Արցախի քաղաքական կարգավիճակ
Արցախի քաղաքական կարգավիճակը մնում է չլուծված 1991 թվականին Ադրբեջանի անկախ պետության ճանաչումից ի վեր։ Խորհրդային Միության ժամանակ այն Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության էթնիկական հայկական ինքնավար մարզն էր, սակայն ԽՍՀՄ փլուզումն ուղեկցվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու ձգտող տեղի հայերի և դրան դեմ հանդիսացող ադրբեջանցիների միջև հակամարտությամբ։ Հակամարտությունը շուտով վերածվել է Արցախյան ազատամարտի, որի արդյունքում Ղարաբաղը, ինչպես նաև 7 հարակից շրջանները անցել են Հայաստանի դե ֆակտո երկրորդ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը։ Բանակցությունները տեղի են ունեցել էպիզոդիկորեն հետագա տասնամյակների ընթացքում, որոնց ընթացքում Հայաստանի / Արցախի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ գերակշռում էր հրադադարը (թեև առանց խաղաղապահ ուժերի մասնակցության)։ Թուրքիան և Ադրբեջանը փակել են Հայաստանի և Արցախի հետ իրենց սահմանները և այլ դիվանագիտական քայլեր են ձեռնարկել նրանց մեկուսացնելու համար։ Մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլ մարմիններ հանդես են եկել տարբեր հայտարարություններով և առաջարկել են երկխոսության նախաձեռնություններ, սակայն դրանցից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը Թուրքիայի աջակցությամբ մտել են Արցախի կողմից գրավված տարածքներ և գրավել տարածաշրջանի հարավային կեսը, ներառյալ Շուշին։ Հայաստանը (բանակցություններ վարելով նաև Արցախի անունից) ստիպված է եղել զիջել լրացուցիչ տարածքներ, որպեսզի պահպաներ Ստեփանակերտը և բուն Արցախի հյուսիսային կեսը տեղական հայկական վերահսկողության ներքո (և ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո)։ Այս կրճատ տարածաշրջանի քաղաքական կարգավիճակը չի որոշվել համաձայնագրում և մնում է չլուծված։
Անկախության ճանաչում
խմբագրելՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետություններ
խմբագրելՊետություն | Ճանաչման ամսաթիվ | Նշումներ |
---|---|---|
Աբխազիայի Հանրապետություն | Նոյեմբերի 17, 2006 | Փոխադարձ ճանաչում |
Հարավային Օսիայի Հանրապետություն | Նոյեմբերի 17, 2006 | Փոխադարձ ճանաչում |
Մերձդնեստր | Հուլիսի 4, 2001 կամ մինչ այդ[1] | Փոխադարձ ճանաչում |
ԱՄՆ նահանգներ
խմբագրելԸնդունվել է Արցախի ճանաչման մասին օրինագիծը | Մերժել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին օրինագիծը | Մերժել է Արցախի ճանաչման մասին օրինագիծը | Ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին օրինագիծը |
---|---|---|---|
Կալիֆոռնիա (Մայիս, 2014)[2][3] Ջորջիա (Մարտ, 2016)[4]
Հավայի (Մարտ, 2016)[5] Լուիզիանա (Մայիս, 2013)[6] Մեն (Ապրիլ, 2013)[7] Մասաչուսեթս (Օգոստոս, 2012) Միչիգան (Սեպտեմբեր, 2017)[8] Ռոդ Այլենդ (Մայիս, 2012)[9] |
Կենտուկի (Մարտ, 2016)[12] Միսսիսիպի (Ապրիլ, 2014)[13]
Հարավային Դակոտա (Փետրվար, 2014)[14] Թենեսի (Մարտ, 2014)[14] |
Վերմոնտ (Ապրիլ, 2014)[15] | Արիզոնա (Հունվար, 2014)[16] Նյու Մեքսիկո (Փետրվար, 2014)[17] |
Մինչ Կալիֆորնիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղը 2014 թվականի մայիսին, նահանգում երեք տեղ այն արդեն ճանաչվել էր․
- Ֆրեզնո շրջան (Ապրիլ, 2013)[18][19]
- Հայլենդ (Նոյեմբեր, 2013)[18][20]
- Լոս Անջելես (Հունվար, 2014)[21]
Քույր քաղաքներ են Հայլենդը և Բերձորը, ինչպես նաև Մոնթեբելլոն և Ստեփանակերտը[22]։
2016 թվականի ապրիլի 20-ին Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքը ճանաչել է Արցախը[23]։ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը[24]։
2020 թվականի դրությամբ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է նաև․
- Ֆորտ Լի[25]
- Գլենդել[26]
- Ֆոուլեր[27]
- Ինգլվուդ Քլիֆս[28]
- Քլարկ շրջան[29]
- Ռիջֆիլդ[30]
- Քլիֆսայդ Փարկ[31] վարչական միավորները։
Ավստրալիա
խմբագրել2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը[32], սակայն 2015 թվականի նոյեմբերին Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Ավստրալիայի դաշնային կառավարությունը չի ճանաչում այն և պաշտպանում է Ադրբեջանի հավակնություններն այդ տարածքի նկատմամբ[33]։ 2017 թվականին Ավստրալիայի կանաչների կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը[34][35]։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ուիլոուբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը[36]։
Կանադա
խմբագրել2020 թվականի սեպտեմբերին Հայ-ադրբեջանական պատերազմի բռնկումից հետո սենատոր Լեո Հաուսակոսը կոչ է արել Կանադային ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն[37]։
