Age of Empires III
Age of Empires III (հայ. Կայսրությունների դարաշրջան III), համակարգչային խաղ RTS ժանրի մեջ, Age of Empires շարքի երրորդ խաղը։
Age of Empires III | |
---|---|
Մշակող | Ensemble Studios, MacSoft Games, Robot Entertainment, Glu Mobile և Big Huge Games |
Նախագծող | Բրյուս Շելի |
Հրատարակիչ | Microsoft Studios և 1С |
Դիստրիբյուտոր | Steam և Humble Store[1] |
Միջերեսի լեզու | անգլերեն[2], ֆրանսերեն[2], գերմաներեն[2], իտալերեն[2] և իսպաներեն[2] |
Կոմպոզիտոր | Սթիվեն Ռիփի |
Սերիայի մաս | Age of Empires |
Վայր | ԱՄՆ |
Թողարկման թվական | 2005, հոկտեմբերի 18 2005, նոյեմբերի 4 |
Պլատֆորմներ | Windows, մաքՕՍ, Windows Mobile և Nokia N-Gage |
Տարբերակ | 1,14 |
Ժանր | ստրատեգիական խաղ իրական ժամանակում |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ[2] |
PEGI | PEGI 12 |
USK | USK 12 |
ESRB | ESRB T |
Կրիչ | CD, թվային բաշխում և DVD |
Սիստեմային պահանջումներ | Windows XP - պրոցեսոր 1.4 ԳՀց, 256 ՄԲ RAM |
Կառավարում | մկնիկ և ստեղնաշար |
🌐 | ageofempires3.com(անգլ.) և ageofempires.com/games/aoeiii/(անգլ.) |
Age of Empires III Վիքիպահեստում |
Մշակումը
խմբագրելԱյս խաղի մշակմամբ զբաղվել է Ensemble Studios-ը, բայց այն բանից հետո, երբ Microsoft-ը 2009 թվականին լուծարեց խումբը, Ensemble Studios-ի հիմնադիրները ստեղծեցին Robot Entertainment-ը, ով էլ ներկայումս զբաղվում է Age of Empires III-ի աջակցությամբ[3]։
Պատմական տարրեր
խմբագրելAge of Empires սերիայի խաղերը հաճախ զարգանում են իրար նման ձևերով։ Իրենց ընդհանուր թեմայի տեսանկյունից՝ պատմական դեպքերից, խաղի զարգացումը պահանջում է ավելի մեծամասշտաբ հետազոտություններ։ Age of Empires-ի ծրագրավորող Բրյուս Շելլին նշել է, որ խաղի մշակման ժամանակ հետազոտությունները «ընդհատակում» չեն անցկացվել, ինչպես որ Ensemble Studios-ն է հայտնաբերել, որ «Լրիվ, մանրամասն հետազոտությունը լավագույն գաղափարը չէ գրավիչ արտադրանքների մեծամասնության դեպքում»։ Նա նաև հայտարարել է, որ տեղեկութային նյութի մեծամասնությունը վերցված է մանկական գրադարանների բաժիններից, դա բացատրելով նրանով, որ «նպատակը խաղացողների հաճույքն է, և ոչ թե ստեղծողների ու մշակողների»[4]։ Ավելի ուշ, 2007 թվականին, Շելլին շարունակեց վարգացնել այս գաղափարը, Games Convention Developers Conference-ի ժամանակ բացատրելով, որ խաղի հաջողությունը պայմանավորված է «գրավիչ ու պատահական խաղ, և փորձառու խաղացողներ ստեղծելով»։ Շելլին նաև նշեց, որ Age of Empires-ի խաղերը եղել են ոչ թե հենց պատմության հիման վրա, այլ «մարդկային փորձի»[5]։ Age of Mythology-ն, իր տեսակով ավելի շաը առասպելական տեսակետի վրա է հիմնված, քան պատմության, մշակվել է ոչ այնպես, ինչպես նախոսրդ խաղերը։ Ensemble Studios-ի մոտ կային վտանգներ, որ երրորդ պատմական խաղը «իրենց ձեռքերից դուրս կգա», այսինքն չի ունենա պատմական հիմքեր։ Ելնելով այս ամենից, մշակողների խումբը քննարկել է մի քանի պատմական հիմքի այլընտրանք, և արդյունքում, կանգ է առել առասպելաբանության վրա[6]։
Արհեստական ինտելեկտ
