում էր միջնորդությունը, որը կոչված էր կանխելու քաղաքացիական պատերազմի տանող միտումը։ Հիմնական խնդիրներն էին` բռնության կանխում երկու կողմերի միջև, քայլերի ձեռնարկում ընդդեմ զենքի տարածման, անօրինական գործողություններ կատարող բոլոր մեղավորների պատասխանատվության ենթարկում։ Ռուսաստանին Մոգերինին հորդորեց ավելի պատասխանատու մոտեցում ունենալ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մեջ[16]։

Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռենցիի կառավարությունում

խմբագրել

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

2014 թ. փետրվարի 22-ին տեղի ունեցավ Մոգերինիի երդման արարողությունը` որպես արտաքին գործերի նախարար Ռենցիի կառավարությունում[17]։

2014 թ. հոկտեմբերի 31-ին, կապված Մոգերինիի` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցչի պաշտոնին անցնելու հետ, արտաքին գործերի նոր նախարար դարձավ Պաոլո Ջենտիլոնին[18]։

Մերձավոր Արևելք

խմբագրել

2014 թ. հունիսի 7-ին Մոգերինինն այցելեց Տերբոլի սիրիացի փախստականների ճամբար` Բեկաայի հովիտում (Լիբանան) և կոչ արեց դադարեցնել ռազմական հակամարտությունը Սիրիայում։ Բեյրութում նա այցելեց Բուրջ-ալ-Բարաջնեի պաղեստինցի փախստականնների ճամբար և խոսեց ժնևյան կոնվենցիաների հիմքով Մերձավոր Արևելքի ճգնաժամի համար քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտության մասին։ Այցի ընթացքում Մոգերինին եղավ նաև Հորդանանում և Իսրայելում[19]։

Քաղաքական ճգնաժամ Ուկրաինայում

խմբագրել

Առաջին քայլեր

խմբագրել
 
Մոգերինին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 124-րդ ժողովի ժամանակ, Վիեննա, 2014 թ. մայիսի 5-6, (երկրորդ շարքի կենտրոնում)

2014 թ. մարտի 1-ին Մոգերինին ԵՄ արտաքին գործերի գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի և մյուս գործընկերների, այդ թվում` Ջոն Քերիի, Լորան Ֆաբիուսի և Ռադոսլավ Սիկորսկիի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում հայտարարեց Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորման անհրաժեշտության մասին[20]։

2014 թ. մարտի 2-ին Պալացցո Կիջիում տեղի ունեցավ Մատեո Ռենցիի, պաշտպանության նախարար Ռոբերտո Պինոտիի և Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ քննարկում` կապված Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի կողմից նախագահ Պուտինին` Ուկրաինա զորքեր մտցնելու թույլտվության որոշման ընդունումից հետո Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի զարգացման հետ։ Հանդիպման արդյունքի մասին հրապարակվել է վերջնական հայտարարություն` «Իտալիայի կառավարությունը աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանության պահպանումը»[21][22]։

2014 թ. մարտի 5-ին Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսում Մոգերինին նշեց, որ եկել է ժամանակը «իջեցնել տոնը» և, որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը չի հանդիսանում անհրաժեշտ միջոց, քանի որ երկխոսության շարունակման համար ճանապարհը բաց է մնում[23]։

2014 թ. մարտի 9-ին Մոգերինին հարցազրույցի ժամանակ հայտարարեց.

  Ուկրաինայում Պուտինի Ռուսաստանը պետք է կանգ առնի. մենք չենք կարող պատերազմի ռիսկի գնալ Եվրոպայում։ Հավատում եմ` ոչ ոք դա չի ուզում, բոլորը հույս ունեն, որ այդպիսի բան չի լինի, և դրա համար Ռուսաստանը պետք է կանգ առնի։ Հետո անհրաժեշտ կլինի սկսել այն գործընթացը, որի նպատակը միասնական Ուկրաինայի պահպանումն է` իր բոլոր քաղաքացիների ներգրավմամբ։  

Ղրիմի միացում Ռուսաստանին

խմբագրել
 
Մոգերինին նախագահ Օբամայի, պետքարտուղար Քերիի և եվրոպացի առաջնորդների հետ` Ուկրաինայի հարցի շուրջ ՆԱՏՕ-ի հանդիպմանը, Ուելս, 2014թ. սեպտեմբերի 4։

2014 թ. մարտի 17-ին, Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի Խորհրդի նիստի ժամանակ Մոգերինին ասաց, որ բաց է համարում դուռը Ռուսաստանի հետ երկխոսության համար, ինչպես նաև հայտարարեց․

  Այժմ մենք մշակում ենք միասնական պատասխան Ղրիմի հանրաքվեի հարցով, որը համարում ենք անօրինական և չհիմնավորված։  

2014 թ․ մարտի 23-ին «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցի ժամանակ Մոգերինին ասաց, որ Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի խախտմանը անհրաժեշտ է արձագանքել, բայց Ռուսաստանին հնարավոր չէ իզոլացիայի ենթարկել, և ուկրաինական ճգնաժամից հետո նա պետք է համաշխարհային քաղաքականությունում պահպանի պատասխանատու դաշնակցի կարգավիճակը[24]։

2014 թ․ ապրիլի 11-ին, այցով գտնվելով Ստոկհոլմում, Մոգերինին հարցազրույց տվեց Svenska Dagbladet թերթին, որի ժամանակ հայտարարեց, որ Իտալիան Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը գնահատում է որպես միջազգային իրավունքի խախտում, բայց, դրա հետ մեկտեղ, Ռուսաստանին չի համարում վերջնականապես «կործանված»։ Ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ճանապարհը պետք է փնտրել երկխոսության միջոցով․ եթե ԵՄ-ն կոնֆլիկտի մեջ հայտնվի Ռուսաստանի հետ, մի շարք եվրոպական երկրների վրա դա բացասական ազդեցություն կունենա[25][26]։

Անդրեա Ռոքելլիի և Անդրեյ Միրոնովի սպանություն

խմբագրել

2014 թ․ մայիսի 25-ին, Սլավյանսկի շրջանում իտալացի լրագրող Անդրեա Ռոքելլիի և նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովի զոհվելուց հետո, Մոգերինիի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսային բանակցությունների ընթացքում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով, երկու կողմերն էլ կողմ են արտահայտվել բռնության դադարեցմանը և Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական օպերացիայի անհապաղ վերացմանը։ Նույն օրը Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը իր ցավակցությունը հայտնեց լրագրողների մահվան կապակցությամբ և պահանջեց Ուկրաինայի իշխանություններից հետախուզություն անցկացնել դեպքի մանրամասները պարզելու համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ տեղի ունեցած նախագահական ընտրությունները կծառայեն իրավիճակի կայունացմանը[27][28][29][30]։ Զրույցից հետո նույն օրը Մոգերինիի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դեշիցայի անունից Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ հայտարարություն հրապարակեց, որտեղ մեջբերված էին Մոգերինիի հետևյալ խոսքերը․

  Մենք պայմանավորվել ենք Դեշիցայի և Լավրովի հետ խորհրդակցության, առավել կայուն երկխոսության կազմակերպման և բռնության դադարեցման անհրաժեշտության ուղղությամբ, ինչը թույլ կտա Ուկրաինային անցնել բարեփոխումների փուլ։  

Այց Կիև և Մոսկվա

խմբագրել
 
Բանակցություններ Վ․Վ․ Պուտինի հետ Կրեմլում, 2014թ․ հուլիսի 9։

2014 թ․ հուլիսի 7-ից 8-ը Մոգերինին այցով գտնվում էր Կիևում, որտեղ, հանդիպելով Տիմոշենկոյի, արտաքին գործերի նախարար Կլիմկինի, փոխնախարար Յացենյուկի և նախագահ Պորոշենկոյի հետ, հավաստիացրեց ուկրաինական իշխանություններին, որ կստանան միջազգային աջակցություն Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ համագործակցել ձգտելու ուղղությամբ։ Դոնեցկի ուկրաինական ուժայինների կողմից լայնամասշտաբ հարձակման հավանականությունը նա համարեց իրավիճակի վտանգավոր սրացում, բայց համոզվեց, որ նախագահ Պորոշենկոն պատրաստ է կրակի անհապաղ դադարեցման[31][32]։ 2014 թ․ հուլիսի 9-ին Մոգերինին այցելեց Մոսկվա՝ Դոնբասում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, և այնտեղ մնաց մինչև հուլիսի 11-ը՝ հանդիպելով արտաքին գործերի նախարար Լավրովի և նախագահ Պուտինի հետ։ Նա հայտարարեց, որ ԵՄ քաղաքականությունը կայանում է ոչ թե ինչ-որ մեկի դեմ պայմանավորվածություն ստեղծելու, այլ միասնաբար գործելու մեջ։ Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի և Իտալիայի շահերը համընկնում են․ «մենք գիտենք, որ Ձեր երկիրը գիտակցում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»։ Այցի ամփոփման մամլո ասուլիսի ժամանակ Մոգերինին հայտարարեց Կիևի իշխանությունների և ինքնավարության ձգտող ապստամբների կողմից, առանց նախապայմանների, կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջազգային դիտորդների կողմից իրավիճակի կայունացման և հակամարտող կողմերի միջև գործողությունների վերահսկման անհրաժեշտության մասին[33][34]։

Իրաքի 2014 թվականի ռազմական հակամարտություն

խմբագրել

Կապված ԻԼԻՊ-ի՝ Իրաքի հյուսիսային շրջաններ հարձակման և Իրաքում քուրդ և քրիստոնյա խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրության տարածման հետ՝ Մոգերինին 2014 թ․ օգոստոսի 11-ին հանդես եկավ քրդական իշխանություններին բոլոր հնարավոր, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրման անհրաժեշտության մասին կոչերով[35][36]։

Միջադեպ Հնդկաստանում՝ կապված իտալական ծովային հետևազորի հետ

խմբագրել

2014 թ․ սեպտեմբերի 12-ին հնդկական իշխանությունների կողմից Հնդկաստանի քաղաքացիների սպանության մեջ մեղադրվող երկու իտալացիների արտահանձնման հետ կապված պառլամենտական լսումների ժամանակ Մոգերինին հայտարարեց, որ պատրաստ է միջազգայնացնել դիվանագիտական կոնֆլիկտը[37]։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ

խմբագրել

Նշանակում

խմբագրել

2014 թ․ հուլիսի 14-ին հաղորդագրություն տարածվեց, որ Մոգերինիի թեկնածությունը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցչի պաշտոնում արգելափակված է Արևելյան Եվրոպայի երկրների (առաջին հերթին Լեհաստանի, Էստոնիայի և Լատվիայի) կողմից, ովքեր անհանգստացած էին Մոգերինիի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի խիստ ռուսամետ քաղաքականությամբ (մասնավորապես նրանց կողմից «հարավային հոսք» նախագծի աջակցությունը)[38][39]։ Այնուամենայնիվ, այս պաշտոնի նշանակումը մտնում է Եվրախորհրդի սոցիալիստական ֆրակցիայի լիազորությունների մեջ, որը լիովին աջակցում էր Մոգերինիի թեկնածությունը[40]։ Մատեո Ռենցին այդ հարցի շուրջ անձամբ էր վարում հեռախոսային բանակցությունները Անգելա Մերկելի հետ։ Քանի որ պաշտոնապես նշանակման շուրջ անհամաձայնության պատճառը համարվում էր բացառապես Ֆեդերիկայի երիտասարդ տարիքը, Ռենցին Գերմանիայի կանցլերին հայտնեց․« Եթե Մոգերինին չափազանց երիտասարդ է՝ մենք առաջ կքաշենք Մասսիմո Դալեմայի թեկնածությունը[41]»։ Նշանակման գործում որոշակի ազդեցություն է ունեցել նաև գենդերային բալանսի պահպանման հարցը։ Մոգերինիի նշանակումը Ռենզիի կողմից ներկայացվել է որպես միջազգային հաղթանակ և լրագրողների կողմից վերնագրվել՝ «Ռենզի-ԵՄ 1:0»։

Ծրագիր

խմբագրել

2014 թ․ սեպտեմբերի 2-ին Մոգերինին Եվրախորհրդի արտաքին գործերի հանձնաժողովին ներակայացրեց ԵՄ արտաքին քաղաքական գործունեության ծրագիր, ինչպես նաև հայտնեց Միլանում ԵՄ 28 անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների ոչ-ֆորմալ հանդիպման արդյունքների մասին։ Նա հայտարարեց ԻԼԻՊ-ի խնդրի քաղաքական կարգավորման ցանկացած ձևի բացառման մասին, աջակցեց Գազայի հատվածում կրակի դադարեցման համաձայնագիրը, ինչպես նաև հայտնեց Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի քաղաքական կարգավորման, այդ թվում՝ այդ տարածաշրջան Ռուսաստանի տարածքով մարդկանց և զինամթերքի տեղափոխման դադարեցման անհրաժեշտության մասին, և անհրաժեշտ համարեց ծրագրային փաստաթղթում փոխել արտահայտությունը, որ Ռուսաստանը մնում է ԵՄ-ի ռազմավարական դաշնակիցը։ Մասնավորապես, Մոգերինին հետևյալ կերպ բնութագրեց Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները․

  Ռուսաստանը հանդիսանում է համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով ռազմավարական ակտոր (գործող սուբյեկտ, անհատ, կազմակերպություն, սոցիալական խումբ կամ կառույց, որի գործողությունների ուղղված են մնացածի դեմ), բայց նա այլևս ռազմավարական դաշնակից չէ։  

2014 թ․ հոկտեմբերի 6-ին Եվրախորհրդի նիստում Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ Մոգերինին հայտարարեց, որ անհրաժեշտ է խոչընդոտել Ռուսաստանի և Ղրիմի միջև ցամաքային տրանսպորտային միջանցքի ստեղծումը[42], բայց նաև կրկնեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին սեպտեմբերի 2-ին իր կողմից արված հայտարարությունը, և հավելեց, որ ԵՄ-ն պետք է վերանայի մոտակա 5 տարիների ընթացքում Ռուսաստանի հանդեպ իր քաղաքականությունը։ Պառլամենտականների այն հարցին, թե ինչպես է պատրաստվում հարաբերություններ կարգավորել ռուսական արջի հետ, Մոգերինին պատասխանեց․

  Ես մեծ փորձ չունեմ արջերի հետ․․․Ինչ վերաբերում է Ռուսաստանին, անհրաժեշտ է կոշտության և դիվանագիտության համակցություն։ Թե այս երկուսից որը կգերակշռի, կախված է արջի պահվածքից։  


Ուկրաինայի ճգնաժամ

խմբագրել

2014 թ․ նոյեմբերի 4-ին Մոգերինին դատապարտեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ընտրությունների անցկացումը և հայտնեց, որ այս գործողությունները կխոչընդոտեն Մինսկի համաձայնագրի՝ հակամարտող կողմերի միջև երկխոսության սկսման մասին կետերի իրականացմանը[43]։

2014 թ․ նոյեմբերի 6-ին Մոգերինին ելույթ ունեցավ Իտալիայի խորհրդարանում՝ ԵՄ արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության քաղաքականության կոնֆերանցի ժամանակ։ Մոգերինին խոստովանեց, որ Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ ԵՄ-ն սխալներ է թույլ տվել, և խնդրի լուծումը կարելի է գտնել միայն ճգնաժամի պատճառների հայտնաբերման դեպքում։ Մոգերինիի կարծիքով ելք պետք է փնտրել Ուկրաինայի՝ ժողովրդավարացման անցման գործընթացի աջակցության և տարածքային ամբողջականության պահպանման ուղիներով, բայց նաև անխուսափելի է երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Մինսկի համաձայնագրի հիմքով։ Ցանկացած դեպքում ԵՄ հաջորդ սխալը կարող է դառնալ եվրոպական պետությունների մեկուսացմանն ուղղված ռուսական քաղաքականության թակարդն ընկնելը[44]։

2014 թ․ նոյեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ չընդունվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին որոշումը, բայց Ֆեդերիկա Մոգերինիին հանձնարարվեց մինչև ամսվա վերջ պատրաստել Դոնբասի շարժման առաջնորդների ցուցակ՝ նրանց դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու համար[45]։

2014 թ․ նոյեմբերի 24-ին ավստրիական Kurier թերթը մոգերինիի մասնակցությամբ հարցազրույց հրապարակեց, որտեղ նա հայտարարեց, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության վերականգնումը լավատեսական փոփոխություն կմտցներ քաղաքական իրավիճակում։ Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն ինչ քայլեր է սպասում Ուկրաինայից, Մոգերինին ասաց․

  Հարգանքներս մարդկանց մշակույթին և լեզվին, Արևելքի ինքնավար կարգավիճակին և կառուցողական բարեփոխումներին։ Կան բազմաթիվ փախստականներ այդ տարածաշրջանից, մարդասիրական օգնությունը ծայրահեղ անհրաժեշտություն է։ Ինչ-որ բան պետք է ձեռնարկվի կոռուպցիայի դեմ, տնտեսությունը պետք է նորից աճ գրանցի։ Ուկրաինան կրում է փոփոխությունների ամբողջ պատասխանատվությունը։  

Նույն օրը Մոգերինիի մամլո խոսնակ Մայա Կոսյանչիչը հրաժարվեց ինքնավար կարգավիճակի մասին արտահայտությունից՝ նշելով, որ խոսքը գնում էր միայն Մինսկի համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի ապակենտրոնացման մասին, և Մոգերինին հարցազրույցը տվել է մինչը ԵՄ արտաքին գործերի գլխավոր ներկայացուցչի պաշտոնին նշանակվելը[46]։

2016 թ․ մարտի 18-ին Մոգերինին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ԵՄ-ի անունից կոչ արեց ՄԱԿ-ին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված 2014 թ․ Ղրիմի՝ Ռուսաստանին միացման հետ[47]։

Միգրացիոն ճգնաժամ

խմբագրել

2015 թ․ սեպտեմբերի 15-ին, Եվրախորհրդում եվրոպական միգրացիոն ճգնաժամի հարցի շուրջ ելույթ ունենալու ժամանակ Մոգերինին դատապարտեց մի շարք երկրների՝ իրենց տարածք ներգաղթյալների մուտքը սահմանափակելու քաղաքականությունը։ Նա հայտարարեց, որ ոչ մի պատ կամ ցանկապատ չի կարող կանգնեցնել մարդկանց, ովքեր փրկում են իրենց երեխաներին ստրկությունից և մահացու վտանգից[48]։

Համաձայնություն իրանական միջուկային ծրագրի շուրջ

խմբագրել
 
Մոգերինին՝ «Իրանյան գործարքի» մասնակից-անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ Ռուսաստանի ներկայացուցչի բացակայությամբ (Վիեննա, 2015 թ․ հուլիսի 14)։

2015 թ․ ապրիլի 2-ին Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ի անունից պաշտոնապես հայտարարեց վեց երկրների խմբի և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի սահմանափակման հիմնական պարամետրերի մասին համաձայնագրի ստորագրման մասին[49]։

2015 թ․ հուլիսի 14-ին Վիեննայում Ֆեդերիկա Մոգերինիի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց իրանական միջուկային ծրագրի սահմանափակման մասին միասնական համապարփակ գործողությունների պլան (այսպես կոչված «իրանական գործարք»)[50]։

2016 թ․ հունվարի 16-ին Ֆեդերիկա Մոգերինին և Մոհամմադ Զարիֆը Վիեննայում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացման սկզբի և նրանից բոլոր միջազգային և միակողմանի ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների վերացման մասին։ Մոգերինին համաձայնագիրը պատմական անվանեց, ինչպես նաև նշանակալից և արդարացի, որը համաձայնում էր բոլոր կողմերի պահանջներին[51]։

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու և Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին նախագահ Թրամպի 2018 թ․ մայիսին կայացրած որոշումից հետո Մոգերինին հայտարարեց, որ եվրոպական կազմակերպություններին ԱՄՆ-ի ճնշումներից պաշտպանելու ԵՄ-ի մտադրության մասին, ինչպես նաև իրավաբանական անձ ստեղծելու մտադրության մասին՝ Իրանի հետ ֆինանսական օպերացիայի ընթացքի ապահովման համար[52]։

Հայաստանի և Հարավային Կովկասի հետ հարաբերություններ

խմբագրել

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններին, Իտալիան տնտեսական, էներգետիկ ոլորտում սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ստորագրվել է Տրանսադրիակտիկ գազամուղի (TAP) կառուցման շուրջ համաձայնագիր, որը ադրբեջանական գազը պետք է մատակարարի Իտալիա։ Դրա հետ մեկտեղ Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ սովորաբար հանդես է գալիս հավասարակշռված մոտեցմամբ։ Սակայն Մոգերինիի նախարարության օրոք սկանդալ բարձրացավ 2018 թ. հուլիսի 14-ին Իտալիա Իլհամ Ալիևի կատարած այցի շուրջ, երբ այցի արդյունքում ադրբեջանական կողմը հրապարակեց համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ իբրև թե Իտալիան Ադրբեջանի հետ մեկտեղ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին՝ հիմնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ եվրոպական մյուս երկրների մոտ որոշակի տարակուսանք առաջացրեց այն հանգամանքը, որ Իտալիայի ԱԳ նախարար Մոգերինին երկու օր որևէ կերպ չէր արձագանքում Ադրբեջանի հայտարարությանը՝ նշելով, որ համատեղ փաստաթղթի վրա աշխատանքը շարունակվում է։ Միայն երկու օր անց Իտալիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, որ «Իտալիան անխոս ընդունում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքները և Հռոմի ու Բաքվի փոխադարձ պարտավորությունները պետք է կենտրոնացվեն հակամարտության խաղաղ կարգավորման վրա` հենվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև բանակցային գործընթացի վրա` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարությամբ»։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպը կարող էր բացասական ազդեցություն ունենալ Մոգերինիի կարիերայի հնարավոր աճի վրա և դիտարկվել որպես հակադրում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը[53]։

2019 թ. մարտի 5-ին Մոգերինին Բրյուսելում հանդիպում ունեցավ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ժամանակ Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով[54]։

2019 թ. հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի ժամանակ Մոգերինին հայտարարեց, որ ՀՀ-ի հետ վերջին մեկ տարվա հարաբերությունները գերազանց են.[55]

  Ես կարող եմ հստակ գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես այն գերազանց կգնահատեմ...Ակնհայտ է` կողմերը նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել։  

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է Մաթեո Ռեբեզանիի՝ Վալտեր Վելտրոնի ուղեկցի հետ, ունի երկու դուստր՝ Քաթերինան (2005 թ․) և Մարթան (2010 թ․)։ Լսում է Դանիելե Սիլվեստերի և Վասկո Ռոսսի երգերը, սիրում է Պաբլո Ներուդայի բանաստեղծությունները[12]։ Տիրապետում է անգլերենին։ Համաձայն իր իսկ համոզման՝ Մոգերինին սահուն խոսում է ֆրանսերեն, մասամբ՝ իսպաներեն, շատ է սիրում ճանապարհորդել, կարդալ վեպեր (մասնավորապես՝ քրեական), ժամանակ անցկացնել ընտանիքի և մոտ ընկերների հետ[8]։ Մոգերինիի քաղաքական հաջող կարիերան որոշները կապում են Վելտրոնի հովանավորության հետ՝ բացատրելով դա նրանց վաղեմի ծանոթության հետ, մասնավորապես՝ Ֆեդերիկայի մորաքույրը՝ սցենարիստ Իզա Մոգերինին, եղել է Վելտրոնի մոր մոտ ընկերուհին[56]։

Ճանաչում

խմբագրել

2016 թ․ հունիսին ամերիկյան Ֆորբս ամսագիրը հրապարակեց 2015 թ․ 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որտեղ Ֆեդերիկա Մոգերինին զբաղեցնում էր 19-րդ հորիզոնականը[57]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.workwithdata.com/person/mogherini-federica-1973
  5. KULTURSTIFTUNG KAISER OTTO MAGDEBURG
  6. https://nagrada.srs.kg/site/person/58296
  7. «Federica Mogherini, ministro degli Esteri» (իտալերեն). Quotidiano.net. 2014 թ․ փետրվարի 21. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  8. 8,0 8,1 «Chi sono» (իտալերեն). BlogMog.it. 2014 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  9. «Fedrica Mogherini» (իտալերեն). ANSA. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  10. «[[:fr:Institut de recherches et d'études sur le monde arabe et musulman|Institut de recherches et d'études sur le monde arabe et musulman]] (IREMAM)» (ֆրանսերեն). Официальный сайт. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  11. «Federica Mogherini, chi è il nuovo ministro degli Esteri» (իտալերեն). NanoPress. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  12. 12,0 12,1 Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 26). «Federica Mogherini» (իտալերեն). Corriere della Sera: Cinquantamila Giorni. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  13. «MOGHERINI Federica - PD: Scheda del deputato (XVI Legislatura)» (իտալերեն). Camera dei Deputati. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  14. «MOGHERINI Federica - PD Scheda del deputato (XVII Legislatura)» (իտալերեն). Camera dei Deputati. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  15. «A KIEV, TRA LE NEBBIE DI UNA RIVOLUZIONE PERDUTA» (իտալերեն). BlogMog.it. 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  16. Federica Mogherini (2014 թ․ փետրվարի 17). «Come muoversi in un'Ucraina divisa a metà» (PDF) (իտալերեն). L'Unità. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  17. «Governo Renzi (dal 22/02/2014)» (իտալերեն). Governo Italiano. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  18. «Esteri, Gentiloni nuovo ministro. «Scelta fatta nelle ultimissime ore»» (իտալերեն). Corriere della Sera. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Mogherini tra i rifugiati siriani: "Fermare la guerra è un dovere"» (իտալերեն). la Stampa. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  20. «Mogherini: garantire unità Ucraina» (իտալերեն). TGCom24. 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  21. «Crimea occupata dai soldati russi. I Grandi della Terra condannano Mosca» (իտալերեն). Corriere della Sera. 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  22. «Ucraina, Renzi: «La violazione della sovranità è inaccettabile»» (իտալերեն). il Messaggero. 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  23. «Ucraina, Mogherini: "Le sanzioni alla Russia oggi non sono necessarie"» (իտալերեն). RAI News. 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  24. Paolo Valentino (2014 թ․ մարտի 23). ««La Russia torni a cooperare»» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  25. «Ucraina: Mogherini, dialogo con Russia per non mettere in pericolo Ue» (իտալերեն). ASCA. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  26. «Ucraina, Mogherini: "Non diamo per scontato che la Russia sia persa"» (իտալերեն). TMNews. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  27. «МИДы РФ и Италии заявили о необходимости "безотлагательно свернуть" операцию Киева на Юго-Востоке». Regnum. 2014 թ․ մայիսի 25. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  28. «СООБЩЕНИЕ ДЛЯ СМИ о телефонном разговоре Министра иностранных дел России С. В. Лаврова с Министром иностранных дел Италии Ф. Могерини». МИД РФ. 2014 թ․ մայիսի 25. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  29. «Ucraina: Mogherini, grande dolore per morte Rocchelli» (իտալերեն). Ministero degli affari esteri. 2014 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  30. «Rocchelli, condoglianze Lavrov-Mogherini» (իտալերեն). ANSA. 2014 թ․ մայիսի 25. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  31. «Ucraina: Mogherini a Kiev, serve cessate il fuoco bilaterale» (իտալերեն). ANSA. 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  32. «Staffetta Kiev-Mosca della Mogherini per una tregua in Ucraina» (իտալերեն). Europa Quotidiano. 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  33. «Mogherini a Mosca: "L'Ue non è contro nessuno"» (իտալերեն). RaiNews. 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  34. Luciano Lago (2014 թ․ հուլիսի 11). «La ministra Mogherini a Mosca proferisce "dichiarazioni generiche" sulle aree di crisi» (իտալերեն). RaiNews. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  35. «Iraq, pericolo golpe: al-Maliki schiera le truppe a Bagdad. E la Corte gli dà ragione» (իտալերեն). la Repubblica. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  36. «Iraq nel caos, a Baghdad rischio colpo di Stato» (իտալերեն). la Stampa. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  37. «Mogherini, per marò pronta internazionalizzazione» (իտալերեն). ANSA. 2014 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  38. Luigi Offeddu (2014 թ․ հուլիսի 14). «Un veto da Est contro Mogherini. «È troppo amica della Russia»» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  39. «Mogherini sì, Mogherini no?» (իտալերեն). la Stampa. 2014 թ․ հուլիսի 14. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  40. «Ue, "una decina di paesi" contro Mogherini agli Esteri. Ma il governo: "Non ci fermeranno"» (իտալերեն). la Repubblica. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  41. Alberto D'Argenio (2014 թ․ հուլիսի 16). «Ue, la sfida di Renzi: "Se salta Mogherini, noi candidiamo D'Alema"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  42. Денис Дубровин (2014 թ․ հոկտեմբերի 6). «Будущий глава дипломатии ЕС: нельзя позволить России создать сухопутный коридор с Крымом». ИТАР-ТАСС. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  43. «EU says Ukraine rebel vote risks 'closing' window for peace» (իտալերեն). France 24. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  44. «Mogherini: Sull'Ucraina abbiamo commesso degli errori, ne dovremo discutere» (իտալերեն). EU News. 2014 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  45. «Russia espelle diplomatici Polonia e Germania. Merkel: "Mosca mette a rischio pace in Europa"» (իտալերեն). la Repubblica. 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  46. «The representative of Mogherini: we are not asking for autonomy of Donbass, the news is distorted» (անգլերեն). Европейская правда. 2014 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  47. «Заявление Верховного Представителя ЕС от имени Европейского Союза касательно Крыма». Европейская служба внешних связей. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  48. «Migranti, Mogherini: "Nessun muro fermerà chi scappa dalla schiavitù"» (իտալերեն). RAI News. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  49. «Iran talks: 'Crucial decision', says EU's Federica Mogherini» (անգլերեն). BBC News. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  50. «Iran deal 'a sign of hope for the entire world' - Mogherini» (անգլերեն). BBC News. 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  51. «Iran, via libera all'accordo sul nucleare: «Intesa giusta ed equa»» (իտալերեն). Corriere della Sera. 2016 թ․ հունվարի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  52. «ЕС создаст юрлицо для финансовых расчетов с Ираном». Интерфакс. 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  53. «ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի․ քաղաքական դիմանկար». europeanintegration.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  54. «ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության վարչապետ». www.primeminister.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  55. http://www.panarmenian.net/eng/news/269920/
  56. Paolo Valentino (2014 թ․ օգոստոսի 30). «Mogherini, dal Trivial a Veltroni: i primi passi dell'aspirante Lady Pesc» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  57. «The World's 100 Most Powerful Women» (իտալերեն). Forbes. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկա Մոգերինի» հոդվածին։