ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO[3] ֆր.՝ Organisation des Nations unies pour l'éducation, la science et la culture), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ[4]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և միջկառավարական կազմակերպություն |
Հապավում | UNESCO |
Հիմնադրված | 1946 |
Գլխադասային գրասենյակ | Փլեյս դե Ֆոնտենոյում (Փարիզ, Ֆրանսիա) |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, ռուսերեն, չինարեն |
Գլխավոր քարտուղար | Օդրի Ազուլայ |
Հիմնական մարմին | Գլխավոր կոնֆերանս |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն[1] |
Կամավորներ | 195 երկիր[2] |
Պարգևներ | |
Կայք | en.unesco.org |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր[5]։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ[6]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը[7]։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ[8]։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեության հիմքում։
Պատմություն
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային համագործակցության նրա մանդատի մասին խոսելիս կարող ենք հղում անել 1921 թվականի սեպտեմբերի 21-ի բանաձևին, որով ընտրվելու էր հանձնաժողով դրա ստեղծման գործնական հնարավորությունը ուսումնասիրելու համար[9][10]։ 1925 թվականի դեկտեմբերի 18-ին Կրթության միջազգային բյուրոն սկսեց իր աշխատանքները որպես ոչ կառավարական կազմակերպություն միջազգային կրթական զարգացման ոլորտում[11]։ Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը շատ խոչընդոտեց այս սկզբնական նախատիպ հանդիսացող կազմակերպությունների աշխատանքներին։
Ատլանտյան կանոնադրության և ՄԱԿ-ի հռչակագրի ստորագրումից հետո, Կրթության դաշնակից նախարարների կոնֆերանսը սկսեց հանդիպումներ կազմակերպել Լոնդոնում, որոնք 1942 թվականի նոյեմբերի 16-ին սկսվեցին և շարունակվեցին մինչև 1945 թվականի դեկտեմբերի 5-ը։ 1943 թվականի հոկտեմբերի 30-ին միջազգային կազմակերպության ստեղծման անհրաժեշտության մասին նշված էր Մոսկվայի հռչակագրում, որը համաձայնեցված էր Չինաստանի, Միացյալ թագավորության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից։ Դրան հաջորդեցին Դումբարտոն-Օքսի կոնֆերանսի ընթացքում արված առաջարկությունները 1944 թվականի հոկտեմբերի 9-ին։ Կրթության դաշնակից նախարարների կոնֆերանսի առաջարկների հիման վրա և Միջազգային կազմակերպությունների մասին միավորված ազգերի կոնֆերանսի խորհրդատվությունները հաշվի առնելով, որը անց է կացվել 1945 թվականի ապրիլ-հունիս ամիսներին, կրթական և մշակութային կազմակերպություն հիմնելու նպատակով հրավիրվեց Միացյալ ազգերի կոնֆերանս, որը անցկացվեց 1945 թվականի նոյեմբերի 1-16-ը Լոնդոնում․ ներկայացված էին 44 երկրների կառավարություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծման գաղափարը գերազանցապես զարգացրել է Ռեբ Բաթլերը՝ Միացյալ թագավորության կրթության նախարարը, որը մեծ ազդեցություն ունեցավ հետագայում դրա զարգացման վրա[12]։ Կրթական և մշակութային կազմակերպություն հիմնելու նպատակով Միացյալ ազգերի կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը, որը ստորագրվեց 37 պետությունների կողմից, և ստեղծվեց Նախապատրաստական հանձնաժողովը[13]։ Այս հանձնաժողովը գործել է 1945 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1946 թվականի նոյեմբերի 4-ը․ սա այն ամսաթիվն է, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությունը մտավ օրինական ուժի մեջ քսան անդամ պետությունների կողմից վավերացման պահանջը կատարելուց հետո[14]։
Առաջին գլխավոր կոնֆերանսը տեղի է ունեցել 1946 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում․ գլխավոր տնօրեն էր ընտրվել Ջուլիան Հուքսլին[15]։ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել 1954 թվականի նոյեմբերին, երբ Գլխավոր կոնֆերանսը վճռեց, որ գործադիր խորհրդի անդամները լինելու են այն երկրի կառավարության ներկայացուցիչները, որին պատկանում են, և այլևս առաջվա պես չեն գործի իրենց անձնական շարժառիթներով[16]։ Կառավարման մեջ այս փոփոխությունը առանձնացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրեն նախորդող նմանատիպ կազմակերպությունից նրանով, թե ինչպես են անդամ պետությունները աշխատելու միասին կազմակերպության իրավասությունների շրջանակներում։ Քանի որ անդամ երկրները միասին էին աշխատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատը իրականացնելու նպատակով, քաղաքական և պատմական գործոններն են ձևավորել կազմակերպության գործունեությունը, հատկապես Սառը պատերազմի ընթացքը, ապագաղութացման գործընթացը, ԽՍՀՄ փլուզումը։
Կազմակերպության մեծ ձեռքբերումների թվում են կազմակերպության կողմից տարվող աշխատանքները ռասիզմի դեմ պայքարում, օրինակ՝ ռասաների մասին ազդեցիկ հայտարարությունների միջոցով։ Այդպիսի հայտարարություններով հանդես են գալիս մարդաբանները (նրանց թվում Կլաուդ Լևի Ստրաուսը) և այլ գիտնականներ 1950 թվականին[17]։ Այս ամենի արդյունքն էր նաև 1978 թվականին Ռասայի և ռասայական նախապաշարմունքների մասին հռչակագիրը[18]։ 1956 թվականին ՀԱՀ-ը դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից պնդելով, որ կազմակերպության հրապարակումների մի մասը միջամտում է երկրների ռասայական խնդիրներին[19]։ ՀԱՀ-ը կրկին անդամակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1994 թվականին Նելսոն Մանդելայի իշխանության օրոք։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբնական գործոնեություններից մեկը կրթության ոլորտում Մարբիալ հովտում (Հայիթի) հիմնարար կրթության պիլոտային ծրագիրն էր, որը մեկնարկել էր 1947 թվականին[20]։ Այս ծրագրին հաջորդեցին փորձագետների խմբերի այցելությունները այլ երկրներ․ դրանց թվում էր նմանատիպ առաքելություններից մեկի այցը Աֆղանստան 1949 թվականին[21]։ 1948 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկեց, որ անդամ երկրները տարրական կրթությունը դարձնեն պարտադիր և ունիվերսալ[22]։ 1990 թվականին «Կրթություն բոլորի համար» համաշխարհային կոնֆերանսը Յոմտիենում (Թաիլանդ) սկիզբ դրեց գլոբալ շարժման, որով հիմնական կրթություն էր ապահովվելու բոլոր երեխաների, երիտասարդների և մեծահասակների համար[23]։ Տասը տարի անց՝ 2000 թվականին, Դակարում (Սենեգալ) անցկացված Համաշխարհային կրթական ֆորումը կոչ էր անում անդամ երկրների կառավարություններին պարտավորություն ստանձնել՝ հիմնական կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար մինչ 2015 թվականը[24]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության սկզբնական փուլում է իրականացվել նաև Նուբիայի արշավը, որը մեկնարկել է 1960 թվականին[25]։ Արշավի նպատակն էր տեղափոխել Աբու Սիմբելի Մեծ տաճարը, որպեսզի Ասվան ջրամբարի կառուցումից հետո Նեղոսը չվնասի տաճարը։ 20 տարի տևած արշավի ընթացքում 22 հուշարձան և ճարտարապետական համալիր է տեղափոխվել։ Այսպիսի արշավների թվում սա առաջինն ու ամենամեծն էր․ ընդգրկում էր Մոհենջո Դարոն (Պակիստան), Ֆեսը (Մարոկկո), Կատմանդուն (Նեպալ), Բորոբուդուրը (Ինդոնեզիա) և Ակրոպոլիսը (Հունաստան)։ Ժառանգության պահպանման հարցերու կազմակերպության գործունեության արդյունքում 1972 թվականին ընդունվեց կոնվենցիա, որը զբաղվում էր համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության հարցերով[26]։ Համաշխարհային ժառանգության կոմիտեն ստեղծվել է 1976 թվականին և առաջին օբյեկտները ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցուցակում 1978 թվականին[27]։ Այդ պահից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից մշակութային ժառանգությանը և բազմազանությանն առնչվող կարևոր իրավական միջոցներ են կիրառվել 2003 թվականին (Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիա[28]) և 2005 թվականին (Մշակութային արժեքների բազմազանության պահանության և զարգացման կոնվենցիա)[29]։