2020 թվականի նոյեմբերի 5-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը[38]։
Ֆրանսիա
խմբագրելԱրցախի անկախությունը ճանաչում են Ալֆորվիլլ[39], Լիմոնեստ[40] և Վիեն[41] քաղաքները։ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացվել 2020 թվականի հոկտեմբերի 14-ին[42]։
2020 թվականի նոյեմբերի 18-ին Փարիզի խորհուրդը՝ քաղաքի օրենսդիր մարմինը, ճանաչել է Արցախի անկախությունը և կոչ է արել ֆրանսիական կառավարությանը հետևել իր օրինակին[43]։
2020 թվականի նոյեմբերի 21-ին Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը[44]։ 2020 թվականի նոյեմբերի 24-ին Դեսին Շարպ քաղաքը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախը[45]։
2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Արցախի անկախությունը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել[46]։ Սակայն Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»[47]։
Գվատեմալա
խմբագրելԳվատեմալայի Սայաշե քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը և սատարել է ազատ և ինքնիշխան պետության ստեղծմանը[48]։
Իտալիա
խմբագրել2020 թվականի հոկտեմբերի 15-ին Իտալիայի Միլան քաղաքը դարձել է առաջին եվրոպական խոշոր քաղաքը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը[49]։ Պալերմոյի[50], Ազոլոյի[51], Չերկիարա դի Կալաբրիայի[52] և Լոմբարդիայի[53] տարածաշրջանի կողմից ճանաչումը տեղի է ունեցել հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ 2020 թվականի նոյեմբերի 4-ին Կամպոբասո քաղաքը նույնպես ճանաչել է Արցախը[54]։
2020 թվականի նոյեմբերի 18-ին Վիարեջո քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը[55]։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Ապրիլիան և Պիզան ևս ճանաչել են այն։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սկիո քաղաքը ճանաչել է Արցախը[56]։
2020 թվականի նոյեմբերի 26-ին Սան Ջորջո դի Նոգարոյի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը[57]։
Միացյալ Թագավորություն
խմբագրել2020 թվականի նոյեմբերի 25-ին Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։ Այսպիսով, Դերբի քաղաքը դարձել է Միացյալ Թագավորության առաջին քաղաքը, որն ընդունել է նման բանաձև[58]։
Ուրուգվայ
խմբագրել2020 թվականի նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Մոնտեվիդեոյի դեպարտամենտի օրենսդիր ժողովը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը[59]։
Իսպանիա
խմբագրել2014 թվականի սեպտեմբերին Բասկերի խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի աջակցության առաջարկը[60]։
2020 թվականի հոկտեմբերի 22-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և Արցախի Հանրապետության ճանաչման աջակցության առաջարկը[61]։
Կատալոնիայի Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը 2020 թվականի հոկտեմբերի 30-ին[62], իսկ Բերգա քաղաքը՝ նոյեմբերի 6-ին[63]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Protocol on Cooperation and Consultations between the Ministry of Foreign Affairs of the Pridnestrovien Moldavian Republic and the Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic». Ministry of Foreign Affairs. 2001 թ․ հուլիսի 4.
- ↑ White, Jeremy B. (2014 թ․ մայիսի 8). «Capitol Alert: California Assembly calls for Nagorno-Karabakh Republic». Fresno Bee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Mason, Melanie (2014 թ․ մայիսի 5). «Calif. lawmakers to weigh in on dispute between Armenia, Azerbaijan». LA Times.
- ↑ «Georgia House Recognizes Independence of Nagorno-Karabakh Republic». Asbarez. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «State of Hawaii Recognizes Independence of Nagorno Karabakh Republic». Massis Post. 2016 թ․ մարտի 29.
- ↑ «OFFICIAL JOURNAL OF THE SENATE OF THE STATE OF LOUISIANA» (PDF). senate.la.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «JOINT RESOLUTION MEMORIALIZING THE PRESIDENT OF THE UNITED STATES AND THE UNITED STATES CONGRESS TO SUPPORT THE INDEPENDENCE OF THE NAGORNOKARABAKH REPUBLIC». www.mainelegislature.org.
- ↑ Hairenik (2017 թ․ սեպտեմբերի 28). «Michigan Recognizes Artsakh Independence». The Armenian Weekly (English). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «R.I. Wants Nagorno-Karabakh Recognition». RadioFreeEurope/RadioLiberty.
