Գահերի խաղ (5-րդ եթերաշրջան)
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
«Գահերի խաղ», ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ, որը վեցերորդ եթերաշրջանի հետ միասին պատվիրվել է HBO-ի կողմից 2014 թվականի ապրիլին[1]։ Իսկ այս եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 12-ին[2]։ Եթերաշրջանի նյութը հիմնականում հիմնված է Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» շարքի չորրորդ նովելի («A Feast for Crows») և հինգերորդ նովելի («A Dance with Dragons») վրա։ Չնայած որոշ մասեր կան նաև երրորդ նովելից (« A Storm of Swords»), ինչպես նաև առաջիկա վեցերորդ նովելից («The Winds of Winter»)[3][4][5]։ Այն նաև պարունակում է հատվածներ, որոնք տեղ չեն գտնում Մարթինի նովելներում[6]։
Գահերի խաղ (5-րդ եթերաշրջան) | |||
---|---|---|---|
Սերիալ | Գահերի խաղ | ||
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 10 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | HBO | ||
Եթերաշրջաններ | |||
|
Սյուժե
խմբագրելՄերիինում ապստամբ «Հարփիի որդիները» սկսում են ապստամբել Դեյեներիս Թարգարիենի վարչակարգի դեմ՝ սպանելով քաղաքացիներին։ Նրանք նաև սպանում են Բարրիստան Սելմիին։ Որպեսզի ետ բերեն խաղաղությունն ու կառավարումը, Դեյեներիսը խնդրում է վերաբացել մարտական հորերը։ Տիրիոն Լենիստերը Վերիսի հետ ժամանում է Պենտոս, և նրանք միասին սկսում են իրենց ճանապարհորդությունը դեպի Մերիին։ Նրանք անցնում են Վոլանտիսով, որտեղ Տիրիոնը առևանգվում է Ջորա Մորմոնտի կողմից, ով էլ նրան տանում է Մերիին Դեյեներիսի մոտ իր սխալները ուղղելու և ներողություն խնդրելու համար։ Դեյեներիսը վերցնում է Տիրիոնին որպես իր խորհրդատու, և հրամայում է Ջորային աքսորվել մեկ անգա ևս։ Հարփիի որդիները Դեյեներիսի վրա հարձակվելու հետո, Ջորան փրկում է նրա կյանքը։ Դրոգոնը վերահայտնվում է։ Անվտանգություն ապահովելուց հետո Դրոգոնը իր հանգիստը գտնում է սարալանջի վրա։ Դեյեներիսը գնում է սնունդ փնտրելու միայն Դոթրակի հեծելազորով շրջապատված լինելուց հետո։ Ջորան և Դաարիո Նահարիսը գնում են Դեյեներիսին փնտրելու, մինչդեռ Տիրիոնը, Վարիսը, Միսանդեին և Գրեյ Ուորմը մնում են Մերիինը կառավարելու համար։
Իսկ Պատի մոտ Ստանիս Բարատեոնը ողջ-ողջ այրում է Մենս Ռեյդերին դավաճանության համար։ Ստանիսը խոստանում է Ջոն Սնոուին թույլ տալ իր ձեռքն առնել Ուինթերֆելի կառավարումն ու օրինավորումը, եթե Ջոնը նրա հետ միասին պայքարի Բոլտոնների դեմ։ Սակայն Ջոնը մերժում է Ստաննիսի առաջարկը և մնում է Պատի մոտ։ Որպես նորընտիր Նայթս Ուոթչի գլխավոր հրամանատար Ջոնը միանում է Ուայլդլինգսների հետ առավել շատ Նայթս Ուոտչում մնածացներին ահաբեկելու համար։ Նրանք սկսում են տարահանել Ուայլդլինգսներին Հարդհոմից, երբ Ուայթ Ուոլքերները հարձակվում են նրանց վրա։ Չնայած շատերը մահանում են և արթնանում են որպես ոգիներ, Պատի տղաները դեռևս հասցնում են փրկել մեծ թվով Ուայլդինգների, իսկ Ջոնը առաջնորդում է նրան դեպի Քեսթլ Բլեքի պարիսպը, որը գտնվում էր Պատի հարավային կողմում։ Սամվել Թարլիի և Գիլլի Օլդթաունը լքելուց և Մեյստր Էյմոնի մահից հետո, Նայթս Ուոթչի մեծամասնությունը հիասթափվում է Ջոնի կառավարումից և համարում է նրան որպես դավաճան։ Նրանք գցում են Ջոնին ծուղակը և սպանում են։
