Սևանա լիճ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Գեղարքունիքի մարզ Հայաստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1900 մ | |
Երկարություն | 70 կմ | |
Լայնություն | 32 կմ | |
Ավազանի մակերեսը | 1260 կմ² | |
Ծավալը | 32.92 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 83 մ | |
Միջին խորությունը | 26.8 մ | |
Պարզությունը | 4.5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 5000 կմ² | |
Թափվող գետերը | 28, որոնցից են՝ Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ձկնագետ | |
Սկիզբ առնող գետերը | Հրազդան գետ | |
Վիքիպահեստում |
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիայից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։
Անվանում
խմբագրելԵրկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը[1]։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։
Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. «սունիա» նշանակում է «լիճ»[2]։ Սունիա անվանումը, որպես ջրային աշխարհագրական տերմին, հանդիպում է ներկայիս շատ հնդեվրոպական լեզուներում, ինչպիսիք են՝ անգլերեն - sea, հունարեն - θάλασσα /thál(assa)/, իսլանդերեն - sjó, դանիերեն - h(s)av, պանջաբերեն և բենգալերեն - /Samudara/, հոլանդերեն - zee, հինդի լեզվով - /samudr/, շվեդերեն - h(s)av, գերմաներեն - der See և այլն, ինչպես նաև ստորև նշված՝ պարսկերեն - Դարյա-Շ(Ս)իրին և հին պարսկերեն անվանումը՝ Գաո-սրավագա։
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով (հին հայկական անվանում), պարսկական Դարյա-Շիրին, անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերեն լիճ բառից։ Ուշ միջնադարում[3] լիճը կոչվել է նաև «Գյոքչա»[4][5], որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»[6]։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա[7]։
Պատմություն
խմբագրելԱվանդություն
խմբագրելԳոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․
- Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
- Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։
- Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան[8][9][10][11]։
Հնադար
խմբագրելՍևանա լիճը և նրան հարող ավազանի տարածքը մշտապես գտնվել են հայկական պետության սահմաններում. այն Երվանդունիների թագավորության կործանումից հետո (մ.թ.ա. 201) անցել է Արտաշեսյան թագավորությանը (մ. թ. ա. 189–1), իսկ Արշակունիների թագավորության մեջ մտել է որպես պատմական Սյունիք նահանգի հյուսիսային տիրույթ։
Դրա մասին տեղեկություններ է հաղորդում պատմահայր Մովսես Խորենացին, ով Սևանա լիճն անվանում է որպես «Գեղամա ծով»[12]։ Նման անվանում հանդիպում է նաև Խորենացուց մի քանի դար հետո գրված «Հայոց պատմություն» աշխատության մեջ, որի հեղինակը Հովհաննես Դրախստանակերտցին է[13])։
«Գեղամա ծով» անվանումը հանդիպում է նաև Կիրակոս Գանձակեցու[14] և այլ պատմիչների աշխատություններում։ Լիճը հայտնի է նաև «Գեղարքունյաց ծով»[15], «Գեղարքունի»[16], «Սևանգա»[15] և այլ անուններով։ Այսպիսով, հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։
Սևանա լճի այդ անվանումները կապված են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։ Նրա անունն են կրում նաև Գեղամա լեռնաշղթան, Գեղամասար լեռը և Գեղամասար գետը, Գեղամավան ու Գեղամաբակ գյուղերը և այլն։
Միջնադար
խմբագրել4-րդ դարում Մեծ Հայքի թագավորությունում Ավատատիրական կարգերի հաստատման ժամանակ երկիրը բաժանվում է մի քանի աշխարհ-նահանգների, որոնց գլուխ են նշանակվում տեղական ազդեցիկ ու զորեղ իշխանները։ Ժամանակակից Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը մտնում են Սյունիք նահանգի կազմում՝ հայկական Սյունի ազնվական տոհմի գլխավորությամբ։ Այս իրավիճակը շարունակվում է նաև հետագայում. Սյունիքի իշխանության սահմանները մեծ փոփոխությունների չեն ենթարկվում թե՛ պարսկական (Հայկական մարզպանություն), թե՛ արաբական (Արմինիա կուսակալություն) տիրապետության ժամանակ։
Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միավորվում է Բագրատունիների թագավորության կազմում։ 9-րդ դարի վերջում Սյունիքի գահերեց իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սևանա կղզում կառուցում է համանուն վանական համալիրը։ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ II Երկաթը, Սևանի ճակատամարտում պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկրից վտարում է արաբական զորքերն։ 10-րդ դարում ստեղծվում է Սյունիքի թագավորությունը (987–1170), և Սևանի ավազանը հայտնվում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալվածքում։
12-րդ դարի վերջին Վրաց թագավորության օժանդակությամբ հայ զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են Արևելյան Հայաստանի մեծագույն մասը։ Սևանա լիճը մտնում է Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։
Մոնղոլների արշավանքից հետո Հայաստանը վերջնականապես կորցնում է իր անկախությունը. այն հայտնվում է թուրքմենական Կարա-Կոյունլու (1386–1468), ապա՝ Ակկոյունլու (1468–1502) քոչվորական ցեղապետությունների կազմում, որին փոխարինում են Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը։
Նոր ժամանակներ
խմբագրելՍևանա լիճը մտնում է նախ Երևանի կուսակալության, ապա՝ Երևանի խանության կազմ։ Այդտեղ հաստատված թյուրքախոս ցեղերի կողմից լիճն անվանվում է «Գյոքչա»։
Լճի այդ անվանումը շարունակվում է նաև ռուսական տիրապետության ընթացքում. Հայկական մարզի ու Երևանի նահանգի քարտեզներում այն գրանցվում է որպես Գյոքչա՝ թյուրքերեն կապույտ ջուր։ Ռուսական տիրապետության հաստատումից հետո թուրք-պարսկական պատերազմների ու բռնագաղթերի հետևանքով հեռացած հայ բնակչության փոխարեն այստեղ հաստատվելու են գալիս հազարավոր հայեր։ Սևանա լճի ավազան բնակվելու են գալիս Բայազետի գավառի բնակիչները, ովքեր հիմնում են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ Նոր Բայազետ (Գավառ) քաղաքը։ Սևանա լճի արևմտյան ափերը շարունակում էին թուրքաբնակ մնալ ընդհուպ մինչև Արցախյան ազատամարտը։
Լիճը վերանվանվում է անկախության վերականգնումից հետո։ Այն շարունակում է մտնել հայոց պետության տարածք. նախ՝ Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920), ապա՝ Հայկական ԽՍՀ (1920–1991) կազմում։ Նորանկախ Հայաստանի տարածքում Սևանա լճի շուրջ ստեղծված 5 շրջանները (Սևան, Կամո-Գավառ, Կրասնոսելսկ-Ճամբարակ, Մարտունի և Բասարգեչար-Վարդենիս) միավորվում են Գեղարքունիքի մարզի մեջ։
Աշխարհագրություն
խմբագրելՍևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32․92 մլրդ մ3 է։
Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից՝ Գեղամա լեռներ, հյուսիսից՝ Արեգունու լեռներ, արևելքից՝ Սևանա լեռներ, հարավից՝ Վարդենիսի լեռներ Սևան ազգային պարկում առանձնացված արգելավայրեր` Գավառագետի և Գիհիկաղնուտային ռելիկտային Արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիճի, Գիլլի, Արտանիշի
Ջրագրություն
խմբագրելՍևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։
Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Գետերի սնումը հիմնականում հալոցքային է, մասամբ՝ ստորերկրյա։ Ձմռանը դրանք սառցակալում են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։
Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։
Սևանա լճից դուրս է գալիս Հրազդան գետը, որի ափին գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Այն հանրապետության ամենաերկար գետն է, որ ամբողջությամբ հոսում է երկրի տարածքով։ Ունի 141 կմ երկարություն։ Գետի վրա կառուցվել են 6 էլեկտրակայաններ, որոնք ձևավորել են Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային ժամանակներում Սևանի ջրերի գերշահագործման արդյունքում լճի մակարդակը իջել է 18 մետրով։ Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։ Սևանա լճի սնման աղբյուրների մեջ ամենագլխավորը` գետերն են (28 գետ և գետակ), որոնք տարեկան Սևանա լիճն են լցնում 780 մլն. մ3 ջուր (Արփա գետի հաշվառումով 1016.5 մլն մ3)։ Մթնոլորտային տեղումների քանակը լճի վրա 380 մմ-ից չի անցնում։ Գետերը ստեղծում են բավական խիտ ցանց (խտությունը 0.4-0.6 կմ/կմ2)։ Գետերի սնման հիմնական աղբյուրներն են ստորերկրյա ջրերը (Գեղամա լեռնավահանի արևելյան լանջի և Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասերի գետերը) և մակերևութային ջրերը (Արեգունի, Սևանի լեռնաշղթաների գետերը)։ Սևանի ավազանի գետերից մեծերն են` Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, Կարճաղբյուրը, Մարտունին։
- Գավառագետն ունի 24 կմ երկարություն, միջին տարեկան ծախսը 3.5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է երբեմն 15 մ3/վրկ։
- Արգիճի գետի երկարությունը 51 կմ է, տարեկան միջին ծախսը կազմում է 5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է մինչև 30 մ3/վրկ։
- Վարդենիս գետի երկարությունը 28 կմ է, բազմամյա միջին ծախսը` 1.7 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է 20 մ3/վրկ։
- Մասրիկ գետն ունի 45 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը 3.76 մ3/վրկ է։
- Ձկնագետն ունի 21 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը` 1 մ3/վրկ, ամռանը և ձմռանը խիստ սակավաջուր է։
Սևանա լիճ թափվող գետերի հիդրոէներգետիկ նշանակությունը փոքր է, միջին և ստորին հոսանքներում գետերը սակավաջուր են։ Այդ ջրերի հաշվարկները ցույց են տվել, որ հնարավոր է կառուցել տեղական նշանակության փոքր հիդրոկայաններ։ Եղած հիդրոէներգետիկ պաշարները գնահատվում են մոտ 10 հազ. կվտ։
Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3)։ 1931թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի։ 1996–2000 թ. թ. էներգետիկ նպատակներով բաց թողնվող ջրի քանակն աստիճանաբար նվազել է՝ 2000 թ.-ին հասնելով 0-ական ցուցանիշի։ Ներկայումս, յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդությամբ։
Ջրի ջերմային ռեժիմ
խմբագրելՍևանա լճի մակերևութային շերտի ջրի ջերմաստիճանը տարվա մեջ միջինը կազմում է շուրջ 9.0˚C: Լճի ջրի ջերմաստիճանը մակերևութային շերտում առավել ցուրտ ամիսներին, երբ սառցածածկը բացակայում է, միջինը կազմում է մոտ 2.0˚C, իսկ համեմատաբար տաք տարիներին այն մոտենում է 3.0˚C-ին։ Լճի ջրի առավելագույն ջերմաստիճանը մակերևութային շերտում դիտվում է հուլիսօգոստոս ամիսների ընթացքում, երբ միջին ամսական ջարմաստիճանը կազմում է 17-19˚C: Ջրի առավելագույն ջերմաստիճանը այդ ընթացքում կարող է հասնել 24-25˚C-ի։ Լճի մակերևութային շերտը ամռան-աշնան ընթացքում շուրջ 80-100 օր ունի ավելի քան 18˚C ջերմաստիճան, որը լողանալու համար համարվում է բարենպաստ պայմաններ։
Լճի սառցային ռեժիմ
