2011 թ. - մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։
1953 թ. - մահացել է Իոսիֆ Ստալինը, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավարը (ծնվ. 1879 թ.)։
1958 թ. - կատարվեց Յակ-28 ինքնաթիռով առաջին թռիչքը։
1959 թ. - ծնվել է Վազգեն Սարգսյանը, հայ հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս (զոհվել է 1999 թ. Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ)։
1974 թ. — «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջավ Մարսմոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
Պի թվի օրը - մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը, (տոնվում է սկսած 1987 թվականից)
1839 թ. - անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը։
1919 թ. - ծնվել է Ջորջ Ավագյանը, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից, եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը (մահ. 2017 թ.)։
1906 թ. - ծնվել է Թամարա խանումը, հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (մահ. 1991 թ.)։
1935 թ. - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը՝ ֆաշիստական գերմանիայի բանակը։
1474 թ. - Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր [[հեղինակային իրավունք[[ի մասին:
1857 թ. - ծնվել է Շերամը, հայ գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը (մահ. 1938 թ.)։
1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, ԳԱԱ-ի առաջին նախագահ և Էրմիտաժի տնօրեն (մահ. 1961 թ.)։
1918 թ. - ծնվել է Հրանտ Ստեփանյանը, գեղանկարիչ, հայ արվեստի դասական մահ. (1980 թ.)։
2004 թ. - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:
1994 թ. - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծն. 1965)։