Վեյլում Լիթլֆինգերը Ռոբին Արենին հանձնում է Ռոյսերի տան խնամակալությանը։ Իսկ հենց ինքը՝ Լիթլֆինգերը, Սանսա Սթարքի հետ միասին մեկնում է Վինթերֆել։ Բրիենը, դեռևս պահելով այն երդումը, որ նա տվել էր Քեթիլին Ստարկին, և նրա սկայր Փոդրիկը շարունակում են իրենց ճանապարհը։ Վինթերֆելում Սանսա Սթարքը վերամիավորվում է Ռիքի հետ (անգլ.՝ Reek-գարշահոտ) և ամուսնանում է Ռամսեյ Բոլտոնի հետ, որպեսզի հաստատվի դաշինք Վեյլերի և Բոլտոնների միջև։ Ռամսեյը ենթարկում է Սանսային ֆիզիկական և հոգեբանական բռնությունների նույնիսկ բռնաբարում է նրան հենց իրենց ամուսնական գիշերը՝ ստիպելով Ռիքին, որ մնա այդ սենյակում։ Այն ժամանակ երբ Ռիքը հայտնում է Սանսային, որ ինքը չի սպանել Սանսայի երկու եղբայրներին՝ Բրանին և Ռիքոնին, նրանք միասին փախչում են՝ ցած նետվելով ամրոցի պարսպից։
Ստանիսը իր հյուսիսային ճամբարակայանում դժկամությամբ և լռությամբ համաձայնում է Մելիսանդրայի պահանջը։ Ըստ այդ պահանջի նրանք պետք է ողջ-ողջ այրեին Շիրենին որպես Լույսի Աստծոն զոհաբերություն։ Այս դեպքից հետո Ստանիսի կին Սելիսը կախվում է ծառին գցած պարանից և մահանում։ Բարատեոնի մնացյալ զորքերը գնում են դեպի Վինթերֆել, սակայն շուտով պարտություն են կրում Բոլտոնների կողմից։ Ճակատամարտից հետո Ստանիսը սպանվու է Բրիենի կողմից։ Մելիսանդրան փաչում է Քասթլ Բլեք։
Քինգս Լենդինգ է վերադառնում է Լենսել Լենիսթերը, ով արդեն կրոնական «Սթերոուս»-ի անդամ էր։ Մարգարի Թայրելի և Թոմեն Բարատեոնի հարսանիքից հետո Սերսեյ Լենիսթերը այլևս կորցնում է Թոմենի վերահսկողությունը։ Նա փորձում է ետ բերել իր կարգավիճակը՝ լիազորելով «Faith Militant»-ի վերակենդանացումը։ Սթարոուները արագորեն սկսում են պարտադրել իրենց մաքրակրոն տեսակետները Քինգս Լենդինգին։ Այս դեպքերի ընթացքում նաև մեղադրեցին Լորաս Թայրելին հոմոսեքսուալության մեջ։ Նրանք նույնիսկ փորձեցին կալանավորել Լորասին, ինչպես նաև Մարգարիին և Սերսեյին։ Շուտոց Սերսեյը ազատ է թողնվում այն բանից հետո, երբ խոստովանում է, որ նա իրոք արտամուսնական կապի մեջ է եղել Լանսելի հետ։ Խոստովանությունից հետո նա ստիպված մերկ ելույթ ունեցավ Քինգս Լենդինգում։
Դորնում Սենդ Սնեյքերը՝ Օբերին Մարթելի ապօրինի դուստրերը պայքարում են վրեժ լուծել Լենիստերներից իրենց հոր մահվան համար։ Սպառնալի նամակի ժամանումից հետո Բրոնը և Ջեյմի Լենիստերը ուղևորվում են դեպի Դորն՝ պլանավորելով ազատել Միրցելլա Բարատեոնին։ Օբերինի մայրը՝ Դորան Մարտելը, հայտնաբերում է, որ Էլլարիա Սենդը նամակ է ուղարկած եղել, որով թույլ է տվել Ջեյմիին և Միրցելլային ետ վերադառնալ Քինգս Լենդինգ։ Դեպի Քինգս Լենդինգ ճանապարհին Միրցելլան մահանում է՝ թունավորված լինելով Էլլարիայի կողմից։
Արյա Ստարկը ժամանում է Բրավոս և սկսում է իր դասընթացները Ֆեյսլես Մարդու հետ։ Նա քողարկում է ինքն իրեն ոստրե վաճառող աղջկա անվան տակ։ Նա պետք է սպաներ նավահանգստի խարդախ ապահովագրական գործակալին։ Սակայն Մերին Տրանտի ժամանումից հետո Արյան դավադրաբար Մերին Տրանտին է սպանում գործակալի փոխարեն։ Որպես պատիժ Արյան կուրանում է։
Սերիաներ
խմբագրելՎերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Թողարկումը ԱՄՆում |
---|---|---|---|
Սպասվող պատերազմը (անգլ.՝ The Wars to Come) | Մայքլ Սլովիս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի ապրիլի 12[7] |
Սև ու Սպիտակ տունը (անգլ.՝ The House of Black and White) | Մայքլ Սլովիս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի ապրիլի 19[8] |
Մեծն ճնճղուկ (անգլ.՝ High Sparrow) | Մարկ Մայլոդ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի ապրիլի 26[9] |
Հարպիի որդիները (անգլ.՝ Sons of the Harpy) | Մարկ Մայլոդ | Դեյվ Հիլ | 2015 թվականի մայիսի 3[10] |
Սպանիր տղային (անգլ.՝ Kill the Boy) | Ջերեմի Պոդեսվա | Բրայան Կոգման | 2015 թվականի մայիսի 10[11] |
Հանդուգն, անզիջող և անխախտ (անգլ.՝ Unbowed, Unbent, Unbroken) | Ջերեմի Պոդեսվա | Բրայան Կոգման | 2015 թվականի մայիսի 17[12] |
Պարգև (անգլ.՝ The Gift) | Միգել Սապոչնիկ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի մայիսի 24[13] |
Դաժան տունը (անգլ.՝ Hardhome) | Միգել Սապոչնիկ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի մայիսի 31[14] |
Վիշապների պարը (անգլ.՝ The Dance of Dragons») | Դեյվիդ Նաթեր | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի հունիսի 7[15] |
Մոր ողորմածությունը (անգլ.՝ Mother's Mercy) | Դեվիդ Նաթեր | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի հունիսի 14[16] |
Արտադրություն
խմբագրելԱնձնակազմ
խմբագրելՀինգերորդ եթերարջանի ստեղծագործական անձնակազմում ներառված էին գործադիր պրոդյուսերներ և շոուռաներներ Դավիթ Բենիոֆը և Դ․ Բ․ Վեյսը, պրոդյուսեր Բրայեն Կոգմանը և Դեյվ Հիլը, ով նախկինում աշխատել էր Բենիոֆի և Վեյսի օգնականը[17]։ Հեղինակ Ռ․ Ռ․ Ջորջ Մարթինը, ով գրել էր առաջին չորս սեզոնների առաջին սերիաները, չի գրել ոչ մի սերիա հինգերորդ եթերաշրջանի համար, քանզի նա աշխատում էր վերջացնել իր շարքի վեցերորդ նովելը՝ «The Winds of Winter»-ը[18]։ Հինգերորդ եթերաշրջանի ռեժիսյորական անձնակազմում էին Մայքլ Սլովիսը (սերիաներ 1 և 2), Մարկ Միլոդը (սերիաներ 3 և 4), Ջերեմի Փոդեսվա (սերիաներ 5 և 6), Միգել Սապոչնիկը (սերիաներ 7 և 8) և Դավիթ Նաթերը (սերիաներ 9 և 10)[19]։
Գրությունը
խմբագրելԱյս եթերաշրջանը պարունակում է ավելի շատ օրիգինալ նյութ քան նախորդ եթերաշրջանները[20][21]։ Մարթինի նովելներից շեղումները մասամբ վերագրվում են նրան, թե ինչպես են հեռուստասերիալները օգտագործում տպագրված նովելային շարքերը, նաև ղեկավարների կարծիքներին և դերասանների հնարավորություններին։ Օրինակ՝ Սանսա Սթարքը ժամանում է Վինթերֆել Ռամսեյ Բոլտոնի հետ ամուսնանալու համար[22][23][24]։ Հարցազրույցի ժամանակ շոուի հեղինակ Դավիթ Բենիոֆը բացատրում է, որ Սոֆի Թերների կերպարային զարգացումը որպես դերասանուհի այն պատճառներից մեկն էր, որ նրանք որոշեցին տալ այդ հերոսին ավելի դրամատիկ տեսարաններ։ Հեղինակը ասում է․«Մասնավորապես Սանսայի և Արյայի պատմությունները ավելի մութ ու տխուր տեսարաններ են ներկայացնում։ Իրոք հրաշալի է, որ նրանք երկուսն էլ դարձան շատ հիանալի դերասանուհիներ»[25]։ Բրայն Կոգմենը ավելացնում է, որ ավելի ճիշտ էր Վինթերֆելի պատմության տեսարանները տալ մի դերասանուհու, ով արդեն շատ հայտնի և հանրաճանաչ էր հանդիսատեսի համար, քան բերել մեկ այլ նոր դերասան[25]։
Տեսանկարահանում
խմբագրելՀինգերորդ եթերաշրջանի տեսանկարահանումները սկսել են 2014 թվականի հուլիսին Բելֆաստում[26]։ and ended in December 2014.[27] Հյուսիսային Իռլանդիայի վայրերից մեկն էլ, որտեղ իրականցվում էին նկարահանումները, Բինեվենագ սարի լանջն էր[28]։
Տեսարաններից որոշները, որոնք տեղի են ունեցել Դորնի իշխանությունում տեսանկարահանվել են Իսպանիայում 2014 թվականի հոկտեմբերին[29]։ Այստեղի գլխավոր վայրերից էին Սեվիլի Ալսազարը և Օսունայի համալսարանը[30]։ Հոկտեմբերի 14-ին որոշ տեսարաններ նկարահանվեցին Կորդոբայի Ռոման կամրջի վրա[31]։ Բենիոֆը և Վեյսը ասում են, որ հինգերորդ եթերաշրջանը պետք է ընդգրկեր հետահայաց տեսարաններ, որոնք նրանք մինչ այդ անտեսել էին, և որ Կորդոբան պետք է ներկայացներ Վոլանտիս քաղաքը[32]։
Սերսեյի «Dance with Dragons» սերիայի քավության քայլքը տեսանկարահանվել է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի Ստրադուն փողոցում Դուբրովնիկ Մայր տաճարի և Սպոնզա պալատի միջև[33]։ 2014 թվականի հոկտեմբերի սկզբին[34]։ Մերինի տեսարանները կրկին նկարահանվել են Սփլիթ, Խորվաթիայի Դիոցլետիանի խալատում և Սփլիթի հյուսիսում գտնվող Քլիս Ֆորթրեսում։