խմբագրելԱռաջին սառցային երևույթները, ձևավորվում են նոյեմբերի սկզբից մինչև հունվարի սկիզբը։ Ափասառույց Սևանա լճում ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի։ Համատարած սառցածածկույթ սովորաբար ձևավորվում է այն ժամանակ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից չի գերազանցում, իսկ փետրվարին առանց քամու եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի։ Լիճը սառույցից սովորաբար ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին։ Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008 թվականի հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959 թվականի փետրվարի 28- ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թվականին՝ մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45 սմ։ Պայմանավորված 2017 թվականի եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 17-ից Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ։
Լճի ջրի թափանցիկություն
խմբագրելՍևանա լճի թափանցիկությունը բնական վիճակում կազմում էր շուրջ 21 մ, որը բացատրվում էր նրա ունեցած նշանակալի խորությամբ, գետային փոքր հոսքի (որով լիճ է բերվում կախված նյութեր) և պլանկտոնի համեմատաբար թույլ զարգացման հետ։ Լճի մակարդակի արհեստական իջեցմանը զուգընթաց նկատվում էր լճի պղտորության աճ, որի պայմաններում թափանցիկությունը տարվա մեջ տատանվում էր 3-7 մ։ Լիճը ավելի թափանցիկ է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ նվազագույն թափանցիկություն նկատվում է փետրվար-ապրիլ ամիսներին։
Ջրային հաշվեկշիռ
խմբագրելՍևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի ծավալներից։ Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի գլխավոր բաղադրիչը գետերով մուտք գործած ջրի քանակն է (տարեկան 774 մլն. խոր մ), այնուհետը տեղումները լճի մակերևույթի վրա (510 մլն. խոր մ), ապա Արփա-Սևան ջրատարով ջրի ներհոսքը (նախատեսված է տարեկան 250 մլն. խոր մ) և ստորերկրյա ներհոսքը (78 մլն. մ3), իսկ ելքի գլխավոր և ընդհանրապես ջրային հաշվեկշռի ամենամեծ բաղադրիչը գոլորշացումն է (տարեկան մոտ 1մլրդ. խոր մ)։ Ելքի հաջորդ բաղադրիչը ջրի բացթողումն է և ապա ստորերկրյա արտահոսքը (տարեկան 13.3 մլն. խոր մ)։ Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի քանակների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են համապատասխանաբար Գեղամավան և Ծովինար դիտակետերում, որոնք զինված են գերժամանակակից սարքավորումներով։
Գետային ներհոսքի և մթնոլորտային տեղումների ամենաբարձր արժեքները դիտվում են հիմնականում մայիս ամսին, իսկ գետային հոսքի ամենացածր արժեքները դիտվում են օգոստոսին, իսկ տեղումներինը՝ դեկտեմբեր-հունվարին։ Գոլորշացման մեծությունը նույնպես ունի ներտարեկան արտահայտված ընթացք, ամռանը և աշնանը ավելանում է, ձմռանը և գարնանը՝ նվազում։
Ռելիեֆ
խմբագրելՍևանա լճի ծագումը տեկտոնական է։ Նրա հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով՝ երրորդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Լճաշեն)։ Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։
Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով լիճը բաժանվում է երկու անհավասար մասերի՝ Փոքր Սևան և Մեծ Սևան։ Լճի երկարությունը մեծ առանցքով Ձկնագետի գետաբերանից (հյուսիս-արևմուտքում) մինչև Ծովակ գյուղը, (հարավ-արևելքում) կազմում է 74 կմ, միջին լայնությունը 19.2 կմ (ամենամեծ լայնությունը առանցքի նկատմամբ 32 կմ է)։
Մինչև 1930-ական թվականները` լճի մակարդակի արհեստական իջեցումը, լճի ջրի հայելու մակերեսը զբաղեցնում էր 1416 քառ կմ , բարձրությունը՝ 1915.57 մ։ Ջրի ծավալը կազմում էր 58.5 մլրդ. խոր մ։ Ջրի առավելագույն խորությունը 98.7 մ էր, իսկ միջին խորությունը` 41.3 մ։ Մեծ Սևանը բնական վիճակում զբաղեցնում էր 1032.4 քառ կմ մակերես, ծավալը կազմում էր 38.95 մլրդ. խոր մ, առավելագույն խորությունը 58.7 մ էր, իսկ միջինը` 37.7 մ։ Փոքր Սևանի մակերեսը կազմում էր 383.6 քառ կմ, ծավալը` 19.52 մլրդ. խոր մ , առավելագույն խորությունը 98.7 մ, իսկ միջին խորությունը` 50.9 մ։
2017 թվականի մարտի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51 մ։ Լճի մակերեսը կազմում է 1278.6 քառ կմ , որից Մեծ Սևանը՝ 940.0 քառ կմ, Փոքրը՝ 338.6 քառ կմ, իսկ լճի ծավալը 38.19 խոր կմ, որից՝ 24.10 խոր կմ Մեծ Սևանի ծավալն է, իսկ 14.09 խոր կմ Փոքր Սևանինը։
Սևանա լիճը շրջապատող լեռներն են՝ Գեղամա (Աժդահակ, 3597 մ), Վարդենիսի (Վարդենիս, 3522 մ), Արևելյան Սևանի (3441 մ), Սևանի (Սատանախաչ, 3319 մ) և Արեգունու (Քաշաթաղ, 2740 մ)։ Լեռնաշղթաների օղակը եզրափակում է Փամբակի վերջին ճյուղավորությունը։ Դրա և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը։ Միայն Գեղամա լեռներն են, որ ունեն հրաբխային ծագում. մյուսները մտնում են Փոքր Կովկաս լեռնային համակարգի մեջ։
Լիճը շրջապատող լեռներում ուրվագծվում են հանգած հրաբուխների կոնաձև զանգվածները, որոնց խառնարաններից շատերը լցվել են ջրով և դարձել բարձրալեռնային լճակներ։ Հայտնի է Ակնա լիճը, որը գտնվում է Գեղամա լեռների հրաբխային կոներից մեկի խառնարանում՝ ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա։
Լեռնաշղթաների միջև գտնվում է Սևանի եռանկյունաձև գոգավորությունը։ Այն ունի մի քանի փոքր հովիտներ, որոնցից տարածքով ամենախոշորը Մասրիկի դաշտն է։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներից Գավառը, որը նաև Գեղարքունիքի մարզկենտրոնն է, նույնպես գտնվում է այդպիսի գոգավորության տարածքում՝ Գավառագետի ափին։
Սևանի ավազանի ցածրադիր մասերում տիրապետում են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։
Տնտեսություն
խմբագրելՍևանա լճի ավազանում, որն ամբողջությամբ ամփոփված է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ, բնակվում է 232 300 մարդ կամ Հայաստանի բնակչության 7,73 %-ը (2015 թվական)։ Նրանցից 70 հազարը բնակվում է 5 քաղաքներում, իսկ մնացածները՝ գյուղական բնակավայրերում։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներն են՝
- Գավառ – 19 900 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 31 300
- Սևան – 19 200 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 20 800
- Վարդենիս – 12 600 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 25 400
- Մարտունի – 12 500 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 77 100
- Ճամբարակ – 5 800 բնակիչ, շրջակա գյուղերում՝ 7 700
Արդյունաբերություն
խմբագրելՍևանա լիճը Հարավային Կովկասի ամենամեծ ջրային ավազանն է։ Այն ունի էներգետիկ հսկայական ռեսուրսներ, որոնց շահագործման համար միջոցառումներ են արվել 20-րդ դարի առաջին քառորդից հետո։
1930 թվականին սկսել է կառուցվել Սևան-Հրազդան կասկադը, որն ունի 7 առանձին հիդրոէլեկտրակայաններ։ Կառուցման ընթացքը տևել է ավելի քան 3 տասնամյակ (1930–1965) և ընդհատվել էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–1945)։ Ընդհանուր հզորությունը կազմում է 565 ՄՎ, որով զիջում է հայաստանյան երկու էլեկտրակայանների՝ Հրազդանի ՋԷԿ-ին (1100 ՄՎտ) և Մեծամորի ԱԷԿ-ին (800 ՄՎտ)։
Սևանա լճի շրջակայքում արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Սևան ու Գավառ քաղաքներում գործում են մի քանի փոքր ձեռնարկություններ, որոնց արտանետումները մեծ վնաս չեն հասցնում լճի պահպանությանը։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։ Լճի արևելյան ափով գործում է Երևան-Սոթք երկաթուղին։
Նավապետ Երվանդ Գասպարյանի ղեկավարությամբ, ով Հայկական ԽՍՀ էր ժամանել Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով 1921 թվականին, Սևանա լճի ափերին կառուցվել են նավարկության համար մի քանի հարմարավետ ինժեներական սարքավորումներ, այդ թվում՝ մի քանի նավամատույցներ։ Նավագնացությունը կազմակերպվել էր փոքր մոտորանավակների օգնությամբ՝ բեռնափոխադրման և ուղևորափոխադրմնա նպատակներով։ Դրանք ձեռք էին բերվել Բաթումից ու Կասպից ծովից։ Աստիճանաբար կարիք է զգացվում ջրային տրանսպորտի ավելի մեծ փոխադրողների. 1230 տոննա տարողությամբ շոգենավը կառուցվում է 1934 թվականին՝ հայկական մեքենաշինական գործարանում։ 1935 թվականին նավը, որը կրում էր «Միկոյան» անունը, սկսում է շահագործման ենթարկվել՝ մինչև լճի մակարդակի իջեցումը։
2012 թվականի հուլիսի 26-ին Սևանա լճի հատակին՝ 16 մետր խորության վրա, հայտնաբերվում են 18 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ։ Նավի փոքրիկ կտորն ու ձկնորսական ցանցն այժմ ուսումնասիրման փուլում են[17]։
Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման ուղղություններ
խմբագրելՀայաստանի Գեղարքունիքի մարզը՝ հանդիսանալով հանրապետության խոշորագույն սահմանամերձ մարզերից մեկը, կարևորվում է որպես քաղցրահամ ջրերի ռազմավարական ավազան, իսկ իր հանքահումքային ռեսուրսներով ունի խոշոր պոտենցիալ ոսկու, պլատինաբեր քրոմիտների և երկաթահանքերի, ինչպես նաև սնդիկի, ասբեստի, գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի և այլ շինանյութերի և կապակցող նյութերի հանքավայրերի տեսակետից։
Գոյություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրային հենքը մի կողմից, իսկ մյուս կողմից մարզի ռազմավարական դիրքը և նշանակությունը, ստեղծում են բարենպաստ պայմաններ տնտեսական, արդյունաբերական և այլ կապերի ամրապնդման համար՝ դեպի հարավ Վայքի և Սյունիքի մարզերի, իսկ դեպի արևելք՝ Արցախի հետ։ Այդ տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունի ներկայումս կառուցված մի կողմից Մարտունի – Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցքով), և մյուս կողմից նախագծվող՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղիների կառուցումը։
Գեղարքունիքի մարզի հարավ-արևելյան շրջանը (Վարդենիս) ունի հանքահումքային խոշոր պոտենցիալ հանձինս հանրապետության ոսկու արդյունաբերական առաջնեկը՝ ներկայումս շահագործվող Հայաստանի Սոթքի խոշորագույն հանքավայրը։ Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների նմանատիպ հանքավայրերը հետախուզված և նախապատրաստված են շահագործման Վայոց ձորի մարզում (Ազատեկ, Գլաձոր, Կաքավասար) և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում (Դրմբոն – Մայմեխ հանքային դաշտ), հիշյալ մայրուղիները հնարավորություն կտան հեռանկարում հանքային հումքի օգտագործման ոլորտում գործարար կապերի ստեղծման համար։ Ելնելով վերոհիշյալ Եղեգնաձոր – Մարտունի – Վարդենիս – Մարտակերտ հանքահումքային հեռանկարային հանգույցի ստեղծման անհրաժեշտությունից, ինչպես նաև մարզի սեյսմատեկտոնական և ինժեներաերկրաբանական պայմաններից՝ նոր քաղաքային համայնքների ձևավորման համար (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի») նախատեսված է Վարդենիս – Մարտակերտ ավտոմայրուղուն կից տարածքը։ Միաժամանակ կարևոր է նշել, որ ցանկացած տնտեսական գործունեություն պետք է իրականացվի «Սևանի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներին համապատասխան։ Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի հյուսիսային տարածաշրջաններին, ապա անհրաժեշտ է օգտակար հանածոների ռացիոնալ օգտագործումը համատեղել Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերի այն տարածաշրջանների օգտակար հանածոների հետ, որոնք սահմանակցում են Սևան – Մեղրաձոր – Ֆիոլետովո – Դիլիջան – Իջևան մայրուղուն։ Այդ տեսակետից առաջարկվում է միջմարզային հեռանկարային ծրագրի մշակում, ինչը կնպաստի հիշյալ տարածաշրջանների ոսկի – բազմամետաղային հանքավայրերի լիարժեք ուսումնասիրմանը և արդյունավետ ու ռացիոնալ օգտագործմանը։
Որպես առաջնահերթ խնդիր, որը հիմնավորված է երկրաբանական նորագույն ուսումնասիրություններով, հանդիսանում է այդ տարածաշրջանների ոսկեբեր և պլատինաբեր երկաթի հանքավայրերի համատեղ օգտագործման նպատակային ծրագիրը։ Ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի ավազանի Գետիկ (Դպրաբակ), Հայրիջուր և Թթուջուր, Տավուշի մարզի՝ Հաղարծինի, Լոռու մարզի՝ Բազումի և Կոտայքի մարզի՝ Հրազդանի և Աղավնաձորի (Մարմարիկ գետի ավազանի) երկաթի հանքավայրերը և դրանց հումքային հենքի հիման վրա կստեղծվի նախատեսվող մետալուգիայի բազային համալիրը։ Հաշվի առնելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները (երկաթգծի, ավտոճանապարհների և այլ կոմունիկացիաների առկայությունը), նշված համալիրը նպատակահարմար է նախագծել ջրհավաք ավազանից դուրս, օր.՝ Աղստև գետի աջ ափին։ Սևանա լճի ջրհավաք ավազանից հյուսիս ընկած տարածքներում սև և ազնիվ մետաղների արտադրությանը զարգացնելու նպատակով՝ սկզբունքային նշանակություն ունեն Սևանի արևելյան ափում մեծ տարածում ունեցող պլատինաբեր քրոմիտային ֆորմացիայի հանքավայրերը (Շորժայի, Ջիլ – Խաչի, Բաբաջանի, Դարանակի և այլ խմբերի քրոմիտի հանքավայրերը)։
Նորագույն հետազոտությունները ապացուցել են քրոմիտային հանքաքարերի պլատինաբերությունը և ոսկեբերությունը։ Պետք է նշել, որ այդ տեղամասի մերձավոր տարածքներում հայտնի են սնդիկի (Սևջուր - Կապուտան և Վերին Շորժա – Ճամբարակ) և ասբեստի (Փամբակ - Սևջուր) զգալի կուտակումներ, որոնք նախանշում են նաև ազնիվ մետաղների առկայության մասին։ Անդրադառնալով Սևանի ավազանի տարածքում զգալի տարածում ունեցող գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի զգալի պաշարներին, պետք է նշել, որ դրանք կարող են օգտագործվել ոչ միայն որպես կենցաղային վառելիք, այլև որպես ազնիվ մետաղների կորզման բարձրորակ հումք։ Մանրակրկիտ երկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տվել, որ հրաբխային զանգվածի հիմքում Սևանի տարածքով տեղադրված են ջրամերժ կավային առաջացումներ, որոնք չի բացառվում, որ նույնպես մետաղաբեր են և ունեն մեծ հեռանկարներ։ Սևանի ավազանում մեծ տարածում ունեն բազալտները, անդեզիտա-բազալտները, տուֆերը, կրաքարերը և տրավերտինները, մարմարները, հրաբխային խարամները, պեոլիտները, որոնք կարող են ծառայել և որպես շինանյութ և որպես բազմանպատակային նշանակության հումք։
Լայն տարածում ունեն նաև կիսաթանկարժեք քարերը։ Սևանա լճի ավազանի վերը նշված հանքահումքային ռեսուրսների գնահատականը՝ համադրելով Սևանա լճի էկոլոգիական սուր հիմնախնդիրների հետ, որը պարտադրում է տնտեսական զարգացման բոլոր բնագավառներում էկոլոգիապես մաքուր նորագույն տեխնոլոգիաների կիրառում, առաջնահերթ խնդիր է դառնում Սևանա լճի ավազանի օգտակար հանածոների արդյունավետ և համալիր օգտագործման պետական ծրագրի մշակումը՝ սև, գունավոր, ազնիվ և հազվագյուտ մետաղների արդյունաբերական կենտրոնների ստեղծումով, որոնք պետք է կազմավորվեն Հայաստանի օրենսդրության պահանջներին համապատասխան։ Վերը նշված ուսումնասիրությունը պետք է ընդգրկի երկրաբանական խնդիրների լայն շրջանակ՝ ներդրումային և վարկային ճկուն քաղաքականության վարումով։ Անհրաժեշտ է նաև բնապահպանական խնդիրների լայն շրջանակի կիրառում՝ հանքային ռեսուրսների օգտագործման որոշակի սահմանափակումով (անհրաժեշտության դեպքում բաց հանքերի պարտադիր ռեկուլտիվացման պայմանով)։
Գյուղատնտեսություն
խմբագրելՍևանա լճի ավազանը ձևավորում է Հայաստանի ամենախոշոր՝ Գեղարքունիքի մարզը։ Այն զբաղեցնում է 5348 կմ2 տարածք կամ Հայաստանի տարածքի 18 տոկոսը։ Այստեղ ապրող բնակչության մեծամասնությունը՝ մոտ 160 000 մարդ, բնակվում է 87 գյուղական բնակավայրերում։ Ամենացածր վայրը մարզում Գետիկի կիրճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա, իսկ ամենաբարձրը՝ Աժդահակ լեռը (3598 մ)։ Լճի ավազանի բարձրությունը մոտ 2000 մ է։ Այս լեռնային պայմաններում լինում են երկարատև ու խստաշունչ ձմեռներ ու զով ամառներ։ Այս պայմաններում զարգանում են ցրտադիմացկուն բույսերի երկրագործությունը, իսկ ալպիական մարգագետինները լավ պայմաններ են ստեղծում անասնապահության զարգացման համար[18]։
Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական տնտեսությունների միջոցով։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում գործում են 63500 գյուղացիական տնտեսություններ։ Գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների թիվը մարզում կազմում է 13, գյուղարտադրանքի շուկաների թիվը՝ 4։ Գյուղատնտեսության ՀՆԱ-ն 2007 թվականին այն կազմում էր 90.0 մլրդ դրամ, 2009 թվականին՝ 94.6 մլրդ դրամ, իսկ 2010 թվականին այն հասավ 125.7 մլրդ դրամի, որից բուսաբուծության համախառն արտադրանքը կազմում է շուրջ 85 մլրդ դրամ, իսկ անասնապահությանը՝ 40.2 մլրդ դրամ։ 2010 թվականին Սևանի ավազանն արտադրել է Հայաստանի գյուղատնտեսական համախառն արտադրանքի 19.7%-ը[19]։
Սևանա լճի քաղցրահամ ջուրը նպաստավոր պայմաններ է ստեղծում ձկան բազմացման համար։ Տարածաշրջանում լայն տարածում է գտել անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը, կարտոֆիլի մշակությունը և բուսաբուծությունը։ 2015 թվականին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, որ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ են գրանցվել, խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակն ավելացել է մոտ 4, 6 տոկոսով, ինչի շնորհիվ ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները
- Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային
զարգացման հնարավորությունները Ընդհանուր տեղեկություններ. Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացված է մսա - կաթնային տավարաբուծության և կարտոֆիլագործության ուղղություններով։ Գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են մարզի տարածքի 62.2 %-ը։
Գյուղատնտեսական նշանակության հողերի 61.3 %-ը բնական կերային հանդակներն են, իսկ մնացածը՝ հիմնականում վարելահողեր են։ Ապրանքային արտադրանքի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 13 %, որում անասնաբուծական արտադրանքին ընկնում է մոտավորապես կեսը։
Մարզում կան նախադրյալներ զարգացնելու գյուղատնտեսական արտադրության ավանդական ճյուղերը՝ տավարաբուծությունը, կարտոֆիլագործությունը, ոչխարաբուծությունը, հացահատիկային տնտեսությունը, ծխախոտագործությունը և ձկնաբուծությունը։
Հողային հաշվեկշռի և Հայաստանի վիճակագրական կոմիտեյի տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ 2003 թվականի համեմատությամբ նվազել են վարելահողերի (85382.1 հա-ից հասնելով 75788.05 հա), բազմամյա տնկարկների (1061.0 հա-ից հասնելով 840 հա), ավելացել են խոտհարքների տարածքները (33982 հա-ից հասնելով 82938.96 հա-ի)։ Մարզի հողային ծածկույթի գերակշռող մասը լեռնային սևահողերն են, որոնց որակական հատկանիշները, ըստ վերջին հողակադաստրային հետազոտությունների բավականին նվազել են։ Հողերի որակական անկման պատճառը հիմնականում հողերի մշակության ագրոտեխնիկական տարրական պահանջների և մելիորատիվ միջոցառումների կիրառման անբավարար վիճակն է։ Այսպես, եթե մարզի համայնքներում 1984–1988 թ. թ. աշնանացան հացահատիկի միջին բերքատվությունը 21.1 ց/հա էր, գարնանացան հացահատիկինը՝ 19.8, կարտոֆիլինը՝ 176.4, բանջարեղենինը՝ 294.0, միամյա խոտինը՝ 29.1 և բազմամյա խոտինը՝ 28.6 ց/հա, ապա վերջին տարիներին դրանք համապատասխանաբար կազմել են 16.8 ց/հա, 14.3, 134.7, 218.2, 26.0 և 24.9 ց/հա։ Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի արժեքն ըստ հողակադաստրային գնահատման տվյալների կազմում է հանրապետության համանուն գնահատականի 10.6 % -ը, որը հիմնավոր գործոն է գյուղատնտեսական արտադրության զարգացման համար։
Մարզի ոռոգման համակարգը. Մարզի ցածրադիր գոտու բոլոր համայնքները, մասնավորապես տնամերձի ֆոնդը ջրովի են։ Ոռոգման նպատակներով մարզում օգտագործվում է մոտ 57-60 մլն մ3 ջուր, որի գրեթե կեսը վերցվում է համայնքների տարածքներում եղած փոքր ծավալների ջրամբարներից։ Մարզի տարածքում ոռոգումն իրականացվում է նաև Ծակքար, Գավառագետ, Գետիկ և այլ գետակների վրա կառուցված մղիչ կայանքների միջոցով։ Այժմ կազմալուծվել է մարզի ոռոգման համակարգի մեծ մասը։ Հատկապես Վարդենիսի տարածաշրջանում չեն գործում ոռոգման անձրևացման կայանքները (Մասրիկի հարթություն), միջտնտեսային և ներտնտեսային համակարգերը, որի հետևանքով Հայաստանի Կառավարության 1999 թ. որոշմամբ ժամանակավոր անջրդի հողերի կարգին դասվեց շուրջ 22.0 հազար հեկտար բարձրորակ ջրովի հողատարածք։ Ոռոգման նոր ցանցի խիստ անհրաժեշտություն կա Սևանի տարածաշրջանի Գեղամավան, Դդմաշեն, Վարսեր, Ծովագյուղ համայնքներում։ Տարածքների ոռոգումը ապահովելու նպատակով ՙՀազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի՝ 2007–2009 թվականների ծրագրով իրականցվում են նախկին ոռոգման համակարգի վերականգնմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Բուսաբուծական ճյուղի զարգացման հիմնախնդիրները. Գեղարքունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարանոցային, կարտոֆիլի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ։ Մարզի տարածաշրջանների սեփականաշնորհված վարելահողերի բաշխվածությունը և հողաբաժինների քանակն ըստ գյուղացիական տնտեսությունների տարբեր է։ Այսպես, Վարդենիսի տարածաշրջանում միջինը կազմում է 2.88 հա, Գավառում՝ 0.75 հա, իսկ մարզի միջինը՝ 1.18 հա։ Տարածաշրջաններում տարբեր են նաև ցանքատարածությունների կառուցվածքը։ Սևանի տարածաշրջանում ցանքատարածությունները զբաղեցնում են վարելահողերի 78 տոկոսը և շուրջ 80 տոկոսը հացահատիկային մշակաբույսեր են, իսկ Ճամբարակի տարածաշրջանում այդ ցուցանիշները կազմում են 30.5 և 63.0 տոկոս։
Վարելահողերի օգտագործման ցուցանիշը Վարդենիսի տարածաշրջանի համար՝ 48 տոկոս է, իսկ Գավառի տարածաշրջանը՝ 74.0 տոկոս։
Համեմատաբար լավ պայմաններում են Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանները։ Ճամբարակի տարածաշրջանում բնակչության 1 շնչին 4.2 անգամ ավելի գյուղատնտեսական հողատեսք և 3.4 անգամ վարելահող է բաժին ընկնում, քան Սևանի տարածաշրջանում, Վարդենիսի տարածաշրջանը 1 շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական հողատեսքերով (հիմնականում վարելահողերի քանակով) 3.5-4.0 անգամ գերազանցում է մյուս տարածաշրջանների ցուցանիշները։
Մարզի ցանքատարածությունների կառուցվածքում 1987 թ. համեմատությամբ պակասել են կերային և տեխնիկական մշակաբույսերի ցանքերը՝ 2006 թ. կրճատվել է 11.4 անգամ, որի փոխարեն ավելացել է հացահատիկի (41130 հա, որը կազմում է մարզի ընդհանուր ցանքատարածությունների 58.5%), կարտոֆիլի (15582 հա, 21,7%), բանջարեղենի (2068 հա, 2,9%), կերային մշակաբույսերի (12126 հա, 16.9%) համար։ Մարզի բուսաբուծական ճյուղի առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ կլինի գյուղատնտեսական տարբեր գոտիների հողօգտագործման առաջավոր մեթոդների կիրառում՝ գյուղատնտեսական կուլտուրաների առատ բերքի ապահովումով, հանքային պարարտանյութերի առավել սահմանափակ օգտագործմամբ՝ նպաստելով օրգանական մթերքի արտադրությանը։ Մարզի անասնաբուծության զարգացման հիմնախնդիրները Գեղարքունիքի մարզի անասնաբուծության հիմնական ուղղվածությունը կաթնամթերքների արտադրությունն է։ Մարզի անասնագլխաքանակի տեսակարար կշիռը հանրապետությունում կազմում է 15-19 %։ Մարզի 5 տարածաշրջաններում գործում են կաթի ընդունման 35 կետեր։ Մի շարք մասնագիտացված պանրագործարաններում արտադրվում է բարձրորակ պանրի տեսակներ։ Մարզում առկա են թվով 24 անասնապահական ֆերմերային տնտեսություններ։
Մարզի գյուղացիական տնտեսություններում անասնագլխաքանակի բաշխվածությունը տարբեր է, ինչը բացատրվում է տարածաշրջանների կերային ռեսուրսների ապահովվածության տարբերությամբ։ Մարզի տարածաշրջաններում անասնագլխաքանակի հաշվով մեծ տեսակարար կշիռ ունի Մարտունու տարածաշրջանը, որտեղ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է մարզի ԽԵԱ-ի 38.6, ոչխարների՝ 33.8, թռչունների՝ 37.4 % և այլն։ Այս ուղղությամբ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունի Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ այն համապատասխանաբար կազմում է 9.6, 9.8 և 6.0 %: Ընդհանուր առմամբ մարզի գյուղացիական տնտեսությունները թե հողաբաժինների չափերով (1.37 հա) և թե անասնատեսակների գլխաքանակով մոտ են հանրապետության միջին ցուցանիշներին։
Տեսարժան վայրեր
խմբագրելՍևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Վանի թագավորության շրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) այստեղ կառուցվել են ամրություններ ու բնակավայրեր։
- Սևանավանք։ Մեծ Հայքի թագավորությունում Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզում կառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, իսկ 874 թվականին երկու եկեղեցիները կառուցել է Վասակ Գաբուռ Սյունու կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով հայոց թագավոր Աշոտ Ա Մեծի (885-890) ու Կատրանիդե թագուհու դուստրն էր։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ. վերանորոգվել է 1956-57 թվականներին։
- Հայրավանք։ Գավառ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայրավանք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես կառուցվել է 4-րդ դարում՝ բազալտից ու սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին։ Հայրավանքի պարսպապատ բակում կան տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 16-րդ դարին։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Խորհրդային իշխանության տարիներին, ինչպես և մյուս եկեղեցիները, մատվել է անուշադրության։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
- Կոթավանք։ Մարտունի քաղաքին մոտ գտնվող Ներքին Գետաշեն գյուղում գտնվող Կոթավանքը կառուցել է Սյունիքի իշխան Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Բ-ն, 851–901 թվականներին։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ՝ մեծադիր, մշակված քարերով։ Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին։ Վերանորոգվել է 2010-ականների սկզբին։
- Մաքենյաց վանք։ Վարդենիս քաղաքից ոչ հեռու՝ Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքը հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Այստեղ Սողոմոն Մաքենացին 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյանց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին, Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղվարդեցին։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից կառուցել է սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ 1170 թվականին Ներսես Շնորհալին այստեղից վերցրել է եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։
- Վանեվանի վանք։ Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ ժամանակակից Արծվանիստ գյուղին կից։ Համալիրի գլխավոր՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թվականին հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ 914 թվականին այստեղ է թաղվել իրենց եղբայրը՝ հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին, 1871-80 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։
Զբոսաշրջություն
խմբագրելՍևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր[20]։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար[21]։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում[20]։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ[22]։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ[23]։
Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումներ. ռեկրեացիոն համակարգի ձևավորման անհրաժեշտություն
խմբագրելՍևանա լճի ջրհավաք ավազանը հարուստ է ռեկրեացիոն ռեսուրսներով (հանքային ջրեր, կլիմայաբուժության պայմաններ, ձմեռային սպորտի, հանգստի և տուրիզմի կազմակերպման հնարավորություններ), որոնք կարող են խթանել տնտեսական զարգացումը, ստեղծել բնակչության հանգստի և բուժման օպտիմալ միջավայր և նպաստել տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացմանը, ինչպես նաև Հայաստան – Արցախ տարածքային և տնտեսական կապերի ամրապնդմանը։ Ռեկրեացիոն ճյուղի զարգացման համապարփակ ծրագրի բացակայությունը արգելք է հանդիսացել Սևանի ավազանի ռեկրեացիոն լանդշաֆտների և ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը։ Սևան քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը պատճառ է դարձել Սևանա լճի հյուսիս-արևմտյան և հյուսիսային ափերի ինտենսիվ յուրացմանը` տարբեր կազմակերպություններին պատկանող ռեկրեացիոն օբյեկտների կառուցումով։ Չկազմակերպված հանգստացողների թիվը հասնում է 30-40 հազար մարդու` առաջացնելով ջրի բակտերիոլոգիական աղտոտվածություն (ըստ կուրորտաբանության և ֆիզիկական բուժման ԳՀՀ-ի տվյալներրի)։
«Բանուկ» տեղերում կառուցապատելու շարունակվող միտումը բերել է այն բանին, որ կառուցապատվել են անհարմար տեղամասեր, այդ թվում`
- կլիմայական անբարենպաստ պայմաններով տեղամասերը, որտեղ քամու տարեկան
միջին արագությունները գերազանցում են 6 մ/վրկ (լճի հյուսիսային ափը` սկսած տուրիստական բազայից մինչև ֆիզիկայի ինստիտուտի մանկական ճամբարը),
- Սևանա լճի բարձրացման հեռանկարային մակարդակի (ջրածածկվող և ողողվող
տարածքներ) շինարարության համար արգելվող շերտը։ Ազգային պարկի տարածքում 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 1690 միավոր ինքնակամ կառուցված (կամ տեղադրված) շենք, շինություններ։ Ավտոմայրուղու, երկաթգծի, գազամուղի սանիտարապաշտպանիչ շերտում են գտնվում Սևան քաղաքից մինչև «Ծիծեռնակ» տուրիստական բազան ափամերձ շերտում կառուցված ռեկրեացիոն օբյեկտները։
Էքստենսիվ կառուցապատվել են Սևանա լճի արևմտյան, հարավային և արևելյան ափերը (Մարտունու և Վարդենիսի, Զոդի, Արտանիշի հանգստյան տները և այլ մանր օբյեկտներ)։
Արդյունքում ձևավորվել է քաղաքաշինական, տարածական - հատակագծային միասնական լուծումներից զուրկ անկանոն կառուցապատում։ Այդ տեսանկյունից հրատապ է դարձել Գեղարքունիքի ռեկրեացիոն մարզային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ մարզի սահմանները հիմնականում համընկնում են Սևանա լճին հարող ջրհավաք ավազանի տարածքի սահմաններին (ավելանում է նաև Գետիկ գետի հովիտը իր ջրբաժանի 46.0 հազ. հա տարածքով), ինչը պայմանավորված է նաև լճի էկոլոգիական հիմնախնդիրների գերակայութամբ, «Սևան» ազգային պարկի առկայությամբ։ Մարզային ռեկրեացիոն համակարգի կարևոր տարածքային միավորի` ռեկրեացիոն գոտու ձևավորման համար, Սևանա լճի ջրհավաք ավազանի ռեկրեացիոն պոտենցիալ հնարավորությունները նախագծով գնահատվել են ավելի մանրամասն, տարբերակված` յուրաքանչյուր ճյուղի զարգացման համար ակտիվ և սահմանափակող բնական և հատակագծային գործոնների համադրումով։
Կլիմայաբուժության պայմաններ
խմբագրելՍևանի ափերի կլիման յուրահատուկ է։ Լեռնաշղթաներով շրջափակված լինելու պատճառով, համեմատաբար քիչ տեղումներ են լինում։
Սևանի կլիման չափավոր չոր կլիմաների կարգին է պատկանում։ Արեգակի ճառագայթման տևողությամբ (2500-2800 ժամ/տարեկան) Սևանը գերազանցում է բոլոր հայտնի առողջարանային վայրերին և նույնիսկ Եվրոպական հռչակավոր արևաբուժական առողջարաններին։ Սևանի ավազանի տարբեր հատվածների կլիմայաբուժության պայմանները գնահատվել են՝ օգտագործելով «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ կլիմայաբուժության պայմանների համալիր վերլուծության առաջավոր մեթոդները։ Այդ մեթոդով տրվում է մարդու ջերմային զգացողության գնահատականը՝ էկվիվալենտ-էֆեկտիվ (ԷԷՋ) և ռադիացիոն էկվիվալենտ - էֆեկտիվ (ՌԷԷՋ) ջերմաստիճանների որոշումով (էկվիվալենտ - էֆեկտիվ ջերմաստիճանը՝ օդի ջերմաստիճանի, խոնավաթյուն և քամու համատեղ ազդեցության դեպքում մարդու ջերմային զգացողության գնահատականն է)։
Սևանի հյուսիս – արևմտյան, հյուսիսային, հյուսիս - արևելյան ափերում (Շորժայից մինչև «Ինտուրիստ մոթել») և հարավ – արևելյան ափում (Ծովակից մինչև Արեգունի գյուղը) սահմանափակող գործոն է համարվում քամու արագությունը (> 5 մ/վրկ)։ Ուժեղ քամիների պատճառով այդ ափերում արևաբուժության օրերի թիվը տատանվում է ամռան ամիսներին 5-8 %: Մյուս ափերում, որտեղ քամու արագությունը տատանվում է 2,74,5 մ/վրկ, կլիմայաբուժության պայմանները բարենպաստ են (օդաբուժության համար բարենպաստ օրերի թիվը ամռան ամիսներին տատանվում է 2,0-25,0%, առավելագույնի հասնելով հարավային 29 ափում)։ Ավելի բարենպաստ են արևաբուժության պայմանները, որոնք տատանվում են 15,0-18,0%-ից մինչև 43,0-64,0 %, առավելագույնի հասնելով հարավային ափում։ Բալնեոլոգիական բուժման համար պիտանի հանքային աղբյուրներով շատ հարուստ է Սևանի ավազանը։ Հանքային ջրերի խոշոր պաշարներ կան Գավառ քաղաքի տարածքում, Գավառագետի կիրճում (Սևանի հանքավայրը)։ Բուժիչ ջրերը նման են Հանքավանի, Եսենտուկիի ջրերին և կարող են օգտագործվել բալնեոլոգիայի, ինչպես նաև խմելու - բուժման նպատակով։
Հանքային ջրի աղբյուրներ կան Լիճք, Մարտունի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Երանոս բնակավայրերի միջև ընկած տարածքում (Լիճքի հանքավայր) և Ծովագյուղից հարավ ընկած տարածքում։
Հանքային ջրերի օգտագործման ակտիվ գործոններն են՝ հանքային ջրի մեծ պաշարները, ռեկրեացիոն շինարարության համար ռեզերվային տարածքների առկայությունը, տարածքի կլիմայաբուժության համար բարենպաստ պայմանները (օդաբուժության համար կոմֆորտային օրերի թիվը կազմում է 15.0-55.0%): Սևանա լճի ավազանում բուժման կազմակերպման համար ակտիվ գործոն է տորֆի խոշոր հանքավայրերի (Գիլիի հանքավայրը, Մարտունու տարածաշրջանի հանքային ցեխերը) առկայությունը, որոնց թերապևտիկ արժեքը Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԸ-ում և Երևանի Գյուղատնտեսական Ակադեմիայում ապացուցվել է ֆիզիկական-քիմիական և կլինիկական ուսումնասիրությունների միջոցով։ Ամենատարբեր հիվանդությունների (օստեոմիելիտներ, քրոնիկ պոլիարտրիտ, կանացի և մաշկային հիվանդություններ և այլն) բուժման փորձը տորֆային ցեխերի կիրառմամբ հաջողությամբ իրականացվել է Վարդենիսի հիվանդանոցում։
Սևանի ավազանում ձմեռային սպորտի (լեռնադահուկային) կազմակերպման պայմանները բարենպաստ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դահուկային սպորտով զբաղվելու սեզոնի տևողությունը կապված է 10 սմ և ավելի ձյան շերտի առկայության հետ։
Պատմամշակութային ժառանգություն
խմբագրելՏարածաշրջանի զարգացման համար ակտիվ էնդոգեն գործոն է համարվում նաև պատմամշակութային հուշարձանների առկայությունը։ Այդ հուշարձանները պատկանում են Սևանի ավազանի պատմության տարբեր փուլերին (հիմնականում հնագույն ժամանակներից մինչև միջնադարի վերջը)։ Պահպանվել են այդ ժամանակաշրջանի եկեղեցիներ, վանքային համալիրներ, մենաստաններ, միջնադարյան գերեզմանոցներ՝ բազմաթրվ խաչքարերով, կիրառական արվեստի, ժողովրդական ճարտարապետության հուշարձաններ։
Մարզի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N80-Ն որոշմամբ, հուշարձանների տեղադրությունը տրված է` Գիրք 2, գծագիր N 4.7-ում։
Սևանի ավազանի բոլոր բնակավայրերը (հները և վերականգնվածները) հիմանկանում տեղակայված են ռելիեֆային հարմար պայմաններում՝ գետահովիտներում, որոնք առավելագույնն են պատսպարված տարվա տարբեր սեզոններում փչող քամիներից։ Մարզի բազմաբնույթ հուշարձանները (եկեղեցիներ, եկեղեցական համալիրներ, գերեզմանոցներ՝ խաչքարերով, հին գյուղատեղիները, ամրոցները, արձանագրությունները և այլն) ունեն պատմական, ճանաչողական մեծ նշանակություն և հզոր բազա են հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար։ Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սևանի ավազանի, ճանապարհային ցանցի նպատակամղված կատարելագործումը կնպաստի հուշարձանների ներգրավմանը զբոսաշրջային երթուղիներում (Սևանի շուրջը, Սևան – Արցախ, Սևան – Զանգեզուր, Սևան – Դիլիջան, Սևան – Վանաձոր, Սևան - Երևան և այլ ուղղություններով)։
Բնության հուշարձաններ
խմբագրելՍևանի ավազանը հարուստ է նաև բնության հուշարձաններով և տեսարժան վայրերով, որոնցից կարելի է նշել`
- Վարդենիսի լեռնաշղթայի հրաբխային և խարամային կոները (Աժդահակ, Կարմրասար,
Սպիտակասար լեռնագագաթները),
- Լանջաղբյուր, Կարմիր գյուղ, Գեղարքունիք գյուղերի շրջակայքի ժայռային մերկացումները,
Սևանի լեռնաշղթայի լանջերի (Շորժա գյուղի շրջակայքում) օֆիոլիտային ապարների մերկացումները,
- Արտանիշի թերակղզու կրաքարերի մերկացումները,
- Սպիտակասար լեռնագագաթի արևելյան մասում օբսիդիանների մերկացումները,
- Լճաշեն գյուղի, Գավառ քաղաքի շրջակայքի էլյուվիալ քարացրոնները (չինգիլներ),
- Գրիձոր, Արգիճի գետերի կիրճերը,
- Մարտունի, Գրիձոր, Գեղարքունիք, Աստղաձոր, Վարդենիս գետերի վերին հոսանքների
- Լիճքի, Կարճաղբյուրի, Գրիձորի, Հացառատի, Երանոսի, Գավառի հանքային և խմելու ջրերի
աղբյուրները,
- Արեգունի լեռնաշղթայի կաղնու և գիհու նոսր անտառները,
- Արեգունու, Սևանի, Փամբակի լեռնաշղթաների անտառային տարբեր մնացուկային ձևերը,
- Մասրիկ, Վարդենիս գետերի հովիտների ճահճոտ մարգագետինները և եղեգնուտները,
- Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի քարացրոնները՝ «լուսնային լանդշաֆտ»-ը,
- Արգիճի գետի ոլորանները և ճահճոտ հովիտը,Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից
հոսող գետերի կիրճերը՝ անտառային մնացուկային ձևերով։ ՀՀ կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցանկը ներկայացված է ՀԱՎԵԼՎԱԾ N3-ում։
Պետք է հատուկ նշել, որ Սևանա լճի ափամերձ շերտի որոշ հատվածներ հարուստ են հնագիտական արժեք ներկայացնող դամբարանադաշտերով, որոնք ուսումնասիրության կարիք ունեն։
Բնապահպանական խնդիրներ
խմբագրելՍևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար։ Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը՝ առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ վատթարացել է, որի համար հիմք են հանդիսացել հետևյալ պատճառները` 1. ջրի մակարդակի իջեցումը, 2. թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը 3. անթրոպոգեն բացասական ազդեցությունը լճի հարուստ կենսաբազմազանության վրա։
1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի ջրի կորուստը բերեց մի շարք բացասական հետևանքների`
- Մակրոֆիտների կենսազանգվածի և ադապտացիոն ներուժի կրճատում։
- Լճի կենտրոնական հատվածում հիպոլիմնիոնի վտանգավոր կրճատում, ուր տեղի է
ունենում օրգանական նյութերի հանքայնացում։ Երբ այդ հատվածը լավ զարգացած է, լիարժեք հանքայնացում է տեղի ունենում առանց ջրում լուծված թթվածնի պարունակության կրճատման։
- Լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ և ջրում
նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտում։
- Լճի ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում։
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր Բոլոր վերը նշված գործոնները իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում։ Լճի ծերացման (ճահճացման) գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 40 C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը։ Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին։ Եթե ջրի ծավալը և խորությունը նվազում է, ապա վերանում է նաև այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով լիճը սկսում է ճահճանալ։ Մեծ Սևանում շերտը լիովին բացակայում էր, Փոքր Սևանում այն կար աննշան չափով, սակայն ճահճացման երևույթներն արդեն տարածվում են նաև Փոքր Սևանի վրա. ջուրը կանաչում էր և ծաղկում ջրիմուռներով։ Իր հերթին ճահճացման հետևանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծված թթվածնի քանակը, կրճատվել էր ջրի թափանցիկությունը 13 մ-ից մինչև 3 մ։ Լճում ձկնային պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, և հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները։
Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, ջրհավաք ավազանում տնտեսության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հետևանքով, զգալիորեն աճեց կենսածին տարրերով, ծանր մետաղներով և թունաքիմիկատներով հարուստ հոսքային ջրերի քանակը, որոնք թափվում են լիճ։ Միջին հաշվով տարեկան լիճ է թափվել 7000 տոննա ազոտ, 400 տոննա ֆոսֆոր, մոտ 13 տոննա թունաքիմիկատներ և 135 տոննա ծանր մետաղներ։ Ընդ որում` բնակչությունից և արդյունաբերությունից լիճ թափվող ազոտի քանակը կազմել է 7%, անասնապահությունից` 24% և բուսաբուծությունից` 40%, այսինքն` ընդհանուր աղտոտվածության գերակշռող մասը գյուղատնտեսական ոլորտինն է, որը կազմում է 64%:
Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև Բալթիկ ծովի մակերևույթի (բ. մ. ծ.) 1903,5 մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը` 1,5 մ (1903,5 +1,5 =1905,0):
Ջրի մակարդակի մինչև 1903 մ բարձրացման հետևանքով մոտ 3037 հա անտառներ կարող են մնալ ջրի տակ։ Եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խոր մ փայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա։ ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլև ձկնատեսակների համար։
Ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից։ Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով նախաձեռնությունները սկսվել են դեռևս 1996-98թթ, երբ Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ մշակվեց «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը, որը հիմնականում ընդգրկեց հիմնախնդիրների լուծման հետևյալ հարցերը` օրենսդրություն, կառավարման հարցեր, լճի մակարդակի բարձրացում, ջրհավաք ավազանի կեղտաջրերի մաքրում, կենցաղային և արտադրական թափոնների Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր կառավարում, ոչ կետային աղտոտվածությունների կանխում, ձկան պաշարների պահպանություն և վերարտադրություն, կենսաբազմազնության պահպանություն։
Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար բացառիկ նշանակություն ունեցավ Որոտան–Արփա–Սևան ջրատեխնիկական համալիրի կառուցումը։ Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ է տեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը (տարեկան 415 մլն խոր մ)։ Այն բաղկացած է Արփա–Սևան (կառուցվել է 1981 թ.-ին, տեղափոխում է 250 մլն խոր մ ջուր) և Որոտան–Արփա (կառուցվել է 2004 թ.-ին, տեղափոխում է տարեկան 165 մլն խոր մ ջուր) թունելային ջրատար համակարգերից։
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից վարած քաղաքականության շնորհիվ նվազել են նաև Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը։ Օրենքի համաձայն` թույլատրվում է Սևանից բաց թողնել տարեկան մինչև 170 միլիոն խոր մ ջուր։ Վերջին տարիներին այդ ծավալները տատանվել են 150 միլիոնի սահմաններում (2012 թ.-ին 169 մլն խոր մ)։ Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար լճի ավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը։ Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Պարկը ներառում է 4 արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիճի, Գիլլի, Արտանիշի և 2 արգելավայրեր` Գավառագետի և Գիհի-կաղնուտային ռելիկտային։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հատկապես ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, լճի ավազանում բնապահպանական իրավիճակը աստիճանաբար բարելավվում է։ Մասնավորապես, լճի կենտրոնական հատվածում նկատվում է ջրի թափանցելիության էական բարելավում, որը միջինում հասնում է 11 մ-ի։ Հետևաբար, ըստ այդ ինտեգրալ ցուցանիշի, ջրավազանը մոտ է 1930-ական թ-ի իր բնական բնութագրիչին, ինչը վկայում է լճի էկոլոգիական իրավիճակի դրական տեղաշարժերի մասին։
Ոլորտի օրենսդրական դաշտի նկարագրություն
խմբագրելՀայաստանում ջրային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի ջրային օրենսգրքով, օրենքներով և այլ իրավական ակտերով։ Ջրային օրենսգրքի համաձայն Սևանա լճի կառավարման և պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով։
2001 թվականի մայիսի 15-ին ընդունվել է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի կարգավորման առարկան են Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր հարաբերությունները։ «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Սևանա լճի տնտեսական գործունեության գոտի է համարվում Սևանա լճի ջրային և ցամաքային այն տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումն անմիջականորեն կամ միջնորդավորված ձևով ներգործում է Սևանա լճի էկոհամակարգի վրա։
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել են Սևանա լճի էկոլոգիական գոտիները, որոնցից կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է։ Նշված տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է։ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենքով կարգավորվում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների, այդ թվում` ազգային պարկի գոտիների օգտագործման պետական քաղաքականության իրավական հիմունքները։ Այս օրենքի առումով Ազգային պարկի տնտեսական գոտի է համարվում ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամասը, որտեղ թույլատրվում է ազգային պարկի ռեժիմին համապատասխանող տնտեսական գործունեություն, ներառյալ.
- էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,
- տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների
վերարտադրությունը,
- պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման
նպատակով հողերի վարձակալությունը,
- օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների
վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և
ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը և այլն։
«Սևանա լճի մասին» Հայաստանի օրենքով կառավարության իրավասությանն են վերապահված Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի հատուկ պահպանվող տարածքների ռեժիմների և գոտիների սահմանների, ինչպես նաև Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում տնտեսական գործունեության իրականացման կարգի սահմանման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում բնական պաշարների օգտագործման, տնտեսավարող սուբյեկտների կողմից արտանետումների, արտահոսքերի և թափոնների թույլատրելի նորմերի հաստատման, ինչպես նաև ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, դրանց պաշարների Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգի սահմանման լիազորությունները։
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենքը Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, առանձնացման, կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի կառավարության իրավասությանն է վերապահել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, կատեգորիաների և գոտիավորման սահմանման ու դրանց փոփոխության, ինչպես նաև չափերի և սահմանների վերաբերյալ որոշումների ընդունման և բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգի սահմանման լիազորությունները։ Հայաստանի կառավարությունը «Սևանա լճի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2007 թվականի հունվարի 18-ին ընդունված N 205 որոշմամբ հաստատել է «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը, որում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի գոտիների, այդ թվում` տնտեսական գոտու նկարագրությունը։
Ծրագրով նախատեսված մանրաձկան և ցանցավանդակային տնտեսությունները կարող են հիմնվել միայն «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում, որը հնարավոր կլինի տնտեսությունների համար ընտրված տարածքները Հայաստանի կառավարության կողմից «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու մեջ ներառելու պայմաններում։
Ձկնաբուծության ոլորտը կարգավորող մեկ միասնական օրենք կամ այլ իրավական ակտ դեռևս չկա։ Ձկնաբուծության ոլորտին առնչվող տարբեր հարցեր կարգավորվում են մի շարք ենթաօրենսդրական ակտերով։
Հայաստանի առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի N 995-Ն հրամանով հաստատված «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանվում են ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։
Հայաստանի կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2319-Ն որոշմամբ հաստատված «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության» կարգով սահմանվել է ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները` ջրային կենդանիների արդյունահանման, մթերման, պահպանման, վերամշակման և իրացման գործընթացներում։ Ոլորտը կարգավորում են նաև արտահանմանն ու ներմուծմանն առընչվող իրավական ակտեր, օրինակ` Հայաստանի կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «ԵՄ երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնատների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշումը և այլն։
Հատուկ պահպանվող տարածքներ
խմբագրել«Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թվականին (ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի N 125 համատեղ որոշումով, մարտի 14-ին) Սևանա լճի ջրհավաք ավազանում բնական ռեսուրսների պահպանման, վերարտադրության, պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի օգտագործման և բարելավման նպատակով։ Այդ նպատակի համար առանձնացվել է 150.1 հազ. հա տարածք, այդ թվում 125.3 հազ. հա ջրային և 24.8 հազ. հա ցամաքային տարածք, որից 2.7 հազ. հա Սևանի, 4.0 հազ. հա Ճամբարակի, 11.4 հազ. հա Վարդենիսի, 3.5 հազ. հա Մարտունու, 3.2 հազ. հա Գավառի տարածաշրջաններից։ Մինչև 1997 թվականին պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդերի հողերի մի մասը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու և Վարդենիսի անտառտնտեսությունները։
1997 թվականաին ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 114 հրամանի համաձայն անտառային ֆոնդի հողերը և անտառտնտեսության գույքը հանձնվել են «Սևան» ազգային պարկին։ 1998 թվականին նախարարի թիվ 91 հրամանով ազգային պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։ Համաձայն ազգային պարկի կանոնադրության, «Սևան» ազգային պարկը գիտահետազոտական հիմնարկ է, որն իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգի և բնական պաշարների պահպանությունն ու օգտագործման վերահսկողությունը։ Ազգային պարկը իր իրավասության շրջանակներում կոորդինացնում և վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությանը, իրականացնում է միջազգային համագործակցություն։
Հիմք ընդունելով Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի` բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական նորմերը, Սևանա լճի ջրհավաք ավազանում առանձնացվել են. – Կենտրոնական գոտին՝ «Սևան» ազգային պարկի տարածքը, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը՝ ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը։ Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով 21 պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է. – Անմիջական ազդեցության գոտին` կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը՝ մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա (քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է)։ – Ոչ անմիջական ազդեցության գոտին` Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող՝ լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է։
Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության սկզբունքներից է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկումը։
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով ամրագրված են ՀՀ կառավարության, բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N927-Ն որոշմամբ հաստատվել է «Սևան» ազգային պարկի նոր կանոնադրությունը, ըստ որի «Սևան» ազգային պարկ պետական հիմնարկը վերակազմավորվել է որպես «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 2005-2006 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում թեմատիկ խմբերի (հիդրոլոգների, բուսաբանների, անտառագետների, կենդանաբանների և քարտեզագիրների), «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա մշակված և ՀՀ կառավարության 2007թ հունվարի 18-ի N205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով ներկայացված են 4 գործառական գոտիներ` արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական։
Արգելոցային գոտիներ – «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով (2007–2011) առաջարկվում է ստեղծել 4 արգելոց, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա (ցամաքայինը` 4289 հա, ջրայինը` 3175 հա)։ Այդ արգելոցներն են.
- «Նորաշենի» արգելոց. Նախկինում գոյություն չի ունեցել, սակայն «Սևան» ազգային
պարկի կողմից տարածքը պահպանվել է արգելոցային ռեժիմով։ Այն զբաղեցնում է 839 հա մակերես (ցամաքայինը` 341 հա, ջրայինը` 498 հա)։ Պահպանվում է թռչունների (հատկապես հայկական որորի) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։
- «Լիճք-Արգիճի» արգելոց. Զբաղեցնում է 1175 հա մակերես (ցամաքայինը` 482 հա,
ջրայինը` 693 հա)։ Ընդգրկում է գոյություն ունեցող «Լիճք» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 600 հա, որից ցամաքայինը` 350 հա, ջրայինը` 250 հա), ինչպես նաև «Ծակքար», «Լիճք» և «Արգիճի» արգելավայրերի գետաբերանային տարածքները։ Արգելոցի նպատակն է պահպանել Լիճքի հանքային աղբյուրները, Արգիճի և Լիճք գետերի գետաբերանների մնացորդային լճակները, Սևանի իշխան, կողակ, բեղլուի ձվադրումն ու զարգացումը։
- Գիլի» արգելոց. Տարածքը զբաղեցնում է 1810 հա (ցամաքայինը` 1325 հա, ջրայինը` 485
հա)։ Ընդգրկում է գոյություն ունեցող «Գիլլի» արգելոցի (1000 հա միայն ցամաքային մակերես) տարածքը։ Արգելոցի նպատակն է պահպանել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանները` հազվագյուտ, արժեքավոր ձկնատեսակների ձվադրման զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների թռչունների բնադրավայրերը։
- «Արտանիշի» արգելոց. Զբաղեցնում է 3640 հա մակերես (ցամաքայինը` 2142 հա,
ջրայինը` 1498 հա)։ Ընդգրկում է գոյություն ունեցող «Արտանիշի» արգելոցի (մակերեսը 6420 հա, որից ցամաքայինը` 2220 հա, ջրայինը` 4200 հա) մեծ մասը։ Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի ռելիկտային բուսականության (գիհու նոսրանտառներ), հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը։ Գոյություն ունեցող «Կարճաղբյուր» (ընդհանուր մակերեսը` 3750 հա, որից ցամաքայինը` 200 հա, ջրայինը` 3550 հա) և «Նորատուս» (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) արգելոցային գոտիների տարածքներն ընդգրկվել են «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիներին դրանք որպես արգելոցային տարածքներ չեն գործել։ Արգելավայրային գոտիներ – «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով առաջարկված է 2 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա (ցամաքայինը` 2359 հա, ջրայինը` 293 հա)։ Այդ արգելավայրերն են.
- «Գավառագետ» արգելավայր. Զբաղեցնում է 845 հա մակերես (ցամաքայինը` 552 հա,
ջրայինը` 293 հա), ընդգրկում է «Գավառագետ» արգելավայրի գետաբերանային և «Նորատուս» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) մի մասը։ Պահպանության տակ են Գավառագետի գետաբերանի մնացորդային լճակները և
- Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, արժեքավոր
հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը։
- «Գիհի - կաղնուտային» արգելավայր. Զբաղեցնում է 1807 հա, տեղադրված է Սևան լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին (Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ
գետերի ավազանները` 1950 մ-ից մինչև 2500 մետրը)։ Պահպանվում են ռելիկտային գիհու տարատեսակները։
- Գեղարքունիքի մարզի տարածքում է գտնվում «Դիլիջան» ազգային պարկի մի հատվածը
(Ճամբարակի տարածաշրջան, Գետիկի ավազան)։ «Դիլիջան» ազգային պարկը 1958–2002 թվականներին ունեցել է արգելոցի կարգավիճակ (2002 թվականից հետո` Ազգային պարկ)։
- Գեղարքունիքի մարզում են գտնվում հետևյալ արգելավայրերը.
- Գիհու նոսրանտառների արգելավայրը` կազմավորված 1958 թ. 3310 հա տարածության
վրա։ Տեղադրված է Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին` 2000-2300 մ բարձրության վրա։ Պահպանության օբյեկտներն են ռելիկտային գիհու տարատեսակները` գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, գիհի երկարատև։
- Գետիկի արգելավայրը` կազմավորված 1971թ. 6000 հա տարածության վրա, գտնվում է
Գետիկ գետի ավազանում` 1500-2700 մ բարձրության վրա։ Պահպանության օբյեկտներն են անտառային կենդանիները։ Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում են գտնվում Ջերմուկի 2 արգելավայրերը.
