Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ ՖԱ, (իսպաներեն reˈal maˈðɾið ˈkluβ ðe ˈfuðβol), անվանում են նաև պարզապես Ռեալ Մադրիդ, իսպանական ֆուտբոլային ակումբ է Մադրիդում։
Ռեալ Մադրիդ | ||||
Ամբողջական անուն | Real Madrid Club de Fútbol | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | "Los Vikingos "(Վիկինգներ) "Los Blancos" (Ճերմակներ) "Los Merengues" (Սերուցքայիններ) | |||
Գույներ | Սև-ճերմակ | |||
Հիմնադրում | մարտի 6, 1902 | |||
Երկիր | Իսպանիա | |||
Մարզադաշտ | Սանտիագո Բերնաբեու | |||
Տարողունակություն | 81 044 | |||
Նախագահ | Ֆլորենտինո Պերես | |||
Մարզիչ | Կառլո Անչելոտտի | |||
Ավագ | Նաչո Ֆերնանդես | |||
Կայք | ||||
Լիգա | Լա Լիգա | |||
2023-24 | Չեմպիոն | |||
|
Ստեղծվել է 1902թ. մարտի 6ին և ստեղծման օրվանից ի վեր խաղացողները կրում են սպիտակ համազգեստ։ Real բառը առաջացել է իտալերեն royal բառից, որը նշանակում է արքայական։ Այն ակումբին շնորհվել է Ալֆոնսո XIII թագավորի կողմից։ Թիմը իր տնային հանդպումներն անց է կացրել «Սանտյագո Բեռնաբու» մարզադաշտում։ Ի տարբերություն Եվրոպական թիմերի Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները ղեկավարում էին ակումբը։
2019թ. ակումբի արժեքը գնահատվում էր 3,8 միլիարդ եվրո և աշխարհի ամենաբարձր վարձատրվող թիմն էր (զբաղեցնում էր 2րդ հորիզոնականը)։ Ամենաշատ երկրպագվող ակումբներից էր։ Ռեալ Մադրիդը Բիլբաբո Աթլետիկի և Բարսելոնայի հետ Լա Լիգայի 3 հիմնադիրներից էր։
Մինչ այժմ թիմը նվաճել է 4 միլիարդ դոլարի գավաթներ և առաջնություններ։
Պատմություն
խմբագրելՎաղ տարիներ (1897-1945)
խմբագրել1897 թվականին ստեղծվեց Արքայական ֆուտբոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակումբի հիմքը։ Սակայն ակումբի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ Երեք տարի հետո 1905 թվականին, Մադրիդ ՖԱ-ն նվաճեց իր առաջին տիտղոսը՝ հաղթելով Աթլետիկ Բիլբաոյին Իսպանիայի գավաթի եզրափակչում։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ։ Այստեղից է գալիս ակումբի անվանումը՝ Ռեալ Մադրիդ։
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ատլետիկ Բիլբաոյին։ Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում։ 1905 - 1908 թթ. Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում։ Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի անընդմեջ՝ 1932 և 1933 թվականներին, հաղթեց Պրիմերիայում։
1950-ից 1980-ական թվականներ
խմբագրելՌեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները։ 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որը կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առաջնություններ։ Եվ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55 թթ. մրցաշրջանում։ Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում։ Եվրոպական հաջողություններին զուգընթաց՝ ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969 թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում։ Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։ Առաջին անգամը, երբ նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային, եղավ 1970 թ-ին։ Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները՝ Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն։ 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին։ Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում։
1980-1990-ական թվականներ
խմբագրելՀաջորդ վերելքին ակումբի երկրպագուներին պահանջվեց սպասել 20 տարի, երբ գլխավորությամբ Էմիլիո Բուտրագենիոյի թիմ եկան Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան։ Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986 թվականներ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Զեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին։ Այս խաղացոցները Ռաուլի, Ֆեռնանդո Իեռոյի, Ֆեռնանդո Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզչի՝ գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորությամբ 1997-1998 մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում։ Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, և Հայնկեսը հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը։ Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար ամիսը։
