Ավստրիայի արտաքին քաղաքականություն
Ավստրիայի արտաքին քաղաքականություն, Ավստրիայի Հանրապետության վարած քաղաքականությունը այլ պետությունների հետ։ 1955 թվականի Ավստրիայի անկախության հռչակագիրը վերջ դրեց չորս ուժերի օկուպացիային և Ավստրիան ճանաչեց որպես անկախ և ինքնիշխան պետություն։ 1955 թվականի հոկտեմբերին դաշնային ժողովն ընդունեց սահմանադրական նախագիծ, որով «Ավստրիան հայտարարվում է ազատ պետություն՝ պահպանելով չեզոքությունը»։ Այս օրենքի երկրորդ մասը նշում է, որ «ապագայում Ավստրիան չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի և չի թույլատրում իր տարածքում ստեղծել օտարերկրյա ռազմակայաններ»։ Հենց այս ժամանակից ի վեր Ավստրիայի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է չեզոքության գաղափարախոսության հիման վրա։ Վերջին տարիներին, սակայն, Ավստրիան սկսեց հակասել չեզոքության սահմանմանը՝ մասնակցելով 1991 թվականին Իրաքի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կատարված ռազմական գործողություններին։ Արդյունքում՝ 1995 թվականին Ավստրիան դարձավ Եվրոպական Միության զարգացող անվտանգության կազմակերպության անդամ։ Նույն տարում երկիրը միանում է նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» նախագծին՝ հետագայում մասնակցելով Բոսնիայի խաղաղապահ առաքելություններին։ Ավստրիայի հնարավոր անդամակցության քննարկումներն ակտիվացել են 1996 թվականին։ Նույն ժամանակահատվածում բանակցությունների շրջափուլ են մտնում նաև Ավստրիա-ՆԱՏՕ հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Ավստրիայի բնակչության մեծամասնությունը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է երկրի որդեգրած դիրքորոշումը։ 2000 թվականի փետրվարին Ավստրիայի Հանրապետության արտաքին հարաբերությունները սառեցվեցին։ Դա պայմանավորված էր 1999 թվականի ընտրություններից հետո ÖVP-ի և FPÖ-ի կազմած կոալիցիայի հաղթանակով։ Կարճ ժամանակ անց Եվրոպայի երկրները դիվանագիտական պատժամիջոցներ են կիրառել Ավստրիայի նկատմամբ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վիեննայից ետ է կանչել իր դեսպանին։ Դիվանագիտական ճգնաժամն ավարտվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Երկու ամիս անց՝ նոյեմբերին, Ավստրիայի և ԱՄՆ-ի միջև վերստին հաստատվեցին դիվանագիտական հարաբերությունները։
Ավստրիական կառավարությունը շեշտում է, որ Ավստրիան կատարում է հանգույցի դեր արևելքի և արևմուտքի երկրների միջև՝ դառնալով կապող օղակ արդյունաբերական և զարգացող երկրների մոդերատոր։ Ավստրիան ակտիվորեն գործունեություն է ծավալում ՄԱԿ-ում՝ մասնակցելով վերջինիս նախաձեռնությամբ իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ Երկիրը կարևորում է տնտեսական և նոր տեխնոլոգիական ոլորտի ներեվրոպական և միջազգային համագործակցությունները՝ կարևորելով Ավստրիայի դերը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մեջ։
Պաշտոնական Վիեննան ընդունում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի թմրանյութերի վերահսկման ծրագրերն ու նախաձեռնությունները։ Բացի տվյալ ասպարեզներից՝ Ավստրիան անդամակցում է նաև նավթ արտահանող երկրների կազմակերպությանը, Միջազգային տնտեսական համագործակցությանը և կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտին։ Վերջերս Վիեննան ավելացվեց «ընդհանուր փորձարկման արգելքի մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ցանկին։
Ավստրիայի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս պահպանում է ջերմ հարաբերությունները ինչպես արևմուտքի և Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների հետ։
Հայ-ավստրիական հարաբերություններ
խմբագրելԵրկկողմ հարաբերություններ
խմբագրելԱվստրիայի Հանրապետության արտաքին հարաբերությունների կարևոր մասն են կազմում երկկողմ հարաբերությունները ստորև բերված պետությունների հետ։
Պետություն | Օրինական հարաբերությունների սկիզբ | Նշումներ և ծանոթագրություններ |
---|---|---|
Ալբանիա | 1912 |
Ավստրո-Հունգարիան սատարել է Ալբանիայի անկախացմանը 1912 թվականին
|
Արգենտինա | 1870-10-27 |
|
Հայաստան | 1992-01-24 | Տես նաև՝ հայ-ավստրիական հարաբերություններ
Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 24-ին։ Հայաստանը և Ավստրիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ավստրիան նաև Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական Տնտեսական Միության։ |
Ավստրալիա | 1948 | |
Բելառուս | 1992-02 |
|
Բելգիա | 1833 |
|
Բուլղարիա | 1878 |
|
Կանադա | 1929 | Տես նաև՝ ավստրո-կանադական հարաբերություններ
|
Չիլի | 1846 |
|
Չինաստան | 1971-05-28 |
|
Կոլումբիա | 1920 |
|
Խորվաթիա | 1992-01-15 | Տես նաև՝ ավստրո-խորվաթական հարաբերություններ
|
Կիպրոս | 1960 |
|
Չեխիա | 1920-01-20 |
|
Դանիա | 1925-12-19 | Տես նաև՝ ավստրո-դանիական հարաբերություններ
|
Եգիպտոս | 1929 |
|
Էստոնիա | 1921-06-26 |
|
Ֆինլանդիա | 1918-07-19 |
|
Ֆրանսիա | 1535 | Տես նաև՝ ավստրո-ֆրանսիական հարաբերություններ
|
Վրաստան | 1992 | Տես նաև՝ ավստրո-վրացական հարաբերություններ
Վրաստանը Վիեննայի իր դեսպանին հավատարմագրել է 1996 թվականին[28]
|
Գերմանիա | Գերմանիայի և Ավստրիայի դիվանագիտական կապերն ունեն խոր արմատներ։ Նրանց երկկողմ հարաբերություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք միջազգային փորձագիտական մարմինների ուսումնասիրության առարկա են։ Վերջիններիս միավորում է պատմական, տնտեսական, լեզվական և մշակութային ընդհանրությունը | |
Հունգարիա | 1921 | Տես նաև՝ ավստրո-հունգարական հարաբերություններ
|
Իսլանդիա | 1928 |
|
Հնդկաստան | 1949[32] | Տես նաև՝ ավստրո-հնդկական հարաբերություններ
|
Իրան |
| |
Իռլանդիա | 1951 |
|
Իսրայել | 1949 | Տես նաև՝ իսրայելա-ավստրիական հարաբերություններ
|
Իտալիա |
| |
Ճապոնիա | 1869-10 |
|
Հյուսիսային Կորեա | 1974[43] | Դիվանագիտական կապերը մասնակիորեն սառեցված են |
Հարավային Կորեա | 1892 As Chosun Dynasty/1963-05-22[44] | 1982 թվականին հաստատվել են դիվանագիտական հարաբերությունները Կորեայի Հանրապետության և Ավստրիայի միջև |
Կոսովո | 2008 |
|
Լատվիա | 1921-02-17 |
|
Լիտվա | 1991 |
|
Մալայզիա | 1962-08-06 | Տես նաև՝ ավստրո-մալայզիական հարաբերություններ |
Մալթա |
| |
Մեքսիկա | 1842 | 1864-1867 թվականներին ֆրանսիացիների կողմից Մեքսիկա ներխուժման ժամանակ Ավստրիայում կառավարող Հաբսբուրգների արքայատոհմի ժառանգներից Մաքսիմիլիան I-ը հռչակվում է Մեքսիկայի կայսր
Մեքսիկան Ավստրիայի երկրորդ խոշոր քաղաքական և տնտեսական գործընկերն է Լատինական Ամերիկայում[57][57][58][59]
|
Չեռնոգորիա | 2006-07-12 |
|
Նիդերլանդներ |
| |
Պակիստան | 1956 | Տես նաև՝ պակիստանա-ավստրիական հարաբերություններ
Ավստրիայի և Պակիստանի հարաբերությունները հիմնականում բարեկամական են։ Դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև հաստատվել են 1956 թվականին, այն ժամանակ, երբ Պակիստանը ճանաչեց Ավստրիայի անկախությունը[64]
|
Ֆիլիպիններ | 1946-10-17 |
|
Լեհաստան | 1921 |
|
Ռումինիա | 1878-09-22 |
|
Ռուսաստան | Տես նաև՝ ռուս-ավստրիական հարաբերություններ
| |
Սաուդյան Արաբիա | 1957-09-10 |
|
Սերբիա | 1874 |
1874 թվականից ի վեր Սերբիան և Ավստրիան դիվանագիտական կապերի մեջ են
|
Սլովակիա |
| |
Սողոմոնյան Կղզիներ | հոկտեմբեր,2005 |
Դիվանագիտական հարաբերությունները Սողոմոնյան կղզիների և Ավստրիայի միջև հաստատվել են 2005 թվականին[72] |
Շվեյցարիա |
Ավստրիան և Շվեյցարիան ունեն մի շարք քաղաքական, մշակութային, լեզվական և պատմական ընդհանրություններ, որն էլ հանդիսանում է վերջիններիս երկկողմ հարաբերությունների արմատը | |
Թուրքիա | Տես նաև՝ թուրք-ավստրիական հարաբերություններ | |
Ուկրաինա | 1992 | Տես նաև՝ ուկրաինա-ավստրիական հարաբերություններ
|
Միացյալ Թագավորություն | 1799 |
|
ԱՄՆ | 1921 | Տես նաև՝ ավստրո-ամերիկյան հարաբերություններ
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Trade, զարգացման ծրագիր. «Ավստրիայի խորհրդարանական նախաձեռնություններ».
- ↑ «Außenministerium Österreich -> Botschaft -> Canberra». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Ավստրիայի քաղաքական կարգավիճակ» (PDF). Նախարարական հաշվետվություն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է նոյեմբեր, 2008-ին.
- ↑ «Բելառուսա-ավստրիական հարաբերություններ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Բելառուսի և Ավստրիայի ներքին և արտաքին կապեր». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Բրյուսելու Ավստրիայի դեսպանություն (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Վիեննայի բելգիական դեսպանատուն». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Վիեննայի բուլղարական դեսպանության գործունեությունը
- ↑ «Bulgariens Präsident von pünktlichem EU-Beitritt 2007 überzeugt» (German). Federal President of the Republic of Austria. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ավստրիայի արտաքին գործերի նախարարություն // դեսպանատներ // Օտտավա, Կանադա». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Վիեննայում Կանադայի դեսպանատուն Արխիվացված 2009-02-21 Wayback Machine
- ↑ «Außenministerium Österreich -> Botschaft -> Santiago de Chile». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Österreich, Außenministerium der Republik. «Wartungsseite – BMeiA, Außenministerium Österreich». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Österreich, Außenministerium der Republik. «Aktuelles – Österreichische Botschaft Brasilia». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Austrian Foreign Ministry -> Embassy -> Hong Kong». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Botschaft der Volksrepublik China in der Republik Österreich». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Bilaterale Beziehungen» (German). Austrian Embassy in Bogota. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Austrian embassy in Bogota (in German and Spanish only)
- ↑ «embcol.or.at». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Austrija - MVEP • Hrvatski». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Danish embassy in Vienna (in Danish and German only) Արխիվացված Հուլիս 19, 2011 Wayback Machine
- ↑ Austrian embassy in Cairo (in German only) Արխիվացված 2009-08-03 Wayback Machine
- ↑ «Welcome to the Egyptian Embassy in Vienna Website».
- ↑ «Estonian Embassy in Vienna». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Suomen suurlähetystö, Wien». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Österreich, Außenministerium der Republik. «Scheidung – BMEIA, Außenministerium Österreich».
- ↑ «La France en Autriche». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Embassy of Georgia to Austria». Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին. «Diplomatic relations between Georgia and Republic of Austria were established in 1992. Georgia opened its Embassy in Vienna in 1996. The relations between the two countries are close and friendly. Georgia appreciates Support of Austrian Government in different fields of bilateral relations. In addition the commercial and cultural ties are also very important, but do not reflect its full potential and has a big prospective to develop.»
- ↑ «Austrian embassy in Budapest (in German and Hungarian only)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hungarian embassy in Vienna (in German and Hungarian only) Արխիվացված 2009-04-04 Wayback Machine
- ↑ «English > Austurríki > The Icelandic Foreign Services». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Indo-Austria Relations» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Austrian Foreign Ministry -> Embassy -> New Delhi».
- ↑ «Welcome to Embassy of India to Austria and Montenegro». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Seanad Éireann - Volume 116 - 09 July 1987». Office of the Houses of the Oireachtas. էջեր [2166]. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «McAleese State visit to Austria». Radio Telefís Éireann. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Austrian Foreign Ministry -> Embassy -> Tel Aviv». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Israelische Botschaft in Österreich». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Austrian embassy in Rome (in German and Italian only». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Ambasciata d'Italia - Vienna». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Austrian Foreign Ministry -> Embassy -> Tokyo». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Japanese embassy in Vienna Արխիվացված 2008-10-16 Wayback Machine
- ↑ «북한 오스트리아 수교 : 네이버 통합검색». Search.naver.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Ministry of Foreign Affairs, Republic of Korea-Europe». Mofa.go.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Austrian embassy in Seoul (in German and Korean only)
- ↑ «Bundespräsident Heinz Fischer zu Staatsbesuch in Südkorea eingetroffen» (German). Federal President of the Republic of Austria. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «South Korean embassy in Vienna». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ Österreich, Außenministerium der Republik. «Bilaterale Staatsverträge – BMEIA, Außenministerium Österreich».
- ↑ «Plassnik: "Letter on Kosovo's recognition signed"» (Press release). Austrian Foreign Ministry. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «KosovaLive360». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «LR ambasada Austrijos Respublikoje». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Austrian Embassy Kuala Lumpur». The Austrian Foreign Ministry. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Official Website of Embassy of Malaysia, Vienna». Ministry of Foreign Affairs, Malaysia. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Reinhart Zimmermann (2008). «Österreichs Wirtschaftsbeziehungen in Südostasien (Austrian Economic Relations to South-East Asia)» (PDF) (German). Society for South-East Asian Studies. էջ 80. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sorry. The page you are looking for does not exist» (PDF). Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Sorry. The page you are looking for does not exist» (PDF). Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ 57,0 57,1 «Lateinamerika und die Karibik» (German). Austrian Foreign Ministry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mexico wants artifact back». International Herald Tribune. 2005 թ․ հունիսի 2. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Viertägiger Staatsbesuch in Mexiko» (German). Federal President of the Republic of Austria. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Außenministerium Österreich -> Embajada -> México». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Bienvenidos a la portada». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Austrian embassy in The Hague (in Dutch and German only)
- ↑ «Nederlandse Ambassade in Wenen, Oostenrijk». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Ավստրիայում Պակիստանի դեսպանատուն». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Embassy of Pakistan in Austria». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Foreign Embassies and Consulates in Austria». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Foreign Embassies and Consulates in Pakistan». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Celebration: National Day of the Republic of Austria
- ↑ «Austrian embassy in Warsaw (in German and Polish only)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Placówki Dyplomatyczne Rzeczypospolitej Polskiej». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «AMBASADA ROMÂNIEI în Republica Austria». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Austrian embassy in Kiev (in German and Ukrainian only)
- ↑ «Посольство України в Республіці Австрія». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Austrian Foreign Ministry -> Embassy -> London». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «UK and Austria». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
Լրացուցիչ ընթերցանություն
խմբագրել- Horn, David Bayne. Great Britain and Europe in the eighteenth century (1967) covers 1603-1702; pp 111-43.