Հայաստանի Հանրապետության հուշադրամներ
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք[ն 1] հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն[ն 2][ն 3]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (585, 900, 999 հարգի ոսկի, 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր, արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100, 500, 1000, 5000, 10 000, 25 000, 50 000, 100 000, 200 000 և 1 միլիոն հայկական դրամ (֏) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 5, 10, 25, 75, 100, 200, 500, 1000, 1957, 2000, 5000, 10 000, 20 000 և 30 100 դրամ, մելքիորից՝ 100 դրամ, իսկ արույրից՝ 200 դրամ, արույրապատ պողպատից՝ 50 դրամ։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, special UNC, antique finish և proof որակներով։
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Սարդարապատ» մետաղադրամը[10][11][12]։ Ամենափոքր մետաղադրամը 100 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» ոսկե հուշադրամն է՝ ընդամենը 1.00 գ քաշով, իսկ ամենամեծ մետաղադրամները 20 000 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» ներդրումային արծաթե դրամներն են, որոնք կշռում են 5 կգ։ «20-րդ դարի հայոց կաթողիկոսներ» հուշադրամը հատվել է ամենից սակավ քանակով՝ ընդամենը 25 հատ[13][14][15]։
Հայաստանի Հանրապետությունում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում, մի շարք դեպքերում էլ դրանց արտադրության և տարածման իրավունքը տրվում է մասնավոր ընկերությունների։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝
- Ավստրիայի դրամահատարան,
- «Մայեր» դրամահատարան,
- «Գայգեր Էդելմետալե» ընկերություն և «Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ» դրամահատարան,
- Լեհաստանի դրամահատարան,
- «Քոին Ինվեսթ» ընկերություն,
- Լիտվայի դրամահատարան,
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
- «Ալմար Իմփորթ Էքսփորթ», «Ջենեսիս Ինտերնեյշնլ» և «Լիալուսին» ընկերություններ,
- Նիդերլանդների արքայական դրամահատարան,
- «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերություն,
- Չեխիայի դրամահատարան,
- Սանկտ Պետերբուրգի դրամահատարան,
- Կրեմնիցայի դրամահատարան,
- Ֆինլանդիայի դրամահատարան:
ՀՀ հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես հայ նկարիչ-դիզայներները՝ Էդուարդ Կուրղինյան, Հարություն Սամուելյան, Վարդան Վարդանյան, Կարապետ Աբրահամյան, Հրաչյա Ասլանյան, Լուսինե Լալայան, Արմեն Քյուրքչյան, Աննա Խաչատրյան, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներներ Ուրսուլա Վալեժակը և Ռոբերտ Կոտովիչը[ն 4]:
Վիճակագրություն
խմբագրել2023 թվականի նոյեմբերի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 488 տեսակներ, այդ թվում 4-ը՝ մելքիորից, 6-ը՝ արույրից, 11-ը՝ արույրապատ պողպատից, 348-ը՝ արծաթից, 119-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | Ընդամենը | |
Մելքիոր | 1 | 2 | 1 | 4 | |||||||||||||||||||||||||||
Արույր | 6 | 6 | |||||||||||||||||||||||||||||
Արույրապատ պողպատ | 11 | 11 | |||||||||||||||||||||||||||||
Արծաթ-925 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 1 | 4 | 2 | 1 | 1 | 5 | 8 | 9 | 19 | 3 | 10 | 13 | 13 | 4 | 5 | 6 | 9 | 7 | 31 | 7 | 6 | 8 | 4 | 5 | 188 | |
Արծաթ-999 | 5 | 5 | 1 | 1 | 5 | 5 | 1 | 1 | 4 | 3 | 7 | 47 | 11 | 7 | 7 | 7 | 7 | 7 | 8 | 7 | 7 | 7 | 160 | ||||||||
Ոսկի-585 | 1 | 2 | 3 | ||||||||||||||||||||||||||||
Ոսկի-900 | 1 | 2 | 3 | 2 | 4 | 8 | 8 | 2 | 2 | 3 | 1 | 1 | 1 | 4 | 2 | 2 | 2 | 48 | |||||||||||||
Ոսկի-999 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 39 | 1 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 68 | |||||||||||||||||
Ընդամենը | 6 | 6 | 3 | 5 | 11 | 8 | 1 | 4 | 4 | 2 | 3 | 7 | 11 | 13 | 28 | 12 | 16 | 21 | 34 | 91 | 23 | 13 | 18 | 22 | 38 | 16 | 20 | 19 | 17 | 16 | 488 |
Մետաղադրամներ ոչ թանկարժեք մետաղներից
խմբագրել32-րդ շախմատային օլիմպիադա | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով հատվել է 2000 հատ հուշադրամ՝ proof որակով։ | ||
Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Կովկասյան ջրասամույր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայկական որոր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ |
«Հայաստանի մարզեր և Երևան» շարք
խմբագրել«Հայաստանի մարզեր և Երևան» շարքի մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին 50 դրամ անվանական արժեքով, պատրաստված են արույրապատ պողպատից UNC որակով։
Դիմերեսը. կենտրոնում՝ համապատասխան մարզի (և մայրաքաղաքի) տեսարժան վայրի կամ խորհրդանիշի պատկերը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և մարզի անվանումները։
Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 3.50 գ, տրամագիծը՝ 21.50 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 60 000 հատ[20][21]։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Կարապետ Աբրահամյանի[20][22][23], մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում[20][22][23]։ Բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։
2012 | ԵՐԵՎԱՆ Դիմերեսը՝ Սասունցի Դավթի արձանը՝ համանուն երկաթուղային կայարանի ֆոնին։ |
2012 | ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։ | |||
2012 | ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը։ |
2012 | ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ | |||
2012 | ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Արարատ լեռը և Խոր Վիրապի վանքը |
2012 | ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Սյունիքի դարպասները։ | |||
2012 | ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Սարդարապատի հուշահամալիրը։ |
2012 | ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ քարայծ։ | |||
2012 | ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Սևանի թերակղզին և Սևանավանքը։ |
2012 | ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Տավուշի բերդը։ | |||
2012 | ԼՈՌՈՒ ՄԱՐԶ Դիմերեսը՝ Հաղպատավանքը։ |
«Հայաստանի վայրի ծառերը» շարք
խմբագրել«Հայաստանի վայրի ծառերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 200 դրամ անվանական արժեքով, պատրաստված են արույրից UNC որակով։
Դիմերեսը. կենտրոնում՝ համապատասխան ծառի ճյուղի պատկերը, նրա լատիներեն անվանումը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և ծառի հայերեն համառոտ անվանումը։
Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր.քաշը՝ 4.50 գ, տրամագիծը՝ 24.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 200 000 հատ[24]։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Կարապետ Աբրահամյանի[24][25][26][27], մետաղադրամները հատվել են Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[24][25][26][27]։ Բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։ Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2015 թվականի միջազգային մրցույթում այս շարքը հաղթել է «Լավագույն հիշատակային շրջանառու մետաղադրամ» անվանակարգում[25][27][28]։
2014 | ԿԱՂՆԻ լատին․՝ Quercus araxina |
2014 | ՀԱՃԱՐԵՆԻ լատին․՝ Fagus orientalis | |||
2014 | ՈՒՌԵՆԻ լատին․՝ Salix babylonica |
2014 | ՍՈՍԻ լատին․՝ Platanus orientalis | |||
2014 | ՍՈՃԻ լատին․՝ Pinus kochiana |
2014 | ԲԱՐԴԻ լատին․՝ Populus tremula |
Արծաթե մետաղադրամներ
խմբագրել1994-1998 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելԾիրան | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայկական առաջին թղթադրամների 75-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Միավորված ազգերի կազմակերպության 50-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
32-րդ շախմատային օլիմպիադա | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
32-րդ շախմատային օլիմպիադա | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Կովկասյան ջրասամույր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։ | ||
Մարշալ Բաղրամյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Ազգային դրամի 5-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Սպիտակի երկրաշարժի 10-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայկական որոր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
1998 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
18-րդ ձմեռային օլիմպիական խաղեր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ |
1999-2002 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելԱլեքսանդր Պուշկինի ծննդյան 200-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստան-Սփյուռք 1-ին համաժողով | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
1-ին համահայկական խաղեր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Տիգրան Պետրոսյանի ծննդյան 70-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Նոր հազարամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստանը Եվրախորհրդի անդամ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզերվում է կետերից շրջագծով։ | ||
Գարեգին Նժդեհ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզերվում է կետերից շրջագծով։ | ||
Գարեգին Նժդեհ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզերվում է կետերից շրջագծով։ | ||
Հայաստանի Հանրապետության 10-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզերվում է կետերից շրջագծով։ | ||
Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի 1000-ամյակ | ||
Դիմերեսը. կենտրոնում՝ բացված գրքի պատկեր, «1000ԱՄՅԱԿ» գրառումը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) և անվանական արժեքը (ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ)։ |
2003-2006 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելՊետական բանկի 110-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ Կենտրոնական բանկի շենքի պատկերը և անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը,։ | ||
2006 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Գանձասարի վանք | ||
Դիմերեսը՝ Գանձասարի վանքի քանդակներից մեկը՝ խաչի տեսքով, դրամահատարանի ապրանքանիշը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Սահակ Պարթև | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Վռամշապուհ արքա | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ՄիԳ-25, ՄիԳ-19 և ՄիԳ-3 ինքնաթիռները, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակ | ||
Դիմերեսը. կենտրոնում՝ տիեզերքի խորհրդանշական պատկերը՝ Երկիր մոլորակով և աստղերով, մետաղադրամի անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստանի զինված ուժեր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, դրամահատարանի ապրանքանիշը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Միջազգային բևեռային տարի | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։ | ||
Մարշալ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստանի Հանրապետության 15-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ |
2007-2012 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելՀայկական խաղող | ||
---|---|---|
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, դրանց շուրջը՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), եզրով՝ խաղողի տերևների և ողկույզների տեսքով կրկնվող զարդանախշ։ | ||
Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և Մատենադարանի շքամուտքի դռան զարդանախշից մի հատված, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ | ||
Ազգային դրամի 15-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը՝ մասնակի ոսկեզօծ պատվածքով, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) և թողարկման տարեթիվը։ | ||
Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության 825-ամյակ | ||
Դիմերեսը՝ «Միջնադարյան իրավունքի հայկական հուշարձան՝ «Գիրք Դատաստանի» 825-ամյակը» բառերով կառուցված պարույր, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) և թողարկման տարեթիվը։ | ||
Գլաձորի համալսարանի հիմնադրման 725-ամյակ | ||
Դիմերեսը՝ Աղբերց վանքի պատկերը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Ջազ | ||
Դիմերեսը՝ ջազային նվագախումբ և ջազային գործիքների ոճավորված պատկերներ, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստանի Հանրապետության 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
ՀԱՊ 20-ամյակ և ՀԱՊԿ 10-ամյակ | ||
Դիմերեսը՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ, Տաջիկստան, Ուզբեկստան[ն 5]) դրոշները, Արարատ լեռան խորհրդանշական պատկերը, ՀՀ զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» գրառումները։ | ||
Հայ գրքի տպագրության 500-ամյակ | ||
Դիմերեսը՝ «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ |
2013-2017 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելԱզգային դրամի 20-ամյա տարելից | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը՝ հայկական թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) ներկայացնող պատկերների ֆոնին, թողարկման տարեթիվը և դրամի 20-ամյակի պատկերանիշը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»: | ||
2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից | ||
Դիմերեսը. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները՝ սգվոր մոր հուշարձանը Իժևսկում, Կոմիտասին նվիրված հուշարձանը Փարիզում, խաչքար-հուշարձանը Էջմիածնում, հուշասյուն-խաչքարը Գլենդելում, ներքևի շրջագծով՝ հատված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ Գրառումները՝ անգլ.՝ «ARMENIAN GENOCIDE», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»: | ||
Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և թողարկման տարեթիվը։ | ||
Եվրասիական տնտեսական միություն | ||
Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու ռուս.՝ «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»: | ||
Սահմանադրական դատարանի 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ և ձախ մասերում՝ հայկական զարդանախշ։ | ||
Հայաստանի Հանրապետության 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ Արարատ լեռան գրաֆիկական պատկերը, պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստանի Հանրապետության 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ Արարատ լեռան գրաֆիկական պատկերը, պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու ռուս.՝ «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ», անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը։ | ||
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
ՀԱՊ 25-ամյակ և ՀԱՊԿ 15-ամյակ | ||
Դիմերեսը՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ, Տաջիկստան) դրոշների ոճավորված պատկերները, ՀՀ զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով վերևում՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և ռուս.՝ «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»։ | ||
Հայաստանի՝ ԱՄՀ և ՀԲ անդամակցության 25-ամյակ | ||
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»։ |
2018-2022 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրել2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Սարդարապատի հուշահամալիրի զանգաշտարակը՝ ճակատամարտի քարտեզի ֆոնին, անվանական արժեքը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ | ||
Երևանի հիմնադրման 2800-ամյակ | ||
Դիմերեսը՝ Երևանի զինանշանը՝ Արարատ լեռան ֆոնին, քաղաքի հատակագիծը և քաղաքապետարանի շենքի՝ կենաց ծառի տեսքով ռելիեֆային պատկերը՝ անգլ.՝ «2800 YEREVAN» մակագրությամբ, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Ազգային դրամի 25-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը՝ դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին, եզրերով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ | ||
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների զինանշանները, հոբելյանական տարեթվերը (1918-2018), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»։ | ||
Եվրասիական տնտեսական միության 5-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...: | ||
Կովկասյան ընձառյուծի տարի | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Սուրբ Էջմիածնի Մայր տաճար | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...: | ||
Հայաստանի Հանրապետության 30-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...: |
2022-2023 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելՀայոց բանակի կազմավորման 30-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ ...։ | ||
Օգանեսոն (Og) | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
«Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Ազգային դրամի 30-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ ...։ |
«Ազգային պատկերներ» շարք
խմբագրել«Ազգային պատկերներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1994 թվականին 25 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» («Սարդարապատ» մետաղադրամի դեպքում՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ մետաղադրամի անվանումը և համապատասխան ճարտարապետական հուշարձանը, ինչպես նաև՝ այլ խորհրդանշական պատկերներ և գրառումներ։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալված։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ։ Մետաղադրամները հատվել են ԱՄՆ «Ալմար Իմփորթ Էքսփորթ» ընկերությունում։
1994 | ՍԱՐԴԱՐԱՊԱՏ Դարձերեսը՝ Սարդարապատի հուշահամալիրը` Արարատ լեռան տեսքով ոճավորված արծվի պատկերի ֆոնին, ինչպես նաև՝ «✤» նշանը։ |
1994 | ԱՐՑԱԽ Դարձերեսը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի, եկեղեցու, արծվի, սրի և արևախաչով վահանի համադրություն՝ «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» մակագրությամբ։ Եզերվում է կետերից շրջագծով։ | |||
1994 | ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ Դարձերեսը՝ Սասունցի Դավթի արձանը Երևանում։ |
1994 | ԳԱՌՆԻ Դարձերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը՝ «I ԴԱՐ» մակագրությամբ։ |
«Հայոց պետականություն» շարք
խմբագրել«Հայոց պետականություն» շարքի մետաղադրամները թողարկվել են 1995 թվականին 500 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։
Դարձերեսը՝ արքայատոհմի զինանշանը կամ նրա մի մասը («Ազգային ժողովի շենքը» հուշադրամի վրա՝ պետական կառույցի շինությունը), շարքի անվանումը (ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ), մետաղադրամի անվանումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ 5TO .999 AG, և համարակալված։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 155.5 գ, տրամագիծը՝ 63.00 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են ԱՄՆ «Լիալուսին» ընկերությունում։
1995 | ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Դարձերեսը՝ գլուխները շրջած երկու հանդիպակաց արծիվներ և ութաթև աստղ, ավելի ցած՝ յոթ աստղազարդ։ |
1995 | ԿԻԼԻԿՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Դարձերեսը՝ թաթով խաչը բռնած առյուծ և աստղազարդեր՝ ձախից ինը, իսկ աջից՝ յոթ։ | |||
1995 | ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Դարձերեսը՝ երկգլխանի արծիվ, ավելի ցած՝ տասնմեկ աստղազարդ։ |
1995 | ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԸ Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։ | |||
1995 | ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ |
«Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» շարք
խմբագրել«Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» շարքի արծաթե մետաղադրամները թողարկվել են 1998-1999 թվականներին, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ պատմական հուշարձանի պատկերը, տեղանքի հայերեն ու անգլերեն անվանումները, «ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլ.՝ «CHRISTIAN ARMENIA» գրառումները, հոբելյանական տարեթվերը (301-2001) և տարելիցը (1700)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալված։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1700 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում։
1998 | ԱՆԻ անգլ.՝ ANI Դարձերեսը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին։ |
1998 | Ս. ԷՋՄԻԱԾԻՆ անգլ.՝ H. ETCHMIADZIN Դարձերեսը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ | |||
1998 | ՀԱՂՊԱՏ անգլ.՝ HAGHPAT Դիմերեսը՝ խաչքար Հաղպատավանքից։ |
1999 | ԱԽԹԱՄԱՐ անգլ.՝ AKHTAMAR Դարձերեսը՝ Սուրբ Խաչ եկեղեցին՝ Վանա լճի ֆոնին։ |
«Կովկասի կենդանական աշխարհ» շարք
խմբագրել«Կովկասի կենդանական աշխարհ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006-2008 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից BU որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը. կենտրոնում՝ կենդանու պատկերը, եզրերով՝ նրա լատիներեն և հայերեն անվանումները, որոնք մետաղադրամի ներսի կողմից եզերվում են կարմիր գծերով։ Դրամաշուրթը՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Անդժեյ Նովակովսցիի և Ռոուսանա Նովակովսցիի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։
2006 | ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ԱՐՋ լատին․՝ Ursus arctos syriacus |
2007 | ԻՇԽԱՆ լատին․՝ Salmo ischchan | |||
2006 | ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆՏԱՌԱԿԱՏՈՒ լատին․՝ Felis silvestris caucasica |
2007 | ՀԱՅԿԱԿԱՆ ԻԺ լատին․՝ Montivipera raddei | |||
2006 | ԼԱՅՆԱԿԱՆՋ ՈԶՆԻ լատին․՝ Erinaceus (Hemiechinus) auritus[ն 10] |
2008 | ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ լատին․՝ Capra aegagrus | |||
2006 | ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱ[ն 11] լատին․՝ Testudo graeca |
2008 | ԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ լատին․՝ Aegolius funereus caucasicus | |||
2007 | ԼԱՅՆԱՔԻԹ ԲԱԴ լատին․՝ Anas clypeata Linnaeus[ն 12] |
2008 | ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ[ն 13] լատին․՝ Phrynocephalus helioscopus persikus[ն 14] | |||
2007 | ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾ լատին․՝ Panthera pardus tullianus[ն 15] |
2008 | ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ լատին․՝ Ovis ammon gmelin[ն 16] |
«Հայ գեղանկարիչներ» շարք
խմբագրել«Հայ գեղանկարիչներ» շարքի մետաղադրամները թողարկվել են՝ սկսած 2006 թվականից, 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից BU կամ proof որակով։
Դիմերեսը՝ դրվագ համապատասխան արվեստագետի ստեղծագործությունից։
Դարձերեսը՝ համապատասխան արվեստագետի կերպարը և այլ խորհրդանշական պատկերներ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 28.28 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 40.00×28.00 մմ չափերով։
Հովհաննես Այվազովսկի | ||
---|---|---|
Դիմերեսը՝ դրվագ Այվազովսկու «Փոթորիկ» նկարից, պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։ | ||
Թեոդոր Աքսենտովիչ | ||
Դիմերեսը՝ հատված «Շտուկա» միության ցուցահանդեսում Աքսենտովիչի պաստառից, պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ),թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» կտավից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Սերգեյ Փարաջանով | ||
Դիմերեսը՝ Փարաջանովի լուսանկարը, էսքիզ-կոլաժ «Նռան գույնը» ֆիլմից, կինոխցիկը եռոտանիով, նռան բացված պտուղ, պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», հուշադրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925) և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ «Գասպարյան Վարդիթերի դիմանկարը» կտավից և նույն դրվագի գծանկարը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Արա Բեքարյանի «Աշտարակ» կտավը, պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Էդուարդ Իսաբեկյանի «Պատանի Դավիթ» կտավից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից, պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ Բաժբեուկ-Մելիքյանի «Ձեռքերը բարձրացրած Լիդան» կտավը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից, կինոժապավեն, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Զարդարյանի «Գարուն» կտավից, ՀՀ զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Վարդան Մախոխյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Մախոխյանի «Կապրի կղզու ափերը» կտավից, ՀՀ զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Ժանսեմի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ |
«Կենդանակերպի նշանները» շարք
խմբագրել«Կենդանակերպի նշանները» շարքի արծաթե մետաղադրամները թողարկվել են 2007-2008 թվականներին 100 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից BU որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը՝ «DRAM 100 ԴՐԱՄ» կամ «DRAM 10000 ԴՐԱՄ», զինանշանից վերև՝ թողարկման տարեթիվը, նրանց շուրջ՝ կենդանակերպի 12 նշանների խորհրդանիշների պատկերներով օղակ, իսկ մետաղադրամի եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը՝ կենդանակերպի համապատասխան նշանի ոճավորված պատկերը և խորհրդանիշը՝ աստղազարդ երկնքի ֆոնին, կենդանակերպի նշանի լատիներեն և ռուսերեն անվանումները (հայերեն անվանումները բացակայում են), համապատասխան կենդանակերպի նշանի թալիսման-քարը խորհրդանշող՝ աստղի տեսքով ցիրկոնե ներդիր։ Դրամաշուրթ՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 12 000 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։
2007 | Այծեղջյուր |
2008 | Խեցգետին | |||
2007 | Ջրհոս |
2008 | Առյուծ | |||
2007 | Ձկներ |
2008 | Կույս | |||
2008 | Խոյ |
2008 | Կշեռք | |||
2008 | Ցուլ |
2008 | Կարիճ | |||
2008 | Երկվորյակներ |
2008 | Աղեղնավոր |
«Ֆուտբոլի արքաներ» շարք
խմբագրել«Ֆուտբոլի արքաներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2008-2011 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ շարքի պատկերանիշը՝ անգլ.՝ «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրապատված արքայական թագի և այն պահպանող երկու առյուծների տեսքով, նրանից ցած՝ անվանական արժեքը, թողարկման տարեթիվը և պետական զինանշանը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը՝ ֆուտբոլիստի կիսանդրին՝ ազգային դրոշի գույներով արված վառ տափանի և թռչող գնդակի ֆոնին, եզրով վերևում՝ ֆուտբոլիստի անունը կամ կեղծանունը անգլերեն, ներքևում՝ նրա ինքնագիրը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Էսքիզները՝ Ռոբերտ Կոտովիչի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։
2008 | Պելե անգլ.՝ PELÉ Հատված քանակը՝ մինչև 200 000 հատ։ |
2009 | Զբիգնև Բոնեկ անգլ.՝ ZBIGNEW BONIEK Հատված քանակը՝ մինչև 50 000 հատ։ | |||
2008 | Էյսեբիո անգլ.՝ Eusébio Հատված քանակը՝ մինչև 200 000 հատ։ |
2010 | Յոհան Կրոյֆ անգլ.՝ JOHAN CRUYFF Հատված քանակը՝ մինչև 20 000 հատ։ | |||
2008 | Լև Յաշին անգլ.՝ LEV YASHIN Հատված քանակը՝ մինչև 200 000 հատ։ |
2010 | Մարիո Կեմպես անգլ.՝ MARIO KEMPES Հատված քանակը՝ մինչև 20 000 հատ։ | |||
2009 | Ֆրանց Բեկենբաուեր անգլ.՝ FRANZ BECKENBAUER Հատված քանակը՝ մինչև 200 000 հատ։ |
2011 | Միշել Պլատինի անգլ.՝ MICHEL PLATINI Հատված քանակը՝ մինչև 20 000 հատ։ |
«Հայ անվանի գործիչներ» շարք
խմբագրել«Հայ անվանի գործիչներ» շարքի արծաթե մետաղադրամները թողարկվում են՝ սկսած 2008 թվականից, 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ համապատասխան գործչին առնչվող թեմատիկ պատկերը, մետաղադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը՝ գործչի կերպարը՝ համապատասխան մակագրություններով։ Դրամաշուրթ՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 33.60 գ, տրամագիծը՝ 40.00 մմ։
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ աստղադիտակ և տիեզերքի խորհրդանշական պատկերը։ | ||
Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ | ||
Դիմերեսը՝ խորան, դրվագ Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից, աջ մասում՝ զարդանախշ։ | ||
Լեոյի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ Արարատ լեռը, Լեոյի աշխատություններից մեկի անվանումը՝ «Հայ ժողովրդի պատմություն» և հատված նրանից։ | ||
Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Ենգիբարյանի ամենահայտնի ծիծաղաշարժ համարի գործողության փուլերը։ | ||
Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ Հովսեփ Օրբելու հնագիտական պեղումների չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց։ | ||
Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ տիեզերքի և գալակտիկաների խորհրդանշական պատկերներ։ | ||
Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակ | ||
Դիմերեսը՝ «Շարակնոց» ժողովածուից մի էջ և առաջին հայերեն տպագիր «Աստվածաշունչը» արծաթյա կազմով։ | ||
Ծովակալ Իսակովի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ Ծովակալ Իսակովի անվան հածանավը՝ «Ֆրեգատ «Խորհրդային Միության նավատորմի Ծովակալ Իսակով» և ռուս.՝ «Фрегат «Адмирал флота Советского Союза Исков» մակագրություններով, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերներ։ | ||
Կոմիտասի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ Կոմիտասի գծանկարները՝ «Ազգային օրհներգ» հայկական և եվրոպական նոտագրությամբ տպագիր երգի ֆոնին։ | ||
Գևորգ Չավուշի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին։ | ||
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրը և նրա վրա դրոշմված՝ Խրիմյան Հայրիկի պատգամը (Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայը իր հայրենատուր հողեն չբաժանվի, զի հողն պետք է կենաց եւ մահու օր․ պինդ գրկե հողն։), գործչի ինքնագիրը։ Մասնակիորեն եզերվում է կետերից շրջագծով։ | ||
Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ | ||
Դիմերեսը՝ Տաթևի վանքի պատկերը։ | ||
Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Առնո Բաբաջանյանի «Հարսանիք» երգը խորհրդանշող հարսանեկան զույգը՝ սոլի բանալու, վարդի և ձայնապնակի ոճավորված պատկերների ֆոնին։ | ||
Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ֆոնին և պարուհի հայկական տարազով։ | ||
Դավիթ Բեկ | ||
Դիմերեսը՝ Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ։ | ||
Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ հատված Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից և նրա ինքնագիրը։ |
«Հայկական գիտամշակութային հաստատություններ» շարք
խմբագրել«Հայկական գիտամշակութային հաստատություններ» շարքի մետաղադրամները թողարկվում են՝ սկսած 2008 թվականից, 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ համապատասխան հաստատությունը բնորոշող թեմատիկ պատկերը, մետաղադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը՝ հաստատությանն առնչվող թեմատիկ պատկերը՝ համապատասխան մակագրություններով։ Դրամաշուրթ՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 33.60 գ, տրամագիծը՝ 40.00 մմ։
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ֆոնին։ | ||
Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ Վիեննայի միաբանության գրապահոցը և գերմանական կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից տրված հատուկ արտոնագիրը[ն 17]։ | ||
Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ | ||
Դիմերեսը. կենտրոնում՝ Հովհաննես Լազարյանի դիմապատկերը, ճեմարանի շենքի աջ թևը և ճեմարանն ավարտողներին տրվող կրծքանշանը, հուշադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»։ | ||
Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ | ||
Դիմերեսը՝ Վենետիկի միաբանության զինանշանը և հիմնադրման տարեթիվը (1717), Սուրբ Ղազար կղզու պատկերը և անվան գրառումը՝ «ՍԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ» ու իտալ.՝ «SAN LAZZARO DEGLI ARMENI», Վենետիկի տարբերանշանը՝ առյուծի տեսքով, «ՎԵՆԵՏԻԿ» և իտալ.՝ «VENEZIA» գրառումները։ | ||
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ հատվածներ հայ գիտնականներին նվիրված հուշակոթողից[ն 18]՝ լատին․՝ «SCIENTIA POTENTIA EST» մակագրությամբ։ | ||
Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ նմուշներ թանգարանի հավաքածուից[ն 19]՝ համապատասխան թվագրմամբ։ | ||
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ Կալկաթայի Հայոց ճեմարանը և Սուրբ Նազարեթ եկեղեցին, …………։ | ||
Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ | ||
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ |
«Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչության մեջ» շարք
խմբագրել«Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչության մեջ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010 թվականին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը. աջ վերին անկյունում՝ ՀՀ զինանշանը, կենտրոնում՝ «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» տեսարանների խորհրդանշական պատկերները՝ ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս, եզրերով՝ պետության անվանումը՝ «Հայաստանի Հանրապետություն» և անգլ.՝ «Republic of Armenia», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ համապատասխան տեսարանի պատկերով մանրանկարը, անվանումը հայերեն և անգլերեն։ Դրամաշուրթը՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 31.10 գ, ձևը՝ քառակուսի՝ 32.00×32.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 6000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում։
2010 | Ավետում անգլ.՝ Annunciation |
2010 | Մուտք Երուսաղեմ անգլ.՝ Entry into Jerusalem | |||
2010 | Մոգերի երկրպագությունը անգլ.՝ Adoration of the Magi |
2010 | Համբարձում անգլ.՝ Ascension |
«Ծաղիկների գեղեցկությունը» շարք
խմբագրել«Ծաղիկների գեղեցկությունը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2011 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ բույսերի մասերի և մի քանի գունավոր շերտերի պատկերը, անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը՝ բույսի պատկերը և նրա անվանումը հայերեն ու լատիներեն, մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի, հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[82]: «Դրամների համաստեղություն 2011» միջազգային մրցույթում «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը զբաղեցրել է երրորդ տեղը «Հուշանվերային մետաղադրամ» անվանակարգում[71][72][33]։
2010 | ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ լատին․՝ Galanthus artjuschenkoae |
2011 | ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ լատին․՝ Crocus adamii | |||
2010 | ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ լատին․՝ Tanacetum zangezuricum |
2011 | ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ լատին․՝ Sorbus hajastana |
«Խաչքարեր» շարք
խմբագրել«Խաչքարեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2011 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից (մարմարե ներդիրով) antique finish որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը (դրամ 1000 dram) և երկրի անվանումը անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», աջ մասում՝ անվանումը հայերեն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Դարձերեսը. կենտրոնում՝ խաչքարի մանրակերտը՝ զարդանախշի ֆոնին, վերևում՝ համապատասխան վանքի խորհրդանշական պատկերը, ներքևում՝ թողարկման տարեթիվը (2011), կողքերից՝ խաչքարի ստեղծման ժամանակաշրջանը և վանքի անվանումը հայերեն և անգլերեն։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն՝ կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Էսքիզները՝ ռուսական «Ռեսուրս» ընկերության նկարիչների[83][84]։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան «Քոին Ինվեսթ» ընկերությունը[85][86][87]։ «Դրամների համաստեղություն 2012» միջազգային մրցույթում այս շարքը զբաղեցրել է երկրորդ տեղը «Տարվա շարք» անվանակարգում[71][72][85][88]։
2011 | ԳՆԴԵՎԱՆՔ անգլ.՝ GNDEVANK MONASTERY |
2011 | ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ անգլ.՝ KECHARIS MONASTERY | |||
2011 | ԳՈՇԱՎԱՆՔ անգլ.՝ GOSHAVANK MONASTERY |
2011 | ՆՈՐԱՎԱՆՔ անգլ.՝ NORAVANK MONASTERY | |||
2011 | ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ անգլ.՝ MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN |
2011 | ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ անգլ.՝ SANAHIN MONASTERY |
«Մենամարտի արվեստը» շարք
խմբագրել«Մենամարտի արվեստը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2011-2012 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ այն վայրի պատկերը «պոզիտիվ» և «նեգատիվ» տարբերակներով, որտեղ առաջացել է այս կան այն մարտաձևը, պետության անվանումը և անվանական արժեքը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM», թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ մարտիկների պատկերը՝ բնապատկերի ֆոնին, մարտարվեստի անվանումը հայերեն և անգլերեն, մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38․61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 5000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի, մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[89][82]։
2011 | ՁՅՈՒԴՈ անգլ.՝ JUDO Դիմերեսը՝ Տոկիոյի կայսերական պալատը։ |
2012 | ԿԱՐԱՏԵ անգլ.՝ KARATE Դիմերեսը՝ Սյուրի ամրոցի արարողական դարպասները։ | |||
2011 | ՈՒՇՈՒ անգլ.՝ WUSHU Դիմերեսը՝ Շաոլինի վանքը։ |
2012 | ԿՈԽ անգլ.՝ KOKH Դիմերեսը՝ Սևանավանքը։ |
«Նոյյան տապան» շարք
խմբագրելՀՀ Կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային արծաթե մետաղադրամների շարքը[ն 3] սկսել է թողարկել 2011 թվականից, և դրանք թողարկվում են յուրաքանչյուր տարի մինչև այժմ։ «Նոյյան տապան» ներդրումային արծաթե դրամները թողարկվում են յոթ քաշային տարբերակներով և անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից UNC որակով։ 2012 թվականին թողարկվել են նաև 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով հուշադրամներ՝ համարժեք տեխնիկական բնութագրերով, համանման դիզայնով, հատված proof որակով։
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը տրոյան ունցիայով կամ կգ-ով, մետաղի հարգը (Ag999), ձախ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Դարձերեսը՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնին, եզրերով՝ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և անգլ.՝ «NOAH'S ARK» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր, հուշադրամներինը՝ ընդհատվող ատամնավոր, համարակալված։
Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Գայգեր Էդելմետալե» ընկերության «Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ» դրամահատարանում[ն 20]: Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական «Գայգեր Էդելմետալե» ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը։
Անվանական արժեքը |
100 դրամ | 200 դրամ | 500 դրամ | 1000 դրամ | 5000 դրամ | 10 000 դրամ | 20 000 դրամ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաշը | 7.77 գ (¼ OZ) | 15.55 գ (½ OZ) | 31.10 գ (1 OZ) | 155.5 գ (5 OZ) | 311.0 գ (10 OZ) | 1 կգ | 5 կգ | |||||||
Տրամագիծը[94][95] | 20.18 մմ | 27.66 մմ | 38.50 մմ | 60.15 մմ | 75.50 մմ | 100.0 մմ | 149.62 մմ | |||||||
2011 | Դարձերեսը և հայտնի հատված քանակը[8][90][93][96][97][98] | |||||||||||||
17 068 | 15 533 | 268 325 | ||||||||||||
2012 | ||||||||||||||
173 696 + 2000 | 102 028 + 2000 | 457 576 + 2000 | 3550 | 2003 | 2449 | 163 | ||||||||
2013 | ||||||||||||||
124 713 | 90 204 | 581 800 | 2436 | 1992 | 2826 | 171 | ||||||||
2014 | ||||||||||||||
113 723 | 87 563 | 556 323 | 4535 | 3645 | 2590 | 476 | ||||||||
2015 | ||||||||||||||
183 622 | 139 722 | 960 182 | 3348 | 4065 | 2485 | 473 | ||||||||
2016 | ||||||||||||||
292 562 | 156 002 | 529 202 | 4123 | 4562 | 3606 | 449 | ||||||||
2017 | ||||||||||||||
388 501 | 81 701 | 479 551 | 2559 | 2360 | 1507 | 332 | ||||||||
2018 | ||||||||||||||
298 501 | 73 601 | 234 001 | 1401 | 1061 | 963 | 195 | ||||||||
2019 | ||||||||||||||
337 001 | 66 001 | 725 001 | 2123 | 1945 | 2670 | 284 | ||||||||
2020 | ||||||||||||||
666 501 | 111 041 | 861 001 | 3801 | 3881 | 1520 | 350 | ||||||||
2021 | ||||||||||||||
741 501 | 240 501 | 1 661 506 | 6482 | 5672 | 3501 | 652 | ||||||||
2022 | ||||||||||||||
868 503 | 330 003 | 2 829 003 | 7203 | 6563 | 3703 | 385 | ||||||||
2023 |
«Վանքեր և եկեղեցիներ» շարք
խմբագրել«Վանքեր և եկեղեցիներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը (դրամ 1000 dram) և երկրի անվանումը անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», աջ մասում՝ անվանումը հայերեն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Դարձերեսը. կենտրոնում՝ եկեղեցական կառույցի պատկերը, ներքևում՝ զարդանախշը, վերին կեսի եզրերով՝ թողարկման տարեթիվը (2012) և վանքի անվանումը հայերեն ու անգլերեն լեզուներով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն՝ կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան «Քոին Ինվեսթ» ընկերությունը[99][100][101]։
2012 | ԳՆԴԵՎԱՆՔ անգլ.՝ GNDEVANK MONASTERY |
2012 | ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ անգլ.՝ KECHARIS MONASTERY | |||
2012 | ԳՈՇԱՎԱՆՔ անգլ.՝ GOSHAVANK MONASTERY |
2012 | ՆՈՐԱՎԱՆՔ անգլ.՝ NORAVANK MONASTERY | |||
2012 | ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ անգլ.՝ MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN |
2012 | ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ անգլ.՝ SANAHIN MONASTERY |
«Հայոց այբուբենի տառերը» շարք
խմբագրել«Հայոց այբուբենի տառերը» շարքի արծաթե մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին 500 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 999 հարգի արծաթից BU և proof որակներով։
Դիմերեսը. կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը, եզրով՝ թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը. կենտրոնում՝ համապատասխան մեծատառի գեղարվեստական պատկերը, եզրով՝ հայոց այբուբենը։ Դրամաշուրթը. BU որակով հուշադրամներ՝ ատամնավոր, proof որակով հուշադրամներ՝ ընդհատվող ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 15.55 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Էսքիզները՝ Արմեն Քյուրքչյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[29]։ «Դրամների համաստեղություն 2014» միջազգային մրցույթում արծաթե հուշադրամների շարքն արժանացել է «Կազմկոմիտեի հատուկ մրցանակին»[72][102][103]։
Դիմ. | Ը | Հ | Ո | Ր | |||||||||
Հատված քանակը | 2000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | |||||||||
Ա | Թ | Ձ | Չ | Ց | |||||||||
8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | |||||||||
Բ | Ժ | Ղ | Պ | Ու | |||||||||
8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | |||||||||
Գ | Ի | Ճ | Ջ | Փ | |||||||||
8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | |||||||||
Դ | Լ | Մ | Ռ | Ք | |||||||||
2000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | |||||||||
Ե | Խ | Յ | Ս | և | |||||||||
8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | |||||||||
Զ | Ծ | Ն | Վ | Օ | |||||||||
8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof | |||||||||
Է | Կ | Շ | Տ | Ֆ | |||||||||
8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 8000 BU + 200 proof | 2000 BU + 200 proof |
«Սուրբ Էջմիածնի սրբազան գանձերը» շարք
խմբագրել«Սուրբ Էջմիածնի սրբազան գանձերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2016 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից (ոսկեզօծ պատվածքով) proof որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը (դրամ 1000 dram) և երկրի անվանումը անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», իսկ աջից՝ անվանումը հայերեն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Դարձերեսը՝ սրբազան գանձի պատկերը և անվանումը հայերեն ու անգլերեն լեզուներով, «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ» և անգլ.՝ «HOLY ETCHMIADZIN» գրառումները, և Էջմիածնի նշանը՝ մեծատառ «Է», թողարկման տարեթիվը արաբական թվանշաններով և հայոց այբուբենի տառերով՝ «2013 ՌՆԿԲ», «2014 ՌՆԿԳ» կամ «2016 ՌՆԿԵ»։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն՝ կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ 2013-2014 թվականների մետաղադրամների էսքիզները՝ ռուսական «Ռեսուրս» ընկերության նկարիչների[104], 2016 թվականի մետաղադրամներինը՝ լիխտենշտայնյան «Քոին Ինվեսթ» ընկերության նկարիչների[105], դրանց մշակման հարցում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան «Քոին Ինվեսթ» ընկերությունը[106][107][108][109]։
2013 | ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ անգլ.՝ HOLY LANCE Դարձերեսը՝ Սուրբ Գեղարդը արծաթե պահարանում։ |
2016 | ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ անգլ.՝ KHOTAKERATS SOURB NSHAN Դարձերեսը՝ Խոտակերաց Սուրբ Նշան մասունքարանը։ | |||
2014 | ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈւՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ անգլ.՝ THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR Դարձերեսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գեղարվեստական կերպարը և նրա աջը մասունքներով։ |
2016 | ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ անգլ.՝ CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE Դարձերեսը՝ Սուրբ Գևորգի մասունքով խաչ-մասունքարանը։ | |||
2014 | ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ անգլ.՝ CAULDRON FOR HOLY CHRISM Դարձերեսը՝ մյուռոնի արծաթե անոթը։ |
2016 | ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ անգլ.՝ CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST Դարձերեսը՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը։ |
«Աշխարհի հնագույն ծառերը» շարք
խմբագրել«Աշխարհի հնագույն ծառերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», դրամահատարանի ապրանքանիշը և մետաղի հարգը (Ag999), ներքևում՝ համապատասխան ծառի տերևների և պտուղների պատկերումը․ յուրաքանչյուր մետաղադրամի վրա պտուղներից մեկը գունավորված է։
Դարձերեսը՝ ծառի ոճավորված պատկերը, աջ մասում՝ նրա տերևների և պտուղների խոշորացված պատկերը, ներքևում՝ ծառի անգլերեն անվանումը՝ նրա տերևներից գունավոր զարդանախշի ֆոնին։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 1500 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։ «Դրամների համաստեղություն 2015» միջազգային մրցույթում այս շարքը զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա շարք» անվանակարգում[72][110][111]։
2014 | Հրեշտակի կաղնի անգլ.՝ ANGEL OAK |
2014 | Հարյուրավոր ձիերի շագանակենի անգլ.՝ HUNDRED HORSE CHESTNUT | |||
2014 | Սխտորաշենի սոսի անգլ.՝ SKHTORASHEN PLATANUS |
2014 | Գեներալ Շերմանի ծառ անգլ.՝ GENERAL SHERMAN TREE |
«Աշխարհի լաբիրինթոսները» շարք
խմբագրել«Աշխարհի լաբիրինթոսները» շարքի մետաղադրամները թողարկվել են 2016-2017 թվականներին 5000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ համապատասխան լաբիրինթոսը խորհրդանշող պատկերներ, վերևում՝ մետաղադրամի դարձերեսի համալիր տեսքով պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 5000 ԴՐԱՄ), թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», Հայաստանի զինանշանը, եզրերով՝ լաբիրինթոսի տեղակայման վայրի և պետության անվանումները հայերեն ու անգլերեն լեզուներով։
Դարձերեսը՝ լաբիրինթոսի գծապատկերը՝ իր առանձնահատուկ օբյեկտներով (ոսկեզօծ պատվածքով), եզրերով՝ «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» և անգլ.՝ «LABYRINTHS OF THE WORLD» գրառումները։ Մետաղադրամների վրա առկա է ներդիր՝ լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 62.20 գ, ձևը՝ անհատական։ Էսքիզները՝ Գիեդրյուս Պաուլաուսկիսի։ Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում։
Բոստոնի լաբիրինթոս | ||
---|---|---|
Դիմերեսը՝ Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» հուշահամալիրը և քաղաքի համայնապատկերը, եզրով ներքում՝ «ԱՄՆ • ԲՈՍՏՈՆ» և անգլ.՝ «BOSTON • USA» գրառումները։ | ||
Վաալսի լաբիրինթոս | ||
Դիմերեսը՝ Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, Բելգիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի սահմանասյուները, եզրերով՝ «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ • ՎԱԱԼՍ» և անգլ.՝ «VAALS • NETHERLANDS» գրառումները։ | ||
Բարսելոնայի լաբիրինթոս | ||
Դիմերեսը՝ «Օրտայի լաբիրինթոս» զբոսայգին՝ Բարսելոնայի կառավարական շենքերի ֆոնին, հին հունական սիրո աստված Էրոսի արձանը, եզրերով՝ «ԻՍՊԱՆԻԱ • ԲԱՐՍԵԼՈՆԱ» և անգլ.՝ «BARCELONA • SPAIN» գրառումները։ | ||
Մազոնեի լաբիրինթոս | ||
Դիմերեսը՝ Անտոնիո Ֆիլարետեի «Իդեալական քաղաքի նախագծով» կառուցված Մազոնեի[ն 21] լաբիրինթոսը՝ դաշտերի ֆոնին, կենտրոնում՝ բրգաձև մատուռը, եզրով ներքում՝ «ԻՏԱԼԻԱ • ՄԱԶՈՆԵ» և անգլ.՝ «MASONE • ITALY» գրառումները։ |
«Աշխարհի կերամիկան» շարք
խմբագրել«Աշխարհի կերամիկան» շարքի մետաղադրամները թողարկվել են 2018 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ ...։
Դարձերեսը՝ ...։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 31.10 գ, ձևը՝ քառակուսի՝ 40.00×40.00 մմ չափերով։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 1500 հատ, «Հայկական կերամիկա» մետաղադրամը՝ մինչև 2000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։
2018 | Հայկական կերամիկա անգլ.՝ Armenian Pottery Դարձերեսը՝ կավե խնկաման՝ Սուրբ Աստվածածնին նվիրված հայերեն գրությամբ և խաչի պատկերներով։ |
2018 | Չինական կերամիկա անգլ.՝ Chinese Pottery Դարձերեսը՝ ճենապակյա ափսե՝ ջնարակված և կոբալտով ներկված վիշապի պատկերով։ | |||
2018 | Հունական կերամիկա անգլ.՝ Greek Pottery Դարձերեսը՝ կավե սկիֆոս՝ խեցեղենի պատրաստման գործընթացի դրվագով։ |
2018 | Ռուսական կերամիկա անգլ.՝ Russian Pottery Դարձերեսը՝ շշի սառեցման ոսկեզօծ անոթ՝ ջնարակված և նկարազարդված Պետերբուրգի բնապատկերով։ | |||
2018 | Իրանական կերամիկա անգլ.՝ Iranian Pottery Դարձերեսը՝ ութանկյուն ճենապակյա սալիկ՝ կենաց ծառի և բծավոր նապաստակների պատկերներով, «Շահնամե» վիպերգից պարսկերեն գրություններով։ |
«Հայկական գորգ» շարք
խմբագրել«Հայկական գորգ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2018 թվականին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են համանման դիզայնի երկու տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից (proof որակով)։
Դիմերեսը՝ ...:
Դարձերեսը՝ ...։ Դրամաշուրթը՝ հարթ։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 33.60 գ, ձևը՝ ուղղանկյուն՝ կլորացված եզրերով, 32.50×48.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 250 հատ։ Էսքիզները՝ Աննա Խաչատրյանի և Վարդան Վարդանյանի[120][121], մետաղադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում[120][121]։
Արծաթե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ ոսկեզօծ պատվածքով | |||||
---|---|---|---|---|---|---|
2018 | ՎԻՇԱՊԱԳՈՐԳ անգլ.՝ DRAGON KARPET դար XVII century |
2018 | ՎԻՇԱՊԱԳՈՐԳ անգլ.՝ DRAGON KARPET դար XVII century | |||
2018 | ԱՐԵՎԱԳՈՐԳ անգլ.՝ SUN KARPET դար XIX century |
2018 | ԱՐԵՎԱԳՈՐԳ անգլ.՝ SUN KARPET դար XIX century | |||
2018 | ԱՐԾՎԱԳՈՐԳ անգլ.՝ EAGLE KARPET դար XIX century |
2018 | ԱՐԾՎԱԳՈՐԳ անգլ.՝ EAGLE KARPET դար XIX century | |||
2018 | ԽՈՐԱՆԱԳՈՐԳ անգլ.՝ ALTAR KARPET դար XIX century |
2018 | ԽՈՐԱՆԱԳՈՐԳ անգլ.՝ ALTAR KARPET դար XIX century | |||
2018 | ԽԱՉԽՈՐԱՆ ԳՈՐԳ անգլ.՝ ALTAR-CROSS KARPET դար XIX century |
2018 | ԽԱՉԽՈՐԱՆ ԳՈՐԳ անգլ.՝ ALTAR-CROSS KARPET դար XIX century | |||
2018 | ՄԵՂՎԱԲՈՒՆ ԳՈՐԳ անգլ.՝ BEE-NEST KARPET դար XIX century |
2018 | ՄԵՂՎԱԲՈՒՆ ԳՈՐԳ անգլ.՝ BEE-NEST KARPET դար XIX century | |||
2018 | ԿԵՆԱՑ ԾԱՌ ԳՈՐԳ անգլ.՝ LIFE TREE KARPET դար XIX century |
2018 | ԿԵՆԱՑ ԾԱՌ ԳՈՐԳ անգլ.՝ LIFE TREE KARPET դար XIX century | |||
2018 | ՎԱՀԱՆԱԿԻՐ ԳՈՐԳ անգլ.՝ MEDALLION KARPET դար XIX century |
2018 | ՎԱՀԱՆԱԿԻՐ ԳՈՐԳ անգլ.՝ MEDALLION KARPET դար XIX century | |||
2018 | ՈՐՈՏԱՆ ԳՈՐԳ անգլ.՝ VOROTAN KARPET դար XIX century |
2018 | ՈՐՈՏԱՆ ԳՈՐԳ անգլ.՝ VOROTAN KARPET դար XIX century | |||
2018 | ՊՌՈՇԱԲԵՐԴ ԳՈՐԳ անգլ.՝ PROSHABERD KARPET դար XIX century |
2018 | ՊՌՈՇԱԲԵՐԴ ԳՈՐԳ անգլ.՝ PROSHABERD KARPET դար XIX century |
Ոսկե մետաղադրամներ
խմբագրել1997-2007 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելԱնահիտ դիցուհի | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (հարթ դրամաշուրթով) հատվել է 500 հատ հուշադրամ՝ BU որակով։ | ||
Տիգրան Մեծ | ||
Դիմերեսը՝ Տիգրան Մեծ արքայի արծաթե դրամի դարձերեսի պատկերը և ՀՀ զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Նոյի վայրէջքը Արարատից | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայոց գրերի գյուտի 1600-ամյակ | ||
Դիմերեսը՝ հայոց այբուբենի տառերը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը (ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։ | ||
Տիգրան Մեծ | ||
Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը՝ հին մետաղադրամի ոճավորման ֆոնին։ | ||
Հայաստանի զինված ուժեր | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, դրամահատարանի ապրանքանիշը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
37-րդ շախմատային օլիմպիադա | ||
Դիմերեսը՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը, թողարկման տարեթիվ, օլիմպիադայի խորհրդանշանը և իտալ.՝ «OLIMPIADI degli Scacchi TORINO 2006» գրառումը։ | ||
2007 | Հայկ Նահապետ | |
Դիմերեսը՝ Հայկ համաստեղությանը՝ «Հայկ» և լատին․՝ «Orion» մակագրություններով, պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը | ||
Հայոց բանակի կազմավորման 15-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Շուշիի ազատագրման 15-ամյակ | ||
Դիմերեսը՝ ճախրող արծիվ՝ հավերժության նշանի ֆոնին, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ |
2008-2016 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելՎճռաբեկ դատարանի 10-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
20-րդ դարի հայոց կաթողիկոսներ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Սուրբ Սարգիս զորավար | ||
Դիմերեսը՝ խաչերով ձևավորված զարդանախշ, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Նուռ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»: | ||
Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակ | ||
Դիմերեսը՝ հովազի պատկերով և արևախաչով խորաքանդակ՝ Անիի համայնապատկերի ֆոնին, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեք և թողարկման տարեթիվը։ | ||
Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ | ||
Դիմերեսը՝ մայրաքաղաքի հովանավոր Տիխե դիցուհու կիսանդրին՝ աշտարակաձև թագով, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեք և թողարկման տարեթիվը։ | ||
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Շուշիի ազատագրման 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ Շուշիի Ղազանչեցոց Մայր տաճար՝ հավերժության նշանի ֆոնին, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Վարդան Մամիկոնյանի ծննդյան 1625-ամյակ | ||
Դիմերեսը՝ խաչ, թուր և զարդանախշ, անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ | ||
Վարդան Մամիկոնյան | ||
Դիմերեսը՝ դրվագ Կարապետ Բերկրեցու «Ավարայրի ճակատամարտը» մանրանկարից, անվանական արժեքը (DRAM 200000 ԴՐԱՄ), թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Au999,9) և հուշադրամի քաշը (100g), եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։ Եզերվում է եռանկյուններից շրջագծով։ |
2017-2022 թթ. թողարկված մետաղադրամներ
խմբագրելՀայոց բանակի կազմավորման 25-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Շուշիի ազատագրման 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ Շուշի քաղաքի զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակ | ||
Դիմերեսը՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրում՝ «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «GRATITUDE» մակագրություններով, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ հուշակոթող «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրում՝ «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «GRATITUDE» մակագրություններով, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ | ||
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ | ||
Դիմերեսը՝ ...։ |
«Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» շարք
խմբագրել«Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» շարքի ոսկե մետաղադրամները թողարկվել են 1998-1999 թվականներին, պատրաստված են 900 հարգի ոսկուց proof որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ պատմական հուշարձանի պատկերը, տեղանքի հայերեն ու անգլերեն անվանումները, «ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլ.՝ «CHRISTIAN ARMENIA» գրառումները, հոբելյանական տարեթվերը (301-2001) և տարելիցը (1700)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալված։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1700 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում։
1998 | ԱՆԻ անգլ.՝ ANI Դարձերեսը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին։ |
1999 | ԱԽԹԱՄԱՐ անգլ.՝ AKHTAMAR Դարձերեսը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։ | |||
1998 | Ս. ԷՋՄԻԱԾԻՆ անգլ.՝ H. ETCHMIADZIN Դարձերեսը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ |
«Կենդանակերպի նշանները» շարք
խմբագրել«Կենդանակերպի նշանները» շարքի ոսկե մետաղադրամները թողարկվել են 2008-2009 թվականներին 10 000 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 900 հարգի ոսկուց BU որակով։
Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը՝ «DRAM 100 ԴՐԱՄ» կամ «DRAM 10000 ԴՐԱՄ», զինանշանից վերև՝ թողարկման տարեթիվը, նրանց շուրջ՝ կենդանակերպի 12 նշանների խորհրդանիշների պատկերներով օղակ, իսկ մետաղադրամի եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը՝ կենդանակերպի համապատասխան նշանի ոճավորված պատկերը և խորհրդանիշը՝ աստղազարդ երկնքի ֆոնին, կենդանակերպի նշանի լատիներեն և ռուսերեն անվանումները (հայերեն անվանումները բացակայում են)։ Դրամաշուրթ՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։
2008 | Կշեռք |
2009 | Խոյ | |||
2008 | Կարիճ |
2009 | Ցուլ | |||
2008 | Աղեղնավոր |
2009 | Երկվորյակներ | |||
2008 | Այծեղջյուր |
2009 | Խեցգետին | |||
2008 | Ջրհոս |
2009 | Առյուծ | |||
2008 | Ձկներ |
2009 | Կույս |
«Հայ անվանի գործիչներ» շարք
խմբագրել«Հայ անվանի գործիչներ» շարքի ոսկե մետաղադրամները մետաղադրամները թողարկվում են՝ սկսած 2004 թվականից, 10 000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 900 հարգի ոսկուց proof որակով՝ բացառությամբ «Արշիլ Գորկու ծննդյան 100-ամյակ», «Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակ» և «Կոմիտաս» մետաղադրամների, որոնք պատրաստված են 999 հարգի ոսկուց։
Դիմերեսը՝ համապատասխան գործչին վերաբերվող թեմատիկ պատկերը, մետաղադրամի անվանական արժեքն (10000 ԴՐԱՄ) ու թողարկման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։ «Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակ» մետաղադրամի վրա անվանական արժեքը նշված է «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» ձևով, իսկ «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» մետաղադրամի վրա նշված է նաև թողարկող բանկի անգլերեն անվանումը (CENTRAL BANK OF ARMENIA)։
Դարձերեսը՝ գործչի կերպարը՝ համապատասխան մակագրություններով։ Դրամաշուրթ՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։
Արշիլ Գորկու ծննդյան 100-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ հատված Արշիլ Գորկու «Նկարիչն ու իր մայրը» կտավից։ | ||
Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ Սարյանի կտավից մի դրվագ՝ Արարատյան դաշտը՝ Արարատ լեռան ֆոնին։ | ||
Կոմիտաս | ||
Դիմերեսը՝ եվրոպական նոտաները և խազերը։ | ||
Հակոբ Գյուրջյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ Գյուրջյանի «Սալոմե» քանդակի պատկերը։ | ||
Ժան Գառզուի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Գառզուի «Վանք» վիմագրությունը։ | ||
Ուիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ արև և լեռներ, «Իմ սիրտը լեռներում է» գրառումը։ | ||
Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ Աբովյանի «ՇՈՒՆՉԴ ՏՈ՛ՒՐ, ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ…» պատգամը և ինքնագիրը։ | ||
Րաֆֆու ծննդյան 175-ամյակ | ||
Դիմերեսը՝ փետրագրիչ և Րաֆֆու ինքնագիրը՝ «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծության ձեռագրի ֆոնին։ | ||
Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ Տերյանի ստեղծագործություններից մի քանիսը խորհրդանշող աշնանային տեսարան։ | ||
Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ աստղեր, լուսին և գրչածայր (Միսաք Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծության մեկնաբանությունն է)։ | ||
Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակ | ||
Դիմերեսը՝ Թորոս Ռոսլինի մանրանկարից դրվագ՝ տեսարան Ավետարանից։ | ||
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ | ||
Դիմերեսը՝ նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի՝ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» կինոնկարը, քամանչա, գիրք և փետրագրիչ։ | ||
Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ թատրոնը խորհրդանշող դիմակներ։ | ||
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Շիրազի «Կտակ» բանաստեղծությունից տողեր՝ Մեծ Մասիսի և պոետի ինքնագրի ֆոնին։ | ||
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Այվազովսկու «Իններորդ ալիք» նկարից։ | ||
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Թումանյանի «Ախթամար» պոեմի նկարազարդումից (գործ՝ Մհեր Աբեղյանի)։ | ||
Ժանսեմի ծննդյան 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Ժանսեմի «Դիմակներով կինը» կտավից։ | ||
Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ հատված Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից։ | ||
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ | ||
Դիմերեսը՝ դրվագ Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից։ |
«Հայոց այբուբենի տառերը» շարք
խմբագրել«Հայոց այբուբենի տառերը» շարքի ոսկե մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին 5000 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 999 հարգի ոսկուց BU և proof որակներով։
Դիմերեսը. կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը, եզրով՝ թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը. կենտրոնում՝ համապատասխան մեծատառի գեղարվեստական պատկերը, եզրով՝ հայոց այբուբենը։ Դրամաշուրթը. BU որակով հուշադրամներ՝ ատամնավոր, proof որակով հուշադրամներ՝ ընդհատվող ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր. քաշը՝ 3.89 գ, տրամագիծը՝ 20.00 մմ։ Էսքիզները՝ Արմեն Քյուրքչյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[123]։
Դիմ. | Ը | Հ | Ո | Ր | |||||||||
Հատված քանակը | 1500 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | |||||||||
Ա | Թ | Ձ | Չ | Ց | |||||||||
5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | |||||||||
Բ | Ժ | Ղ | Պ | Ու | |||||||||
5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | |||||||||
Գ | Ի | Ճ | Ջ | Փ | |||||||||
5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | |||||||||
Դ | Լ | Մ | Ռ | Ք | |||||||||
1500 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | |||||||||
Ե | Խ | Յ | Ս | և | |||||||||
5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | |||||||||
Զ | Ծ | Ն | Վ | Օ | |||||||||
5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof | |||||||||
Է | Կ | Շ | Տ | Ֆ | |||||||||
5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 5000 BU + 200 proof | 1500 BU + 200 proof |
«Նոյյան տապան» շարք
խմբագրել«Նոյյան տապան» շարքի ոսկե հուշադրամները թողարկվել են 2017 թվականին չորս քաշային տարբերակներով և անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի ոսկուց proof որակով։ Իսկ արդեն 2020 թվականից սկսած յուրաքանչյուր տարի թողարկվում են նույն քաշային տարբերակներով, անվանական արժեքներով, համարժեք տեխնիկական բնութագրերով, համանման դիզայնով ներդրումային դրամներ՝ հատված UNC որակով։
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը գ-ով կամ տրոյան ունցիայով, մետաղի հարգը (Au999,9), ձախ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։ 2017 թվականի թողարկված հուշադրամների վրա՝ պետական զինանշանից վեր, առկա են նաև մետաղադրամի եզակի հերթական համարն ու ընդհանուր հատված քանակը[124]։
Դարձերեսը՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնին, եզրերով՝ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և անգլ.՝ «NOAH'S ARK» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Գայգեր Էդելմետալե» ընկերության «Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ» դրամահատարանում։ Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական «Գայգեր Էդելմետալե» ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը[124]։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները՝ շրջանառու մետաղադրամները, հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամները, հուշադրամները, ներդրումային դրամները։ Հուշադրամները, ի տարբերություն մյուս տեսակների, ենթակա չեն վերաթողարկման[1]։
- ↑ Հուշադրամները հիմնականում թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար։ Նրանք կարող են օգտագործվել որպես օրինական վճարամիջոց[2][3][4][5]։
- ↑ 3,0 3,1 Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Նոյյան տապան» շարքի ներդրումային մետաղադրամների շարքը։ Շարքի թողարկման նպատակն է բնակչությանը հնարավորություն տալ ազատ միջոցները ներդնել արծաթե և ոսկե դրամներում, ինչպես նաև Հայաստանի պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածումը[3][4][6][7][8][9]։
- ↑ Էսքիզների մշակմանը մասնակցել են նաև հետևյալ հեղինակները՝ Անդժեյ Նովակովսցի (Լեհաստան), Ռոուսանա Նովակովսցի (Լեհաստան), Գիեդրյուս Պաուլաուսկիս (Լիտվա), Աննա Արուտչյան, Արամ Ուռուտյան, Ռուբեն Արուտչյան, Աշոտ Մանուկյան, Սուրեն Սիմոնյան, Կարեն Կոջոյան, Տիգրան Չոբանյան, Մկրտիչ Մաթևոսյան, Գառնիկ Վարդանյան, Աշոտ Ադամյան, Սուսաննա Պետրոսյան, Մարինա Մակարյան, Դավիթ Դովլաթյան, ինչպես նաև՝ լիխտենշտայնյան «Քոին Ինվեսթ», ռուսական «Ռեսուրս», գերմանական «ՄԴՄ» ընկերությունների և Ավստրիայի դրամահատարանի նկարիչները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները։
- ↑ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին պաշտոնապես դադարեցվել է Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին[34]։
- ↑ Հուշադրամի վրա ներկայացված են մրցաշարին մասնակցող 32 երկրների անգլերեն անվանումները՝ «England», «Russia», «Switzerland», «Croatia», «Italy», «Greece», «Spain», «The Netherlands», «France», «Portugal», «Germany», «Bosnia-Herzegovina», «Belgium», «Ghana», «Cameroon», «Brazil», «Uruguay», «Honduras», «Ecuador», «Iran», «Australia», «Algeria», «USA», «Argentina», «South Korea», «Colombia», «Mexico», «Nigeria», «Chile», «Costa Rica», «Ivory Coast», «Japan»։
- ↑ 7,0 7,1 ՀՀ Կենտրոնական բանկի կայքում որպես դրամահատարան նշված է «Գայգեր Էդելմետալե» ընկերությունը, սակայն հուշադրամները հատվել են այդ ընկերության «Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ» դրամահատարանում, և մետաղադրամների վրա առկա է հենց նրա ապրանքանիշը՝ «LEV»[38]:
- ↑ Հայաստանի Հանրապետություն՝ նարնջագույն, Ղազախստան՝ երկնագույն, Բելառուս՝ կանաչ, Ղրղզստան՝ կարմիր, Ռուսաստանի Դաշնություն՝ կապույտ։
- ↑ Հուշադրամի վրա ներկայացված են մրցաշարում հանդիպումներն ընդունող 11 քաղաքների ռուսերեն անվանումները՝ Москва, Калининград, Санкт-Петербург, Екатеринбург, Нижний Новгород, Казань, Саранск, Самара, Волгоград, Ростов-на-Дону, Сочи։
- ↑ Լայնականջ ոզնու պատկերով մետաղադրամի վրա լատիներեն անվանման մեջ նշված է ոչ արդիական հոմանիշ՝ «Erinaceus»[46][47][48]. այն հանդիսանում է Հայաստանում հանդիպող սպիտակափոր ոզնու (Erinaceus concolor) ցեղային անվանումը[49][50][51]։
- ↑ Գրականության մեջ ընդունված է ջրաբանական օբյեկտների անվանումների դեպքում օգտագործվել «յան» և «ական» վերջավորությունները (ծովային - սևծովյան, օվկիանոսային - խաղաղօվկիանոսյան), և ըստ այդ սկբունքի մետաղադրամի դարձերեսին պիտի գրառվեր «ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ» ձևով։
- ↑ Լայնաքիթ բադի լատիներեն անվանման մեջ հավելյալ նշված է նրա հեղինակի ազգանունը՝ «Linnaeus»[52][53][54]: 2009 թվականին թռչունն ստացել է լատիներեն նոր ցեղային անվանում՝ «Spatula»[52][55][56]:
- ↑ Ռելիեֆին կամ լանդշաֆտին վերաբերվող ածականների դեպքում օգտագործվում է «ային» վերջավորությունը (անապատային, տափաստանային․ մարգագետնային, անտառային և այլն), իսկ տակիրը կամ թակիրը ռելիեֆի ձև է, և ըստ այս սկզբունքի մետաղադրամի դարձերեսին պիտի գրառվեր «ՏԱԿԻՐԱՅԻՆ/ԹԱԿԻՐԱՅԻՆ» ձևով[57]։ Բացի այդ, «կլորագլուխ» անվանման փոխարեն օգտագործվում է «կորագլուխ» տերմինը, որը վերաբերվում է կլոր որդերի ներկայացուցիչներին։
- ↑ Հուշադրամի թողարկման տարեթվի՝ 2008 թվականի դրությամբ սողունի արդիական լատիներեն անվանման «Phrynocephalus helioscopus horvathi» (կամ նրա հոմանիշ «Phrynocephalus persicus horvathi») ձևի փոխարեն նշված է ոչ արդիական հոմանիշը՝ «Phrynocephalus helioscopus persikus», ընդ որում՝ քերականորեն սխալ՝ «persikus» ձևով, «persicus» ձևի փոխարեն[58][59][60]։ Նույն 2008 թվականին անդրկովկասյան տակիրային կլորագլուխն ստացել է տեսակի կարգավիճակ՝ «Phrynocephalus horvathi»[57][58][61]:
- ↑ Առաջավորասիական ընձառյուծի պատկերով հուշադրամի վրա լատին․՝ «Panthera pardus saxicolor» ձևի փոխարեն նշված է նրա հոմանիշը՝ «Panthera pardus tullianus», ընդ որում՝ քերականորեն սխալ՝ «tullianus» ձևով, «tulliana» ձևի փոխարեն[62][63][64]։
- ↑ Հայկական մուֆլոնի պատկերով մետաղադրամի վրա «Ovis orientalis gmelinii» ձևի փոխարեն նշված է նրա ոչ արդիական հոմանիշը՝ «Ovis ammon gmelin», ընդ որում՝ քերականորեն սխալ՝ «gmelin» ձևով, «gmelinii» ձևի փոխարեն[65][66][67]․ «Ovis ammon» անվանումը հանդիսանում է արխարի տեսակային անվանումը[68][69][70]։
- ↑ 1775 թվականի մայիսի 30-ին Մարիա Թերեզայի կողմից տրված արտոնագրով ճանաչվել է Մխիթարյան միաբանության կրոնական կարգը և թույլ է տրվել բացել տպարան[78]։
- ↑ «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևանի պետական համալսարանի սրահում գտնվող հուշասյան վրա զետեղված՝ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Հերացու, Մխիթար Գոշի և Գրիգոր Տաթևացու խորաքանդակները՝ համապատասխան մակագրություններով։
- ↑ «Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված են պատմության թանգարանի ցուցադրանմուշներից հինգը՝ «Խմբաքանդակ` մարտակառքով» (Ք.ա. 15-14-րդ դարեր, Լոռի բերդ, բրոնզ),«Քարայծի արձանիկ» (Ք.ա. 13-12-րդ դարեր, Արթիկ, բրոնզ), «Քառանիվ կառք» (Ք.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն, փայտ), «Կաշվե ոտնաման» (Ք.ա. 36-րդ դար, Արենի-1 քարանձավային համալիր), «Զարդաթիթեղ առյուծի պատկերով» (Ք.ա. 7-րդ դար, Կարմիր բլուր, բրոնզ)[79][80][81]։
- ↑ ՀՀ Կենտրոնական բանկի կայքում որպես դրամահատարան նշված է «Գայգեր Էդելմետալե» ընկերությունը, սակայն իրականում «Նոյյան տապան» մետաղադրամները հատվել են այդ ընկերության «Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ» դրամահատարանում[90][91][92], և դրամների վրա առկա է հենց այս դրամահատարանի ապրանքանիշը՝ «LEV»[38][93]:
- ↑ Մազոնեի լաբիրինթոսը գտնվում է ոչ թե Մազոնե բնակավայրում, այլ տեղակայված է Պարմայի արվարձան Ֆոնտանելատո քաղաքի Մազոնե թաղամասում[116][117][118]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ճանաչիր քո դրամը, ՀՀ Կենտրոնական բանկ, 2013, էջ 16-20
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամները; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2022-09-08
- ↑ 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 7-8
- ↑ 4,0 4,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 7-8
- ↑ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը «ՀՀ կենտրոնական բանկում դրամագիտական արժեքների թողարկման և հաշվառման կարգը» հաստատելու մասին, 2002, № 37
- ↑ ՀՀ ներդրումային դրամներ; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-10-23
- ↑ Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net։ Վերցված է 2013-11-18
- ↑ 8,0 8,1 Noah´s Ark - bullion coin in fine silver; geiger-edelmetalle.ch (անգլ.)։ Վերցված է 2022-09-07
- ↑ Noah´s Ark - bullion coin in gold (since 2020); geiger-edelmetalle.ch (անգլ.)։ Վերցված է 2022-09-07
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 145
- ↑ В Армении представили монету в честь героической битвы; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2018-05-28
- ↑ Монета «Сардарапатское сражение»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2015-11-19
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 145
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 161-164
- ↑ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը «20-րդ դարի հայոց կաթողիկոսներ» ոսկե հուշադրամը, «Կենդանակերպի նշանները» ոսկե հուշադրամների շարքը, «Բեզոարյան այծ», «Կովկասյան թավոտն բվիկ», «Հայկական մուֆլոն», «Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և հուշադրամների նկարագրությունը հաստատելու մասին, 2008, № 147-Ն
- ↑ Coin «XXXII Chess Olympiad» (copper-nickel); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2022-09-18
- ↑ Coin «100 Dram Chess Olympiad» (copper-nickel); numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-06-09
- ↑ 18,0 18,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 56
- ↑ 19,0 19,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 57
- ↑ 20,0 20,1 20,2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը հիսուն դրամ անվանական արժեքով՝ ՀՀ մարզերին և Երևանին նվիրված 2012 թվականի նմուշի ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամները շրջանառության մեջ դնելու մասին, 2012, № 118-Ն
- ↑ Standard Catalog of World Coins 2001-Date, 2017, էջ 44-45
- ↑ 22,0 22,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 58-61
- ↑ 23,0 23,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 59-60
- ↑ 24,0 24,1 24,2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը երկու հարյուր դրամ անվանական արժեքով՝ 2014 թվականի նմուշի ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին, 2014, № 289-Ն
- ↑ 25,0 25,1 25,2 Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2015, էջ 36-37
- ↑ 26,0 26,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 61
- ↑ 27,0 27,1 27,2 Մամլո հաղորդագրություն «Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների վերաբերյալ; ՀՀ ԿԲ կայք։ Արխիվացված է 2016-03-04
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 247
- ↑ 29,0 29,1 Silver coin - single issues; intercoinhouse.eu (անգլ.)։ Արխիվացված է 2022-01-27
- ↑ Монета «Джаз»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-08
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 216
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 243
- ↑ 33,0 33,1 33,2 Итоги конкурса «Монетное созвездие 2011»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-14
- ↑ Главы государств-членов ОДКБ на сессии Совета коллективной безопасности приняли решения о развитии военной составляющей до 2020 года, о системе коллективного реагирования на чрезвычайные ситуации, а также приостановили членство Узбекистана в Организации; odkb-csto.org (ռուս.)։ Վերցված է 2012-12-19
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013, էջ 27
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 245
- ↑ Հայկական հուշադրամը լավագույնն է ճանաչվել «Վիչենցա Նումիզմատիկա» միջազգային մրցույթում; armbanks.am Արխիվացված 2022-09-08 Wayback Machine։ Վերցված է 2013-11-18
- ↑ 38,0 38,1 Leipzig Precious Metals Factory (LEV); bleyerbullion.co.uk (անգլ.)։ Վերցված է 2016-12-06
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 248
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2016, էջ 36-37
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2016»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-07
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2019, էջ 34
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2019»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-14
- ↑ 44,0 44,1 44,2 Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2021, էջ 32-34
- ↑ 45,0 45,1 Итоги конкурса «Монетное созвездие 2021»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-14-08
- ↑ Hemiechinus auritus (Long-eared Hedgehog); iucnredlist.org (անգլ.)։ Վերցված է 2022-09-12
- ↑ Genus Hemiechinus; departments.bucknell.edu (անգլ.)։ Վերցված է 2022-09-10
- ↑ Hemiechinus auritus Gmelin 1770 - Ёж ушастый; sevin.ru (ռուս.)։ Արխիվացված է 2020-09-23
- ↑ Erinaceus concolor (Southern White-breasted Hedgehog); iucnredlist.org (անգլ.)։ Վերցված է 2022-09-12
- ↑ Սպիտակափոր ոզնի, Հայաստանի բնաշխարհ, 2006, էջ 517
- ↑ Erinaceus concolor Martin 1838 - Ёж белогрудый; sevin.ru (ռուս.)։ Արխիվացված է 2020-08-04
- ↑ 52,0 52,1 Spatula clypeata (Northern Shoveler); iucnredlist.org (անգլ.)։ Վերցված է 2022-09-12
- ↑ Species summary for Anas clypeata; animalbase.uni-goettingen.de (անգլ.)։ Վերցված է 2015-11-11
- ↑ Широконоска - Anas clypeata (Linnaeus, 1758); erbirds.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-10
- ↑ F. Gill, D. Donsker, P. Rasmussen (Eds.), Screamers, ducks, geese, swans, IOC World Bird List v12.2, 2022
- ↑ J. Gonzalez, H. Düttmann, M. Wink, Phylogenetic relationships based on two mitochondrial genes and hybridization patterns in Anatidae, Journal of Zoology, 2009, № 279/3, p. 310–318 (անգլ.)
- ↑ 57,0 57,1 ՀՀ կառավորության որոշումը ՀՀ կենդանիների կարմիր գիրքը հաստատելու մասին, 2010, № 71-Ն։ Հավելված. Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գիրք, 2009, էջ 190-191
- ↑ 58,0 58,1 История изучения и таксономический статус персидской круглоголовки Phrynocephalus persicus De Filippi, 1863 и такырной круглоголовки Хорвата Phrynocephalus helioscopus horvathi Mehely, 1894, Вопросы герпетологии. Материалы Третьего съезда Герпетологического общества им. А. М. Никольского, 2008, с. 286-297 (ռուս.)
- ↑ Закавказская такырная круглоголовка (Phrynocephalus helioscopus persicus); herpeton.ru (ռուս.)։ Վերցված է 2018-08-19
- ↑ Phrynocephalus persicus De Filippi, 1863; reptile-database.reptarium.cz (անգլ.)։ Վերցված է 2015-11-14
- ↑ Phrynocephalus horvathi; iucnredlist.org (անգլ.): Վերցված է 2022-09-14
- ↑ Кошачья энциклопедия: Леопард (Panthera pardus); 33cats.ru (ռուս.)։ Վերցված է 2015-11-11
- ↑ Leopard; newworldencyclopedia.org (անգլ.)։ Վերցված է 2015-11-11
- ↑ Panthera pardus ssp. saxicolor; iucnredlist.org (անգլ.)։ Վերցված է 2015-11-12
- ↑ Ovis orientalis; iucnredlist.org (անգլ.)։ Վերցված է 2015-11-12
- ↑ Armenian mouflon - Ovis orientalis gmelinii (Blyth, 1841); mnp.am (անգլ.)։ Վերցված է 2018-09-09
- ↑ Զանգեզուր արգելավայր; helpme.am։ Վերցված է 2015-11-12
- ↑ Ovis ammon; iucnredlist.org (անգլ.)։ Վերցված է 2015-11-12
- ↑ Архар, или аргали, или аркар, или качкар (Ovis ammon); zooclub.ru (ռուս.)։ Վերցված է 2015-11-12
- ↑ Ovis ammon; cms.int (անգլ.)։ Վերցված է 2023-10-08
- ↑ 71,0 71,1 71,2 71,3 71,4 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 212-217
- ↑ 72,0 72,1 72,2 72,3 72,4 72,5 72,6 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 241-249
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2007»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-08
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2020, էջ 36-37
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2020»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-14-08
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2022, էջ 30-31
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2022»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2023-10-03
- ↑ Ասատուր Փաշայան, Վիեննայի Մխիթարյանները գիտության և մշակույթի ջահակիրներ (Միաբանության 200-ամյակի առթիվ), Պատմա-բանասիրական հանդես, 2011, № 1, էջ 29
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2019, էջ 18-19
- ↑ Монета «Столетие основания Музея истории Армении»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2023-10-11
- ↑ Թողարկվել է «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը; lragir.am։ Վերցված է 2019-09-19
- ↑ 82,0 82,1 Silver coin - series; intercoinhouse.eu (անգլ.)։ Արխիվացված է 2022-02-06
- ↑ Сколько монет, столько и мнений; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-07
- ↑ Монета «Санаин»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-07
- ↑ 85,0 85,1 85,2 Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, էջ 34-35
- ↑ Coins «Gndevank Cross-Stone», «Goshavank Cross-Stone», «Etchmiadzin Cross-Stone», «Kecharis Cross-Stone», «Noravank Cross-Stone», «Sanahin Cross-Stone»; coin-invest.li (անգլ.)։ Վերցված է 2017-01-22
- ↑ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը 2010-2011 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին, 2011, № 227-Ն
- ↑ 88,0 88,1 Итоги конкурса «Монетное созвездие 2012»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-07
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, էջ 22-23
- ↑ 90,0 90,1 Armenian Noah's Ark by Geiger Edelmetalle; agaunews.com (անգլ.)։ Վերցված է 2019-06-28
- ↑ A Silver coin from the Central Bank of Armenia; armenianstamps.com (անգլ.)
- ↑ Arche Noah Silber; goldpreis.de (գերմ.)։ Վերցված է 2017-06-15
- ↑ 93,0 93,1 Arche Noah Silber; gold.de (գերմ.)։ Վերցված է 2019-06-28
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 63-67
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 62-66
- ↑ Standard Catalog of World Coins 2001-Date, 2017, էջ 51
- ↑ Silver Armenian Noahs Ark Bullion Mintage; galeforcesales.com (անգլ.)։ Վերցված է 2017-06-28
- ↑ https://www.gold.ch/silber/silbermuenzen/arche-noah/
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, էջ 18-21
- ↑ Coins «Gndevank Monastery», «Goshavank Monastery», «Etchmiadzin Monastery», «Kecharis Monastery», «Noravank Monastery», «Sanahin Monastery»; coin-invest.li (անգլ.)։ Վերցված է 2017-01-22
- ↑ ԿԲ-ն թողարկել է հայկական վանքերին եւ եկեղեցիներին նվիրված հուշադրամներ (լուսանկարներ); banks.am։ Վերցված է 2012-09-19
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014, էջ 28-30
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2014»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-08
- ↑ Монеты «Святое Копье», «Десница Св. Григория Просветителя», «Священная Мирница»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-05
- ↑ Монеты «Крест с мощами Святого Георгия», «Хотакерац Сурб Ншан», «Крест с мощами Святого Иоанна Крестителя»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-06
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013, էջ 26
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014, էջ 26
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2016, էջ 35
- ↑ Coins «Relics of Nshan», «Relics of Saint John the Baptist», «Relics of Saint George»; coin-invest.li (անգլ.)։ Վերցված է 2017-07-05
- ↑ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2015, էջ 34-37
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие 2015»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-08
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 215
- ↑ Монета «Лабиринт Бостона»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-08
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 216
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 217
- ↑ Labirinto della masone: самый большой лабиринт в мире и его автор; interior.ru (ռուս.)։ Վերցված է 2022-09-08
- ↑ В Италии строится самый большой лабиринт; traveling.by (ռուս.)։ Վերցված է 2017-05-31
- ↑ Labirinto della Masone: Contatti; labirintodifrancomariaricci.it (իտալ.)։ Վերցված է 2017-05-31
- ↑ Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2018, էջ 218
- ↑ 120,0 120,1 Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2018, էջ 22-28
- ↑ 121,0 121,1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին, 2018, № 153-Ն
- ↑ Coin «Goddess Anahit»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2015-11-15
- ↑ Gold coins; intercoinhouse.eu (անգլ.)։ Արխիվացված է 2022-01-29
- ↑ 124,0 124,1 Noah's Ark Gold Proof Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2019-06-05 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2017-06-19
Գրականություն
խմբագրել- Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, «Տիգրան Մեծ», 2013 — 220 էջ։
- Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2018 — 252 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2013 — 37 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2014 — 28 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2015 — 33 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2015, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2016 — 41 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2016, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2017 — 41 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2017, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2018 — 41 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2018, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2019 — 41 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2019, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2020 — 37 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2020, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2021 — 41 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2021, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2022 — 37 էջ։
- Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2022, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2023 — 33 էջ։
- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 83-87 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 44-51 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։
Արտաքին հղումներ
խմբագրել- ՀՀ հուշադրամներ; ՀՀ ԿԲ կայք
- ՀՀ հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ; ՀՀ ԿԲ կայք
- ՀՀ ներդրումային դրամներ; ՀՀ ԿԲ կայք
- Հայաստանի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի հուշադրամներ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս էջը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ ցանկերի և պորտալների ցանկում |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2015 թվականի Տարվա հոդված |