Լոս Գալակտիկոսը և Ռամոն Կալդերոնի նախագահ դառնալ
խմբագրելՀիդինգի հեռանալուց հետո թիմն սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրին ակումբից այդ տարվա նոյեմբերին։ Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում։ Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հաջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը։ Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում։ Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»։ Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնայից, ռեկորդային 71 միլիոն եվրոյով։ Մեկ տարի անց ակումբ եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով՝ 75 միլիոն եվրոյով։ Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004 թ-ին՝ Օուենը։ Այդպիսով 2004/05 թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին՝ Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան (1998), Լուիշ Ֆիգու (2000), Մայքլ Օուեն (2001 թ.)։ «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»։ Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում։
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը։ Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից։ Նա թիմ հրավիրեց Պրեդրագ Միատովիչին, որն էլ նշանակվեց սպորտային տնօրեն, նա մնաց մինչև 2009 թվականը։ Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քարոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց։ Սակայն թիմը հաղթեց 2007 թվականին Լա Լիգան։ Իսկ 2008 -ին արքայական ակումբը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը։ Կալդերոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն։ 2009-ին նա հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ։ Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում։
Պերեսի երկրորդ և Մոուրինյոյի ժամանակներ (2009-2013)
խմբագրել2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը, ի դեպ՝ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում[1][2]։ Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստեղծումը։ Նրա առաջին քայլը՝ Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ։ Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 միլիոն եվրոյով[3], իսկ հետո գնեց մեկ այլ ոսկե գնդակի դափնեկրի՝ Կրիշտիանու Ռոնալդույին Մանչեսթեր Յունայթեդից ռեկորդային £80 միլիոնով։ Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով։ Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 միլիոն եվրո), Արբելոան և Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլից», համապատասխանաբար 4 և 30 միլիոն եվրո), Բենզեման (Լիոնից 35 միլիոն եվրո)։ Չնայած այդ ձեռքբերումներին՝ ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել։ 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»։ Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչիից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը։ Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»։
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն[4][5]։ Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 միլիոն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն, իսպանացիներ Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ Մեսուտ Օզիլը և Սամի Խեդիրան, արգենտինացի Անխել Դի Մարիան։ Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալեսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»։
Լա Լիգայի 2011-12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը հաղթեց լիգան՝ 32-րդ անգամ նվաճելով տիտղոսը և դառնալով ռեկորդակիր Լա Լիգայի բոլոր ժամանակների պատմության մեջ՝ մրցաշրջանը ավարտելով ռեկորդային 100 միավորով, խփեց ռեկորդային 121 գոլ և խփած բաց թողած գոլերով ստացավ +89 ցուցանիշը, և ևս մեկ ռեկորդ 16 անգամ հյուրընկալվելիս հաղթանակ և ընդհանուր 32 հաղթանակ Լա Լիգայում[6]։ Նույն մրցաշրջանում, Կրիշտիանու Ռոնալդուն անցավ 100 գոլի սահմանը իսպանական լիգաներում[7][8]։ Իսկ երբ Ռոնալդուն անցավ 101 գոլի սահմանները՝ 92 խաղում, նա անցավ լեգենդար Ֆերենց Պուշկաշի արդյունքը, որը սահմանել էր 100 գոլ 105 խաղում։ 2012-2013 խաղաշրջանում թիմին են միացել Մայքլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը։ Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայքլ Էսսիենը վարձավճարով տեղափոխվել է Լոնդոնի Չելսիից։ Սակայն դա էլ չօգնեց, որպեսզի նվաճեն երկրի չեմպիոնական տիտղոսը, բայց կարողացան հաղթել Սուպերգավաթը։ Իսկ Իսպանիայի գավաթում մեկ քայլ էր բաժանում գավաթը նվաճելուց, սակայն ավելացրած ժամանակում պարտվեցին Ատլետիկո Մադրիդին 2-1 հաշվով (վերջին անգամ Ատլետները Ռեալին հաղթել էին 14-տարի առաջ), Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր մրցաշրջանի վերջում Մոուրինյոյի հրաժարակնի մասին[9][10]։ Մոուրինյոն վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի Չելսի ակումբ, այդ թիմը մարզել էր նաև 2004-ից 2007 թվականներին։
Անչելոտտիի ժամանակներ (2013-2015)
խմբագրել2013 թվականի հունիսի 25-ին, Կառլո Անչելոտտին դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին և կնքելով երեք տարվա պայմանագիր[11][12]։ Օրեր անց նա Ռեալում առաջին մամլո ասուլիսում նշեց, որ Զինեդին Զիդանը և Փոլ Կլեմենտը պետք է լինեն նրա օգնականները[13] Նույն տարում Ռեալն իրականացրեց մի քանի կարևոր տրանսֆերներ։ Նախ, թիմին միացավ Տոտենհեմի առաջատար Գարեթ Բեյլը, ռեկորդային՝ 100 միլիոն € գումարի դիմաց, այնուհետև թիմից հեռացավ Մեզութ Օզիլը՝ 47 միլիոն € դիմաց տեղափոխվելով Արսենալ,2014 թվականին թիմից հեռացան Անխել դի Մարիան (59.7միլիոն ֆունտ) և Խավի Ալոնսոն (10.000.000 եվրո) ։ Անչելոտին միանգամից կարողացավ դրականորեն փոխել թիմի խաղը, որի արդյունքը եղան մրցաշրջանի ավարտին նվաճված երկու գավաթները։ Չնայած այն բանին, որ 2013-14 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, այնուամենայնիվ նախքան այդ կարողացել էր դառնալ Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակչում Գարեթ Բեյլի հաղթական գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթելով Բարսելոնային։ 2014 թվականի մայիսի 24-ին, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռեալը հանդիպեց Ատլետիկո Մադրիդի հետ և ավելացրած ժամանակով հաղթեց 4-1 հաշվով։ Շատ անհանգիստ խաղ էր 36-րդ րոպեին Դիեգո Գոդինը առաջ է մղում Ատլետիկո Մադրիդին:Մինչև 94-րդ րոպեն Մադրիդցիները չէին կարողանում գոլ խփել։94-րդ րոպեին Սերխիո Ռամոսը Լուկա Մոդրիչի անկյունայինից փոխանցումից հետո գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը։ ԵՎ դրանից հետո գոլի հեղինակ դարձան Մարսելոն, Գարեթ Բեյլը, և Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսպիսով, Մադրիդի Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որը իր համար տասներորդն էր (La Décima)։
Ռաֆայել Բենիտես
խմբագրելԿառլո Անչելոտտին չկարողացավ որևէ առաջնությունում հաղթել և այդ իսկ պատճառով նրան ազատեցին իր պաշտոնից։ Դոնի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեցին Ռաֆայել Բենիտեսին:Այդ ժամանակ թմից հեռանում է Մադրիդի Սուրբը՝ Իկեր Կասիլյասը և պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն։ Բայց Բենիտեսը լավ տարբերակ չէր Ռեալ Մադրիդի համար։ Բենիտեսի գլխավորությամբ Ռեալ Մադրիդը չի կարողանում հաղթել Լա Լիգայի նորեկ Խիխոնի Սպորդինգին։ Ծանր պարտություն է կրում գլխավոր հակառակորդ Բարսելոնայից (4-0)։ Չեն կարողանում հաղթել նաև Ատլետիկո Մադրիդին, Վիլյառեալին, Վալենսիային և Սևիլյային։ ԵՎ 2016 թվականի Հունվարի 4-ին Բենիտեսին ազատում են իր գլխավորած պաշտոնից և Բենիտեսի փոխարեն որպես գլխավոր մարզիչ են նշանակում լեգենդար Զինեդին Զիդանին։
Զինեդին Զիդան
խմբագրելԶինեդին Զիդանը դարձավ Ռեալի մարզիչ 2016 թվականի հունվարի 5-ից։ Մի հետաքրքիր պատմական ակնարկ կա Զիդանի մասին։ Զիդանը Ռեալի կազմում որպես ֆուտբոլիստ՝ իր առաջին հանդիպումը անցկացրել էր Դեպորտիվոյի դեմ, որպես մարզիչ նույնպես Դեպորտիվոյի դեմ (5-0)։Որպես ֆուտբոլիստ Ռեալի կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում առաջին հանդիպումը եղել է Ռոմայի դեմ, որպես մարզիչ նույնպես՝ Ռոմայի դեմ։ Իր առաջին Էլ Կլասիկոյի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել։Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ։Զինեդին Զիդանը դարձավ Բերնդ Շուստերից հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և Ռաֆայել Բենիտեսի սխալները թույլ տալու մտադրություն չունի։ Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել Կազեմիրոյին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ։ Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը։ Մարտավարությունը փոխվեց, երբ Կեյլոր Նավասի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին Նեյմարն ու Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից։ Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել։ Եվ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով։
Զիդանի մարզչական կարիերան Ռեալում չափազանց հաջող սկսվեց։ Առաջին իսկ տարում՝ 2016 թվականին ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կրկին հաղթելով Մադրիդի Ատլետիկոյին:Այնուհետև հերթը Եվրոպայի սուպերգավաթինն էր, որը նվաճելու համար Ռեալը մրցեց Եվրոպայի լիգայի գավաթակիր Սևիլիայի հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ ահա լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին Դանիել Կարվախալը դառնալով գոլի հեղինակ՝ Ռեալին պարգևեց Եվրոպայի սուպերգավաթը,որը երրորդն էր մադրիդյան ակումբի պատմության մեջ։ Տիտղոսաբեր 2016 թվականն արքայական ակումբը եզրափակեց աշխարհի ակումբային գավաթը նվաճելով, որն իր հերթին երկրորդն էր ակումբի պատմության մեջ:Դեկտեմբերի 18-ին կայացած եզրափակչում Ռեալը լրացուցիչ ժամանակում ընդհանուր 4-2 հաշվով հաղթեց Ասիայի չեմպիոն՝ ճապոնական Կաշիմա Անտլերս ակումբին։
Զիդանի ու Ռեալի հաղթարշավը շարունակվեց նաև 2017 թվականին։ Նախ թիմն իր պատմության մեջ 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, այնուհետև կարողացավ փառահեղ արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում։ Եզրափակչում 4-1 հաշվով հաղթելով իտալական Յուվենթուսին,Ռեալը 1992 թվականից ի վեր Չեմպիոնների լիգա վերանվանված մրցաշարում դարձավ առաջին ակումբը, ում հաջողվել է երկու տարին անընդմեջ նվաճել Եվրոպայի լավագույն ակումբին տրվող՝Չեմպիոնների լիգայի գավաթը։
Մարզադաշտ
խմբագրելՏեսակ | ֆուտբոլային ակումբ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Երկիր | Իսպանիա |
Հիմնադրված | մարտի 6, 1902 |
Կառուցված | 1947 |
Բացված | դեկտեմբերի 14, 1947 |
Կառուցման գին | 288 342 653 պեսետ, (€1 732 943) |
Տարողություն | 85 454[15] |
Տնային թիմ | Ռեալ Մադրիդ |
Դաշտի չափսեր | 107x72 մ |
Կայք | realmadrid.com(իսպ.)(անգլ.)(ֆր.)(պորտ.)(ճապոներեն)(ինդ.)(չին.)(արաբ.) |
Santiago Bernabéu Stadium Վիքիպահեստում |
Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թթ Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Բացման խաղը եղավ պորտուգալական Բելենենսեշի դեմ ընկերական խաղում, որը տեղի ունեցավ 1947 թ. դեկտեմբերի 14-ին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով։ 1950-ական թթ. Եվրոպայի չեմպիոնների գավաթում Ռեալի վստահ ելույթների շնորհիվ ակումբի շահույթը մեծացավ, ինչը հնարավորություն տվեց նոր մարզադաշտի նստատեղերի ավելացմանը, որի շինությունը հայտնի էիր սպիտակ աշտարակներով, մինչև 125 000 նստատեղ։ 1955 թվականին մարզադաշտը վերանվանվեց Սանտիագո Բերնաբեու, իսկ 1957-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում առաջին անգամ վառվեցին ստադիոնի լույսերը։ 1978 թվականին մահացած Սանտիագո Բերնաբեուն նոր մարզադաշտի կառուցումը ցանկանում էր տեղափոխել Մադրիդի հյուսիս, սակայն իր ծրագիրը չհասցրեց իրականացնել։ 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը վերակառուցվեց։ Այս ժամանակ արդեն կային 32 000 նստատեղ և 60 000 հանդիսականի համար նախատեսված կանգնելու տեղեր։ Ընդհանուր առմամբ խմբային փուլի 3 խաղերին և եզրափակիչ խաղին մարզադաշտը հյուրընկալեց 345 000 հանդիսականի։ Տաս տարի անց վերանորոգումը շարունակվեց. կառուցվեց մարզդաշտի տրիբունայի երրորդ յառուսը։ Նստատեղերի քանակը 65 000-ից հասավ 105 000-ի։ Հերթական վերակառուցումից հետո նստատեղերի քանակը նվազեց հասնելով 74 871-ի։ Մարզադաշտում կայացել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, 2010 թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ 2007 թվականի նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։
- Սանտյագո Բերնաբեու
- Տարողություն - 85 454
- Չափսեր - 107 x 72 մետր
- Հասցե - Concha Espina, 1 28036 Madrid.
Մարզաշապիկի հովանավորներ և արտադրողներ
խմբագրել
Ժամանակաշրջան | Համազգեստը | Հովանավորը |
---|---|---|
1980-1982 | Adidas | Չի եղել |
1982-1985 | Zanussi | |
1985-1989 | Hummel | Parmalat |
1989-1991 | Reny Picot | |
1991-1992 | Otaysa | |
1992-1994 | Teka | |
1994-1998 | Kelme | |
1998-2001 | Adidas | |
2001-2002 | Realmadrid.com | |
2002-2005 | Siemens mobile | |
2005-2006 | Siemens | |
2006-2007 | Benq Siemens | |
2007-2011 | bwin | |
2011-2013 | ||
2013- | Fly Emirates |
Մադրիդի Ռեալի ավագներ
խմբագրելֆուտբոլիստ | Կարիերա | Ավագ | Համար | Խաղեր |
---|---|---|---|---|
Մարսելո | 2007 - մ․ ա․ | 2021 - մ․ ա․ | 315 (40) | |
Սերխիո Ռամոս | 2005 - 2021 | 2015 - 2021 | 671 (101) | |
Իկեր Կասիլյաս | 1999 - 2015 | 2010 - 2015 | 707 (-723) | |
Ռաուլ | 1994 - 2010 | 2003 - 2010 | 741 (323) | |
Ֆեռնանդո Իեռո | 1989 - 2003 | 2001 - 2003 | 598 (126) | |
Մանուել Սանչիս | 1983 - 2001 | 1988 - 2001 | 710 (49) | |
Սանտիլյանա | 1971 - 1988 | 1979 - 1988 | 632 (352) | |
Պիրրի | 1964 - 1979 | 1976 - 1979 | 595 (210) | |
Ամանսիո | 1962 - 1976 | 1971 - 1976 | 471 (142) | |
Ֆրանսիսկո Խենտո | 1953 - 1971 | 1961 - 1971 | 428 (126) |
Ռեկորդներ
խմբագրելԱյս արդյունքները համարվում են լավագույնները մրցաշարերին մասնակցող բոլոր ակումբների մեջ
- Վերջին Թարմացում՝ Մայիսի 30, 2014 թվական
- Աղբուր՝ Ռեալ Մադրիդ
- 15 հաղթանակ Չեմպիոնների Լիգայում
- 6 հաղթանակ Ուեֆա Սուպերգավաթում
- 214 հաղթանակ Չեմպիոնների Լիգայի խաղերում
- 32 խաղ անընդմեջ Ռեալը գրավում է մրցակիցների դարպասները Չեմպիոնների Լիգայում
- 36 անգամ հաղթել է Լա Լիգայում
- 121 գոլ Լա Լիգայի մեկ մրցաշրջանում
Ֆուտբոլիստների ռեկորդներ
խմբագրելԽաղերի քանակով
խմբագրել- Սա թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցանկն է
- Վերջին թարմացում՝ Ապրիլի 30, 2022 թվական
- Աղբյուր՝ Ռեալ Մադրիդ
№ | Անուն | Ժամանակահատված | Լա Լիգա | Արքայական գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Խաղեր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ռաուլ Գոնսալես | 1994-2010 | 550 | 37 | 135 | 19 | 741 |
2 | Իկեր Կասիլյաս | 1999-2015 | 510 | 40 | 152 | 23 | 725 |
3 | Մանուել Սանչիս | 1983-2001 | 523 | 67 | 100 | 20 | 710 |
4 | Սերխիո Ռամոս | 2005-2021 | 469 | 48 | 129 | 25 | 671 |
5 | Կառլոս Սանտիլյանա | 1971-1988 | 461 | 84 | 87 | 13 | 645 |
6 | Կարիմ Բենզեմա | 2009-2023 | 415 | 44 | 123 | 23 | 605 |
7 | Ֆեռնանդո Իեռո | 1989-2003 | 439 | 43 | 103 | 16 | 601 |
7 | Ֆրանսիսկո Խենտո | 1953-1971 | 428 | 74 | 95 | 4 | 601 |
8 | Խոսե Անտոնիո Կամաչո | 1973-1989 | 414 | 61 | 90 | 12 | 577 |
9 | Պիրրի | 1964-1979 | 417 | 67 | 75 | 2 | 561 |
10 | Խոսե Միչել | 1981-1996 | 404 | 53 | 88 | 14 | 559 |
Գոլերի քանակով
խմբագրել- Սա թիմի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների ցանկն է
- Վերջին թարմացում՝ Ապրիլի 30 2022 թ.
- Աղբյուր՝ Ռեալ Մադրիդ
№ | Անուն | Ժամանակահատված | Գոլեր | Խաղեր |
---|---|---|---|---|
1 | Կրիշտիանու Ռոնալդու | 2009-2018 | 450 | 438 |
2 | Կարիմ Բենզեմա | 2009- | 323 | 605 |
2 | Ռաուլ Գոնսալես | 1994-2010 | 323 | 741 |
4 | Դի Ստեֆանո | 1953-1964 | 307 | 396 |
5 | Կառլոս Սանտիլյանա | 1971-1988 | 289 | 645 |
6 | Ֆերենց Պուշկաշ | 1958-1966 | 242 | 262 |
7 | Ուգո Սանչես | 1985-1992 | 208 | 282 |
8 | Ֆրանսիսկո Խենտո | 1952-1970 | 179 | 599 |
9 | Պիրրի | 1964-1979 | 171 | 561 |
10 | Էմիլիո Բուտրագենիո | 1983-1995 | 171 | 463 |
Գլխավոր մրցակիցներ
խմբագրել- Բարսելոնա (El Classico)
- Ատլետիկո Մադրիդ (El derby Madrileno)
Ներկա կազմ
խմբագրել2023 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ:[16]
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Անձնակազմ
խմբագրելՆերկայիս մարզչական անձնակազմ
խմբագրելՊաշտոն | Աշխատակազմ |
---|---|
Գլխավոր մարզիչ | Կառլո Անչելոտտի |
Մարզչի օգնական | Թափուր |
Ֆիզպատրաստության մարզիչ | Անտոնիո Պինտուս |
Դարպասապահների մարզիչ | Ռոբերտո Վասկես |
Ֆիտնեսի մարզիչ | Խավիեր Մալյո |
Խաղի պատվիրակ | Խոսե Կառլոս Պառալես |
- Վերջին Թարմացում՝ օգոստոսի 8, 2021 թվական
- Աղբուր՝ Ռեալ Մադրիդ
Գլխավոր մարզիչներ
խմբագրել
|
|
Ակումբի նախագահների ցանկ
խմբագրելԺամանակահատված | Նախագահ |
---|---|
2009- | Ֆլորենտինո Պերես |
2006-2009 | Ռամոն Կալդերոն |
2000-2006 | Ֆլորենտինո Պերես |
1995-2000 | Լորենսո Սանս |
1985-1995 | Ռամոն Մենդոսա |
1978-1985 | Լուիս դե Կառլոս |
1943-1978 | Սանտյագո Բեռնաբեու |
1940-1943 | Անտոնիո Սանտոս Պերալբա |
1936-1940 | Ադոլֆո Մելենդես |
1930-1935 | Լուիս Ուսերա |
1926-1930 | Լուիս դե Ուրկիլխո |
1916-1926 | Պեդրո Պարախես |
1908-1916 | Ադոլֆո Մելենդես |
1904-1908 | Կառլոս Պադրոս |
1902-1904 | Խուան Պադրոս |
Գալակտիկոս
խմբագրելԳալակտիկոս
- Ռաուլ Գոնսալես (1994-2010)
- Ռոբերտո Կառլոս (1996-2007)
- Լուիշ Ֆիգու (2000-2005)
- Զինեդին Զիդան (2001-2006)
- Ռոնալդո (2002-2007)
- Դեվիդ Բեքհեմ (2003-2007)
Նեո Գալակտիկոս
- Կակա (2009-2013)
- Կրիշտիանու Ռոնալդու (2009-2018)
- Կարիմ Բենզեմա (2009-ից)
- Խաբի Ալոնսո (2009-2014)
- Գարեթ Բեյլ (2013-ից)
Հայտնի ֆուտբոլիստներ
խմբագրել«Ոսկե գնդակի» մրցանակակիրներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։
- Ալֆրեդո դի Ստեֆանո - 1957, 1959
- Ռայմոն Կոպա - 1958
- Լուիշ Ֆիգու - 2000
- Ռոնալդո - 2002
- Ֆաբիո Կանավառո - 2006
- Կրիշտիանու Ռոնալդու - 2016, 2017
- Լուկա Մոդրիչ - 2018
Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի։
- Կրիշտիանու Ռոնալդու - 2013, 2014
«Ոսկե խաղակոշիկ» մրցանակակիրներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, արժանացել են «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։
- Ուգո Սանչես - 1990
- Դավոր Շուկեր - 1998
- Կրիշտիանու Ռոնալդու - 2011, 2014, 2015
ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ։
- Ֆեռնանդո Ռեդոնդո - 2000
- Զինեդին Զիդան - 2002
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
- Կրիշտիանու Ռոնալդու - 2014, 2016, 2017
- Լուկա Մոդրիչ - 2018
Չեմպիոնների Լիգայի լավագույն ասիստենտեր
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Չեմպիոնների Լիգայի լավագույն ասիստենտեր։
- Ռաուլ - 2002/2003
- Լուիշ Ֆիգու - 2004/2005
- Մեզութ Օզիլ - 2010/2011
- Կակա - 2011/2012
- Անխել դի Մարիա - 2013/2014
Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներ։
- Ալֆրեդո դի Ստեֆանո - 1957/1958
- Ֆերենց Պուշկաշ - 1959/1960
- Ռաուլ - 1999/2000
- Կրիշտիանու Ռոնալդու - 2012/2013, 2013/2014, 2014/2015, 2015/2016, 2016/2017
ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ։
- Լուիշ Ֆիգու - 2001
- Ռոնալդո - 2002
- Զինեդին Զիդան - 2003
- Ֆաբիո Կանավառո - 2006
- Կրիշտիանու Ռոնալդու - 2013, 2014, 2017
- Լուկա Մոդրիչ - 2018
Մունդիալի լավագույն ֆուտբոլիստներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Մունդիալի լավագույն ֆուտբոլիստներ։
- Զինեդին Զիդան - 2006
- Լուկա Մոդրիչ - 2018
Աշխարհի ակումբային առաջնության լավագույն Ֆուտբոլիստներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստներ։
- Սերխիո Ռամոս - 2014
- Կրիշտիանու Ռոնալդու - 2016
- Լուկա Մոդրիչ - 2017
- Գարեթ Բեյլ - 2018
Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուներ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Ռեալ Մադրիդի կազմում, դարձել են Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ռմբարկուներ։
- Նիկոլաս Անելկա - 2000
- Գարեթ Բեյլ - 2014, 2018
- Սերխիո Ռամոս - 2014
- Կրիշտիանու Ռոնալդու - 2016, 2017
Աշխարհի չեմպիոններ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ։
- Գյունտեր Նետցեռ - 1974
- Խորխե Վալդանո - 1986
- Ռոբերտո Կառլոս - 2002
- Կրիստիան Կարամբյո - 1998
- Ֆաբիո Կանավառո - 2006
- Խաբի Ալոնսո - 2010
- Ռաուլ Ալբիոլ - 2010
- Ալվարո Արբելոա - 2010
- Իկեր Կասիլյաս - 2010
- Սերխիո Ռամոս - 2010
- Սամի Խեդիրա - 2014
- Ռաֆաjել Վարան - 2018
Եվրոպայի չեմպիոններ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ։
- Ամարո Ամանսիո - 1974
- Իգնասիո Զոկո - 1964
- Ֆելիքս Ռուիս - 1964
- Խոսե Վիսենտե Տրեյն - 1964
- Ուլի Շտիլիկե - 1964
- Նիկոլա Անելկա - 2000
- Կրիստիան Կարամբյո - 2000
- Խաբի Ալոնսո - 2012
- Ռաուլ Ալբիոլ - 2012
- Ալվարո Արբելոա - 2012
- Իկեր Կասիլյաս - 2010, 2012
- Սերխիո Ռամոս - 2010, 2012
- Կրիշտիանու Ռոնալդու - 2016
- Պեպե - 2016
Օլիմպիական չեմպիոններ
խմբագրելՀետևյալ ֆուտբոլիստները, հանդիսանալով Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ, դարձել են ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոններ'։
- Միկել Լասա - 1992
- Ալֆոնսո Պերես - 1992
- Լուիս Էնրիկե - 1992
- Ժերեմի Նժիտապ - 2000
- Ֆեռնանդո Գագո - 2008
- Էզեկել Գարայ - 2008
Առաջնություններ
խմբագրելԱզգային
խմբագրել- Լա Լիգա:
- Չեմպիոն (36, ռեկորդ)։ 1931-32; 1932-33; 1953-54; 1954-55; 1956-57; 1957-58; 1960-61; 1961-62; 1962-63; 1963-64; 1964-65; 1966-67; 1967-68; 1968-69; 1971-72; 1974-75; 1975-76; 1977-78; 1978-79; 1979-80; 1985-86; 1986-87; 1987-88; 1988-89; 1989-90; 1994-95; 1996-97; 2000-01; 2002-03 2006-07; 2007-08; 2011-12; 2016-17; 2019-20; 2021-22 , 2023-2024
- Փոխչեմպիոն (25)։ 1929; 1933-34; 1934-35; 1935-36; 1941-42; 1944-55; 1958-59; 1959-60; 1965-66; 1980-81; 1982-83; 1983-84; 1991-92; 1992-93; 1998-99; 2004-05; 2005-06; 2008-09, 2009-10, 2010-11, 2012-13, 2014-15, 2015-16, 2020-21 , 2022-23
- Կոպա դել Ռեյ
- Չեմպիոն (20)։ 1905; 1906; 1907; 1908; 1917; 1934; 1936; 1946; 1947; 1961-62; 1969-70; 1973-74; 1974-75; 1979-80; 1981-82; 1988-89; 1992-93; 2010-11, 2013-14, 2022/23
- Փոխչեմպիոն(20)։ 1903; 1916; 1918; 1924; 1929; 1930; 1933; 1940; 1943; 1958; 1959-60; 1960-61; 1967-1968; 1978-79; 1982-83; 1989-90; 1991-92; 2001-02; 2003-04; 2012-13
- Սուպերկոպա դե Իսպանիա
- Էվա Դուարտեի գավաթ
- Կոպա դե լա Լիգա
- Կանոնավոր առաջնություն
Մրցանակներ
խմբագրել- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
- ՈՒԵՖԱ գավաթ
- Գավաթակիրների գավաթ
- ՈւԵՖԱ Սուպերգավաթ
- Միջմայրցամաքային գավաթ[17]
- Աշխարհի փոքր գավաթ
- Լատինական գավաթ
- Իբերիա-ամերիկական գավաթ
- Իբերիական գավաթ
- Ֆրանց Բեկենբաուերի գավաթ
- Սանտյագո Բեռնաբեուի գավաթ
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ «First measures adopted by the Real Madrid Board of Directors». Realmadrid.com. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Perez to return as Real president». BBC Sport. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ The Times Madrid Signs Kaká timesonline.co.uk
- ↑ Tynan, Gordon (2010 թ․ մայիսի 28). «Mourinho to be unveiled at Madrid on Monday after £7m compensation deal». The Independent. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Real Madrid unveil José Mourinho as their new coach». BBC Sport. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Լա Լիգա 2011-12
- ↑ «BBC Sport - Cristiano Ronaldo is fastest La Liga player to 100 goals». Bbc.co.uk. 2012 թ․ մարտի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Jose Mourinho, Real Madrid earn vindication after La Liga conquest - La Liga News | FOX Sports on MSN». Msn.foxsports.com. 2012 թ․ մայիսի 13. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Jose Mourinho: Real Madrid boss to leave next month». BBC. 2013 թ․ մայիսի 20.
- ↑ «Jose Mourinho: Real Madrid season worst of my career». BBC. 2013 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Carlo Ancelotti, new Real Madrid coach». Real Madrid C.F. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Official: Real Madrid confirm Ancelotti signing». Real Madrid C.F. 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Sharma, Rik (2013 թ․ հունիսի 26). «Ancelotti presented as new Madrid boss with former Chelsea coach Clement and Zidane as his assistants». Daily Mail. London. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Real Madrid make history with La Decima». euronews.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ http://www.realmadrid.com/en/santiago-bernabeu-stadium Santiago Bernabéu Stadium | Real Madrid CF
- ↑ «Real Madrid Squad | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ինտերկոնտինենտալ գավաթ». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
Գրքեր
խմբագրել- Dénes, Tamás & Rochy, Zoltán (2002). Real Madrid. Aréna 2000. ISBN 963-86167-5-X.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (իսպ.) - Ball, Phil (2003 New edition). Morbo: The Story of Spanish Football. WSC Books Limited. ISBN 0-9540134-6-8.(անգլ.)
- Ball, Phil (2003). White Storm: The Story of Real Madrid. Mainstream. ISBN 1-84018-763-8.(անգլ.)
- McManaman, Steve & Edworthy, Sarah (2003). El Macca: Four Years with Real Madrid. Simon & Schuster. ISBN 0-7434-8920-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռեալ Մադրիդ Ակումբի պաշտոնական կայքը (անգլ.) (իսպ.) (այլ)
- Ռեալ Մադրիդ ՈՒԵՖԱ (անգլ.) (իսպ.) (այլ)
- Ռեալ Մադրիդ ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.) (իսպ.) (այլ)
- Ռեալ Մադրիդ Լա Լիգա (անգլ.) (իսպ.) (այլ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեալ Մադրիդ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |