Սեպտեմբեր ամսվա օրերը
Սեպտեմբերի 1
Գիտելիքների օր — ուսումնական տարվա առաջին օրը
Երկրորդ համաշխարհային պատերազմ
570 թ. - Կնքվում է հայ -բյուզանդական դաշինքը։
1387 թ. - Լենկթեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը։
1557 թ. - մահացել է Ժակ Կարտիեն , ֆրանսիացի ծովագնաց, ճանապարհորդ (ծնվ. 1491 թ.)։
1715 թ. - մահացել է Լյուդովիկոս XIV-ը, Ֆրանսիայի և Նավարայի թագավոր 1643 թ. մայիսի 14 -ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանել է Բուրբոնների հարստությանը (ծնվ. 1638 թ.)։
1889 թ. - ծնվել է Վահան Թոթովենցը , հայ գրող, արձակագիր (մահ. 1938 թ.)։
1922 թ. - ծնվել է Հակոբ Սալախյանը , հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 -ից (մահ. 1969 թ.)։
1939 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
1997 թ. - Արցախում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց Արցախի արտգործնախարար Արկադի Ղուկասյանը ։
Սեպտեմբերի 4
Ժորժ Սիմենոն, 1963 թ. լուսանկար
1768 թ. – ծնվել է Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը , ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ (մահ. 1848 թ.)։
1781 թ. – ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հիմնադրվեց Լոս Անջելես քաղաքը։
1888 թ. – ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իստմենը ստեղծեց Կոդակ ընկերությունը։
1907 թ. – մահացել է Էդվարդ Գրիգը , նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար (ծն. 1843 թ.)։
1946 թ. – մահացել է Արշակ Բուրջալյանը , հայ ռեժիսոր, դերասան (ծն. 1879 թ.)։
1975 թ. – առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։
1989 թ. – մահացել է Ժորժ Սիմենոնը ՝ բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործողներից մեկը (ծն. 1903 թ.)։
1998 թ. – ստեղծվեց Գուգլ ընկերությունը։
Սեպտեմբերի 5
Վոյաջեր-1
1857 թ. – մահացել է Օգյուստ Կոնտը , ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր (ծն. 1798 թ.)։
1905 թ. – ավարտվեց ռուս-ճապոնական պատերազմը։
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ տեղ ունեցավ պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը, երկու կողմերից ճակատամարտին մասնակցում էին մոտ 2 միլիոն զինվոր, այն տևեց 7 օր։
1948 թ. – ծնվել է Սոս Պետրոսյանը , հայ կրկեսային ճանաչված գործիչ։
1963 թ. – ծնվել է Աննա Էլբակյանը , թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, թատերական ռեժիսոր , Հայաստանի վաստակավոր արտիստ ։
1972 թ. – Մյունխենում տեղի ունեցող օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեց Իսրայելի հավաքականի 11 անդամ և գերմանացի մեկ ոստիկան։
1977 թ. – ՆԱՍԱ -ն տիեզերք ուղարկեց Վոյաջեր-1 միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։
1997 թ. – մահացել է Մայր Թերեզան , կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1910 թ.)։
Սեպտեմբերի 6
Լուչիանո Պավարոտի
394 թ. – Ֆրիգիդ գետի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության միջև։
1522 թ. – «Վիկտորիա» նավը վերադարձավ Եվրոպա , ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1831 թ. – մահացել է Խորեն Գալֆայանը , հայ բանաստեղծ, դրամատուրգ (ծն. 1892 թ.)։
1952 թ. – Ժնևում ստորագրվեց հեղինակային իրավունքի մասին հռչակագիր։
1955 թ. – Ստամբուլում տեղի ունեցան տեղի հունական համայնքի բնակչության ջարդեր ։
1957 թ. – ծնվել է Վահան Ամատունին , հայ լրագրող, լուսանկարիչ։
1964 թ. – ծնվել է Ալեքսանդր Պոդշիվալովը , ռուս ճանաչված ֆուտբոլիստ , դարպասապահ, խաղացել է «Արարատի» կազմում։
2007 թ. – մահացել է Լուչիանո Պավարոտին , իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր (ծն. 1935 թ.)։
Սեպտեմբերի 7
Հայկական դրամի նշան
1783 թ. – մահացել է Լեոնարդ Էյլերը , շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս (ծն. 1707 թ.):
1812 թ. – տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը ։
1822 թ. – Բրազիլիան անկախացավ Պորտուգալիայից ։
1890 թ. – ծնվել է Ալեքսանդր Կուպրինը , ռուս նշանավոր գրող (մահ. 1938 թ.)։
1909 թ. – ծնվել է Էլիա Կազանը , ծագումով հույն , թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր (մահ. 2003 թ.)։
1925 թ. – ծնվել է Աղասի Այվազյանը , հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ (մահ. 2001 թ.)։
1995 թ. – ստեղծվեց Հայկական դրամի նշանը ։
2004 թ. – ստեղծվեց Վիքիպահեստ նախագիծը։
2011 թ. – Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմը, վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մահացավ 44 մարդ։
Սեպտեմբերի 9
կարդինալ Ռիշելիե, Ֆ. դե Շամպանի 1640 թ. դիմանկար
9 թ. – տեղի ունեցավ Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը , որը տևեց 2 օր։
1585 թ. – ծնվել է կարդինալ Ռիշելյոն , ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող (մահ. 1642 թ.)։
1828 թ. – ծնվել է Լև Տոլստոյը , ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական (մահ. 1910 թ.)։
1850 թ. – Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ -ի 31-րդ նահանգը։
1885 թ. – մահացել է Նիկողայոս Թաշչյանը , հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ (ծն. 1841 թ.)։
1922 թ. – Հույն-թուրքական պատերազմների ժամանակ թուրքական զորքերը Զմյուռնիայում իրականացրին հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած։
1942 թ. – ծնվել է Ռաֆայել Քոթանջյանը , թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (մահ. 2022 թ.)։
1976 թ. – մահացել է Մաո Ցզե Դունը , չինացի պետական և քաղաքական գործիչ (ծն. 1893 թ.)։
1991 թ. – Տաջիկստանը անկախացավ ԽՍՀՄ -ից։
Սեպտեմբերի 10
Նավթ արտահանող երկրների կազմակերպության դրոշը
1839 թ. – Մոսկվայում սկսվեց Ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։
1871 թ. – ծնվել է Արմեն Արմենյանը , հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1965 թ.)։
1883 թ. – ծնվել է Ներսես Ակինյանը , հայ բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։
1919 թ. – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր։
1956 թ. – ծնվել է Արման Կիրակոսյանը , հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին (մահ. 2019 թ.)։
1960 թ. – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձավ մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։
1960 թ. – Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը ։
1994 թ. – տեղի ունեցավ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան, այն 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով և ԿինոՊոիսկ կայքի լավագույն ֆիլմերի ցանկում գտնվում է 1-ին տեղում։
Սեպտեմբերի 11
Ֆրանց Բեկենբաուեր, 1974 թ. լուսանկար
9 թ. – Տևտոբուրգյան անտառի ճակատամարտի ավարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրեց ջախջախիչ պարտություն և կորցրեց 3 լեգեոն :
1875 թ. – ծնվել է Ինտրան , հայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ (մահ. 1921 թ.):
1922 թ. – Երևանում վավերացվեց Կարսի պայմանագիրը :
1945 թ. – ծնվել է Ֆրանց Բեկենբաուերը , գերմանացի նշանավոր ֆուտբոլիստ , մարզիչ, աշխարհի (1974) և Եվրոպայի (1972) չեմպիոն։
1971 թ. – մահացել է Նիկիտա Խրուշչովը , ԽՄԿԿ առաջին քարտուղար 1953 -1964 թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958 -1964 թթ., Խորհրդային Միության հերոս , Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (ծնվ. 1894 թ.):
1965 թ. – ծնվել է Բաշար ալ-Ասադը , Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահը:
2001 թ. – ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել է ԱՄՆ -ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:
Սեպտեմբերի 13
Սուպեր Մարիո Բրադըրս խաղի տարբերանշանը
533 թ. – Դեցիմի ճակատամարտում Բելիսարիոսը Վանդալներից գրավեց Կարթագենը։
1592 թ. – մահացել է Միշել դը Մոնտենը , ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր (ծն. 1533 թ.)։
1819 թ. – ծնվել է Կլարա Շումանը , գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կինը (մահ. 1986 թ.)։
1874 թ. – ծնվել է Առնոլդ Շյոնբերգը , ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար (մահ. 1951 թ.)։
1914 թ. – ծնվել է Արմեն Զարյանը ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ , Կոստան Զարյանի որդին (մահ. 1994 թ.)։
1922 թ. – սկսվեց Սմիռնայի մեծ հրդեհը ։
1956 թ. – IBM ընկերությունը թողարկեց առաջին կոշտ սկավառակը։
1985 թ. – թողարկվեց Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը։
1996 թ. – մահացել է Թուփաք Շակուրը , ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան (ծն. 1971 թ.)։
Սեպտեմբերի 14
Դանթե Ալիգիերիի դիմանկար
1321 թ. – մահացել է Դանթե Ալիգիերին , իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակը (ծն. 1265 թ.)։
1829 թ. – Ադրիանապոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր , որով ավարտվեց 1828 -1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը ։
1862 թ. – ծնվել է Մովսես Սիլիկյանը , ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր , Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մահ. 1937 թ.)։
1867 թ. – լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
1909 թ. – ծնվել է Սերգո Պայազատը , հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ (մահ. 1971 թ.)։
1919 թ. – ծնվել է Աբիգ Ավագյանը , հայ գրող, արձակագիր (մահ. 1983 թ.)։
1939 թ. – մահացել է Արմենակ Շահմուրադյանը , հայ օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ (ծն. 1878 թ.)։
1994 թ. – տեղի ունեցավ «Լեոն» ֆիլմի պրեմիերան։
2008 թ. – Մոսկվայից Պերմ թռչող Բոինգ 737 ինքնաթիռ վթարի ենթարկվեց, մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 88 մարդիկ։
Սեպտեմբերի 15
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր
1254 թ. — ծնվել է Մարկո Պոլոն , իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1324 թ.)։
1789 թ. — ծնվել է Ֆենիմոր Կուպերը , ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը», մահ. 1851 թ.)։
1821 թ. — Կոստա Ռիկայի , Սալվադորի , Գվատեմալայի , Հոնդուրասի և Նիկարագուայի անկախության օրը։
1890 թ. — ծնվել է Ագաթա Քրիստին , անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը (մահ. 1976 թ.)։
1899 թ. — ծնվել է Այծեմնիկ Ուրարտուն , հայ քանդակագործ (մահ. 1974 թ.)։
1918 թ. — Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորեցին Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայ ։
1954 թ. — ծնվել է Հրանտ Դինքը , պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր (սպանվել է 2007 թ.)։
1971 թ. — ստեղծվեց Գրինփիս ընկերությունը։
1997 թ. — սկսեց աշխատել Google որոնողական համակարգը ։
2007 թ. — Պերուի Կարանկաս գյուղի մոտ երկնաքար ընկավ։
Սեպտեմբերի 16
Ջեներալ Մոթորս ընկերության լոգոտիպ
1810 թ. – Մեքսիկան անկախացավ Իսպանիայից ։
1822 թ. – ծնվել է Ծերենցը , հայ գրող և հրապարակախոս (մահ. 1888 թ.)։
1908 թ. – ստեղծվեց Ջեներալ Մոթորս ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։
1931 թ. – ծնվել է Արտաշես Քալանթարյանը , հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։
1970 թ. – ստեղծվեց Սև սեպտեմբեր պաղեստինյան կազմակերպությունը։
1976 թ. – ուղևորներով տրոլեյբուսը ընկավ Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց 20 ուղևորների հանելով նրանց ջրից։
1977 թ. – մահացել է Մարիա Կալասը , ազգությամբ հույն , ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի (ծն. 1923 թ.)։
1978 թ. – Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 15 000 մարդ։
1996 թ. – հայտարարվել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։
Սեպտեմբերի 17
«Մայր Հայաստան» արձան
1630 թ. – հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը։
1787 թ. – ԱՄՆ -ն ընդունեց իր սահմանադրությունը , որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը։
1857 թ. – ծնվել է Կոնստանտին Ցիոլկովսկին , ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը (մահ. 1935 թ.)։
1908 թ. – ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը , հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ. 1973 թ.)։
1917 թ. – ծնվել է Յուրի Լյուբիմովը , ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը (մահ. 2014 թ.)։
1964 թ. – մահացել է Ցոլակ Ամերիկյանը , թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1887 թ.)։
1988 թ. – Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը ։
1992 թ. – Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց։
1994 թ. – մահացել է Կարլ Փոփերը , ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծն. 1902 թ.)։
Սեպտեմբերի 21
Հայաստանի Հանրապետության զինանշան
19 թ. – մահացել է Վերգիլիոսը , Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. մ.թ.ա. 70 թ.)։
1791 թ. – ծնվել է Իշտվան Սեչենյին , հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ (մահ. 1860 թ.)։
1860 թ. – մահացել է Արթուր Շոպենհաուերը , գերմանացի փիլիսոփա , գրող (ծն. 1788 թ.)։
1921 թ. – Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացավ 561 մարդ, ավելի քան 1500 հոգի վիրավորվեցին։
1943 թ. – ծնվել է Լարիսա Ալավերդյանը , հայ հասարակական-քաղաքական գործիչ։
1947 թ. – ծնվել է Սթիվեն Քինգը , սարսափ ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող։
1953 թ. – տեղի ունեցավ առաջին Սան Սեբաստիանի կինոփառատոնը ։
1991 թ. – Հայաստանը անկախացավ ԽՍՀՄ -ից և այս օրը Հայաստանում նշվում է որպես անկախության տոն։
2004 թ. – սկսվեց աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր։
Սեպտեմբերի 22
Մայքլ Ֆարադեյ
մ.թ.ա. 68 թ. – տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը ։
1791 թ. – ծնվել է Մայքլ Ֆարադեյը , անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս (մահ. 1867 թ.)։
1908 թ. – Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից ։
1939 թ. – Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի ունեցավ խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթ։
1958 թ. – ծնվել է Անդրեա Բոչելլին , իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր։
1960 թ. – մահացել է Արմեն Գուլակյանը , հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1899 թ.)։
1964 թ. – ծնվել է Վահրամ Սահակյանը , հայ գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան։
1964 թ. – մահացել է Ամինե Ավդալը , հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր (ծն. 1906 թ.)։
2000 թ. – սկսած այս օրը աշխարհի շատ երկրներում անցկացվում է առանց ավտոմեքենաների օր ։
Սեպտեմբերի 26
Կոմիտաս
1580 թ. – անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյքն ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1869 թ. – ծնվել է Կոմիտասը , հայ աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր (մահ. 1935 թ.)։
1888 թ. – ծնվել է Թոմաս Սթեռնս Էլիոթը , անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան (մահ. 1965 թ.)։
1890 թ. – ծնվել է Լեոն Մելիքսեթ-Բեկը , հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1968 թ.)։
1895 թ. – Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր ։
1918 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից։
1945 թ. – մահացել է Բելա Բարտոկը , հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ (ծն. 1881 թ.)։
1959 թ. – Երևանում տեղի ունեցավ «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում՝ Մհեր Մկրտչյան , Մուրադ Կոստանյան , Արման Կոթիկյան և այլք։
1967 թ. – ծնվել է Պարունակ Զելվեյանը , հայ բժիշկ, գիտնական։
2003 թ. – փակվեց Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը , այդ կայքը համարվում է Վիքիպեդիայի նախորդը։
Սեպտեմբերի 27
Նիկոլ Դուման
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի հրթիռակոծումը ֆոսֆորային ռումբերով
Սեպտեմբերի 28
Գևորգ Բաշինջաղյան
մ.թ.ա. 551 թ. – ծնվել է Կոնֆուցիոսը , չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը (մահ. 479 թ.)։
մ.թ.ա. 480 թ. – Եգեյան ծովում տեղի ունեցավ Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև։
1857 թ. – ծնվել է Գևորգ Բաշինջաղյանը , հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր (մահ. 1925 թ.)։
1874 թ. – Վաղարշապատում բացվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ։
1895 թ. – մահացել է Լուի Պաստյորը , ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (ծն. 1822 թ.)։
1928 թ. – ծնվել է Նիկոլայ Ռիժկովը , ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս ։
1934 թ. – ծնվել է Բրիժիտ Բարդոն , ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի։
1939 թ. – ԽՍՀՄ -ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր կնքվեց։
1994 թ. – Բալթիկ ծովում խորտակվեց էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով մահացավ 852 մարդ։
2003 թ. – Իտալիայում տեղի ունեցավ խոշոր էներգավթար, որի պատճառով հոսանքազրկվեց մոտ 57 միլիոն մարդ։