Երկրների և տարածքների այբբենական ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Ստորև ներկայացված է աշխարհի երկրների այբբենական ցանկը, որը ներառում է 252 երկիր, այդ թվում՝
- 195 անկախ պետություն`
- ՄԱԿ-ի անդամ 193 պետություն,
- 2 դիտորդ․
- Պաղեստին (ձևավորված պետությունը համարվում է Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի տարածքը),
- Սուրբ Աթոռ (persona sui generis կարգավիճակով սուբյեկտ, որին պատկանում է Վատիկանի սեփական օժանդակ ինքնիշխան տարածքը),
- Անորոշ կարգավիճակով պետություններ (11)[1][2][3][4][5][6][7][8]`
- 7 պետություն, որ ՄԱԿ-ի անդամ չեն, բայց պաշտոնապես ճանաչված են ՄԱԿ-ի անդամ 1 կամ մի քանի պետությունների կողմից (Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների ցանկ)․
- 4 պետություն, որ ՄԱԿ-ի անդամ չեն, ՄԱԿ-ի անդամ պետություններից ոչ մեկի կողմից ճանաչված չեն, բայց ճանաչված են մասամբ ճանաչված պետությունների կողմից.
- Ճանաչված պետություն, որի տարածքը օկուպացված է։
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն)։ Որպես 1920 թվականին Փարիզի խաղաղության վեհաժողովի եւ Ազգերի լիգայի կողմից ճանաչված Հայկական կամ Հայաստան պետության շարունակող պետություն։ Պետություն, որը միջազգայնորեն ճանաչված է Փարիզի խաղաղության վեհաժողովի եւ Ազգերի լիգայի կողմից՝ 1920 թվականին, եւ որի սահմանը Թուրքիայի հետ սահմանանշված է 1920 թ․ նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից կայացված Իրավարար վճռով, բայց որի տարածքները օկուպացված են։
- Միջազգային համաձայնագրերով վերապահված հատուկ կարգավիճակով 3 տարածք.
- Մշտական բնակչություն ունեցող 35 կախյալ տարածքներ․
- Ավստրալիայի 3 ներքին տարածքներ՝ Ծննդյան կղզի, Կոկոսյան (Քիլինգ) կղզիներ և Նորֆոլք կղզի,
- Մեծ Բրիտանիայի 3 թագապատկան հողեր՝ Գերնսի, Մեն կղզի և Ջերսի,
- Մեծ Բրիտանիայի 10 անդրծովյան տարածքներ՝ Անգիլիա, Բերմուդյան կղզի (Բերմուդներ), Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Թերքս և Քայքոս կղզիներ, Կայմանյան կղզիներ, Մոնտսերատ, Ջիբրալթար, Սուրբ Հեղինեի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի կղզիներ, Փիթքերն կղզիներ, Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներ,
- Դանիայի 2 տարածքներ (ինքնավար շրջաններ)՝ Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ,
- Նիդերլանդների 3 անդրծովյան (ինքնավար) տարածքներ՝ Արուբա, Կյուրասաո և Սինտ Մաարտեն,
- Նոր Զելանդիայի հետ ասոցացված 2 ինքնավար պետական կազմավորում՝ Կուկի կղզիներ և Նիուե (Սավիջ),
- Նոր Զելանդիայի 1 կախյալ տարածք՝ Տոկելաու,
- ԱՄՆ-ի 5 անդրծովյան տիրապետություն (կցկտուր տարածքներ)՝ Ամերիկյան Սամոա, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, Գուամ, Հյուսիսային Մարիանյան կղզիներ և Պուերտո Ռիկո,
- Ֆրանսիայի 5 անդրծովյան միություն՝ Սեն Մարտեն, Սեն Պիեռ և Միքելոն, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի, Ուոլիս և Ֆուտունա և Ֆրանսիական Պոլինեզիա,
- Ֆրանսիայի 1 հատուկ կարգավիճակով անդրծովյան հատուկ վարչա-տարածքային միավորում՝ Նոր Կալեդոնիա,
- 8 անդրծովյան տարածքներ, որոնք համարվում են համապատասխան պետության անբաժանելի մասը, բայց երբեմն դասվում են առանձին տիրապետությունների կատեգորիային (օրինակ՝ Աշխարհի երկրների համառուսաստանյան դասակարգչով)․
- Նիդերլանդներյի 3 հատուկ (անդրծովյան) համայնք՝ Բոնեյրե, Սաբա կղզի և Սինտ Էվստատիուս,
- Ֆրանսիայի 5 անդրծովյան դեպարտամենտ և շրջան՝ Գվադելուպա, Մայոտ, Մարտինիկա, Ռեյունյոն և Ֆրանսիական Գվիանա։
Այդ ցանկը չի ներառում․
- Մշտական բնակչություն չունեցող 20 կախյալ տարածքներ․
- ԱՄՆ-ի 9 արտաքին փոքր կղզիներ՝ Բեյքերի կղզի, Հաուլենդ կղզի, Միդուեյ կղզի, Նավասա կղզի, Պալմիրա օղակակղզի, Ջարվիս կղզի, Ջոնստոն օղակակղզի, Ուեյք ատոլ, Քինգմեն խութ (երբեմն նշվում են ևս երկու տարածքներ՝ Բախո-Նուևո և Սերանիլյա խրուտները),
- Մեծ Բրիտանիայի 3 անդրծովյան տարածքներ՝ Ակրոտիրի և Դեկելիա, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ,
- Ավստրալիայի 3 արտաքին տարածքներ՝ Աշմոր և Կարտյե կղզիներ, Մարջանների ծովի կղզիների տարածք, Հերդ և Մաքդոնալդ կղզիներ,
- Նորվեգիայի 3 անկախ տարածքներ՝ Բուվե կղզի, Շպիցբերգեն, Յան-Մայեն,
- Ֆրանսիայի 2 հատուկ կարգավիճակով անդրծովյան հատուկ վարչա-տարածքային միավորումներ՝ Կլիպպերտոն կղզի և Ֆրանսիայի հարավային եւ անտարկտիկական տարածքներ։
- Այլ տարածքներ, որոնք համարվում են պաշտոնապես չճանաչված պետություններ կամ պետական տիրույթներ․
- անդրծովյան 6 տարածքներ, որոնք համարվում են տվյալ պետության անբաժանելի մասը, բայց տարածքային առումով շատ հեռու են պետության հիմնական մասից (մասնավորապես, ընկած են աշխարհի մյուս մասում)․
- ԱՄՆ անդրծովյան նահանգ՝ Հավայի,
- Իսպանիայի 3 տարածք Աֆրիկայում՝ Կանարյան կղզիներ, Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաք-կիսաանկլավները, ինչպես նաև այլ փոքր կղզիներ, որոնք պատկանում են, այսպես կոչված, Իսպանիայի ինքնիշխան տարածքներին − իսպանական տարածքներ Հյուսիսային Աֆրիկայում՝ Միջերկրական ծովի հարավային ափին՝ Մարոկկոյի սահմանին,
- Պորտուգալիայի 2 ինքնավար մարզեր՝ Ասորիշ և Մադեյրա,
- 2 կղզիախումբ, որոնք վիճելի տարածք են մի քանի երկրների համար՝ Սպրաթլի և Պարասելի կղզիներ,
- Անտարկտիկա չեզոք շրջանը, որի կարգավիճակը սահմանվում է Անտարկտիկայի մասին պայմանագիր և որի վրա տարածվում են 7 պետությունների հավակնությունները՝ Արգենտինական Անտարկտիկա (Արգենտինա), Ավստրալիայի անտարկտիկական տարածքներ (Ավստրալիա), Չիլիական Անտարկտիկա (Չիլի), Ադելի երկիր (Ֆրանսիա), Բրիտանիայի անտարկտիկական տարածքներ (Մեծ Բրիտանիա), Ռոսսայի տարածքներ (Նոր Զելանդիա), Մոդ թագուհու երկիր և Պետրոս Մեծի երկիր (Նորվեգիա),
- Իսլամական պետություններ․ իսլամական միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող տարածք, որ հայտարարվել է որպես համաշխարհային խալիֆայություն (կազմակերպության գործունեությունն արգելված է բազմաթիվ պետություններում),
- Մալթայի օրդեն − հատուկ կարգավիճակով պետական կազմավորում։ ՄԱԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ։ 104 պետությունների հետ վարում է դիվանագիտական հարաբերություններ։ Երբեմն դիտարկվում է որպես գաճաճ պետություն,
- Սոմալիլենդ − տարածք աֆրիկական Սոմալի թերակղզու հյուսիսային մասում, փաստացի չի կառավարվում կենտրոնական իշխանության կողմից, բայց ճանաչված էլ չէ ՄԱԿ-ի անդամ պետությունների և մասամբ ճանաչված պետությունների կողմից,
- Կենտրոնական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ (օրինակ՝ Իրաքյան Քուրդիստանը Իրաքում, Վան և Շանը Մյանմայում, Վազիրիստանը Պակիստանում, Ավդալենդը, Ազանիան, Գալմուդուգը, Պունտլենդը և Խաթումոն Սոմալիում, Խալիստանը Հնդկաստանում),
- Վիրտուալ պետություններ։ Օրինակ՝
- Սեբորգա իշխանություն։ Ըստ Սեբորգայի իշխանությունների՝ իրավաբանորեն իրենց տարածքը Իտալիայի մասը չէ։ Սեբորգայի և Իտալիայի միջև հակամարտությունը միայն դեկլարատիվ բնույթ է կրում, ուժերի միջև դատական կամ ուժային բախումներ տեղի չեն ունեցել։
- Սիլենդ − ինքնակառավարվող տարածք, որ ինքնիշխանություն է հռչակել չեզոք ջրերում, ներկայումս համարվում է ինքնիշան Միացյալ թագավորության ծովային ջրերում, բայց որին Միացյալ թագավորությունը չի հավակնում։ Ըստ որոշ աղբյուրների՝ Սիլենդը համապատասխանում է պետությունների իրավունքների և պարտականություների մասին Մոնտևիդեոյի կոնվենցիայով սահմանված պետականության բոլոր չափանիշներին և համարվում է չճանաչված պետություն[20][21][22][23][24]։
- Տավոլարայի թագավորություն,
- Մոլոսսիա։
- Այլ պետությունների տարածքում գտնվող ռազմական և Ռազմածովային բազաներ։
- անդրծովյան 6 տարածքներ, որոնք համարվում են տվյալ պետության անբաժանելի մասը, բայց տարածքային առումով շատ հեռու են պետության հիմնական մասից (մասնավորապես, ընկած են աշխարհի մյուս մասում)․
Երկրների ցանկ
խմբագրել- Աբխազիայի Հանրապետություն − Աբխազիայի Հանրապետություն, ճանաչված է ՄԱԿ-անդամ 5 երկրների կողմից (Ռուսաստանի Դաշնության, Նիկարագուայի, Վենեսուելայի, Նաուրուի և Վանուատուի), մասամբ ճանաչված Հարավային Օսիայի և չճանաչված 3 պետությունների՝ ԼՂՀ-ի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից, համաձայն Վրաստանի սահմանադրության՝ մտնում է Վրաստանի կազմի մեջ։
- Ադրբեջան − Ադրբեջանական Հանրապետություն
- Ազադ Քաշմիր − Ազադ Ջամու և Քաշմիր − մասամբ ճանաչված պետություն (ճանաչված է միայն Պակիստանի կողմից), ձևականորեն Ազադ Քաշմիրը բաժանված չէ Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգից, համաձայն Հնդկաստանի սահմանադրության՝ մտնում է Հնդկաստանի կազմի մեջ։
- Ալանդյան կղզիներ − ինքնավար տարածք Ֆինլանդիայում
- Ալբանիա − Ալբանիայի Հանրապետություն
- Ալժիր − Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
- ԱՄՆ
- Ամերիկյան Սամոա − ԱՄՆ-ի անդրծովյան տիրապետություն (չմիացված տարածք), այլ անվանումը՝ Արևմտյան Սամոա
- Ամերիկյան Վիրջինյան կղզիներ − ԱՄՆ-ի անդրծովյան տիրույթներ (չմիացված տարածքներ)։ Այլ անվանումն է՝ Վիրջիններ։
- Անգիլիա − Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք
- Անգոլա − Անգոլայի Հանրապետություն
- Անդորրա − Անդորրայի Իշխանություն
- Անտիգուա և Բարբուդա
- Ավստրալիա − Ավստրալիական Միություն
- Ավստրիա − Ավստրիական Հանրապետություն
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Արգենտինա − Արգենտինայի Հանրապետություն
- Արուբա − Նիդեռլանդների կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություն, ունի զգալի ինքնուրույնություն։ Մինչև 1986 թվականը եղել է Նիդերլանդական Անտիլներ կղզիների մասը։
- Արևելյան Թիմոր − Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունը
- Աֆղանստան −Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն
- Բահամյան Կղզիներ − Բահամյան Կղզիների Ընկերակցություն, այլ անվանումը՝ Բահամներ
- Բահրեյն − Բահրեյնի Թագավորություն
- Բանգլադեշ − Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն
- Բարբադոս
- Բելառուս − Բելառուսի Հանրապետություն
- Բելգիա − Բելգիայի Թագավորություն
- Բելիզ
- Բենին − Բենինի Հանրապետություն
- Բերմուդներ − Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքներ, այլ անվանումը՝ Բերմուդներ
- Բոլիվիա − Բոլիվիայի Բազմազգ Հանրապետություն
- Բոնեյրե − հատուկ համայնք Կարիբյան Նիդերլանդների կազմում։ Մինչև 2010 թվականը՝ Նիդերլանդական Անտիլներ կղզիներ
- Բոսնիա և Հերցեգովինա − կազմված է 2 ինքնակառավարվող կազմավորումներից՝ Սերբական Հանրապետությունից և Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից
- Բոտսվանա − Բոտսվանայի Հանրապետություն
- Բրազիլիա − Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
- Բրիտանական Վիրջինյան կղզիներ − Բրիտանական անդրծովյան տարածքներ, այլ անվանումն է՝ Վիրջիններ։
- Բրունեյ − Բրունեյ-Դարուսալամի պետություն
- Բութան − Բութանի Թագավորություն
- Բուլղարիա − Բուլղարիայի Հանրապետություն
- Բուրկինա Ֆասո − Մինչև 1984 թվականը՝ Վերին Վոլտայի Հանրապետություն
- Բուրունդի − Բուրունդիի Հանրապետություն
- Գաբոն − Գաբոնի Հանրապետություն
- Գամբիա − Գամբիայի Իսլամական Հանրապետություն
- Գայանա − Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն
- Գանա − Գանայի Հանրապետություն
- Գերմանիա − Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
- Գերնսի − Մեծ Բրիտանիայի թագապատկան հող
- Գվադելուպա − Ֆրանսիայի անդրծովյան շրջան
- Գվատեմալա − Գվատեմալայի Հանրապետություն
- Գվինեա − Գվինեայի Հանրապետություն
- Գվինեա Բիսաու − Գվինեա Բիսաուի Հանրապետություն
- Գրենադա
- Գրենլանդիա − Դանիայից կախյալ տարածք (ինքնավար շրջան)
- Գուամ − ԱՄՆ-ի անդրծովյան տարածք (չմիացված տարածք)
- Դանիա − Դանիայի Թագավորություն
- Դոմինիկա − Դոմինիկայի Միություն
- Դոմինիկյան Հանրապետություն
- ԴԺՀ − ճանաչված է մասամբ ճանաչված Հարավային Օսիայի և չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից, ըստ Ուկրաինայի սահմանադրության՝ մտնում է Ուկրաինայի կազմի մեջ որպես Դոնեցկի մարզ
- Եգիպտոս − Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
- Եթովպիա − Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
- Եմեն − Եմենի Հանրապետություն
- Զամբիա − Զամբիայի հանրապետություն
- Զիմբաբվե − Զիմբաբվեի Հանրապետություն
- Էկվադոր − Էկվադորի Հանրապետություն
- Էստոնիա − Էստոնիայի Հանրապետություն
- Էրիթրեա − Էրիթրեա Պետություն
- Թաիլանդ − Թաիլանդի Թագավորություն
- Թերքս և Քայքոս կղզիներ − Թերքս և Քայքոս կղզիներ՝ բրիտանական անդրծովյան տարածքներներ
- Թունիս − Թունիսի Հանրապետություն
- Տուվալու
- Թուրքիա − Թուրքիայի Հանրապետություն
- Թուրքմենստան
- Ինդոնեզիա − Ինդոնեզիայի Հանրապետություն
- Իռլանդիա
- Իսլանդիա
- Իսպանիա − Իսպանիայի Թագավորություն
- Իսրայել − Իսրայել Պետություն
- Իտալիա − Իտալական Հանրապետություն
- Իրան − Իրանի Իսլամական Հանրապետություն
- Իրաք − Իրաքի Հանրապետություն
- Լաոս − Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն
- Լատվիա − Լատվիայի Հանրապետություն
- Լեհաստան − Լեհաստանի Հանրապետություն
- Արցախի Հանրապետություն − ճանաչված է մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կողմից։
- Լեսոթո − Լեսոթոյի Թագավորություն
- Լիբանան − Լիբանանի Հանրապետություն
- Լիբերիա − Լիբերիայի Հանրապետություն
- Լիբիա − Լիբիական Արաբական Հանրապետություն
- Լիխտենշտայն − Լիխտենշտայնի Իշխանություն
- Լիտվա − Լիտվայի Հանրապետություն
- Լյուքսեմբուրգ − Լյուքսեմբուրգի Դքսություն
- ԼԺՀ − Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն, պետությունը ճանաչված է մասամբ ճանաչված Հարավային Օսիայի և չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից, համաձայն Ուկրաինայի սահմանադրության՝ մտնում է Ուկրաինայի կազմի մեջ որպես Լուգանսկի մարզ
- Խորվաթիա − Խորվաթիայի Հանրապետություն
- Ծննդյան կղզի − Ավստրալիայի արտաքին տարածք
- Կաբո Վերդե − Կաբո Վերդեի Հանրապետություն, մինչև 1986 թվականը՝ Կանաչ Հրվանդանի Կղզիների Հանրապետություն
- Կամբոջա − Կամբոջայի Թագավորություն, մինչև 1989 թվականը՝ Կամպուչիա
- Կամերուն − Կամերունի Հանրապետություն
- Կայմանյան կղզիներ − Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, այլ անվանումը՝ Կայմաններ
- Կանադա
- Կատար − Կատարի Պետություն
- Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն − Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
- Կիպրոս − Կիպրոսի Հանրապետություն
- Կիրիբատի − Կիրիբատիի Հանրապետություն
- Կյուրասաո − զգալի ինքնուրույնություն ունեցող պետություն Նիդերլանդների կազմում, մինչև 2010 թվականը՝ Նիդերլանդական Անտիլներ կղզիներ
- Կոլումբիա − Կոլումբիայի Հանրապետություն
- Կոկոսյան կղզիներ − Կոկոսյան (Քիլինգ) կղզիների տարածք, Ավստրալիայի արտաքին տարածք
- Կոմորյան Կղզիներ − Կոմորյան Կղզիների Միություն, այլ անվանումը՝ Կոմորներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն − մինչև 1997 թվականը՝ Զաիր, այլ անվանումը՝ Կոնգո (Կինշասա)
- Կոնգոյի Հանրապետություն − այլ անվանումը՝ Կոնգո (Բրազզավիլ)
- Կոսովո − մասամբ ճանաչված պետություն, համաձայն Սերբիայի սահմանադրության՝ մտնում է Սերբիայի կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս
- Կոստա Ռիկա − Կոստա Ռիկայի Հանրապետություն
- Կոտ դ'Իվուար − Կոտ դ'Իվուարի Հանրապետություն
- Կորեայի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետություն− այլ անվանումը՝ Հյուսիսային Կորեա
- Կուբա − Կուբայի Հանրապետություն
- Կուկի կղզիներ − ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետություն
- Հայաստան − Հայաստանի Հանրապետություն
- Հայիթի − Հայիթիի Հանրապետություն
- Հասարակածային Գվինեա − Հասարակածային Գվինեայի Հանրապետություն
- Հարավային Կորեա − այլ անվանումը՝ Հարավային Կորեա
- Հարավային Սուդան − Հարավային Սուդանի Հանրապետություն
- Հարավային Օսիայի Հանրապետություն − Աբխազիայի Հանրապետություն, ճանաչված է ՄԱԿ-անդամ 4 երկրների կողմից (Ռուսաստանի Դաշնության, Նիկարագուայի, Վենեսուելայի և Նաուրուի), մասամբ ճանաչված 2 պետությունների՝ Աբխազիայի, Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետության, ինչպես նաև չճանաչված 3 պետությունների՝ ԼՂՀ-ի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից, համաձայն Վրաստանի սահմանադրության՝ մտնում է Վրաստանի կազմի մեջ։
- Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Հյուսիսային Կիպրոս − մասամբ ճանաչված պետություն (ճանաչված է միայն Թուրքիայի կողմից), ըստ Եգիպտոսի սահմանադրության՝ մտնում է Եգիպտոսի Հանրապետության կազմի մեջ
- Հյուսիսային Մարիանյան կղզիներ − Հյուսիսային Մարիանյան կղզիների համագործակցություն (ԱՄՆ)՝ անդրծովյան տիրապետություն (չմիացված տարածք) ԱՄՆ
- Հնդկաստան − Հնդկաստանի Հանրապետություն
- Հոնդուրաս − Հոնդուրասի Հանրապետություն
- Հոնկոնգ (Սյանգան) − Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջան․ Չինաստանի կողմից միջազգային հատուկ համաձայնագրի հիման վրա կառավարվող տարածք
- Հորդանան − Հորդանաnի Հաշիմյան Թագավորություն
- Հունաստան − Հունաստանի Հանրապետություն
- Հունգարիա
- Ղազախստան − Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստան − Ղրղզական Հանրապետություն կամ Կիրգիզիա − Կիրգիզական Հանրապետություն[25]
- Ճամայկա
- Ճապոնիա
- Մադագասկար − Մադագասկարի Հանրապետություն
- Մալայզիա
- Մալավի − Մալավիի Հանրապետություն
- Մալդիվներ − Մալդիվների Հանրապետություն
- Մալթա − Մալթայի Հանրապետություն
- Մալի − Մալիի Հանրապետություն
- Մակաո (Աոմին) − Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հատուկ վարչական շրջան Աոմին, տարածքը կառավարվում է Չինաստանի կողմից՝ ըստ միջազգային հատուկ համաձայնագրի։
- Հյուսիսային Մակեդոնիա − Մակեդոնիայի Հանրապետություն, այլ անվանումը՝ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն
- Մայոտ − Ֆրանսիայի անդրծովյան շրջան
- Մավրիկիոս − Մավրիկիոսի Հանրապետություն
- Մավրիտանիա − Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
- Մարշալյան կղզիներ − Մարշալյան Կղզիների Հանրապետություն
- Մարոկկո − Մարոկկոյի Թագավորություն
- Մարտինիկա − Ֆրանսիայի անդրծովյան շրջան
- Միացյալ Թագավորություն − Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
- Մեն կղզի − Մեծ Բրիտանիայի թագավորական հող
- Մերձդնեստր − Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ճանաչված է մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և չճանաչված ԼՂՀ-ի կողմից, ըստ Մոլդովայի սահմանադրության՝ մտնում է Մոլդովայի կազմի մեջ։ Այլ անվանումը՝ Մերձդնեստր։
- Մեքսիկա − Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
- Միկրոնեզիա − Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ
- Մյանմա − Մյանմայի Միություն, մինչև 1989 թվականը՝ Բիրմա
- Մոզամբիկ − Մոզամբիկի Հանրապետություն
- Մոլդովա − Մոլդովայի Հանրապետություն
- Մոնակո − Մոնակոյի Իշխանություն
- Մոնղոլիա
- Մոնտսերատ − Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք
- Նամիբիա − Նամիբիայի Հանրապետություն
- Նաուրու − Նաուրուի Հանրապետություն
- Նեպալ − Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
- Նիգեր − Նիգերի Հանրապետություն
- Նիգերիա − Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
- Նիդերլանդներ − Նիդերլանդների Թագավորություն
- Նիկարագուա − Նիկարագուայի Հանրապետություն
- Նիուե − ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետական միավոր
- Նոր Զելանդիա
- Նոր Կալեդոնիա − Ֆրանսիայի հատուկ կարգավիճակով անդրծովյան վարչա-տարածքային միություն
- Նորվեգիա − Նորվեգիայի Թագավորություն
- Նորֆոլք − Ավստրալիայի արտաքին տարածք
- Շվեդիա − Շվեդիայի Թագավորություն
- Շվեյցարիա − Շվեյցարիայի Համադաշնություն
- Շրի Լանկա − Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն
- Չադ − Չադի Հանրապետություն
- Չեխիա − Չեխական Հանրապետություն
- Չեռնոգորիա
- Չիլի − Չիլիի Հանրապետություն
- Չինաստան − ճանաչված չէ ՄԱԿ-ի անդամ 23 պետությունների կողմից[26]
- Թայվան − համաձայն ՉԺՀ-ի սահմանադրության՝ Չինաստանի Հանրապետությունը ՉԺՀ-ի պրովինցիան է, ճանաչված է 23[26] պետությունների կողմից՝ որպես ամբողջ Չինաստանի օրինական կառավարություն և մինչև 1971 թվականի հոկտեմբերի 25-ը ՄԱԿ-ում ներկայացնում էր Չինաստանը, ներառում է Թայվան
- Պալաու − Պալաուի Հանրապետություն, այլ անվանումը՝ Բելաու
- Պակիստան − Պակիստանի Իսլամական Հանրապետություն
- Պաղեստին − Պաղեստինյան Պետություն, Իսրայելի կողմից մասամբ գրավված տարածք, ներառում է Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափը
- Պանամա − Պանամայի Հանրապետություն
- Պապուա Նոր Գվինեա − Պապուա Նոր Գվինեայի Անկախ Հանրապետություն
- Պարագվայ − Պարագվայի հանրապետություն
- Պերու − Պերուի Հանրապետություն
- Պորտուգալիա − Պորտուգալիայի Հանրապետություն
- Պուերտո Ռիկո − Պուերտո Ռիկոյի Համագործակցություն՝ ԱՄՆ-ի անդրծովյան տիրապետություն (չմիացված տարածք)
- Ջերսի − Մեծ Բրիտանիայի թագապատկան հող
- Ջիբրալթար − Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք
- Ջիբութի − Ջիբութիի Հանրապետություն
- Ռեյունյոն − Ֆրանսիայի անդրծովյան շրջան
- Ռուանդա − Ռուանդայի Հանրապետություն
- Ռումինիա
- Ռուսաստան − Ռուսաստանի Դաշնություն
- Սաբա − հատուկ համայնք Կարիբյան Նիդերլանդների կազմում, մինչև 2010 թվականը՝ Նիդերլանդական Անտիլներ կղզիներ
- Սալվադոր − Էլ-Սալվադորի Հանրապետություն
- Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն − տարածքի մեծ մասը գրավված է և միացված Մարոկոյին։ Այլ անվանումը՝ Արևմտյան Սահարա
- Սամոա − Սամոայի Անկախ Պետություն, մինչև 1997 թվականը՝ Արևմտյան Սամոա
- Սան Մարինո − Սան Մարինոյի Հանրապետություն
- Կաղապար:Դրոշավորում/Սան Տոմեի և Պրինսիպի − Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն
- Սաուդյան Արաբիա − Սաուդյան Արաբիայի Թագավորություն
- Սեյշելյան կղզիներ − Սեյշելյան Կղզիների Հանրապետություն, այլ անվանումը՝ Սեյշելներ
- Սենեգալ − Սենեգալի Հանրապետություն
- Կաղապար:Դրոշավորում/Սեն Բարթելմին − Ֆրանսիայի անդրծովյան միություն
- Սեն Մարտեն − Ֆրանսիայի անդրծովյան միություն
- Սեն Պիեռ և Միքելոն − Ֆրանսիայի անդրծովյան միություն
- Սենտ Լյուսիա
- Սենտ Վինսենթ և Գրենադիններ
- Սենտ Քիթս և Նևիս − Սենտ Քիթս և Նևիս Դաշնություն
- Սերբիա − Սերբիայի Հանրապետություն
- Սիերա Լեոնե − Սիերա Լեոնեի Հանրապետություն
- Սինգապուր − Սինգապուրի Հանրապետություն
- Սինտ Էվստատիուս − հատուկ համայնք Կարիբյան Նիդերլանդների կազմում։ Մինչև 2000 թվականը՝ Նիդերլանդական Անտիլներ կղզիներ։
- Սինտ Մաարտեն − ինքնիշխան պետություն Նիդերլանդների կազմում, ունի զգալի ինքնուրույնություն։ Մինչև 2010 թվականը՝ Նիդերլանդական Անտիլներ կղզիներ։
- Սիրիա − Սիրիայի Արաբական Հանրապետություն
- Սլովակիա − Սլովակիայի Հանրապետություն
- Սլովենիա − Սլովենիայի Հանրապետություն
- Սողոմոնյան Կղզիներ − այլ անվանումը՝ Սողոմոններ
- Սոմալի − Սոմալիի Ֆեդերատիվ Հանրապետություն, նախկինում՝ Սոմալիի Ժողովրդավարական Հանրապետություն, բաժանված է մի քանի թշնամական խմբավորումների, իսկ հյուսիսում դե-ֆակտո անկախ Սոմալիլենդն է։
- Էսվատինի − Սվազիլենդի Թագավորություն
- Սուդան − Սուդանի Հանրապետություն
- Կաղապար:Դրոշավորում/Սուրբ Հեղինեի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի կղզիներ − բրիտանական անդրծովյան տարածքներ
- Սուրինամ − Սուրինամի Հանրապետություն
- Վանուատու − Վանուատուի Հանրապետություն
- Վատիկան − Վատիկան քաղաք-պետություն
- Վենեսուելա − Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն
- Վիետնամ − Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
- Վրաստան
- Տանզանիա − Տանզանիայի Միացյալ Հանրապետություն
- Տաջիկստան − Տաջիկստանի Հանրապետություն
- Տոգո − Տոգոյի Հանրապետություն
- Տոկելաու − Նոր Զելանդիայից կախյալ տարածք
- Տոնգա − Տոնգայի Թագավորություն
- Տրինիդադ և Տոբագո − Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն
- Ուգանդա − Ուգանդայի Հանրապետություն
- Ուզբեկստան − Ուզբեկստանի Հանրապետություն
- Ուկրաինա
- Ուոլիս և Ֆուտունա − Ուոլիս և Ֆուտունա կղզիների տարածք՝ ֆրանսիական անդրծովյան միություն
- Ուրուգվայ − Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն
- Փիթքերն կղզիներ − Մեծ Բրիտանիայի անդրծոովյան տարածք
- Քենիա − Քենիայի Հանրապետություն
- Քուվեյթ − Քուվեյթի Պետություն
- Օման − Օմանի Սուլթանություն
- Ֆարերյան կղզիներ − Դանիայի կախյալ տարածք (ինքնավար շրջան), այլ անվանումը՝ Ֆարերներ
- Ֆիլիպիններ − Ֆիլիպինների Հանրապետություն
- Ֆինլանդիա − Ֆինլանդիայի Հանրապետություն
- Ֆիջի − Ֆիջիի Կղզիների Հանրապետություն
- Ֆոլկլենդյան կղզիներ − բրիտանական անդրծովյան տարածքներ, վիճարկվում է Արգենտինայի հետ, այլ անվանումը՝ Ֆոլկլենդներ
- Ֆրանսիա − Ֆրանսիական Հանրապետություն
- Ֆրանսիական Գվիանա − Ֆրանսիայի անդրծովյան շրջան
- Ֆրանսիական Պոլինեզիա − Ֆրանսիայի անդրծովյան տարածք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Regions and territories: Abkhazia (անգլ.)
- ↑ Regions and territories: Kosovo (անգլ.)
- ↑ Regions and territories: Western Sahara (անգլ.)
- ↑ Regions and territories: South Ossetia (անգլ.)
- ↑ Cyprus Արխիվացված 2018-12-26 Wayback Machine (անգլ.)
- ↑ Regions and territories: Nagorno-Karabakh (անգլ.)
- ↑ Regions and territories: Trans-Dniester (անգլ.)
- ↑ Regions and territories: Somaliland (անգլ.)
- ↑ «РИА Новости: Южная Осетия признала независимость самопровозглашенной ДНР». 27.06.2014.
- ↑ «Южная Осетия признала независимость Донецкой народной республики». 27.06.2014.
- ↑ «Вице-спикер парламента Абхазии: Выборы в НКР соответствуют всем международным стандартам». 23 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
Աբխազիան, Հարավային Օսիան, ԼՂՀ-ն և Մերձդնեստրն արդեն վաղուց ճանաչել են միմյանց անկախությունը և սերտորեն համագործակցում են միմյանց հետ․․․ Սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ Աբխազիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և երկու երկրների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։
- ↑ Приднестровье хочет войти в состав России Արխիվացված 2008-12-16 Wayback Machine
«Մերձդնեստրը ճանաչել է և ճանաչում է Աբխազիայի Հանրապետությունը և Հարավային Օսիայի Հանրապետությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ համաձայն այդ պետություների ժողովուրդների կամքի»,- ընդգծվում է քննարկման մեջ։
- ↑ «Южная Осетия готова признать независимость Луганской народной республики».
- ↑ «Южная Осетия признала независимость Луганской народной республики». 17.06.2014.
- ↑ «Южная Осетия признала независимость Луганской народной республики». 17.06.2014.
- ↑ «Южная Осетия признала независимость Луганской народной республики». 17.06.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Южная Осетия признала независимость ЛНР». 17.06.2014.
- ↑ «Южная Осетия признала независимость Луганской народной республики». 17.06.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Абхазия, Южная Осетия и Приднестровье признали независимость друг друга и призвали всех к этому же». 17 ноября 2006 г.
- ↑ «Сам себе король, сам себе страна». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Непризнанные государства европейской периферии и пограничья». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ По соседству с Англией продается государство
- ↑ Сколько стран в Европе?
- ↑ «Морская земля». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 1995 թվականի օգոստոսի 17-ին ՌԴ նախագահի աշխատակազմի № 1495 հրամանով հաստատվեց նախկին խորհրդային հանրապետությունների անունները։ Որոշման մեջ տվյալ հանրապետությունը նշվեց «Ղրղզական Հանրապետություն» (լրիվ անվանումը), «Ղրղզստան» (կարճ ձևը) անուններով։ Այդ անվանումն օգտագործվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական փաստաթղթերում։ Ղրղզստանում, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, փաստաթղթերում օգտագործվում է «Կիրգիզիա» կամ «Կիրգիզիա Հանրապետություն» անվանումները
- ↑ 26,0 26,1 Малави перестала признавать суверенитет Тайваня
Արտաքին հղումներ
խմբագրել- Երկրներ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)