Սուրբ ընտանիքի փախուստը Եգիպտոս նկարագրվում է միայն Մատթեոսի Ավետարանում։ Այն բանից հետո, երբ իմաստունները բերում են իրենց նվերները մանուկ Հիսուսին, չեն վերադառնում Հերովդես թագավորի մոտ: Հովսեփին երազում հայտնվում է հրեշտակը և ասում.«Վե՛ր կաց, վերցրու' երեխային ու նրա մորը և փախի'ր Եգիպտոս, մնա այնտեղ, որքան կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը, որպեսզի սպանել տա նրան։ Հովսեփը կատարում է հրեշտակի պատվերը և գիշերով կույս Մարիամի ու մանուկ Հիսուսի հետ գնում է Եգիպտոս, ուր մնում է մինչև Հերովդեսի մահը։
Ավետարանագիրը փախուստը Եգիպտոս կապում է... Ավելին⇒
«Telephone» (հայերեն՝ Հեռախոս), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երկրորդ՝ «The Fame Monster» մինի-ալբոմից։ Ձայնագրվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի Բիոնսեի հետ։ Երգը գրել են Գագան, Ռոդնի Ջերքինսոնը, ԼաՇաուն Դենիելսը, Լազոնեթ Ֆրանկլինը և Բեյոնսեն, իսկ պրոդյուսերը եղել է Darkchild-ը (Ռոդնի Ջերքինսոնը)։ Երգի հիմնական թեման Գագայի վախն է նրանից, թե աշխատանքի նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինքը չի կարողանա իրեն թույլ տալ հանգստանալ և զվարճանալ, սակայն երգի տեքստն ավելի շատ այն մասին է, որ երգչուհին, գտնվելով ակումբում, ուղղակի չի ցանկանում պատասխանել իր ընկերոջ զանգերին։ Երգի երաժշտությունը գրված է արագ տեմպով, պայթական կրկներգով և կրկնակի բիթերով։
«Telephone» երգն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ովքեր երգն անվանել են «The Fame Monster» ալբոմի ամենավառ պահերից մեկը։ Երգը հայտնվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթների լավագույն տասնյակներում, այդ թվում բարձր հորիզոնականներ է զբաղեցրել... Ավելին⇒
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 107 մրցանակ 112 մարդու։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է... Ավելին⇒
Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից (ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։
Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից... Ավելին⇒
Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է... Ավելին⇒
Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի: Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում: Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանիիրավաբանական ֆակուլտետ: 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան: 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգի բերելու առաջադրանքով:
1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է... Ավելին⇒
Հոլոքոստի ժխտում, նեգացիոնիզմ, որի համաձայն Հոլոքոստ չի եղել այն ձևով, ինչ ներկայացնում է ընդհանուր ճանաչում գտած պատմագրությունը: Հոլոքոստը ժխտողները իրենց դավադրության տեսությունում առաջ են քաշում փաստերը հօգուտ հրեաների թաքցնելու, մասշտաբային կեղծարարության և փաստերի խեղաթյուրման թեզեր: Հիմնականում վիճարկման առարկա են դառնում հետևյալ դրույթները.
Հրեաների զանգվածային սպանությունը Նացիստական Գերմանիայի պաշտոնական ղեկավարության նպատակաուղղված քաղաքականության արդյունք էր:
Նացիոնալ-սոցիալիստների և նրանց դաշնակիցների տիրապետության տակ գտնվող հրեական բնակչության շրջանում զոհերի թիվը հասնում է 5-6 միլիոնի:
Ժխտողները հաճախ պնդում են, որ վերոնշյալ տեղեկությունը գիտակցորեն կեղծվել է սիոնիստների կողմից Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծման նպատակով:
Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն: Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով... Ավելին⇒
Կաղանդ, Նաւասարդ եւ Ամանոր Հայ ժողովուրդը իր պատմութեան մեջ ունեցած է երեք Նոր տարի` Կաղանդ, Նաւասարդ եւ Ամանոր անուններով:
Շատ հին ժամանակներուն հայերը նոր տարին նշած են 21 Մարտին` գարնանային գիշերահաւասարի օրը, որ նաեւ բնութեան զարթօնքի խորհրդանիշն էր: Բոլոր գաւառներուն մէջ Կաղանդը կը նշուէր մեծ տօնախմբութեամբ, տաճարներուն մէջ տօնական ծէսեր կը կատարուէին, որոնք կ'ուղեկցէին աստուածներուն զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին կը նշուէր 1 Նաւասարդին, (այսինքն` 11 Օգոստոսին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը յաղթեց Տիտանեան Բելին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ նոր տարուան սկիզբ կը համարէին, ուստի այս բազմազանութիւնը երկիրներու տնտեսական եւ մշակութային փոխյարաբերութիւններուն մէջ կը յառաջացնէր որոշ դժուարութիւններ: Ժը. դարուն Սիմէոն Երեւանցի կաթողիկոսը տոմարագիտական նոր մշակում մը կ'ընէ, որու համաձայն հայերը Ամանորը կը սկսին նշել... Ավելին⇒
Գրաքննությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկումը, այդ թվում՝ տպագրվող նյութերի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինեմատոգրաֆիական գործերի, լուսանկարների, ռադիո և հեռուստահաղորդումների՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող այլ տեղեկատվության աղբյուրների ճնշման, վնասակար և անցանկալի համարվող գաղափարների և տվյալների տարածումը սահմանափակելու կամ թույլ չտալու նպատակով։
Քաղաքական համընդհանուր գրաքննության համակարգը ներառում էր գաղափարաբանական և քաղաքական վերահսկման տարբեր ձևեր և մեթոդներ․ ուղղակի մեթոդների հետ մեկտեղ (հրատարակման վրա արգելք, գրաքննական միջամտություն, շեղում բնագրից) կիրառվում էին ամենատարբեր... Ավելին⇒
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 107 մրցանակ 112 մարդու։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է... Ավելին⇒
Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից (ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։
Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից... Ավելին⇒
Շոշ (նաև Շուշիքենդ), գյուղ Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությանԱսկերանի շրջանում։ Շուշի քաղաքից գտնվում է 4 կմ հարավ-արևելք` Կարկառ գետի աջափնյակում, Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա։ Տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 68 աշակերտներ (2015 թվականի տվյալներով): Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը... Ավելին⇒
Բոզ քուրթ (Մոխրագույն գայլ) (ադրբ.՝ Boz Qurd, թուրքերեն՝ Boz Kurt), առասպել, որը տարածված է թյուրքախոս ազգերի շրջանում: Գայլի մորթու կախարդական ուժի մասին խոսվում է գրավոր հին աշխատությունների մեջ: Դրանց թվում են Տիմոֆեյ Քազլըի 5-րդ դարի աշխատությունները, Նաջիբ Համադանի աշխատությունները (X դար):
«Եթե գայլի մորթուց պատրաստել թմբուկ և նվագել դրանով, ապա մնացած բոլոր թմբուկները շարքից դուրս կգան: Եթե գայլի մորթին քաշեն աղեղի վրա և ձգեն աղեղալարը, ապա ձգված մյուս աղեղալարերը կկտրվեն»:
Դա էր պատճառը, որ թյուրք զինվորները հարձակման ժամանակ արձակել են գայլի ոռնոց, որը հակառակորդի մոտ սարսափ է առաջացրել: Այդպես նրանք հեշտությամբ հաջողության են հասել: Իրականում, թյուրքերը երբևիցե չեն օգտագործել սպանված գայլի մորթի, քանի որ այդ գործողությունը կհամարվեր տաբուի խախտում և կարող էր հանգեցնել արտակարգ պատահարների: Տիմոֆեյը և Նաջիբ Համադանին նկարագրել են շամանների թմբուկները և աղեղները, որոնք պատրաստված են եղել գայլի մորթուց՝ հիմնվելով միայն... Ավելին⇒
Ի տարբերություն օպերային և բալետի թատրոնի, որտեղ ներկայացման հիմքը երաժշտադրամատիկական ստեղծագործությունն է՝ օպերան, բալետը, օպերետը, դրամատիկական թատրոնի ներկայացումը հիմնվում է գրական ստեղծագործության՝ դրամայի կամ սցենարի վրա, որը ենթադրում է նաև իմպրովիզացիա։ Դրամատիկական թատրոնի դերասանի համար արտահայտչականության հիմնական միջոցը, բացի ֆիզիկական գործողություններից, նաև խոսքն է՝ ի տարբերություն օպերայի, որտեղ ներկայացման բովանդակությունը բացվում է երաժշտության և երգեցողության մեջ և ի տարբերություն բալետի, որտեղ... Ավելին⇒
Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15․8 հազար իսկ արևելքից արևմուտք 19․5 կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178․684 միլիոն կմ², միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը)՝ 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածը օվկիանոսը գրեթե... Ավելին⇒
Միկենյան քաղաքակրթություն, Միկենյան Հունաստան, եղել է անտիկ ՀունաստանիԲրոնզի դարի վերջին փուլը (մ. թ. ա. 1600-1100 )։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով: Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել Պիլոսը, Տիրինը, ՄիդիանՊելեպոնեսում, Օրքոմենոսը, Թեբե (Հունաստան) և Աթենքը` Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի հայտնի էր ՄիկենքըԱրգոլդում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում ԷպիրոսըՄակեդոնիա և Էգեյան ծովի կղզիները, Փոքր Ասիայի ափը, Լևանտ և Իտալիան։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը Միջերկրական ծովի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի աստվածություններ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական Պանթեոնում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է... Ավելին⇒
Բուն անունով Վահան Տէր Գրիգորեան։ Ծնած է ԱխալքալաքիԳանձա գիւղը։ Ուսումը ստացած է Գանձայի ծխական դպրոցը, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցին մէջ, 1899 –1906՝ Մոսկուայի Լազարեան ճեմարանը:
1906-ին ընդունուած է Մոսկուայի համալսարանի պատմաբանասիրութեան բաժանմունքը:Բարձրագոյն ուսման հետեւած է Մոսկուայի եւ Փեթերսպուրկի համալսարաններուն մէջ, ուր խորապէս ուսումնասիրած է հայոց լեզուն ու գրականութիւնը։ Տիրապետած է քանի մը լեզուներու (արաբերէն, պարսկերէն եւ վրացերէն)։ Մամուլով տպագրած է իր առաջին բանաստեղծութիւնները:
1908-ին Թիֆլիսի մէջ լոյս կը տեսնէ Տէրեանի «Մթնշաղի անուրջներ» առաջին ժողովածուն, որմով նոր դարագլուխ մը կը բացուի հայ քնարերգութեան պատմութեան մէջ: Գրական աշխարհը կ'ողջունէ տաղանդաւոր բանաստեղծին յայտնութիւնը:Այս գործով, մեր բանաստեղծութեան կը բերէ նոր շունչ, քնքուշ եւ նուրբ զգացումներ, գրուած՝ վճիտ ու կատարելութեան հասնող լեզուով։ 1915-ին «Մշակ» թերթին մէջ կը հրատարակուի անոր... Ավելին⇒
Գիտական խոշոր դպրոցի հիմնադիր է: Լինելով Լյուդվիգ Բոլցմանի աշակերտը` Էրենֆեստն ակտիվ զարգացրել է և ընդունել վիճակագրական մեխանիկայի մեթոդները. նրա ձեռքբերումներից են իր ուսուցչի հայացքների լուսաբանումը, որ տրված է հանրագիտարանային հայտնի հոդվածում, որոշ դինամիկ համակարգերի առանձնահատկությունը (էրգոդիկություն) և փուլային անցումների առաջին դասակարգումը: Քվանտային ֆիզիկայի բնագավառում հիմնական արդյունքներն են` առաջին խիստ ապացուցումը, որ ջերմային ճառագայթման Պլանկի ճառագայթման օրենքի ստացման համար անհրաժեշտ է դիսկրետություն, ադիաբատիկ վարկածի ձևակերպում, որը քվանտային տեսության հիմնական կոնստրուկտիվ սկզբունքներից է և ի վերջո ժամանակակից քվանտային մեխանիկայի ստեղծում և Էրենֆեստի թեորեմի սահմանում, որով ապացուցվում է... Ավելին⇒

Գիտափորձ «Բոբո» տիկնիկով (անգլ.՝ Bobo doll experiment), սոցիալ-հոգեբանական գիտափորձ, որն անցկացրել են Ալբերտ Բանդուրան և նրա գործընկերներ Դորոթի Ռոսն ու Շեյլա Ռոսը (Dorothea Ross, and Sheila A. Ross) 1961թվականին: Գիտափորձն անցկացվել է սոցիալական ուսուցման տեսության զարգացման շրջանակներում և ուղղված է մարդու վարքագծի մոդելների վրա ուրիշների գործողությունների ազդեցության ուսումնասիրությանը: Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե ինչպես են երեխաները սովորում և օգտագործում որոշակի վարքագծային պատտերններ:
Հետազոտության նպատակն էր բացահայտել՝ արդյոք երեխաները գործողությունների ազատության և տեսանելի դիտարկման բացակայության պայմաններում կկրկնեն այն ագրեսիվ արարքները, որոնք ավելի վաղ տեսել էին մեծահասակների կատարմամբ: Ավելի ընդհանուր՝ արդյոք վարքագծի՝ նախկինում տեսած մոդելները կդրսևորվեն նոր պայմաններում, որտեղ... Ավելին⇒
Վիեննական նիզակ (նաև Հոֆբուրգյան նիզակ, Սուրբ Մավրիկիոսի նիզակ, Վիեննական գեղարդ), պատմական իր, որը համարվում է հռոմեացի Լոնգինի կողմից խաչված Հիսուս Քրիստոսի կողը խոցված նիզակի հավանական հավակնորդներից մեկը: Իրական նիզակը համարվում է քրիստոնեության ամենանշանակալի մասունքներից մեկը: Վիեննական նիզակը ներկայում պահվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Հոֆբուրգի կայսերական գանձարանում:
Փաստացի հայտնի է, որ նիզակը մեկ անգամ օգտագործվել է Հենրիխ II կայսր թագադրման արարողության ժամանակ: Պահպանված նկարազարդ ձեռագրերից մեկում առկա է մանրանկարչական դրվագ, որտեղ պատկերված է այդ պատմական պահը: Կայսրը ձախ ձեռքով բռնել է իշխանությունը խորհրդանշող գունդը, իսկ աջ ձեռքով... Ավելին⇒
Ս. Սարգիս Զօրավար, ըստ աւանդութեան՝ քրիստոնէական հաւատքի համար նահատակուած եւ սրբադասուած մեծ վկայ։
Ան իբրեւ թէ՛ պատմական, եւ թէ՛ սրբազան առասպելական կերպար` օժտուած է տարբեր հմայական յատկանիշներով եւ գործառոյթներով: Զանազան զրոյցներու, երգերու եւ առասպելներու հերոսն է:
Ներսէս Շնորհալիի կազմած վարքագրութեան մը մէջ Ս. Սարգիս (ծագումով՝ Յոյն) կը համարուի Կեսարիոյ հռոմէական զօրավար, որ խուսափելով Յուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքէն, ապաստանած է նախ Հայոց Արշակ Բ. արքային քով, ապա վերջինիս խորհուրդով անցած Պարսկաստան, կարգուած Շապուհ Բ.-ի զօրահրամանատար։
Ս. Սարգիս, իր աղօթքներուն, խոնարհութեան եւ արիութեան շնորհիւ պատերազմներու ժամանակ միշտ յաղթանակներ տարած է: Բարեպաշտ Զօրավարը կ'օգնէր բոլոր կարիքաւորներուն, որու համար ալ շարականագիրը զինք անուանած է «երագահաս»` բոլորին արագ օգնութեան հասնող: Ան կը կործանէր հեթանոսական մեհեաններն ու փոխարէնը Աստուծոյ տաճարներ կը կառուցէր, իր զինուորներուն կը քարոզէր Աւետարանի ճշմարտութիւնը: Ձերբակալուած է՝ պարսկական զինուորներուն մէջ քրիստոնէութիւն տարածելու մեղադրանքով եւ, մերժելով արեւապաշտութիւնն ընդունելու առաջարկը, իր որդւոյն՝ Մարտիրոսին եւ 14 քրիստոնեայ զինուորներու հետ նահատակուած է (362-ին կամ 363-ին)։ Նահատակուելէն ետք Սարգիսի մարմնին վրայ լոյս կը ծագի: Հաւատացեալներ անոր դիակը առեւանգած եւ տարած են Ասորիք։ Մեսրոպ Մաշտոց Ս. Սարգիսի մասունքները տարած է... Ավելին⇒

Նազարեթ (եբրայերեն՝ נָצְרַת, Նազրաթ; արաբ․՝ الناصرة, Ալ-Նասըրա; հուն․՝ Ναζαρέτ (Ναζαρὲθ ,Ναζαράθ, Ναζαρά); լատին․՝ Nazareth), քաղաք Գալիլիայում` Իսրայելի հյուսիսում: Քրիստոնեական քաղաք, իր նշանակությամբ երրորդը Երուսաղեմից և Բեթղեհեմից հետո: Ավետարանի համաձայն` այստեղ են անցել Հիսուսի մանկությունն ու երիտասարդությունը, դրա համար էլ Հիսուսը կոչվել է նազարեթցի կամ הנוצרי — «հանոզրի», այսինքն` Նազարեթ քաղաքի բնակիչ:
Չնայած որ Նազարեթը գոյություն ունի ավետարանական և ոչ ուրիշ աստվածաշնչյան տեքստերում, նրա մասին հիշատակումները առաջին դարերի ընթացքում բացակայում են: Իր «Աստվածաշնչյան պատմություն» գրքում հունգարացի փիլիսոփա Գուստավ Գեչեն գրում է.
Հետաքրքիր է, որ բացի Կտակարանից և ուրիշ ուշ քրիստոնեական գրքերից, Նազարեթ քաղաքը ոչ մի տեղ չի հիշատակվում: Նոր Կտակարանի համաձայն` այն գտնվում է Գալիլիայում.այս մասին հիշատակվում է ուրիշ շատ աղբյուրներում: Հովսեփ Ֆլավիոսը, նկարագրելով հուդայական պատերազմը, հիշատակում է Գալիլիայի քաղաքները, բայց նրանց մեջ չկա Նազարեթը: Նազարեթի գոյության մասին չգիտեն...

Անտառը բնության բաղադրիչ մասերից է: «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից: Գլոբալ առումով անտառը կենսոլորտի մաս է, լոկալ առումով՝ տնկարկներ: Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր (Շիպովի անտառ, Շատիլովի անտառ, Սև անտառ), այնպես էլ առանձին էկոհամակարգ: Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքի տարածքի 30 %-ը: Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²: Դրանցից 264 միլոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված: Արդեն 21-րդ դարի սկզբին մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը: Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները: Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներին անվանում են նոսրանտառներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների, Ռուսաստանում անտառների զբաղեցրած մակերևույթը կազմում է... Ավելին⇒