1987 թվականն Արցախում
Ստորև ներկայացված է 1987 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
Իրադարձություններ
խմբագրելՀունվար
խմբագրել- Հունվարի 27 - ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումում հայտարարվեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից նախաձեռնված և ընդհանուր՝ «Վերակառուցում» անվանումը ստացած նոր պետական գաղափարախոսությունը, որը հնարավորություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերին կրկին բարձրաձայնելու՝ 1920-ական թվականներից սկիզբ առած արցախյան հիմնախնդիրը և ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման պահանջը[1]:
Հուլիս
խմբագրել- Շամխորի շրջանի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը սկսում է հայ բնակչության վտարման քաղաքականություն վարել Չարդախլու (Խաչիսար) գյուղում։
Օգոստոս
խմբագրել- Օգոստոսի 13 - Լեռնային Ղարաբաղից և Խորհրդային Հայաստանից մոտ 75 հազար հայ ստորագրում է Միխայիլ Գորբաչովին ուղղված բաց նամակը, խնդրելով Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը վերամիավորել Հայաստանի հետ[2]:
Սեպտեմբեր
խմբագրել- Շամխորի շրջանի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը պաշտոնից հեռացնում է Չարդախլուի սովխոզի հայ նախագահին, և նրա փոխարեն նշանանակում ադրբեջանցու, ինչը տեղացիների նոտ բողոքի ալիք է բարձրացնում[3]։
Հոկտեմբեր
խմբագրել- Հոկտեմբերի 17 - Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում է, որ «Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները շրջապատել և ուղեփակել են Չարդախլուն»[4], որի ժամանակ իրագործվում են բռնություններ, ինչից հետո հայաթափվում է գյուղը[5]։
- Հոկտեմբերի 18 - Որպես բողոքի նշան՝ Չարդախլու գյուղում տեղի ունեցող ապօրինություների, Իգոր Մուրադյանի գլխավորությամբ Երևանի ՀԿԿ Կենտկոմի շենքի մոտ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որին մասնակցում էր շուրջ 1000 մարդ[6][7]: Հանրահավաքի ցրումը հանձնարարված էր Երևանի միլիցիայի պետ՝ Կառլոս Ղազարյանին[7]:
Նոյեմբեր
խմբագրել- Չարդախլուի և այլ հայկական բնակավայրերի հայաթափմանն ի պատասխան՝ Ղափանի[8] ու Մեղրու շրջաններից սկսեցին աստիճանաբար վտարել ադրբեջանցիներին։
- Նոյեմբերի 16 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ արտահայտվեց։
Դեկտեմբեր
խմբագրել- Դեկտեմբերի 1 - Արցախահայության պատվիրակությունը, որ գլխավորում էր Իգոր Մուրադյանը, ստորագրություններ, նամակներ և պահանջներ հանձնեց Մոսկվայում ԽՍՀՄ Կենտկոմի ընդունելությանը։
- Դեկտեմբերի 20 - Օպերայի թատրոնին կից Թատերական հրապարակում տեղի է ունենում Ղարաբաղի խնդրով ցույց, որին մասնակցում էր շուրջ 1000 մարդ։
Ծնունդներ
խմբագրել- Ռոման Ահարոնյան (մհ. սեպտեմբերի 19, 2023), հայ զինվորական, Արցախի պաշտպանության բանակի աշխարհազորային, կրտսեր սերժանտ, քառօրյա (2016) և 44-օրյա (2020) պատերազմների մասնակից. զոհվել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման ժամանակ (2023)[9]:
- Արմեն Առաքելյան (մհ. սեպտեմբերի 20, 2023), հայ զինվորական, Արցախի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, քառօրյա (2016) և 44-օրյա (2020) պատերազմների մասնակից. զոհվել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման ժամանակ (2023)՝ ավիահարվածից:
- Նվեր Ավանեսյան (մհ. սեպտեմբերի 19, 2023), հայ զինվորական, Արցախի պաշտպանության բանակի սպա, ավագ լեյտենանտ, քառօրյա (2016) և 44-օրյա (2020) պատերազմների մասնակից. զոհվել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման ժամանակ (2023)[10]:
- Հունվարի 14 - Վիգեն Համբարձումյան, հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան:
- Հունվարի 20 - Ռոզա Սարգսյան, ուկրաինահայ թատերական ռեժիսոր, կուրատոր։
Մահեր
խմբագրել- Սերգեյ Մամիկոնյան (76/77), միջուկային սարքաշինության բնագավառի խորհրդային հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1970), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1973)։
- Հունիսի 5 - Սամվել Գրիգորյան (80), հայ բանաստեղծ, թարգմանիչ, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1959-1985)։
- Սեպտեմբերի 9 - Սերգեյ Սարդարով (78), խորհրդային հայ ռազմական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ավիացիայի գեներալ-գնդապետ (1965), ԽՄԿԿ անդամ (1930)։
- Նոյեմբերի 24 - Միքայել Հարությունյան (69), հայ խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1944)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վահրամ Բալայան, Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը (խմբ. Գ. Մ. Գեղամյան և Է. Լ. Դանիելյան), Երևան, 2002, էջ 354 — 386 էջ։
- ↑ «Ղարաբաղյան շարժում 88. իրադարձությունների ժամանակագրություն». evnreport.com. 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Этнические конфликты на Кавказе, 1988—1994 г.». poli.vub.ac.be. 1996. Արխիվացված է օրիգինալից 2014 թ. ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Սովորական ցեղասպանություն. «Սումգայիթ, 1988, փետրվար»». karabakhrecords.info. Արխիվացված օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Հայաթափությունը սկսվեց Չարդախլու գյուղից». aravot.am. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Բնապահպանական շարժումից՝ Արցախ-88». aniarc.am. 2022 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 7,0 7,1 «[Շարժում 1988/25]. Իգոր Մուրադյան` «Օտար տարր էի` ամենասկզբից մինչեւ վերջ»». mediamax.am. 2013 թ․ փետրվարի 27. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության ժամանակագրություն
- ↑ «Ռաման Ահարոնյան․ Զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Խաչենի կամրջի մոտ». livenews.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Նվեր Ավանեսյան․ զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Շուշիի շրջանի դիրքում». livenews.am. 2024 թ․ հունվարի 29. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 6-ին.