խմբագրելAge of Empires շարքին շատ են գովաբանել խաղերում օգտագործվող արհեստական ինտելեկտի համար։ Age of Empires-ի մշակման ժամանակ AI մասնագետ Դեյվ Պոտտինգերը նշել է, որ ծրագրավորողների խումբը աշխատել է AI-ի վրա մեկ տարուց ավելի, դրան մեծ ուշադրություն հատկացնելով։ Նա ասել է, որ խաղի AI-ն ուղղված է ստրատեգիային ու մարտավարությանը, և ոչ թե խաբեբայությանը[7], հետագայում նշելով, որ Age of Empires շարքի խումբը շատ է հպարտանում իր AI-ի «ազնիվ խաղով»[8]։ AI-ն «The Conquerors»-ի համար նույնպես ունեցել է մեծ կարևորություն, ինչի արդյունքում հայտնվել է «խելացի գյուղացու» ֆունկցիա, դարձնելով այն ամենահայտնին իր շարքի նախկին խաղերի մեջ[9]։ «The Titans»-ի մեջ շարունակվել է AI լրացումներում լուրջ փոփոխություններ մտցնելու ավանդույթը. արգելափակվել է ներխաղային AI դեբագգերը, որն օգտագործվում էր սցենարների ստեղծման համար, ինչպես նաև ներկայացվել են նոր AI «հատկություններ»[10]։
Գեյմփլեյ
խմբագրելԽաղացողները խաղը սկսում են կառուցված քաղաքային կենտրոնով կամ վագոնով, որը այն պիտի կառուցի, մի զինված հետազոտողով և մի քանի բնակիչներով։ Խաղացողները հետազոտում են քարտեզը և սկսում հավաքել ռեսուրսներ, որպեսզի ստեղծեն լրացուցիչ զինվորական միավորներ (հետևակ, հեծելազոր, հրետանի, և այլն) և կառույցներ, և բացեն նոր բարելավումներ և տեխնոլոգիաներ։ Գործողություններով, ինչպիսիք են զիվորներ պատրաստելը, շինություններ կառուցելը, հակառակորդներին սպանելը, և այլն, խաղացողը վաստակում է փորձառության միավորներ (XP միավորներ)։ Բավական XP միավորների շեմը հաղթահարելու ժամանակ, խաղացողները ստանում են առաքման քարտեր, որոնք կարող են ծառայել խաղացողներին մայրաքաղաքից առաքումներ ստանալու համար, ինչի մեջ ներառվում են զինվորներ, վերազինումներ, բարելավումներ կամ ռեսուրսներ։ Խաղի պրոցեսը ավելի նման է իրական ժամանակի ստրատեգիայի, մինչև որևէ խաղացող կողմ չի հանձնվում կամ պարտվում։ Պարտություն է տեղի ունենում այն ժամանակ, երբ խաղացողի բոլոր այն միավորումնեը, որոնք ընդունակ են հակառակորդին հաղթելու, ոչնչանում են։
Age of Empires III-ի մեջ խաղացողը առաջ է ընթանում 5 տեխնոլոգիական «դարաշրջանների» միջով, որոնք ներկայացնում են պատմական ժամանակաշրջաններ։ Սրանց միջոցով խաղացողը իրավունք է ստանում ձեռք բերել նոր զինվորական միավորներ, բարելավումներ և կառույցներ։ Առաջինը Հայտնագործությունների դարաշրջանն է, երկրորդը՝ Գաղութային դարաշրջանը, երրորդը՝ Ամրոցների դարաշրջանը, չորրորդը՝ Արդյունաբերական դարաշրջանը, և հինգերորդը՝ Կայսերական դարաշրջանը։ Բոլոր դարաշրջաններն անցնելու համար հարկավոր է սնունդ և մետաղադրամ, բացի Գաղութային դարաշրջանից, որն արժե 800 սնունդ։ Դարաշրջանն անցնելու գինը աճում է աստիճանաբաար, բայց այն նույնն է բոլոր քաղաքակրթությունների մոտ։ Age of Mythology-ում «կրտսեր աստվածների» համակարգի նման, այստեղ էլ գործում է «Քաղաքական գործիչի համարգը», որը խաղացղին բոնուսներ է շնորհում դեպի հաջորդ դարաշրջան հաջող անցում կատարելու համար։ Խաղացողը, դարաշրջան անցնելիս, կարող է ընտրություն կատարել երկու կամ ավելի «Քաղաքական գործիչների» միջև, ովքեր միմյանցից տարբերվում են իրենց տված բոնուսների բնույթով։ Օրինակ, բնագետը խաղացողին ընձեռում է 4 կով։ Խաղացողի մայրաքաղաքի մակարդակի աճմանը համընթաց բացվում են նոր քաղաքական գործիչներ, համապատասխանաբար, 10 մայրաքաղաքային մակարդակին՝ 1 քաղաքական գործիչ, մինչև 60-րդ մակարդակը։
Զինվորական միավորներ (զինվորներ)
խմբագրելAge of Empires III-ի մեջ, զինվորական միավորները բաշխված են ըստ տվյալ ժամանակաշրջանին հատուկ ռազմական կարգերի։ Խաղացողը կառավարում է որոշակի քանակով խաղաղ բնակիչների և ռազմական միավորների և նրանց օգտագործում է, որպեսզի ընդարձակի և զարգացնի նրանց քաղաքակրթությունը, ինչպես նաև հակառակորդների հետ պատերազմ մղի։ Խաղի հիմնական միավորը համարվում է խաղաղ բնակիչը, ով ունակ է ռեսուրսներ հավաքելու և շինություններ կառուցելու, որպեսզի զարգացնի իր քաղաքակրթության տնտեսությունը։ Խաղացողը կարող է միայն որոշակի բնակչության չափաքանակ կառավարել։ Ամենաբարձր բնակչության քանակը 200-ն է, որ խաղացողը կարող է ունենալ շնորհիվ տների և քաղաքային կենտրոնների։ Սովորական միավորները, ինչպիսիք են խաղաղ բնակիչները և հետևակը, հաշվվում են 1 բնակչություն, բայց ուրիշները, այդ թվում առավելապես հեծելազորը և վարձկան հետևակը, հաշվվում են 2 բնակչություն։ Ավելի հզոր միավորները, ինչպիսիք են հրետանին և վարձկան հեծելազորը, կարող են հաշվվել մինչև 7 բնակչություն։ Բնիկ զինվորները, հետազոտողները, վայրի և ընտանի կենդանիները, օդապարիկները և ռազմանավերը, չեն հաշվվում որպես բնակչություն, բայց հիմնականում ունեն սահմանափակ ստեղծելու քանակություն, որը խաղացողին թույլատրում է միաժամանակ միայն որոշակի քանակով տեղակայել այդ հատուկ միավորները։
Ռազմական միավորներն օգտագործվում են մարտ վարելու համար։ Ամենաէժան միավորի տեսակը դա հետևակն է, նրանք լիովին տեղակայված են ցամաքում և օգտագործում են զենքեր, սկսած աղեղնազենից մինչև վաղ մուշկետներ և ավելի առաջնակարգ հրացաններ։ Կան նաև հրետանային կարգի զինվորներ, որոնք օգտագործում են նռնակներ։ Հեծյալ զորքեը օգտագործում են և՛ ոչ հեռահար զենքեր, ինչպիսիք են թրերը, և՛ հեռահար զենքեր, ինչպիսիք են ատրճանակները։ Այս զորամիավորները նույնպես ունեն էական առանձնահատկություններ, ինչպես, օրինակ, հրաձիգները, ովքեր ունեն հավելյալ առավելություն այլ հետևազորային միավորների նկատմամբ, այնպես էլ հեռահար հեծելազորը ունի առավելություն մնացած հեծելազորի նկատմամբ։ Age of Empires III-ի մեջ, նավերը, հասանելի են քարտեզների մեծ մասում։ Ռազմանավերը օգտվում են հրանոթներից և վառվող նետերից, ինչպես նաև որոշ նավեր կարող են ռեսուրսներ հավաքել և փոխադրել ցամաքային ուժերը։
Վարձկան զինվորները կարող են օգնել խաղացողին Նոր Երկրում կամպանիաները և արշավները հաղթահարելու համար։ Վարձկանները ստանդարտ զինվորների նման չեն պատրաստվում, փոխարենը նրանք կարող են առաքվել մայրաքաղաքից կամ վարձվել Սալուններից ավելի շատ մետաղադրամների դիմաց, այսինքն միայն տնտեսապես ուժեղ խաղացողները կարող են վարձել նրանց։ Նրանք ուժեղ են, բայց նրանց վարձելով XP խաղացողի միավորները չեն ավելանում, այնպես որ վարձկանները չեն կարող արդյունավետ ձևով փոխարինել ստանդարտ բանակին, և կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա, եթե խաղացողը նրանց վարձի չափազանց շատ։ Ի դեպ, ինչպես հերոս/հետազոտող զինվորները, վարձկանները խոցելի են մարդասպան-զինվորականների նկատմամբ, ինչպես, օրինակ, հետախույզների, լրտեսների և նինջաների։ Խաղում կարևոր են նաև բնիկ ամերիկացիների տրամադրած զորքերը։ Նրանք հիմնականում օգտագործում են կարճ հեռավորության համար նախատեսված զենքեր, և հազվադեպ տեղական հեռահար զենքեր, որոնցից են նետ ու աղեղը և ատլ-ատլը։
Հետևակային զորքերը ընդգրկում են՝ նիզակավորներ, տապարատեգակիրներ, ռոդելերոներ, դոպելսոլդներներ, ենիչերիներ, ժամապահներ, արբալետավորներ, երկար-նետավորներ, ստրելեցներ, հրաձիգներ և կասադորներ։
Հեծելազորային զորքերը ընդգրկում են՝ հուսարներ, կիրասիրներ, կազակներ, ուլաններ, լանսերներ, օպրիչնիկներ, դրագուններ, հեծյալ նետաձիգներ, ոեյտերներ և ռազմական վագոններ։
Հրետանային զորքերը ընդգրկում են՝ նռնականետորդներ, ֆալկոնետներ, աբուսներ, հսկա հրանոթներ, մորտիրներ, կուլվերիններ, հաուբիցներ և հրթիռներ։
Շինություններ
խմբագրելԽաղի մեջ շինությունները մեծ դեր են կատարում, քանի որ դրանք օգտագործվում են քաղաքացիական և ռազմական միավորներ պատրաստելու, բարելավումները հետազոտելու, բնակչությանն աջակցելու համար, ինչպես նաև կարող են ծառայել, որպես կառուցողական պաշտպանություն և ռեսուրսների մատակարարող։ Age of Empires III-ում շինությունները պատկերված են տվյալ ժամանակների ճարտարապետական ոճով։ Շարքի բոլոր խաղերը ունեն որոշ ընդհանուր շինություններ, ինչպես օրինակ նավահանգիստները և քաղաքային կենտրոնները։ Դարաշրջաններն անցնելուն պես փոխվում է նաև շինությունների արտաքին տեսքը։ Ամեն քաղաքակրթություն ունի իրեն հատուկ եզակի շինություն, որով էլ առանձնանում է մյուսներից։ Որոշ շինություններ կարող են կառուցվել միայն որոշակի ժամանակահատվածի համար, ինչպես, օրինակ, պաշտպանական աշտարակները։
Իշխանություններ
խմբագրելԴրոշ | Իշխանություն | Մայրաքաղաք | Ղեկավար | Յուրահատկություններ |
---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | Լոնդոն | Եղիսաբեթ I | Տների փոխարեն առանձնատներ են, որոնք ավելի թանկ արժեն։ Առանձնատան կառուցումից հետո հայտնվում է նոր բնակիչ։ | |
Պրուսիա | Բեռլին | Ֆրիդրիխ Մեծ | Բացի սովորական բնակիչներից, ստեղծվում են ֆուրգոններով բնակիչներ, իսկ ամեն առաքման հետ անվճար հայտնվում են ուլաններ։ | |
Հոլանդիա | Ամստերդամ | Մորիս Նարնջագույն | Բնակիչների վերապատրաստման համար պետք է վճարել գումար, և միայն 50 բնակիչ կարելի է ստեղծել։ Միայն հոլանդացիները կարող են բանկերից շահույթ ստանալ։ | |
Իսպանիա | Սևիլյա | Իզաբելլա I | Հետազոտողը կարող է ստեղծել մարտական շներ։ Իսպանացիները արագ են փորձ ձեռք բերում, և նրանց մոտ ավելի արագ են մայրաքաղաքից հասնում առաքումները։ | |
Պորտուգալիա | Լիսաբոն | Հենրիխ Ծովագնաց | Հետազոտողի մոտ կա «հեռադիտակ» գործիքը, որի շնորհիվ կարելի է տեսնել քարտեզի ցանկացած ոչ մեծ հատվածը։ Ամեն անգամ նոր դարաշրջան անցնելու ժամանակ տրվում է ֆուրգոն։ | |
Ռուսական կայսրություն | Սանկտ-Պետերբուրգ | Իվան IV Ահեղ | Բնակիչները և հետևակը ստեղծվում են խմբերով։ Զորանոցներն ու ուղեկալները համատեղված են մի կառույցի մեջ (բերդ)։ Ռուսական հետևակը ավելի թույլ է եվրոպականից, բայց ավելի մեծաքանակ է ու էժան։ Կարելի է կառուցել միայն մեկ գործարան։ | |
Օսմանյան կայսրություն | Ստամբուլ (Կոստանդնուպոլիս) | Սուլեյման I | Բնակիչները ստեղծվում են անվճար և ավտոմատ կերպով։ | |
Ֆրանսիա | Փարիզ | Նապոլեոն I | Սովորական բնակիչների փոխարեն ստեղծվում են տրապպերներ + հետախույզ։ |
Սյուժեում կան նաև հնդկացիական ցեղեր, որոնց մոտ խանութ կառուցելու դեպքում կարելի է ստանալ էժան զինվորներ, անկախ բնակչության թվից։
Դրանք են.
Սյուժեն
խմբագրելԱկտ 1. Արյուն
խմբագրելԳործողությունն ընթանում է 1565 թվականին, որտեղ խաղացողը կառավարում է Մալթական օրդենի անդամ Մորգան Բլեք Ավագի զորքերը, ով պաշտպանում է օրդենի ամրոցը Օսմանյան կայսրության հրամանատար Շաhինից («Շահին» թուրքերեն նշանակում է բազե)։ Վառելով ազդանշանային կրակը, Մորգանը օգնության է կանչում իր հրամանատարին՝ ուժեղ հեծելազորային բանակով օրդենի մագիստր Ալեն դը Մանյանին, ում զինվորները ետ են մղում թուրքերի գրոհը։ Պայթեցնելով ոչ հեռու քարանձավներում գտնվող թուրքերի զենքի պահեստները, նրանք հայտնաբերում են գաղտնի քարե գրադարան, որտեղ նկարագրվում է «Լուսնային լճի» պատմությունը և մի գաղտնի կազմակերպության մասին՝ «Օսուսի շրջան» անվանումով, ովքեր փնտրում են այդ լիճը։ Ալենը ուղարկում է Մորգանին Նոր Երկիր լիճը փնտրելու համար, բայց Մորգանի նավը գրավում է ծովահենների թագուհի Լիզզին։ Լեզու գտնելով ծովահենների հետ և Նոր Երկրի ճանապարհը ցույց տվող քարտեզները գտնելով, Մորգանը շարունակում է ճամթոդությունը։ Ընկնելով Յուկատան, Մորգանը կրկին հանդիպում է Շահինին և ոչնչացնում է օսմանական ամրոցը, չնայած Շահինը պնդում է, որ նա ուղղակի փորձում է Օսուսի շրջանին թույլ չտալ հասնել Լուսնային լճին։ Գիշերը հետախույզներից մեկը սպանում է մի սպիտակ յագուար, նախքան կենդանին կընկներ Մորգանի մուշկետերներից մեկի գնդակից։ Մորգանը ճանաչում է կենդանուն գրադարանի նկարներից, հասկանալով, որ Շրջանն արդեն Ամերիկայում է։ Բլեքը և իր մարդիկ շարունակում են շարժվել ջունգլիի միջով, պաշտպանելով ացտեկների տաճարները իսպանացի կոնկիստադորներից։ Այդտեղ Մորգանը գտնում է մի մեծ քարե քարտեզ, որն իրեն առաջնորդում էր դեպի Ֆլորիդա, որտեղ էլ գտնվում էր Lago de la Luna-ն (հայ. Լուսնային լիճ)։ Բայց լիճ տանող ճանապարհին Մորգանի նավատորմը կործանում է փոթորիկը, և նրա բանակի մնացորդները Կուբայում ապաստան են գտնում։ Այդտեղ Մորգանը կրկին հանդիպում է Լիզզիին, և նրա, ընդդեմ կարիբների իսպանացիներին տված օգնությունից հետո համաձայնվում է Մորգանի ասպետներին հասցնել Ֆլորիդա։
Ֆլորիդայում Մորգանը կրկին հանդիպում է Ալեն Մանյանին, և նա Բլեքին հանձնարարում է գրավել իսպանական գանձերով լի գալեոնները։ Հրամանատար Դելգադոյի դեմ կռվում իսպանացիների մեծ մասը մեռնում են, ներառյալ նաև հենց Դելգադոն։ Մորգանը կրկին գտնում է Շահինին և ազատում իսպանացիների կողմից բռնված ինկերին։ Ալենը հրամայում է չխղճալ և ուղղակի մահապատժի ենթարկել բոլոր թուրքերին և ինկերին։ Բայց այդ միտքը ազնիվ Մորգանի սրտով չէր։ Շահինը պատմում է Մորգանին այն մասին, որ Օսուսի շրջանը համարում է, որ Անմահության շատրվանը իրենց անմահություն կշնորհի, և որ Ալենը, ով համարվում է Օսուսի շրջանի անդամ, իրեն խաբել է։ Տեսնելով Ալենին Շրջանի էլիտար զինվորներով շրջապատված՝ Մորգանը հասկանում է, որ Ալենը դավաճանել է իրենց ասպետական միությանը։ Օգտագործելով Լիզզիի նավատորմը և Շրջանի կողմից կառուցված հսկայական անշարժ թնդանոթը, միությունը քանդում է շատրվանը։ Պատմության վերջում Շահինը, իմանալով, որ եկել է ժամանակը Օսմանյան կայսրությանը պատմության գիրքը մտնելու, վերադառնում է տուն՝ Թուրքիա։ Լիզզին կորցրել էր ողջ իսպանական ոսկին և կատաղած էր Մորգանի վրա մի քանի տարի շարունակ։ Պատմողը (Ամելիա Բլեքը) համարվում է Մորգանի ժառանգը և գտնում է, որ Լիզզին կարող էր լինել նաև իր նախնին, քանի որ ինքը նույնպես ուներ ծովահենի խառնվածք։ Մնալով միայնակ, Մորգանը ցանկանում է սափորից ջուր խմել, բայց այն դատարկ էր։ Նա նայում է քանդված շատրվանին և մոտենում է ջրին (հնարավոր տվյալներով՝ Մորգանը խմում է ջրից, որտեղ կային շատրվանի մնացորդները, քանի որ խաղում կա «Հին Մորգան» կերպարը, որը հայտնվում է 3-րդ ակտի սկզբում և վերջում)։ Նա գիտակցում էր, որ Շրջանը մի օր կվերադառնա, որպեսզի իմանա Շատրվանի մասին ողջ ճշմարտությունը։
Ակտ 2. Սառույց
խմբագրելՄոտ 1757 թվական, Մորգանի թոռը՝ Ջոն Բլեքը և իր հնդկացի ընկեր Կանյենկեն ուղղվում են դեպի Ջոնի հորեղբոր փոքրիկ քաղաքը։ Փրկելով քաղաքը չերոկների հարձակումից, նրանք հարձակվում են չերոկների ճամբարի վրա, որպեսզի պայմանավորվեն զինադադարի համար։ Բայց հետո քաղաքի վրա հարձակվում են բրիտանացիների զորքերը։ Ետ մղելով նրանց, Ջոնը իմանում է, որ իր հրեղբայր Ստյուարտին առևանգել են։ Իմանալով իր պապի պատմության մասին, Ջոնը հասկանում է, որ Օսուսի շրջանը վերադարձել է։ Կանյենկեն կարծում է, որ իր քույր Նոնակին նույնպես վտանգի մեջ է։ Նրանք փրկում են իրոկեզների գյուղը, որտեղ ապրում է Նոնակին։ Պարզվում է, որ Ջոնը և Նոնակին գաղտնի սիրում են միմյանց։ Ջոնի բանակը օգնում է ֆրանսիացիներին Յոթնամյա պատերազմի ժամանակ։ Նրանք հանդիպում են ամերիկացի հրամանատար Ջորջ Վաշինգտոնի հետ, ով պատմում է, որ Ուորվիկը դավաճան է։ Մեծ Լճերի մոտ հաղթելով Շրջանի զորքերին, Ջոնը գտնում է իր հորեղբոր դիակը։ դրանից անմիջապես հետո Ջոնը բաժանվում է Նոնակիից, քանի որ հետագա ճանապարհորդությունը նրա համար շատ վտանգավոր է դառնում։ Ջոնը և Կանյենկեն ճամփորդվում են Մեծ Հարթավայրերի միջով և ստեղծում հնդկացիական ցեղի՝ Լակոտայի գյուղում ստեղծում են բանակ։ Ուորվիկի դեմ մի քանի դիվերսիոն օպերացիաներից հետո Ջոնը և Կանյենկեն նկատում են հսկայան ռուսական բանակ, որը ճամփորդում էր լեների միջով։ Նրանք հասկանում են, որ Շրջանը ցանկանում է Նոր Երկիրը գրավել ռուսական ձեռքերով, մինչև բրիտանացիները և ֆրանսիացիները կռվում են միմյանց միջև։ Հանքագործների միջոցով Ջոնը ականապատում է լեռները, որպեսզի փշրի ռուսական զորքը քարերով ու սառույցով։ Բայց լեռան գագաթին Ուորվիկը նկատում է նրան իր զինվորներով։ Ջոնին հաջողվում է պայթեցնել վառոդը, քարերի տակ առնելով ռուսական բանակին, ինչպես նաև իրեն և Ուորվիկին։ Գարնանը Կանյենկեն վերադառնում է իր գյուղ։ Իրոկեզների համար կյանքը շարունակվում է։ Բայց Նոնակին շուտով ծնում է իր և Ջոնի երեխային։ Կանյենկեն և Նոնակին գիտեին, որ ուրիշ սպիտակներ հետևում են Շատրվանի առեղծվածին։ Մինչ այդ, Կանյենկեն օգնում է քրոջը մեծացնել իր ընկերոջ որդուն՝ Նաթանիելին։ Նաթանիելի պատմությունը նկարագրված է «The War Chiefs» հավելվածում։
Ակտ 3. Պողպատ
խմբագրելԱմելիա Բլեքը, Ջոն Բլեքի թոռնուհին, պատմում է, որ եկել է իր պատմության ժամանակը։ Այժմ 1819 թվականն է, և Ամելիան համարվում է երկաթուղային ընկերության սեփականատեր, հիմնադրված իր հոր՝ Նաթանիելի կողմից։ «Falcon» ընկերությունը, որը հավանաբար այդպես է անվանվել ի պատիվ թուրք Շահինի («falcon» - «բազե»), ցանկանում է շարունակել երկաթգիծը Նահանգների տարածքով։
Ցավոք, գանձերը, որոնք ստացել էր իր ընտանիքը Ջոն Բլեքի արժանիքների համար, սպառվել էին։ Հիմա Ամելիան պետք է կառուցման համար գտնի նոր ֆինանսավորման միջոցներ։ Ամերիակական բանակի մայոր Կուպերի հետ նրանք ուղևորվում են ամրոցը, որի վրա հարձակվում են մեքսիկացիները։
Հետո Ամելիան հանդիպում է մի ֆրանսիացի ոսկեխույզի Պիեռ Բոմոն անունով, ով նրան պատմում է մի ոսկու հանքի մասին հյուսիսում, և այն մասին, որ Ամելիան կարող է ստանալ շահույթի կեսը։ Մոտենալով հանքին՝ նրանք հանդիպում են տարեց Կանյենկեին, ով եկել էր զգուշացնելու այն մասին, որ Բոմոնը համարվում է «Օսուսի շրջանի» առաջնորդ։ Բոմոնը փախնում է քարանձավները, իսկ Ամելիան, Կանյենկեն և Կուպերի զինվորները սկսում են նրա հանդեպ որսը։ Քարանձավներում նրանք գտնում են մի քարտեզ։
Դեպի հարավ ճանապարհին նրանք հայտնաբերում են մի վայր, որտեղ ինչ-որ մի ժամանակ գտնվել է Լուսնային լիճը, որը վերածվել է հսկայական ճահճի։ Իսպանացիների հետ մարտից հետո Կուպերը հանդիպում է Բոմոնին, բայց Բոմոնը նրա վրա է բաց թողնում Շրջանի սպիտակ գայլերին, որոնք սպանում են Կուպերին։
Սեմինոլներից իմանալով, որ անմիջապես Շատրվանի ոչնչացումից հետո ինկերը բազմաթիվ տակառներով ջուր են տարել Պակամայո հարթավայրում գտնվող իրենց վերջին քաղաքը, Ամելիան և Կանյենկեն ուղևորվում են Հարավային Ամերիկա և օգնում Սիմոն Բոլիվարին իր՝ իսպանացիների ընդդեմ ուղղված հեղափոխությանը։ Նրանց վարձկանները ազատագրում են գյուղեր, իսկ Բոլիվարը դրա փոխարեն նրանց տրամադրում է զինվորներ և ռեսուրսներ։ Հետո շարունակվում է ճանապարհը ցուրտ Անդերի միջով, որտեղ նրանք պարբերաբար պետք է կանգ առնեն քարանձավներում՝ խարույկների առջև։ Նրանց կրնկակոխ հետևում է Շրջանի բանակը։
Ինկերի քաղաքում Ամելիայինն աստիճանաբար հանձնում են հրետանի, քաղաքի պաշտպանության համար։ Դրանից հետո Ամելիան և Կանյենկեն լողում են դեպի Հավանա, որտեղ գտնվում էր Շրջանի վերջին հեբակետը, տաճարաման Օսուսարիումը։
Գաղութային ղեկավարության առաջնորդները համաձայնվում են օգնել Ամելիային փախրե Շրջանից։
Վերջապես Ամելիային օգնության է գալիս ամերիկական նավատորմը։ Նավերի վրա տեղակայված թնդանոթների շնորհիվ Ամելիային հաջողվում է ոչնչացել անշարժ, մեծ թնդանոթները, ճեղքել ամրոցի պաշտպանությունը և ոչնչացնել Օսուսարիումը։ Բայց Ամելիայի վրա է ցատկում Բոմոնը։ Կանյենկեն փրկում է Ամելիային, նրան մի կողմ հրելով։ Բոմոնը ընկնում է Կանյենկեի վրա, բայց չի սպանում նրան, այլ նետվում Ամելիայի վրա։ Կռվում Ամելիային հաջողվում է արագ վերցնել հրացանը և կրակել բոմոնի վրա։ Սպանելով նրան, Ամելիայի մարդիկ գտնում են Շրջանի գանձերը։
Ընկերության բիզնեսը արագ աճ է ապրում գանձերի հայտնաբերումից հետո։ հետո հայտնվում է մի շոտլանդացի ծերուկ և հավաստիացնում, որ իր ընտանիքը կհպարտանար իրենով։ Նա գիտի Շրջանի մասին և սում է, որ իրեն հաջողվել է ոչնչացնել Օսուսի շրջանին մի ամբողջ կյանքի ընթացքում։ Զարմացած Ամելիան ցանկանում է իմանալ ավելին, բայց ծերուկը շրջվում է և հեռանում։ Սցենարների խմբագրիչում այդ ծերուկի կերպրը անվանվում է «Հին Մորգան»։
Լրացումներ
խմբագրելԽաղին ավելացվել են երկու լրացումներ։
Առաջին լրացում The WarChiefs-ը խաղին ավելցնւմ է երեք բնիկ ամերիկացիների ցեղեր. իրոկեզներ, ացտեկներ և սիու։ Կամպանիային ավելացված են Բլեքների ընտանիքի երկու անդամներ Նաթանիելը և Չեյթոնը, Ամելիայի հայրը և որդին։ Նրանց պատմությունները որ մի կերպ կապված չեն Շրջանի հետ։ Նաթանիելը մասնակցել է Հեղափոխական պատերազմին, իսկ Չեյթոնը սիուների հետ կողք կողքի կռվել է ամերիկական բանակի դեմ։
Երկրորդ լրացում The Asian Dynasies-ը խաղին ավելացում է երեք ասիական իշխանություններին, Ճապոնիային, Չինաստանին և Հնդկաստանին։ Կամպանիայի հավելումները ոչ մի կերպ կապված չեն Բլեքների ընտանիքի հետ։
Աուդիո
խմբագրելAge of Empires III-ի օրիգինալ սաունդթրեքը կազմվել է Ensemble Studios-ի երաժիշտներ Ստեֆան Ռիփիի և Կեվին ՄակՄուլլանի կողմից։
Age of Empires III Օրիգինալ սաունդթրեք(46:56) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Noddinagushpa (Գլխավոր վերնագիր)» | 1:12 | |||||||
2. | «Across the Ocean Sea» | 0:55 | |||||||
3. | «Get Off My Band» | 3:07 | |||||||
4. | «Felonious Junk» | 2:48 | |||||||
5. | «Ruinion» | 0:58 | |||||||
6. | «A Pirate's Temper» | 1:12 | |||||||
7. | «I, Menevero» | 2:33 | |||||||
8. | «Scruffy and Underfed» | 0:53 | |||||||
9. | «Leisurely Brows» | 3:16 | |||||||
10. | «A Hot Meal» | 1:05 | |||||||
11. | «Bubble Chum» | 0:49 | |||||||
12. | «Of Licious» | 2:47 | |||||||
13. | «Rest with Us» | 0:30 | |||||||
14. | «Get Ye Sum» | 3:17 | |||||||
15. | «Where's My Uncle?» | 0:50 | |||||||
16. | «Muptop» | 2:56 | |||||||
17. | «Meet These French» | 0:42 | |||||||
18. | «Old Timer» | 0:28 | |||||||
19. | «Major Rewrite / General Chunks» | 2:50 | |||||||
20. | «Take His Toes» | 0:42 | |||||||
21. | «Happy to You» | 2:56 | |||||||
22. | «Camels, Straws, and Backs» | 0:56 | |||||||
23. | «Years in the Making» | 0:39 | |||||||
24. | «LastName CraneIchabod» | 3:12 | |||||||
25. | «Ludus Perditus» | 1:06 | |||||||
26. | «Niceterium» | 0:52 | |||||||
27. | «(This is Weather/Decision Are Made) End Credits» | 3:25 |
Արձագանքներ
խմբագրելՔննադատների գնահատականներ | |
Քննադատ | Արդյունքներ |
---|---|
Age of Empires III-ը լավ ընդունվեց քննադատների գրախոսների կողմից։ Խաղը վաստակեց 82%-անոց միջին գնահատական Game Rankings-ի կողմից։ Age of Empires III-ը դասակարգվեց, թրպես 2005 թվականի 8-րդ ամենալավ վաճառվող խաղ, իսկ 2007 թվականի մայիսին վաճառվեցին խաղի 2 միլիոնից ավելի օրինակներ։
Մրցանակներ
խմբագրելԽաղը GameSpy-ի կողմից արժանացել է երկու մրցանակների, որպես «Տարվա լավագույն RTS խաղ»[20] և «Լավագույն գրաֆիկա»[21]։ GameSpy-ն բարձր է գնահատել ընդհանուր խաղը՝ իր ակնարկում խաղին տալով 5 աստղ[22], որը հատկապես առանձնացնում էր գրաֆիկան և մուլտիփլեյրի փորձը։ GameSpy-ն խաղը անվանել է 2005 թվականի 5-րդ լավագույն խաղ[23]։
Այլ մրցանակները[24], ինչպիսին է GameZone- կողմից տրված «Outstanding» մրցանակը[25], արտացոլում են խաղի դրական ընդունումը։
Խաղը նաև արժանացել է «Պատվո հիշատակ» կոչմանը «Լավագույն երաժշտություն» կատեգորիայում[26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Humble Store
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Steam — 2003.
- ↑ «Age of Empires III» (անգլերեն). Robot Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Bruce Shelley» (անգլերեն). Microsoft. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Emma Boyes. «GC '07: Don't ignore casual gamers, says Age of Empires panel» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Stuart Bishop. «Interview։ Rock of Ages» (անգլերեն). Computer and Video Games. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Dave Pottinger» (անգլերեն). Microsoft. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Age of Empires III Q&A – Technology Overview» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Age of Empires II: The Conquerors - First Impression» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Rob Fermier. «Age of Mythology: The Titans -- Volume 1». Dev Diaries. GameSpy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Gamerankings rating». PC Gamer. 25. 12. 2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Kasavin, Greg (14. 10. 2005.). «GameSpot review». GameSpot. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Dave "Fargo" Kosak (19. 10. 2005.). «GameSpy review». GameSpy. էջ 1. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Steve Butts (14. 10. 2005.). «IGN review». IGN. էջ 4. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Joe Dodson. «Game Revolution review». Game Revolution. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Oliver Clare. «Eurogamer review». Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Michael Knutson (16. 10. 2005.). «GameZone review». GameZone. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Garnett Lee (14. 10. 2005.). «1UP review». 1UP. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ Tom Orry (21. 11. 2005.). «Pro-G review». Pro-G. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 14. 10. 2007.-ին.
- ↑ «GameSpy RTS game of the year award». Gamespy. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «GameSpy Best Graphics award». Gamespy. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Age of Empires III». GameSpy. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «GameSpy's Game of the Year 2006». GameSpy. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Awards». Ensemble Studios. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Age of Empires III Review». GameZone. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «GameSpy honorable mention for 'Best Music'». GameSpy. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (անգլ.)
- Speeddemosarchive - Խաղի արագ անցման հոլովակ
- What do the units say when you click on them? - Թեմա վեց իշխանությունների մեջբերումների ցուցակով։
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |