Ողջույն

խմբագրել
     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Նվարդ Առաքելյան  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
 
 
 
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 12:31, 22 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

{{ԹՀ}} կաղապար՝ քննարկման էջերում

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, շնորհակալությո՛ւն Ձեր ներդրումների համար։ Մի փոքրիկ հուշում միայն՝ Հայերեն Վիքիպեդիայում, ըստ գործող կանոնակարգի, թարգմանված հոդվածների քննարկման էջերում դնում ենք {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը։ Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ։ --Սիգմա (քննարկում) 09:42, 27 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել

«Ամրագրված» հոդվածներ

խմբագրել

Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, շնորհակալություն «Interwiki Women 2» նախագծի հանդեպ Ձեր հետաքրքրության համար, սակայն ելնելով նախագծի կարճաժամկետությունից և ցանկերի սակավությունից՝ ստիպված ենք Ձեր կողմից ստորագրված (3 օր), սակայն չգրված հոդվածները (թվով 3) ազատել ստորագրությունից, որպեսզի մյուս մասնակիցները կարողանան խմբագրել: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 02:06, 19 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Մի ափսե ելա՜կ քեզ համար։

խմբագրել
  Հաճելի խմբագրումներ Ապատ63 (քննարկում) 03:55, 27 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Վատ թարգմանություն. «Անգեն»

խմբագրել
 

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած «Անգեն» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- BekoՔննարկում 05:58, 15 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Առաջնորդությունն իմ աչքերով

խմբագրել
Հարգելի՛ Նվարդ Առաքելյան

Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք պատրաստվում ենք ամփոփել Առաջնորդությունն իմ աչքերով նախագծի արդյունքները և քանի որ դուք հանդիսանում եք նախագծի շրջանակներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկը, ապա կխնդրեինք Ձեզ սեպտեմբերի 18-ին ժամը 16։00-ից 17։00 ներկա գտնվել Վիքիպեդիա Հայաստանի գրասենյակում, որտեղ կանցկացվի նախագծի փակման պաշտոնական միջոցառումը։ Անհրաժեշտության դեպքում կապ հաստատեք ինձ հետ։ Հարգանքներով՝ --Քրիստոֆ (քննարկում) 17:23, 15 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Անչափ շնորհակալ եմ, հարգելի՛ Քրիստոֆ:

Կներեք, մենք տեղափոխել ենք օրը՝ սեպտեմբերի 19-ին ժամը 16։00-ից 17։00:

Հարգելի՛ Քրիստոֆ, վաղվա համար ես արդեն դպրոցում դասաժամ էի փոխել, որ մեկ այլ օր դասերս պարապեմ (ուսուցչուհի եմ): Սեպտեմբերի 19-ին էլ դաս ունեմ. եթե հնարավոր է, խնդրում եմ՝ մեկ այլ օր կազմակերպեք, քանի որ այլևս թույլտվության հնարավորություն չունեմ:

Հարգելի՛ Քրիստոֆ, խնդրում եմ՝ եթե հնարավոր է, կազմակերպեք ուրբաթ կամ շաբաթ, որպեսզի կարողանամ ներկա գտնվել (դպրոցի տնօրինությունը ուսուցիչներին բացակայելու հնարավորություն չի տալիս):

Պանիրով բրդուճ.jpg

խմբագրել

Հարգելի՛ Նվարդ Առաքելյան։ Ձեր բեռնած Պատկեր:Պանիրով բրդուճ.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը։ Եթե այդ պատկերների հեղինակը Դուք եք, ապա դրանք կարող եք բեռնել Վիքիպահեստում։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 07:04, 6 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, 23artashes– Այս անստորագիր գրառման հեղինակն է Նվարդ Առաքելյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Նույնը՝ Նարեկ Պողոսյան.jpg և Արգանակով ապուր.jpg պատկերները։ --23artashes (քննարկում) 07:09, 6 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

«1000 կարևորագույն հոդված» նախագիծ

խմբագրել

Ողջույն, Նվարդ ջան։ Խնդրում եմ նախագծի էջից որևէ բան չհեռացնել կամ որևէ հոդվածի կարգավիճակ չփոխել։ Եթե որևէ հոդված ես ընտրում, բավարար է միայն կողքը ստորագրել, իսկ ավարտելուց հետո էլ տեղյակ պահել ինձ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 06:17, 14 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Բենգալյան_կրակ»

խմբագրել
 

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած «Բենգալյան_կրակ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Valen1988 (քննարկում) 20:09, 30 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Valen1988 ջան, համաձայն կանոնակարգի՝ պետք է ներկայացնել աղբյուր, որից կկարողանա մասնակիցը թարգմանել/ավելացնել, ինչը տվյալ պարագայում չես արել։ Խնդրում եմ աղբյուրը ներկայացնել։ --ջեօ (✡) 20:20, 30 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, մոռացել էի, ապրես հիշեցնելու համար, ահա այն՝ [1] և մի հատ էլ հարց, Անգլերեն Վիքիպեդիան որպես աղբյուր կարող ե՞նք առաջարկել, թե ոչ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 20:26, 30 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Valen1988 ջան, հանուն արդարության կարող ես առաջարկել մի քանի աղբյուր, որպեսզի մասնակիցը թարգմանի այն լեզվից, որին տիրապետում է։ --ջեօ (✡) 20:29, 30 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Վասն արդարության ևս մեկը, անգլերենով՝ [[2]], թեպետ մասնակիցը մասնագիտորեն տիրապետում է ռուսերենին, ինչը նշված է էջում: Բայց սիրելի ջեօ, հարցս մնաց անպատասխան, եթե պիտակվում է կարճ, աղբյուրներ ներկայացվում են, հնարավոր է՞ Անգլերեն Վիքիպեդիայի տվյալ հոդվածն առաջարկել որպես աղբյուր: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 20:42, 30 Դեկտեմբերի 2018 (UTC):Պատասխանել
Valen1988 ջան, իհարկե կարող ես։ --ջեօ (✡) 20:43, 30 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Ապրես շա՜տ ջեօ ջան: --Valen1988 (քննարկում) 20:45, 30 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

1 հոդված 2 նախագիծ

խմբագրել

Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, 1 հոդվածը կարող է գրվել 1 նախագծի շրջանակներում: Հետևաբար գրել 1 հոդված և քննարկման էջում դնել 2 նախագծի կաղապար, անթույլատրելի է: Խնդրում եմ թողնել դրված կաղապարներից մեկը: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ: Վիքիողջույններով՝--Սիգմա (քննարկում) 21:24, 17 Հունվարի 2019 (UTC)

{{ԹՀ}} կաղապար՝ հոդվածների քննարկման էջերում

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, շնորհակալությո՛ւն Ձեր ներդրումների համար։ Մի փոքրիկ հուշում միայն՝ Հայերեն Վիքիպեդիայում, ըստ գործող կանոնակարգի, թարգմանված հոդվածների քննարկման էջերում դնում ենք {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը։ Կաղապարի տեղադրման կարգը ներկայացված է կաղապարի փաստաթղթում: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ։ --Սիգմա (քննարկում) 21:40, 17 Հունվարի 2019 (UTC)


Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, կարելի՞ է իմանալ, թե ինչպես է որոշվել, որ Արթուր Գևորգյան (զինծառայող) հոդվածը մասնակիցն ստեղծել է Վիքիընդլայնում նախագծի շրջանակներում (10 վիքիշաբաթի մասին չեմ հարցնում՝ եզրակացնելով, որ միայն հղումներ դնելը կարելի է համարել բարելավում, եթե հաշվի չառնենք, որ դրանց մի մասի անհրաժեշտությունը բոլորովին չկա։ --Voskanyan (քննարկում) 07:44, 6 Փետրվարի 2019 (UTC)

Ռագա (Բութան)

խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, կխնդրեմ հաջորդ անգամ հավաստի աղբյուր ներկայացնել մասնակցին, նախքան նրա հոդվածը պիտակավորելը և պիտակավորելուց հետո հաղորդագրություն թողնել քննարկման էջում։ Հարգանօք՝ --Գևորգ💬 18:21, 11 Փետրվարի 2019 (UTC)

Չակերտներով գրվող անունների մասին

խմբագրել

Հարգելի մասնակից, ինչո՞ւ պետք է հոլովական վերջավորությունը անպայման գրվի չակերտներից դուրս։ Կա՞ արդյոք որոշակի հիմնավորում, որ նմանատիպ խմբագրումներն անհրաժեշտ են։ Բոլոր թվականների վրա ներքին հղումներ դնելու կարիք չկա, ինչպես նաև պետք չէ սովորականից մի քանի բառ ավել պարունակող նախադասության մեջ անպայման բութ դնել։

Ի՞նչ սկզբունքով են ավելացվել հղումները։
Ինչո՞ւ է ավելացվել բութ հետևյալ նախադասության մեջ․ 2003-2009 թվականներին Հրաչյա Միքայելյանը եղել է «Միկա»-ի մեկնարկային կազմի անփոփոխ խաղացող, ինչպես նաև թիմի ավագ՝ երկար տարիների ընթացքում։
Ինչո՞ւ անպայման պետք է լինի Արշակ Կորյանը «Վիտեսի» հետ կես տարով պայմանագիր է կնքել, և չի կարող լինել՝ Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ կես տարով։

Հարց․ ո՞վ պետք է ուղղի այդ խմբագրումները, եթե վերջում պարզվի, որ դրանց անհրաժեշտությունը չկար, կամ դրանք եղել են սխալ։-- Voskanyan (քննարկում) 06:28, 21 Փետրվարի 2019 (UTC)

Շնորհակալություն: Հաշվի կառնեմ Ձեր նկատառումները և նմանատիպ խմբագրումներ չեմ կատարի, հարգելի՛ Voskanyan: {{--Նվարդ Առաքելյան (քննարկում) 13:59, 21 Փետրվարի 2019 (UTC)|Նվարդ Առաքելյան}}

Անհարկի կետադրություններ

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, խնդրում եմ հոդվածները ստուգելիս անհարկի կետադրություններ և չակետներ մի' տեղադրեք: Ինչպես նաև == Գրականություն == բաժինը թողեք այնտեղ, որտեղ տեղադրում եմ: Բաժիններ ցանկով հերթականությունն այդպես է գնում --Armineaghayan (քննարկում) 14:58, 23 Փետրվարի 2019 (UTC)

Արմինե ջան, «Գրականություն» բաժինը դրվում է Ծանոթագրություններից հետո։ Նախորդ տարիներին ունեցել ենք բազում քննարկումներ․ այս պահին գտել եմ սա և սա։--Լիլիթ (քննարկում) 12:07, 28 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Ուտեստներ

խմբագրել

Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, շնորհակալություն խոհանոցի վերաբերյալ հոդվածների ստեղծման համար։ Խնդրում եմ չտեղադրել Ուտեստներ այբբենական կարգով կատեգորիան հոդվածում, եթե արդեն առկա է Ոտեստ կաղապարը, դա ավտոմատ կերպով անելացնում է կատեգորիան, երևի իմաստ չունի ավելացնել ևս մի անգամ։ Պետք չի ավելացնել ավելորդ կատեգորիաներ, օրինակ Խոհանոց և Համաշխարհային խոհանոց Չելոու քաբաբ հոդվածում և իմաստ չունի ավելացնել Արտաքին հղումներ կաղապարը, եթե դա չի արտահայտվում հոդվածում։ Ուղղակի առաջարկում եմ հեշտացնել ձեր ամխատանքը և դարցնել ավելի արդյունավետ։ բարի մաղթանկներով - (քննարկում) 07:29, 24 Փետրվարի 2019 (UTC)

Շնորհակալություն, հարգելի՛ Kareyac: --Նվարդ Առաքելյան (քննարկում) 10:18, 24 Փետրվարի 2019 (UTC)

Խմբագրման ընդհարում

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, արդեն մի քանի անգամ, հոդվածը տեղադրելուց հետո, երբ ընթերցում եմ այն ու լրացուցիչ խմբագրումներ անում հոդվածը տեղադրելու մի քանի րոպե անց, տեղի է ունեում խմբագրման ընդհարում: Այսօր նույնը տեղի ունեցավ Վահան Վարդանյան (թարգմանիչ) էջի հետ: Թույլ տվեք, հոդվածն ավարտեմ, հետո արեք ձեր խմագրումները-- (քննարկում) 19:11, 3 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Armineaghayan, քանի որ Ձեր հոդվածում նշված չէ, որ դեռևս խմբագրում եք, այդ իսկ պատճառով ես կատարել եմ ուղղումները: --Նվարդ Առաքելյան (քննարկում) 19:14, 3 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Հոդվածը ստեղծվել է 18:59 րոպեին և ես դեռ շարունակում եմ այն ընթերցել, ուղղել, այլ լրացումներ անել, իսկ դուք 19:03 արդեն խմբագրում եք այն, չե՞ք կարող գոնե 15-20 րոպե հետո ընթերցել --Armineaghayan (քննարկում) 19:19, 3 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Մատենագիտություն

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, մատենագիտական նկարագրման դեպքում գրքերի վերնագրերը չակերտների մեջ չեն առնվում:
Սահակ Մանվելյան հոդվածում ինչու՞ եք կետադրել այս հատվածը՝ Նրա սցենարով՝ ռեժիսոր Շ. Խոմերիկին ստեղծել է «Անխախտ բարեկամություն» կինոակնարկը կամ Թբիլիսիի՝ Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է ..... -- (քննարկում) 21:09, 4 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Armineaghayan, օրինակ՝ Թբիլիսիի՝ Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նախադասության դեպքում եթե չկա կետադրական տրոհում, ստացվում է, որ Ստեփան Շահումյանը Թբիլիսի քաղաքի Ստեփան Շահումյանն է, այնինչ թատրոնն է Թբիլիսի քաղաքինը, ոչ թե Ստ. Շահումյանը: --Նվարդ Առաքելյան (քննարկում) 21:19, 4 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Ներողություն եմ խնդրում միջամտության համար, սակայն այստեղ գործ չունենք հեռացված հատկացուցչի հետ, ինչպես Երևանի Ա.Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն անվանման մեջ բութեր չենք դնում:--Սիգմա (քննարկում) 18:13, 13 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Անհիմն կետադրական նշաններ

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, խնդրում եմ հոդվածներում զերծ մնալ անհիմն կետադրական նշաններ ավելացնելուց։--Vopyan (քննարկում) 15:24, 17 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Երկու նախագծի հոդված

խմբագրել

Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, Ձեզ, որպես CEE Spring 2019 մրցույթի մասնակից զգուշացնում ենք, որ հոդվածը կարող է ստեղծվել միայն մեկ մրցույթի կամ նախագծի շրջանակներում։ Խնդրում ենք Ձեզ որոշել առաջնայնությունը և տեղադրել միայն մեկ կաղապար կամ հեռացնել կաղապարներից մեկը՝ դրանց առկայության դեպքում։ CEE Spring 2019 մրցույթի մրցանակաբաշխությանը մասնակցելու են միայն տվյալ նախագծի կաղապար ունեցող հոդվածները։ Հարգանքով։--BekoՔննարկում 08:38, 21 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Կացույամա»

խմբագրել
 

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած «Կացույամա» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Ջորջ💬 09:45, 1 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել

-- Ջորջ💬 09:45, 1 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել

Ճապոնիայի քաղաքներ

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան ջան, նախ շնորհակալություն եմ հայտնում Ճապոնիայի թեմատիկան զարգացնելու համար։ Ճապոնիայի քաղաքների մասին հոդվածները ստեղծելուց հետո խնդրում եմ տեղադրել Ճապոնիայի քաղաքներ կատեգորիան։ Հարգանօք՝ --Գևորգ💬 18:08, 14 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։

խմբագրել
  Անդադար ներդրման շքանշան
Նվարդ ջան, այս շքանշանով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխարհում տեղի ունեցող նորությունների մասին Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ գրելու համար։ Հատկապես շնորհակալ եմ իրադարձություններին համընթաց այդ հոդվածներում ինֆորմացիայի թարմացման, ավելացման համար։ Ապրես շատ Լիլիթ (քննարկում) 19:38, 17 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, անչափ շնորհակալ եմ, որ գնահատում եք իմ ներդրումը: Այս շքանշանն առավել պարտավորեցնող է... --Նվարդ Առաքելյան (քննարկում) 13:07, 18 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել

Վիքիծնունդ

խմբագրել
  Վիքիհոբելյար
Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --Սիգմա (քննարկում) 20:33, 25 Հունիսի 2019 (UTC)։Պատասխանել


ԹՀ կաղապար

խմբագրել

Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, տեսնում եմ, որ {{ԹՀ}} կաղապարը տեղադրում եք այն հոդվածների քննարկման էջերում, որոնք Դուք չեք ստեղծել: Ինչո՞ւ: Վստա՞հ եք, որ հոդվածի հեղինակը հենց այդ վիքիից է կատարել թարգմանությունը:--Սիգմա (քննարկում) 22:16, 30 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Կանոնակարգն ընդունվել է 2017 հունիսի 11-ին և հետադարձ ուժ ունենալ չի կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք եք հոդվածի հեղինակը կամ էական բարելավվել եք:--Սիգմա (քննարկում) 22:20, 30 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Մատենագիտական նշումների կարգ

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, մատենագիտական նյութերը ունեն հատուկ գրանցման կարգ: Մատենագիտական նյութերում չակերտներ չեն դրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծագործությունը վերնագիր չունի: Դուք վերնագրեր ունեցողներին չակերտներ եք դնում, այդպիսով մատենագիտական նյութը կարդալիս կհասկացվի, որ դրանք վերնագիր նախապես չունեն: Նկատի ունեմ ձեր [այս խմբագրումը https://hy.wiki.x.io/w/index.php?title=%D5%87%D5%A1%D5%B6%D5%A9_%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6&curid=579968&diff=6404908&oldid=6404887]: Բացի այդ նույն մատենագիտական նյութերի մեջ ուղղակի հարկի չէ «թվականը» գրել ամբողջությամբ, նույնիսկ «թ.» կրճատ ձևն է անհարկի: Շնորհակալություն: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 18:09, 2 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, հարգելի՛ Գաբրիելյան Աշոտ: --Նվարդ Առաքելյան (քննարկում) 18:12, 2 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Խմբագրաման պատճառաբանություններ

խմբագրել

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր արած որոշ խմբագրումներ կարծում եմ պատճառաբանություն են ուզում: Օրինակ այս մեկը կամ այս խմբագրման այն հատվածը, երբ ծանոթագրությունները բերվում են գրականությունից առաջ: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 14:49, 10 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Պրովոկացիա»

խմբագրել
 

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած «Պրովոկացիա» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 12:32, 3 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

խմբագրել
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Շնորհակալ ենք ձեզ Վիքիպեդիայի բժշկական հոդվածների լավագույն հեղինակներից մեկը լինելու համար

խմբագրել
  The 2019 Cure Award
2019 թվականին դուք լավագույն ~250 բժշկական հոդվածագիրներից մեկն էիք Վիքիպեդիայի բոլոր լեզուներում։ Շնորհակալություն ձեզ Wiki Project Med Foundation-ի կողմից՝ ազատ, ավարտուն, հստակ, թարմացված տեղեկություն տալու համար մարդկանց առողջության մասին։ Մենք շատ ենք գնահատում ձեզ և ձեր կատարած կարևոր աշխատանքը! Wiki Project Med Foundation-ը օգտատերերի խումբ է, որոնց նպատակն է բարելավել առողջության մասին տեղեկությունը։

Շնորհակալություն նորից :-) -- Doc James մնացած ամբողջ թիմի հետ միասին Wiki Project Med Foundation-ի կողմից 18:47, 5 Մարտի 2020 (UTC)

Անաղբյուր հոդված. «Ձյունե_թագուհին_(ֆիլմ,_2002)»

խմբագրել
 

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած «Ձյունե_թագուհին_(ֆիլմ,_2002)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 16:47, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Անաղբյուր հոդված. «Սայկա»

խմբագրել
 

Հարգելի Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած «Սայկա» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 14:58, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Ջնջման է ներկայացվել «Նարեկ_Պողոսյան» էջը

խմբագրել
 
Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Նարեկ_Պողոսյան» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ոչ նշանակալի ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--POitor քննարկում 10:58, 18 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Միքայել_Խորենի_Հակոբյան» էջը

խմբագրել
 
Հարգելի՛ Նվարդ Առաքելյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Միքայել_Խորենի_Հակոբյան» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 08:25, 9 Սեպտեմբերի 2024 (UTC)Պատասխանել