Դերաբաշխում
խմբագրելՀինգերորդ եթերաշրջանում գլխավոր դերասանական կազմին ավելանում են նախորդում արդեն ներկայացած դերասաններ Ինդիրա Վարմանը (Էլարիա Սենդ), Միշիել Հուիսմանը (Դաարիո Նահարիս), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Դին-Չառլզ Չեփմենը (Թոմեն Բարատեոն), Թոմ Վլաչշիհան (Ժաքեն Հգար) և Մայքլ ՄակԷլհատոնը (Ռուզ Բոլտոն)[35]։
Հինգերորդ եթերաշրջանում Դորնի շրջանը ներկայացվում է որպես տեղադրություն։ Ալեքսանդր Սիդդիգը միանում է դերասանական կազմին որպես Դորան Մարթել, Դորնի կառավարիչ արքայազն և Օբերին Մարթելի ավագ եղբայր[36], մինչդեռ իր որդի Տրիստան Մարթելը ներկայանում է որպես Թոբի Սեբաստիան։ Սերսեյի դստեր Միրցելլա Բարատեոնի դերում, ով Դորանի խնամակալն է և նշանված է Տրիստանի հետ, խաղում է Նել Թայգեր Ֆրին[36]։ Առաջին երկու եթերաշրջաններում այս դերում ներկայանում է Այմի Ռիչարդսոնը[36]։ ԴեՕբիա Օպարեի՝ Դորնիշ պալատի պահակի կապիտանի դերում ներկայանում է Արեո Հոտահը[36]։ Օբերին Մարթելի երեք ավագ ապօրինի դուստրերի դերերում խաղում են Քեյշա Քասթլ-Հյուգեսը (Օբարա Սենդ), Ջեսիկա Հենվիկը (Նիմերիա Սենդ) և Ռոսաբել Լաուրենտի Սելերսը (Տիեն Սենդ)[36]։
Քինգս Լենդինգում Ջոնաթան Փրայսը միանում է դերասանական կազմին որպես Հայ Սփերոու՝ ռազմատենչ հավատացյալների առանջնորդ Քինգս Լենդինգում[36], մինչդեռ Հաննա Վադինգհամը ներկայացնում է Սեպտա Ունելային՝ «the Faith of Seven»-ի կառավարման խորհրդի անդամներից մեկին[37]։ Նել Վիլիամսը պատկերում է երիտասարդ Սերսեյ Լենիստերին[38], մինչդեռ Ջոդհի Մեյը՝ Մեգի Ֆրոգին՝ բախտ բացողին[39]։
Էնզո Սիլենտին միանում է որպես Եզզան՝ Յունկացի ազնվական և ստրկավաչառ[36], մինչդեռ Ադեվեյլ Ակինուոյե-Ագբաջեն՝ որպես Մալկո՝ ստրկավաճառ, ով նովելներում չի էլ հայտվում[40]։ Քասթլ Բլեքում և Պատի մյուս կողմում նոր դերասաններ են հայտնվում, որոնցից է Մայքլ Կոնդրոնը որպես Բովեն Մարշ՝ Նայթս Վոտչի առաջին կարգադրիչ[41]։ Ջ․ Ջ․ Մերֆին, ով ներկայացնում է Նայթս Վոտչի աստիճանավոր Դենիս Մելիստերին, մահանում է 2014 թվականի օգոստոսին իր առաջին տեսարաններում նկարվելուց հետո։ Նրա փոխարեն հետագայում ոչ մեկ չի նկարահանվում[42]։ Հինգերորդ եթերաշրջանի համար փոխարինված դերերից մեկը Ռոս Օ'Հեննեսիի դերն էր որպես Բոնսի լորդ։ O'Հեննեսին փոխարինում է Էդուարդ Դոգլիանիին, ով վերջին անգամ երևացել է երրորդ եթերաշրջանի պրեմիերային[43]։ Չարլզ Դենսը, ում հերոսը մահանում է նախորդ եթերաշրջանի ժամանակ, վերադառնում է այս եթերաշրջանի մեկ սերիայի ժամանակ, որպեսզի ներկայացնի Թայվին Լենիստերի դին[44]։
Գովազդում
խմբագրելԿես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ «Game of Thrones: A Day in the Life»-ը հեռարձակել է HBO-ն 2015 թվականի փետրվարի 8-ին։ Այնտեղ ներկայացված էր հինգերորդ եթերաշրջանի մեկ օրվա նկարահանումները Բելֆաստում, Դուբրովնիկում և Օսունայում[45]։
Առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2015 թվականի հունվարի 30-ին[46]։ Իսկ եթերաշրջանի երկրորդ թրեյլերը թողարկվել է 2015 թվականի մարտի 9-ին[47]։
Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Թաուերում 2015 թվականի մարտի 8-ին[48]։
Դերակատարներ
խմբագրելԳլխավոր դերակատարներ
խմբագրելՀյուր դերակատարներ
խմբագրել
։ Դորնում։
|
|
Վարկանիշ
խմբագրելՍերիա 1 | Սերիա 2 | Սերիա 3 | Սերիա 4 | Սերիա 5 | Սերիա 6 | Սերիա 7 | Սերիա 8 | Սերիա 9 | Սերիա 10 | Միջին | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | 2.22 | 2.20 | 2.44 | 2.45 | 2.58 | 2.44 | 2.40 | 2.72 | 2.66 | 3.04 | 2.52[49] |
2-րդ եթերաշրջան | 3.86 | 3.76 | 3.77 | 3.65 | 3.90 | 3.88 | 3.69 | 3.86 | 3.38 | 4.20 | 3.80[49] |
3-րդ եթերաշրջան | 4.37 | 4.27 | 4.72 | 4.87 | 5.35 | 5.50 | 4.84 | 5.13 | 5.22 | 5.39 | 4.97[50] |
4-րդ եթերաշրջան | 6.64 | 6.31 | 6.59 | 6.95 | 7.16 | 6.40 | 7.20 | 7.17 | 6.95 | 7.09 | 6.84[51] |
5-րդ եթերաշրջան | 8.00 | 6.81 | 6.71 | 6.82 | 6.56 | 6.24 | 5.40 | 7.01 | 7.14 | 8.11 | 6.88[52] |
6-րդ եթերաշրջան | 7.94 | 7.29 | 7.28 | 7.82 | 7.89 | 6.71 | 7.80 | 7.60 | 7.66 | 8.89 | 7.69[53] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Goldman, Eric (2014 թ․ ապրիլի 8). «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6». IGN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Hibberd, James (2015 թ․ հունվարի 8). «'Game of Thrones' season 5 premiere date revealed». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Kain, Erik (2015 թ․ ապրիլի 12). «Why Season 5 Of 'Game Of Thrones' Is The Most Important Yet For HBO». Forbes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Hibberd, James (2014 թ․ հունիսի 18). «'Game of Thrones' showrunners talk season 5: 'There will be Dorne'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Game of Thrones Episodes: EP510: Mother's Mercy». Westeros.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Game of Thrones Season 5: Inside the Episode». Game of Thrones. Season 5. Սերիա 9. 2015 թ․ հունիսի 7. HBO. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
{{cite episode}}
: Check|episode-link=
value (օգնություն); External link in
(օգնություն)|episode-link=
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'Silicon Valley', 'MTV Movie Awards', 'Mad Men', 'Veep', 'The Royals' & More. Zap2it (April 14, 2015). Проверено 14 апреля 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Tops Night + NBA Playoffs, 'Real Housewives of Atlanta, ' 'Naked and Afraid' & More. TV by the Numbers (April 21, 2015). Проверено 21 апреля 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, NBA Playoffs, 'Real Housewives of Atlanta', 'Silicon Valley', 'Mad Men' & More. TV by the Numbers (April 28, 2015). Проверено 28 апреля 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «↑ Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Tops Night + 'Real Housewives of Atlanta', 'Silicon Valley' & More. TV by the Numbers (May 5, 2015). Проверено 5 мая 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Metcalf, Mitch SHOWBUZZDAILY's Top 100 Thursday Cable Originals: 5.10.2015. ShowBuzzDaily (May 12, 2015). Проверено 12 мая 2015». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, NBA Playoffs, 'Silicon Valley', 'Bar Rescue', 'Real Housewives of Atlanta', 'Mad Men' & More. TV by the Numbers (May 13, 2014). Проверено 13 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: NBA Conference Finals Win Night, 'Game of Thrones', 'Silicon Valley', 'Keeping Up With the Kardashians', 'Veep' & More. TV by the Numbers (May 27, 2015). Проверено 27 мая 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Tops Night + 'Keeping Up With the Kardashians', 'Silicon Valley', 'Naked and Afraid' & More. TV by the Numbers (May 27, 2015). Проверено 27 мая 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Bibel, Sara Cable Top 25: NBA Playoffs Top Cable Viewership for the Week Ending June 7, 2015. TV by the Numbers (June 9, 2015). Проверено 9 июня 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Tops Night + 'Silicon Valley', NASCAR, 'Botched' & More. TV by the Numbers (June 16, 2015). Проверено 16 июня 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «The Surprising Connection Between Game of Thrones and Monty Python». Vanity Fair. 2014 թ․ մարտի 24. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Warner, Kara (2014 թ․ հուլիսի 26). «George R.R. Martin Will Sit out Season Five of Game of Thrones to Finish Up His Next Book». Vulture. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Hibberd, James (2014 թ․ հուլիսի 15). «'Game of Thrones' season 5 directors chosen». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Kim, Monica (2015 թ․ մարտի 17). «Game of Thrones Season Five Outpaces the Book Series: Here's What You Need to Know». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Ackerman, Spencer (2015 թ․ ապրիլի 9). «Canon fodder: which version of Game of Thrones will you champion?». The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ McNutt, Myles (2015 թ․ ապրիլի 26). «Game Of Thrones (experts): "High Sparrow" A changed return to Winterfell charts a new course for Sansa». The A.V. Club. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Busis, Hilary; Francich, Darren (2015 թ․ ապրիլի 27). «Game of Thrones TV Book Club Sansa! Ramsay! Talking the Big Changes in 'High Sparrow'». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Kain, Eric (2015 թ․ ապրիլի 26). «'Game Of Thrones' Season 5, Episode 3 Review: High Sparrow, Bye Sparrow». Forbes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 25,0 25,1 Hibbard, James (2015 թ․ ապրիլի 26). «Game of Thrones producers explain changing Sansa's storyline». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Hopewell, John (2014 թ․ հուլիսի 2). «Part of 'Game of Thrones' Fifth Season to Shoot in Spain». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Game of Thrones Season 5 Filming Has Wrapped, Trailers Should Be Coming Soon». Gamenguide. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Brennan, Bella (2014 թ․ սեպտեմբերի 23). «Not long now! Game Of Thrones heads to Northern Ireland to film scenes for the highly-anticipated season five return». Daily Mail. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Burgen, Stephen (2014 թ․ հուլիսի 6). «Game of Thrones fifth series: more than 10, 000 Spaniards apply to be extras». The Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Burgen, Stephen (2014 թ․ հուլիսի 26). «Game of Thrones fifth series: more than 10, 000 Spaniards apply to be extras». The Guardian. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «'Game of Thrones' filming at the Alcázar Palace in Seville, Spain». onlocationvacations.com. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Schwartz, Terri (2014 թ․ հոկտեմբերի 16). «'Game of Thrones' EPs confirm Season 5 flashbacks, Volantis setting». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Kumar, Ajay (2014 թ․ հուլիսի 28). «'Game Of Thrones' Season 5 Spoilers: Naked Walk In Kings Landing In Front Of 500 People Confirmed For A Certain Unfortunate Actress». International Digital Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Jones, Nate (2014 թ․ հոկտեմբերի 3). «They Finally Shot That Cersei Scene on Game of Thrones». Vulture. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Hibberd, James (2014 թ․ փետրվարի 7). «'Game of Thrones' scoop: See who's becoming a series regular». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 Friedlander, Whitney (2014 թ․ հուլիսի 25). «'Game of Thrones' Announces New Cast Members». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Pahle, Rebecca (2014 թ․ հոկտեմբերի 17). «Game of Thrones Keeps Casting New Characters, One Of Them Is Not Arianne Martell». The Mary Sue. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Nell Williams revealed as Young Cersei character for Game of Thrones season five». The Telegraph. 2015 թ․ հունվարի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «'Game Of Thrones' Season 5 Flashback Scene Plus Other Casting Updates». International Business Times. 2015 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Haas, Rachel (2014 թ․ հոկտեմբերի 16). «Lost's Adewale Akinnuoye-Agbaje joins Game of Thrones». IGN. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Pantozzi, Jill (2014 թ․ օգոստոսի 28). «Game of Thrones Casting News And An Update On The Church Nudity Scandal». The Mary Sue. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ O'Neal, Sean (2014 թ․ օգոստոսի 11). «Game Of Thrones actor dies days after filming first scenes». The A.V. Club. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Casting News: Fargo, Preacher, American Horror Story & Black Sails». zazoom. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Charles Dance on Tywin Lannister's S5 Return, A 'Game of Thrones' Movie, ' and Sexy Peter Dinklage». The Daily Beast. 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Hibberd, James (2015 թ․ հունվարի 19). «'Game of Thrones' season 5 'mystery' special details revealed -- exclusive». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Hibberd, James (2015 թ․ հունվարի 30). «'Game of Thrones' season 5 trailer: HD version». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Hibberd, James (2015 թ․ մարտի 9). «'Game of Thrones' releases action-packed new season 5 trailer». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ Hughes, Sarah (2015 թ․ մարտի 19). «Game of Thrones review: nudity and violence at the Tower (spoiler-free)». The Guardian. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ 49,0 49,1 «Game of Thrones: Season Two Ratings». TV Series Finale. June 11, 2012. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Three Ratings». TV Series Finale. June 12, 2013. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Four Ratings». TV Series Finale. June 18, 2014. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Five Ratings». TV Series Finale. June 16, 2015. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Six Ratings». TV Series Finale. June 28, 2015. Վերցված է April 24, 2016-ին.