Մասնակից:Hermine21/Ավազարկղ2
Hermine21/Ավազարկղ2 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Չինչին, Տավուշի մարզ, ՀՀ |
Թեմ | Տավուշի թեմ |
Օծման թվական | 1151 թվական |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | խարխուլ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1150 թվական |
Կառուցման ավարտ | 1151 թվական |
Հիմնադրված | 1150 թվական |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | կապույտ բազալտ |
Կապտավանք[1], Հայ Առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին։ Ընդգրկված է Չինչինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Տեղադրություն
խմբագրելԿապտավանքը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տուչկատակ գավառում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ Նավուր տանող ճանապարհից ցած, Հախում գետակի աջ կողմում, ընդարձակ, դեպի ձորը հակված թեքություն և գեղեցիկ դիրք ունեցող անտառի բացատում, ձորափից քիչ հեռու։ Բացատը, որի կենտրոնից սառնորակ աղբյուր է բխում, երեք կողմից պատված է անտառապ բարձր քարաժայռերի աղեղնաձև շղթայով։ Բացատի չորրորդ՝ հյուսիս-արևելյան կողմից ընդարձակ, հիանալի տեսարան է բացվում հասանի-ջուր գետակի երկար ձորի վրա, որը երկու զուգահեռ ընթացող անտառապատ լեռնաշղթաների միջով ձգվում է մինչև Պառավաքար այն կողմ և միանում մերձկուրյան տափաստանին։ Ծովի մակերևույթից բարձր է 1378 մետր։
Անվան ծագում
խմբագրելԿապտավանքի մասին մատենագրության հիշատակություններ չկան։ Վիմագրությունից հուշարձանի անունը պարզել հնարավոր չէ։ Արձանագրություններում 7 տեղ հիշատակված է «եկեղեցի», մի տեղ «կաթողիկե» և մի տեղել էլ «վանք» բառերը, առանց որևէ անուն տալու։ «Կապտավանք» անվանումը որևէ հիմնավորված բացատրություն չունի։ Այդ անունը ծագել է հուշարձանի քարերի գույնից (կապտագույն բազալտ)։
Ճարտարապետություն
խմբագրելԿապտավանքը փոքր չափերի վանական համալիր է, կառուցված կապտագույն բազալտի մեծ ու միջակ մեծության քարերով, զոդված կրաշաղախով։ Արտաքին տեսքով եկեղեցին մեծապես ներդաշնակվում է շրջակա բնությանը։
Ներկայումս վանական համալիրց պահպանվել է միայն եկեղեցին։ Եկեղեցուն կից եղել են ժամատուն և մոտակայքում միաբանության բնակելի շենքեր, իսկ շուրջը՝ գերեզմաններ։ Սակայն ներկայումս այդ բոլորից որևէ հետք չի մնացել։
Կապտավանքի եկեղեցին դրսից երկարավուն քառակուսի ձև ունի, երկարությունը (արևելքից արևմուտք) 11.4 մետր, իսկ լայնությունը՝ 9.46 մետր։ Շենքը ներսից խաչաձև է։ Աբսիդի երկու կողքերին և շենքի հյուսիս-արևմտյան անկյուններում կան չորս փոքրիկ խորաններ (ավանդատուններ), երկարավուն քառակուսի հատակագծով։ Խորանների նեղ և ցածրիկ մուտքերը բացված են, արևելյան զույգինը եկեղեցու հյուսիային և հարավային պատերին կից, իսկ արևմտյանը զույգինը՝ նույն կողմի պատին կից։ Խորանների դեպի եկեղեցու կենտրոնը նայող անկյունների վրայից բարձրանում է գմբեթի ծանրությունը կրող չորս փոքրիկ կամարներ։ Խաչթևերը թաղապատ են։ Լուսավորությունը շատ աղոտ է, սակավաթիվ նեղ ու կարճ լուսամուտների պատճառով, որոնց մեծ մասը դրսի պատի մեջ բացված ճեղքերի են։ Ամենամեծ լուսամուտը, որը բացված է աբսիդի արևելյան պատի մեջ, դրսից 0.47 մետր բարձրություն ունի, իսկ գմբեթի չորս գլխավոր կողերի և խորանների մեկական լուսամուտների բացվածքները դրսից 20-29 սանտիմետր բարձրություն ունեն։ պատերի հաստությունը միաչափ չեն. դրանց հաստությունը տատանվում է 0.8-ից մինչև 1.07 մետրի միջև։ Հուշարձանն ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, 1.46 մետր x 1.15 մետր բացվածքով։ Խաչաձև տանիքի կենտրոնից բարձրանում է ութ կողանի գմբեթը, որի թմբուկի բարձրություն է 2.77 մետր։
Հուշարձանը որևէ զարդարանք չունի։ Արտաքին տեսքին բազմազանություն է տալիս միայն գմբեթի վեղարի տակի քիվը և դրանից ցած թմբուկի քարերի վերին շարքը, որոնք սրբատաշ վարդագույն տոֆից են։ Պատերի վերջին վերանորոգությունը կատարված է ավելի մանր քարերով, առանց քարաշարքերի հորիզոնական գծերը պահպանելու։
Ներկայումս հուշարձանը կանգուն է, քանդված են արևմտյան և հարավային խաչթևերի թաղերը և թափված են տանիքի և վեղարի երեսպատ սալերը, ինչպես և պատերի վերին շարքերը։
Կապտավանքի եկեղեցու կառուցողը հմուտ ճարտարապետ չի եղել կամ եկեղեցին կառուցվել է առանց որևէ մասնագետ շինարարի ղեկավարության, պարզապես սովորական որմնադիրների ղեկավարությամբ։ Սակայն շենքի պատկերը չեն աղավաղել, ընդհանուր տեսքը մնացել է իր պարզությամբ տպավորիչ։
- հյուսիս-արևելյան խորանի չափերը՝ 2.28 մետր x 1.8 մետր, մուտքի բացվածքը՝ 0.6 մետր
- հարավ-արևելյան խորանի չափերը՝ 1.94 մետր x 1.18 մետր, մուտքի բացվածքը՝ 0.72 մետր
- հյուսիս-արևմտյան խորանի չափերը՝ 2.15 մետր x 1.18 մետր, մուտքի բացվածքը՝ 0.9 մետր
- հարավ-արևմտյան խորանի չափերը՝ 2.43 մետր x 1.03 մետր, մուտքի բացվածքը՝ 0.8 մետր։
Պատմություն
խմբագրելԵկեղեցու տարածքում պահպանվել են միջնադարյան խաչքարերի բեկորներ։ Հարավ-արևելքում միջնադարյան գերեզմանոցի մնացորդներն են։
Կապտավանքի եկեղեցին ուշագրավ և առանձնահատուկ է ոչ այնքան հորինվածքային լուծումներով, որպիսիք զարգացած միջնադարում բավականաչափ լայն տարածում են ունեցել ողջ Հայաստանում, որքան գեղարվեստական յուրօրինակությամբ՝ լավագույնս հաստատելով, որ ամենափոքր քանակությամբ սրբատաշ քարի գործածումով ինչպես կարելի է ընդգծել գլխավորն ու շեշտելին և հասնել հանճարեղ ներդաշնակության։
Արձանագրություններ
խմբագրելՈրմերին պահպանվել է միայն նվիրատվական բնույթի 9 միավոր արձանագրություն՝ 1234-1243 թվականներին։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243)։ Արձանագրությունների մեծ մասը քարի (բազալտ) կարծրության պատճառով խոր չեն փորագրված. մի քանի արձանագրություններում էլ փորագրիչները գրերին կանոնավոր ձև չեն տվել, կամ բառերի մեջ որոշ գրեր և վանկեր բաց են թողել, որով վերծանումը դժվարանում է։ Ստորև ներկայացված է 9 արձանագրություն. 9-րդ արձանագրությունը՝ հարավային մուտքի աջ ակողմյան ցածի խորշի քարի վրա, դժվար ընթեռնելի է։ Այդ իսկ պատճառով ներկայացված է մասամբ։
Պատկերասրահ
խմբագրել-
Կապտավանք
-
Կապտավանք
-
Կապտավանք, գմբեթի զարդանախշերը
-
Կապտավանք մուտքը ներսից
-
Կապտավանք, խաչքարների բեկորներ
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Թորոս Թորամանյան, հայկական ճարտարապետություն, 1-ին հատոր, Երևան, 1942 թվական, էջ 206
- Մակար եպիսկոպոս Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895 թվական։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԿԱՊՏԱՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021-06-25-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Hermine21/Ավազարկղ2 կատեգորիայում։ |