Մասնակից:Lyoobine/ԱվազարկղODZUN
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձուն (այլ կիրառումներ)
Lyoobine/ԱվազարկղODZUN | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ, Օձուն |
Հոգևոր կարգավիճակ | գործում է |
Ներկա վիճակ | Կանգուն, վերանորոգվում է |
Ճարտարապետական տիպ | Եռանավ գմբեթավոր բազիլիկա |
Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
Կառուցման ավարտ | 7-րդ դար |
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում։
Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
խմբագրելԴեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։
Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։
Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։
Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է[2]։
Գմբեթավոր բազիլիկ եկեղեցի
խմբագրելՕձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։
Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 6-7-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ։
Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա (801 թ., 1888 թ.)։ 19-րդ դ. վերջերին թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրները իրենց նյութական միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություններ կան եկեղեցու հյուսիսարևելյան գմբեթակիր մույթի արևմտյան կողմում ամրացված սալի և իրենց մոր՝ Եղիսաբեթի տապանաքարի վրա։
Զանգաշտարակներ
խմբագրելՕձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ։ Օձնեցի շինարար վարպետ Նալբանդ Սերգոյի կերտած ճարտարվեստ աշտարակները, լինելով ուշ շրջանի հավելումներ, չեն խաթարում տաճարի ընդհանուր տեսքը։
Գերեզմանատուն
խմբագրելԳերեզմանատունը գտնվում է եկեղեցու շուրջ, կան 13-20-րդ դդ. բազալտե խոշոր տապանաքարեր, խաչքարեր։ Խորհրդային տարիներին հուշարձանի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 1938 թ., 1949-1950-ական թթ., 1977, 2013 թթ.[3]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով, կոթողն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափություններով, հրաշալի զարդաքանդակներով։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից շրջապատող արտաքին սրահը՝ բաց խորանով։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։ Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։
Գրականություն
խմբագրել- Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս, 1842, հ. 1։
- Լալայան Ե., Բորչալուի գավառ, «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1901, գիրք 7-8։
- Հասրաթյան Մ., տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, N 3։
- Շախկյան Գ., Օձունի եկեղեցին, Եր., 1983։
Պատկերասրահ
խմբագրել-
Տաճարի հարավային հատված
-
Գլխավոր մուտք
-
Գմբեթ
-
Գլխավոր գմբեթ
-
Ներքին հարդարանքը և խորանի որմնապատկերը պատշգամբից
-
Օձունի տաճարի գմբեթի հին խաչը
-
Օձունի եկեղեցու մուտք
-
Մարիամ Աստվածածին և Հիսուս որմնաքանդակ
-
Կտուրի հին կղմինդրներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Օձուն Վանական Համալիր». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն) - ↑ Գառնիկ Շախկյան (1983 թ). Օձունի եկեղեցին. Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն. էջ 84.
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Օձունի վանք
- Օձունի եկեղեցի Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Armenian Architecture
- Virtual Armenia
- Armeniapedia.org
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Lyoobine/ԱվազարկղODZUN կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Կատեգորիա:5-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ Կատեգորիա:Գուգարաց թեմի վանքեր և եկեղեցիներ Կատեգորիա:Հայկական քրիստոնեական տաճարներ Կատեգորիա:Հայաստանի տաճարներ Կատեգորիա:Տաճարներ այբբենական կարգով Կատեգորիա:Օձուն