- «Ջերմուկի արգելավայրը»` կազմավորված 1958 թվականին 3865 հա տարածության վրա, Արփագետի վերին հոսանքում, 2000-2500 մ բարձրության վրա։ Պահպանության օբյեկտներն են
կաղնու անտառները, իսկ կենդանական աշխարհից` հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, վարազը և արջը։
- «Ջերմուկ ջրաբանական արգելավայրը»` կազմավորված 1981 թվականին՝ 7000 հա
տարածության վրա, Արփա գետի վերին հոսանքում։ Պահպանության օբյեկտն է հանքային ջրերի սնման ավազանները։ Պետք է նշել, որ դեռևս 1977 թվին հաստատվել է Ջերմուկի հանքավայրի սանիտարական օկրուգը` սանիտարական գոտիներով, յուրաքանչյուր գոտու օգտագործման ռեժիմի սահմաններով։
Ջրհավաք ավազանի կենսառեսուրսների վերաբերյալ մանրամասն տեղատվություն տրված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի. N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարան պլանի 6.2.2, 7.2 կետերում։
Սևանի հիմնախնդիր
խմբագրելՓուլային նախագիծ
խմբագրել«Սևանի հիմնախնդիր» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին։ 1910 ճարտարագետ շինարար Սուքիաս Մանասերյանը, ով մասնակցում էր Արալյան ծովը աղետից փրկելու աշխատանքներին[24], հրատարակում է աշխատություն, որում առաջարկում է իջեցնել լճի մակերևույթը 45 մետրով և ջուրը օգտագործել ոռոգման և հիդրոէլեկտրակայանների համար։ 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական երկփուլանի նախագիծ՝ «Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկական համալիրը»։ Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը 50 մետրով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին)։ Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում է լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը՝ 700 մլն մ3 արտահոսքով։
1933-1962 թվականներին կառուցվում են Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանները։ Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին մոտ 100 000 հա-ով։ Հայաստանը ստանում է տարեկան ավելի քան 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բացարձակ բարձրության վրա, այսինքն՝ բնական վիճակից 19-20 մ ցած։ Դա նշանակում էր, որ Սևանը կարող էր տալ 170 մլն խմ ջուր, որը չէր կարողանա ապահովել ոչ ջրէկների աշխատանքը, ոչ էլ ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը։
Համեմատական չափագրական տվյալներ
խմբագրելԼճի մակարդակը 1933–2000 թվականների արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ։ Ջրի օգտագործված 26 մլրդ մ3-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը՝ ոռոգման նպատակներով։ Լճի հատակից ազատվել է 25 000 հա տարածք[25]։
Ցուցանիշներ | 1936 թ. | 2000 թ. | Տարբերությունը |
---|---|---|---|
Առավելագույն խորություն՝ մ | 98.7 | 79.7 | -19 % |
Միջին խորություն՝ մ | 41.3 | 26.8 | -35 % |
Մակերես՝ կմ2 | 1416.2 | 1238.8 | -12.5 % |
Ծավալ՝ կմ3 | 58.48 | 33.20 | -43.2 % |
Մակարդակ՝ մ | 1915.97 | 1896.65 | -19.32 մ |
Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն
խմբագրել- 1923 – Սկսվում է լճի ջրերի օգտագործումը տնտեսական նպատակներով
- 1931 – Հայտնվում է լճի մակարդակն իջեցնելու գործողությունների առաջին ծրագիրը, որի համաձայն, հիսուն տարում այն պետք է իջներ 55 մետրով։ Ընդ որում, Սևանից պետք է Փոքր Սևանի տեղում մնար 299 կմ2 տարածքով մի փոքրիկ լիճ։
- 1933 – Սկսվեցին լճից ջուրը բաց թողնելու աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1949 թվականին. տարեկան լճի մակարդակն իջնում էր ավելի քան մեկ մետրով։
- 1950-ականների վերջ – Սկսվում է լճի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը։
- 1961 – Հրապարակվեց Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցը, որում ասվում էր լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն հասցրել էր իջնել 13.7 մետրով։ Ընդունվեց որոշում՝ Որոտան և Արփա գետերի ջրերն ուղղել դեպի Սևան։
- 1981 – Սկսվում է նախագծի իրականացումը։ Արփա գետի Կեչուտ ջրամբարից մինչև Սևանի ափի Արծվանիստ գյուղ կառուցվում է 48.3 կմ երկարության թունել։ Այնուհետև, սկսվում է 21.7 կմ երկարության Որոտան-Արփա թունելի շինարարությունը։
- 2003 – Ավարտվում է դեռևս Սպիտակի երկրաշարժի և դրանից հետո սկսված, պատերազմի պատճառով դադարեցված Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ Այդ ժամանակ լճի մակարդակը կայունանում է նախնականից քսան մետր ցածր դիրքի վրա։
- 2006 – Լճի մակարդակի բարձրացումը նախորդ տարվա համեմատ կազմում է 41 սմ։
- 2006–2010 – Լճի մակարդակը բարձրանում է տարեկան 25-35 սմ չափով
Էկոլոգիական վտանգներ
խմբագրելԼճի մակարդակի իջեցման պատճառով փոխվել է ջրի որակը։ Դրա պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները։ Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ։ Հանքային ֆոսֆորի մեծ քանակությանը փոխարինում է ազոտը։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը 12 մետրից դարձել է 4.5 մ, որը հետևանք է Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալման։ Լճի մակարդակի անկման և էկոլոգիական համակարգի քայքայման այլ հետևանքներ են՝
- Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացում։ Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա։ Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռային բախտակը և բոջակը, անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության։ Սևանի էնդեմիկ տեսակներից՝ կողակի և բեղլուի վիճակը նույնպես բարենպաստ չէ։ Խեցգետնինը և կարասը, որ ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին, նույնպես նվազում են։
- Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը։
- Մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով։
- Բարակել է լճի շերտի հաստությունը։ Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը։ Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը
- Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ։ Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է։
- Ցամաքել են շատ աղբյուրներ
Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5 մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1.5 մ։ 1905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ՝ ջրի տակ անցնելու համար։ Ներկայումս լճի մակարդակը 1900, 49 մ է։ ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սևանը ցանկալի նիշին կհասնի 2031 թվականին։
2008 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվում է Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը[26][27], որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը։ Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները։ Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասցնել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է)։ Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր՝ լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը՝ առկա է հսկայական քանակության բուսազանգված, հատկապես անտառ և շինություններ։ Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի։ Գեղարքունիքի մարզի տարածքում 1978 թվականին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները՝ արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն։
Ջրածածկման (ողողման) ենթակա տարածքների հիմնախնդիրներ
խմբագրելԼճի մակարդակի բարձրացումը (ջրածածկման և ողողման) անխուսափելիորեն կառաջացնի նոր խնդիրներ, եթե նախօրոք չձեռնարկվեն որոշակի միջոցառումներ` ուղղված ջրասուզվող տարածքների համապատասխան հիմնահարցերի լուծմանը։ Ջրածածկման և ողողման ենթակա ափամերձ տարածքները կազմում են մոտ 6334 հա։
ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվում են լճի` օրենսդրությամբ սահմանված մակարդակին հասնելու միջոցառումները, դրա բարձրացման հետ կապված հիմնահարցերը և առաջարկություններ մշակվում վերջիններիս լուծման ուղղությամբ։
Ջրի բարձրացման հետ կապված` ափամերձ տարածքների նախապատրաստման հիմնախնդիրները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի.
Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրում
խմբագրելԱյն ենթադրում է ջրածածկվող տարածքների մաքրում ծառերից, կոճղերից, բուսականությունից, ինչպես նաև հողի շերտից։ Ազատված տարածքները պետք է ամրացվեն խոշոր ավազե կամ մանր գլանաքարի շերտով։ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված` ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրների կատարման շրջանակներում, ջրի տակ մնացող անտառածածկ տարածքներում իրականացվում են ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, մաքրման ենթակա բուսածածկ տարածքների չափը կազմում է շուրջ 2843.7 հա, իսկ հեռացման ենթակա անտառանյութի ծավալը` 110005 խոր. մ։ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականցվելիք ծրագրերի շրջանակներում նախատեսվում է շարունակել Սևանա լճի շրջակայքի ջրածածկվող անտառային տարածքների մաքման, ինչպես նաև գույքագրման և քարտեզագրման աշխատանքները։
Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրում
խմբագրելՍևանա լճի ափին 1990-ական թթ.-ից մինչև այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ։ Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0 մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ (ալիքի ազդեցության գոտի)։ Խնդիրը պետք է լուծվի դասակարգված, ցուցաբերելով տարբեր մոտեցումներ հիմնական, ժամանակավոր, օրինական և ինքնակամ կառույցների նկատմամբ։
Ջրածածկվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիր
խմբագրելՎերոնշյալ տարածքներում պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձանները բացակայում են, առանձին փոքրածավալ կոթողների ջրածածկման պարագայում նախատեսվում է դրանց տեղափոխումը 1905 մ նիշից բարձր տարածքներ կամ թանգարաններ։ Անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել տարածքն ըստ հնագիտական արժեքավորության, լուծելով առկա հուշարձանների պահպանման հետ առնչվող խնդիրները։ Նախագծի գրաֆիկական մասում` պատմության ու մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածության ուրվագծում ներկայացված է ջրածածկման և ողողման նիշերի նկատմամբ վերջիններիս տեղակայվածությունը՝ պեղման գոտիների մասնակի ջրածածկման պարագայում նախատեսելով նախնական հետազոտական, պեղման, արժեքավոր գտածոների թանգարանացման աշխատանքների իրականացում։
Ջրածածկվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի գծերի տեղափոխման խնդիրներ
խմբագրելԼճի մակարդակի բարձրացման հետևանքով ինժեներական ենթակառուցվածքների ոլորտում առաջացող խնդիրների թվում հարկ է նշել, որ բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հենարաններ, տրանսֆորմատորային ենթակայաններ, ԳԲԿ-եր, գազատար խողովակաշարերի որոշակի հատվածներ, պոմպակայաններ մնում են ջրածածկվող տարածքներում։ Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից իրականացվում և նախատեսված են իրականացման անհրաժեշտ աշխատանքներ։ Մասնավորապես, 2008 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվել են Կապուտակ 110 կՎ լարման էկեկտրահաղորդման ԲԼՕԳ-ի Դրախտիկի հատվածի նախագծման և տեղափոխման աշխատանքները։ Ջրի մակարդակի աստիճանական բարձրացման հետ կապված, նախատեսվում է իրականացնել Լճաշեն 35/10 կՎ տրանսֆ. ենթակայանի, «Կամո» 35 կՎ ՕԳ (5 հենարանի) տեղափոխության, «Լճաշեն» 35 կՎ ՕԳ տեղափոխության, «Երանոս» 35 կՎ ՕԳ 1 կմ հատվածի վերակառուցման, 3 հատ 10/0,4 կՎ լարման ենթակայանների, 10 կՎ ՕԳ և 0,4 կՎ ՕԳ էլեկրահաղորդման գծերի մի շարք հատվածների տեղափոխման աշխատանքները։ Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առաջանում է նաև առանձին մասնավոր սպառողներին պատկանող 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների տեղափոխման խնդիրը։ Որոշակի խնդիրներ են առաջանում գազամատակարարման ոլորտում։ Սևանի մակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինելու միջին և բարձր ճնշման գազատարերի որոշակի հատվածներ։ Գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է 19891 մ, որից 11146 մ ստորգետնյա։ Սևանա լճի մակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինում Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցված Մարտունու տարածաշրջանի Զոլաքարի N 1 և 2, Մարտունիի N 1 և 2, Աստղաձորի N 1 և 2 ու Երանոսի N 1 և 2 աստիճանի պոմպակայանները, ինչպես նաև Մարտունի Աստղաձոր բարձր լարման էլեկտրական հաղորդման գծերի 35 կՎ ՕԳ հենարաններ և 10/0,4 կՎ լարման ենթակայանը։
Ջրածածկվող տարածքներից ավտոմոբիլային ճանապարհների դուրս բերման խնդիրներ
խմբագրելՍևանի մակարդակը բարձրացնելու հետևանքով անհրաժեշտություն է առաջանում ընդհանուր առմամբ իրականացնել նոր ճանապարհների կառուցման աշխատանքներ, ափապաշտպան միջոցառումներ ու ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներ, այդ թվում` Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի որոշակի հատվածների հողապաստառի վերականգնում և հենապատերի կառուցում, Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի ջրածածկ հատվածի վերականգնում, Մ-14 Ծովագյուղ- Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի առանձին հատվածների վերականգնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։ ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Uևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մանրամասնորեն հաշվարկվել են ափամերձ տարածքների ջրածածկման հետևանքով կատարվելիք աշխատանքների ծավալները` վերը թվարկված հիմնախնդիրների լուծման նպատակով։ Լճի մակարդակը բարձրացնելու հետևանքով առաջացող հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները պետք է նախատեսվեն և իրականացվեն Սևանա լճի մակարդակի կանխատեսվող բարձրացման հաշվարկային ժամանակացույցին զուգահեռ կամ առաջանցիկ տեմպերով
Ձկնատեսակներ, ձկան պաշարներ
խմբագրելՍևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում։
Սևանա լճի ձկները ներկայացված են Սաղմոնազգի (Salmonidae), Սիգազգի (Coregonidae) և Ծածանազգի (Cyprinidae) ընտանիքներով։
Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով`
- Ամառային բախտակ (S. ischchan aestivalis),
- Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan),
- Գեղարքունի (S. ischchan gegarkuni),
- Բոջակ (S. ischchan danilewskii):
Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է։ Որպեսզի ձկնորսության քանակը ավելացվի նոր ձկանտեսակներ են ներկայացվել` Լադոգայի սիգ և Չուդ լճի սիգ, որոնք հաստատվելով Սևանում առաջացրեցին նաև հիբրիդ տեսակ Սևանի սիգ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացան։ Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար 50% և 40%)։ 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները։ Այս շրջանում սիգն անցնում է կլիմայավարժեցման ադապտացիայի փուլը և 1960 թ.-ից սկսած դրա պաշարները աճում են` 1965 թվականին կազմելով ձկան տարեկան որսի 4%-ը։ Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5%, կողակինը` 32%։ Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները։ Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ 1976 թվականից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր թվականին այն ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թվականին Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են Հայաստանի Կարմիր գրքում։ Սիգի քանակն այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տոննա։ Չնայած լճից ձկնորսության արգելքներին և պլանավորված մանրաձկան պաշարների տարեկան ավելացման ծրագրին` ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից։ Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ։ Կողակը կորցրել է արդյունագործական նշանակությունը, իսկ բեղաձուկը հանդիպում է հազվադեպ։
Այժմ ստորև ներկայացնենք ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը։
1. Սևանի իշխան - այս էնդեմիկ, անհետացող տեսակի կանոնավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոպուլյացիան գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Իշխանի անհետացման հիմնական պատճառներն են` լճային ձվադրավայրերի չորացումը, ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտումը և ձկնագողությունը։ Վերջին տարիներին այս տեսակի արհեստական վերարտադրության վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ներկայումս լճում մնացել է միայն գեղարքունի ենթատեսակը, որի բնական վերարտադրությունը լճում նույնպես տեղի չի ունենում։ Այդ նպատակով Բնապահպանության նախարարության «Հայաստանում ձկան էնդեմիկ տեսակների պաշարների համալրում» ծրագրով մասնավոր տնտեսությունից պայմանագրային հիմունքներով գնվում և Սևանա լիճ են բաց թողնվում իշխանի երկու ենթատեսակների մանրաձկներ։
2. Սիգ – սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1 –ից (1991 թ.) նվազել է մինչև 1.1` 2004 թ. և 1.6` 2005թ.: Ընդ որում` 1990–ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներ էին, իսկ 1999թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը։ 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թվականին կրճատվել է 17 անգամ։ Չնայած, յուրաքաչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները։
3. Սևանի կողակ և Սևանի բեղլու – Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվում է կրճատվել այս տեսակների պոպուլյացիաների թվաքանակը։ Ընդ որում` կողակի պաշարների նվազումը լճային ձվադրավայրերի չորացման և ձվադրման շրջանում արդյունահանման հետևանք է։ 2005թ. իրականացված հետազոտություների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կողակի աճի տեմպերը, 1980-ական թվականների համեմատ, արագացել են, տեղի է ունեցել նաև կողակի պոպուլյացիայի երիտասարդացում և միջին չափերի փոքրացում` 30.0-ից 22.9 սմ, ինչը ինտենսիվ որսի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր արդյունք է։ Ընդ որում` առավել ինտենսիվ է ընթանում փոքր տարիքային խմբերի աճը, որն առատ կերային բազայի առկայության ապացույց է։
4. Լճածածան – արծաթափայլ լճածածանը լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբներին։ Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ։ Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում։ Սևանա լճում լճածածանի սննդառության և վերարտադրման առանձնահատկությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ, Սևանի սակավատեսակ իխտիոֆաունայի, պայմաններում, այս նոր տեսակը ընդունակ է ավելացնել իր թվաքանակը։
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիր
խմբագրելՍևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն։ Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով կարևոր տեղ ունի հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում։ Տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից իշխան ձկնատեսակի գլխաքանակը կտրուկ նվազել է և տեսակը կորցրել է իր արդյունագործական նշանակությունը։ ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար։ Սակայն, հարկ է նշել, որ լճի մակարդակի բարձրացման և ջրի ծավալի մասնակի ավելացման միջոցով Սևանի խախտված էկոհամակարգի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանց էնդեմիկ տեսակների պահպանման և դրանց բնական պաշարների վերականգնմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման։
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը (այսուհետ` ծրագիր) սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները։ Ձկնաբուծության զարգացումը Սևանա լճում կարող է ունենալ նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն լճի ավազանի բնակավայրերի համար, որտեղ այն կարող է դառնալ հազվագյուտ եկամտաբեր ճյուղերից մեկը։ Ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են.
- Սևանա լճում մինչև 2023թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների
էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում,
- բնական վերարտադրության պայմանների ստեղծում,
- Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների
լուծմանը։ Նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի նորարարական զարգացումը` հիմնված ջրային, հողային և կենսաբանական ռեսուրսների Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր պահպանության, վերարտադրության և բանական օգտագործման վրա, ինչպես նաև ապահովել հայրենական ձկնարդյունաբերության միջազգային մրցունակությունը։
Ռազմավարական նպատակի ապահովումը պահանջում է ոլորտի զարգացման պետական կառավարման համալիր մոտեցում և ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը.
- ձկնաբուծության ոլորտի նորմատիվային իրավական բազայի կատարելագործում, որը
կհամապատասխանի նրա արդյունավետ զարգացմանը,
- ձկնաբուծության ոլորտում պետական գործառույթների արդյունավետ իրականացում,
- պետության և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով բարձր
մրցունակությամբ ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծում, ինչը կխթանի գործարար ակտիվությունը և կապիտալի ներհոսքը ձկնաբուծության ոլորտ,
- կառուցվածքային դիվերսիֆիկացիայի և նորարարական զարգացման ապահովում,
- Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության զարգացում,
ինչպես նաև դրանց գենոֆոնդային հավաքածուների և մայրական վտառների ձևավորում,
- Սևանա լճի կենսառեսուրսների և նրանց կյանքի միջավայրի պահպանության
համակարգի կատարելագործում,
- ձկնաբուծության ոլորտի գիտական հետազոտությունների և մշակումների ընդլայնում,
ինչպես նաև ոլորտի գիտատեխնիկական ներուժի և ուսումնական հաստատությունների զարգացում,
- ձկնամթերքի վերամշակման հզորությունների զարգացում,
- ձկնամթերքի պահպանման և տեղափոխման մեթոդների կատարելագործում,
- ձկնամթերքի իրացման ամբողջական շղթայի կազմակերպում,
- ձկնաբուծության ոլորտում խորհրդատվական գործունեության զարգացում, այդ թվում
կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, աուդիտի, ճարտարագիտության, մարքեթինգի, բրենդինգի, հասարակական կապերի զարգացման և այլն,
- ձկնաբուծության ոլորտի տեղեկատվական ապահովման համակարգի ստեղծում։
Ծրագրի իրականացման համար նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
- ձկնաբուծության նպատակով տրամադրվող տարածքների սահմանում,
- տեխնոլոգիաների սահմանում,
- ձկնաբուծական տնտեսության նորմաների սահմանում,
- օրգանական ձկնաբուծության անհրաժեշտության սահմանում,
- բուծվող ձկնատեսակների, մանրաձուկ մատակարարողների կանոնակարգում,
- վճարների և լիճ բաց թողնվող ձկան քանակի սահմանում,
- պետություն – մասնավոր համագործակցության տարբերակների մշակում,
- Սևանա լճում ձկան բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանների
ստեղծում,
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր
- Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծությամբ զբաղվող իրավաբանական
անձանց միության ստեղծում,
- ներդրողների ներգրավում,
- գիտահետազոտական կենտրոնի և լաբորատորիայի ստեղծում,
- մասնագետների պատրաստում և վերապատրաստում,
- որակի և անվտանգության հավաստագրման համակարգի ներդնում,
- բրենդի ստեղծում, դիրքավորում և առաջմղում։
Ծրագրի իրականացումից ակնկալվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական արդյունքներն են.
1. Ծրագրի առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 000 տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 154 մլրդ դրամ։
2. Յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան 1.5% լիճ բաց թողնել (ծրագրված հզորության ապահովման պարագայում լիճ բաց թողնվող ձկան քաշը կկազմի տարեկան շուրջ 750 տ)։
3. Տարեկան 10 000 տ և ավելի ձկան արտադրության պարագայում Հայաստանում ձկան կերի արտադրության լուրջ նախադրյալներ կստեղծվեն։ Սա իր հերթին հնարավորություն կտա խթանելու բուսաբուծությունը, քանի որ ձկան կերի բաղադրության ավելի քան 50-70%-ը տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են։
4. Սևանի իշխանի արտադրության ոլորտում 2500-3000, իսկ ընդհանուր արժեշղթայում` 5000-6000 աշխատատեղի ստեղծում։
5. Ստեղծվող տնտեսությունների կողմից վճարվող գումարների հաշվին Սևանի հիմնադրամի հզորացում` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով։ Ծրագրված հզորության ապահովման պարագայում այդ գումարը կկազմի տարեկան շուրջ 23 մլրդ դրամ։
Պատկերասրահ
խմբագրել-
1960 թվական
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տե՛ս Сведения арабских писателей о Кавказе, Армении и Адербейджане: VII. Ал-Мукаддасий // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. 38. Тифлис. 1908 տեքստի 38-րդ մեկնաբանությունը:
- ↑ Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь: Свыше 5 000 единиц / Отв. ред. Р. А. Агеева. — М.: «Русские словари», 1998. — С. 160. — 372 с. — ISBN 5-89216-029-7
- ↑ Arrān
… the Armenian province of Siwnikʿ or Sisakan (the mountainous region lying between Lake Sevan, later Turkish Gökče, and the Araxes, hence to the west of Arrān)
- ↑ Озеро Гокча (Gokcha) на атласе Blackie & Sons (Эдинбург, 1882)
- ↑ Эриванская губерния
- ↑ «Гокча. Большая советская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Гокча // Большая энциклопедия Южакова. — 1901. — Т. 7. — С. 110-111. — VI, 794 с.
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մովսես Խորենացի. История Армении, прим. 207
- ↑ Հովհաննես Դրախստանակերտցի. История Армении, прим. 46
- ↑ Կիրակոս Գանձակեցի. Краткая история.
- ↑ 15,0 15,1 Массальский В.И., — (1890–1907). «Гокча». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Мовсес Хоренаци. История Армении, прим. 100
- ↑ Սևանա լճում հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ փայտե նավ
- ↑ «Գեղարքունիքի մարզի ընդհանուր բնութագիրը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Հայաստանի Գեղարքունիքի մարզի 2012-15 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր(չաշխատող հղում)
- ↑ 20,0 20,1 Holding, Deirdre (2014). Armenia: with Nagorno Karabagh (4th ed.). Bradt Travel Guides. էջ 202. ISBN 9781841625553.
- ↑ Bonner, Raymond (1993 թ․ օգոստոսի 9). «Yerevan Journal; Landlocked and Alone, Armenia Fears the Winter». The New York Times. «The beach at Lake Sevan, 40 miles east the capital, would normally be packed this time of the year.»
- ↑ «Available 'Blue Pearl': Public beaches proved popular with Lake Sevan holidaymakers». ArmeniaNow. 2011 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «The holiday season opened along with the public beaches of Sevan Lake». Public Television of Armenia. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Holding, Nicholas (2006). Armenia։ with Nagorno Karabagh. Bradt Travel Guides. էջ 133. ISBN 978-1-84162-163-0.
- ↑ Վարդևանյան Աշոտ, «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր» (Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении), Երևան, 2002 — 96 էջ, ISBN 99930-935-6-4։
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ». www.a1plus.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանա լիճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սևան» հոդվածից (հ․ 10, էջ 315 )։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |