Հունվարի 10
թվական
(Վերահղված է 10 հունվարիից)
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Հունվարի 10, տարվա 10-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 355 (նահանջ տարիներին՝ 356) օր։
Դեպքեր
խմբագրել- մ.թ.ա. 49 - Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը։ «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։
- 1863 - Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
- 1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը։
- 1920 - Սկսեց գործել Ազգերի լիգան, որի պատմության մեջ առաջին նիստում վավերացվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ազդարարող Վերսալյան պայմանագիրը։
- 1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը~
- 2001 - Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս)։ 5 օր անց Wikipedia-ն ինքնուրույն կայք է դառնում։
- 1776թ.-ի այս օրը Թոմաս Փեյնը հրապարակեց Common Sense-ը, 50 էջանոց բրոշյուր, որը մի քանի ամսվա ընթացքում վաճառեց ավելի քան 500,000 օրինակ և կոչ արեց անկախության պատերազմ, որը կդառնա ամերիկյան հեղափոխություն։
Ծնունդներ
խմբագրել- 1283 - Օշին Ա,Կիլիկիայի հայոց թագավոր
- 1846 - Սերովբե Տերվիշյան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
- 1902 - Վրույր Ղազարյան, հայ խորհրդային անասնաբույժ
- 1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
- 1938 - Դոնալդ Կնուտ, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ
- 1945 - Սըր Ռոդ Սթյուարթ, բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ
- 1948 - Միշա Մայսկի, հրեա թավջութակահար
- 1949 - Ռազմիկ Գրիգորյան (պատգամավոր), Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
- 1955 - Խորեն Հովհաննիսյան, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ
- 1955 - Ֆրանկո Տանկրեդի, իտալացի ֆուտբոլիստ
- 1957 - Հայկազ Նավասարդյան, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն
- 1958 - Հրանտ Թոխատյան, հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ
Մահեր
խմբագրել- 976 - Հովհաննես Չմշկիկ, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (ծ. 925 թ.)։
- 1778 - Կարլ Լինեյ, շվեդ բնագետ և բժիշկ։
- 1951 - Սինքլեր Լյուիս, ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակ ստացած առաջին ամերիկացին (1930 թվական), (ծ. 1885)
- 1971 - Կոկո Շանել, ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիրը (ծ. 1883)
- 1977 - Աշիկ Մանուկյան, խորհրդային տնտեսագետ։
- 1986 - Յարոսլավ Սեյֆերտ, չեխ գրող, լրագրող։ 1984 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի (ծ. 1901)
- 2016 - Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ (ծ. 1947)