- ↑ «Colorado Senate Recognizes Artsakh, Commemorates Armenian Genocide». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «State of Minnesota Recognizes the Republic of Artsakh | Toronto Hye» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Kentucky State Senate Withdraws Pro-Azerbaijani Resolution». Asbarez. 2016 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Mississippi Senate rejected pro-Azerbaijani resolution». Times.am. 2014 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ 14,0 14,1 14,2 «Pro-Azerbaijani forces failed passing anti-Armenian resolution in Tennessee». Panorama.am. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Laura Krantz (2014 թ․ ապրիլի 10). «Vermont Senate bows out of international squabble». Brattleboro Reformer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Arizona Legislature supports Azerbaijan's territorial integrity». Consulate General of the Republic of Azerbaijan in Los Angeles. 2014 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Sabina Ahmadova (2014 թ․ փետրվարի 14). «Senate of U.S. State of New Mexico adopts resolution on Azerbaijan». Trend News Agency. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 18,0 18,1 «Azerbaijan Protests California Town's Recognition of Nagorno-Karabakh». RIA Novosti. 2013 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «The US City of Highland Recognizes Nagorno-Karabakh - Armenian News». Tert.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Los Angeles city council recognizes the independence of Nagorno-Karabakh Republic». ARKA News Agency. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Wright, Pam. "Montebello's newest Sister City program has come under fire from an ambassador for the Republic of Azerbaijan." Whittier Daily News. November 19, 2005.
- ↑ «11 states and many cities of the United States recognized the independence of the Republic of Artsakh (Nagorno-Karabakh)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Denver, Colorado Recognizes Artsakh in Proclamation on Armenian Independence». ancawr.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «New Jersey's Borough of Fort Lee recognizes Artsakh's independence». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «City of Glendale recognizes the Republic of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «The US city of Fowler has recognized the independence of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Mayor of Englewood Cliffs, New Jersey Recognizes Artsakh». Armenianweekly.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Clark County, Nevada, officially recognizes Artsakh». Armenianweekly.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Borough of Ridgefield, New Jersey, recognizes the Republic of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Cliffside Park, New Jersey recognizes Artsakh, condemns Azerbaijani-Turkish attacks». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Ավստրալիական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
- ↑ «EXP: Question time in federal parliament». 9News. 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Australian Greens recognize the Republic of Artsakh». armenpress.am (անգլերեն).
- ↑ «Australian Greens Party Recognizes Artsakh in Party Platform». The Armenian Weekly. 2017 թ․ դեկտեմբերի 13.
- ↑ «Australian City of Willoughby Recognizes Artsakh». torontohye.ca. 2020 թ․ նոյեմբերի 18.
- ↑ Sevuntis, Leven (2020 թ․ հոկտեմբերի 20). «Senate motion calls on Canada to recognize independence of Nagorno-Karabakh | CBC News». CBC. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Canada's Laval recognizes independence of Karabakh». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «French city of Alfortville favors recognition of Artsakh by France». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «French city of Limonest recognizes the independence of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «The Community Council of the French city of Vienne unanimously adopted a resolution recognizing Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Bill on recognition of the Artsakh Republic submitted to the French National Assembly». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Council of Paris calls for recognition of the Republic of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Saint-Étienne, France, calls for recognition of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «French city of Décines-Charpieu calls for recognition of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «French Senate adopts resolution calling for recognition of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Karabakh Not Recognized By France». azatutyun.am. Azatutyun. 2020 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Guatemala's Sayaxché recognizes right to self-determination of people of Artsakh». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «City of Milan urges Italian authorities to recognize the Republic of Artsakh». Public Radio of Armenia. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Italian city of Palermo recognizes the independence of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Il Comune di Asolo fa un piccolo grande passo verso il riconoscimento della Repubblica armena di Artsakh». QDP il Quotidiano del Piave, notizie dell'Alta Marca Trevigiana. (իտալերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «ALBO PRETORIO DIGITALE - Comune di Cerchiara di Calabria». www.servizipubblicaamministrazione.it. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Italy's Lombardy recognizes the independence of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Municipal Council of Campobasso recognizes the independence of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Municipality of Viareggio, Italy, recognizes the independence of Artsakh». armradio.am (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Italian city of Schio calls on authorities to recognize the Republic of Artsakh». armradio.am (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Municipality of San Giorgio di Nogaro, Italy, recognizes the independence of Artsakh and the Armenian Genocide». armradio.am (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Derby becomes the first city in UK to recognizes the independence of Artsakh». armradio.am (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Montevideo recognizes the independence of Artsakh». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Basque Parliament Supports Artsakh's Self-Determination». Asbarez. 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Catalan Parliament Supports Artsakh's Independence». Armradio. 2020 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ «Catalan city of Amposta recognizes the independence of Artsakh». Armradio. 2020 թ․ նոյեմբերի 10.
- ↑ «Catalonian city of Berga recognizes Artsakh independence». Asbarez. 2020 թ․ նոյեմբերի 10.