1951 թվականի դեկտեմբերին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական հանդիպման արդյունքը եղավ Միջուկային հետազոտությունների Եվրոպական խորհրդի ստեղծումը, որը պատասխանատու էր Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության[30] ստեղծման համար 1954 թվականին։
1948-1966 թվականների Արիդ զոն (Arid Zone) ծրագիրը բնական գիտությունների ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական գործունեության ոլորտում իրականացված խոշոր ծրագրերից մեկն էր[31]։ 1968 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպեց առաջին միջկառավարական կոնֆերանսը, որի նպատակն էր շրջակա միջավայրի և զարգացման միջև հաշտեցման ուղիներ գտնել։ Սա այն խնդիրն էր, որը անընդհատ քննարկվում էր կայուն զարգացման ոլորտներում։ 1968 թվականի կոնֆերանսի գլխավոր ձեռքբերումներից մեկը ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից Մարդը և կենսոլորտը ծրագրի մեկնարկն է[32]։
Հաղորդակցության ոլորտում «բառերի և պատկերների միջոցով մտքերի ազատ հոսքը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրության մեջ ամրագրված է եղել հենց սկզբից, ինչն էլ հաջորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի այն փորձին, որ տեղեկատվության նկատմամբ ունեցած վերահսկողությունը բնակչությանը ագրեսիայի սովորեցնելու գործոն էր[33]։ Երկրորդ համաշխարհային պատերազմին անմիջապես հաջորդող տարիներին միջոցներ ձեռնարկվեցին զանգվածային հաղորդակցության միջոցների վերականգնման և կարիքների բացահայտման վրա։ 1950-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց լրագրողների համար թրեյնինգներ և ուսուցում կազմակերպել[34]։ Ի պատասխան 1970-ական թվականների «Նոր աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգի»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց հաղորդակցության խնդիրների ուսումնասիրության միջազգային հանձնաժողով[35], որը ներկայացրեց 1980 թվականի Մաքբրայդի զեկույցը (անվանվել է հանձնաժողովի նախագահ, նոբելյան մրցանակի դափնեկիր Շոն Մաքբրայդի պատվին)[36]։ Հենց նույն տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց հաղորդակցության զարգացման միջազգային ծրագիրը՝ մի բազմակողմ ֆորում, որի նպատակն էր նպաստել մեդիայի զարգացմանը զարգացող երկրներում[37][38]։ 1991 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը ընդունել է մեդիայի անկախության և բազմակարծության հարցերով Վինդհոկի հռչակագիրը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այդ հռչակագրի հաստատման օրը՝ մայիսի 3-ը, հռչակի մամուլի ազատության օր[39]։ 1997 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին շնորհում է Գիլիերմո Կանոյի անվան մամուլի ազատության մրցանակ։ 2003 թվականի Ժնևի և 2005 թվականի Թունիսի տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովներին ընդառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրեց Տեղեկատվություն բոլորի համար ծրագիրը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց Պաղեստինի անդամակցությունը կազմակերպությանը 2011 թվականին[40][41]։ Ըստ 1990 և 1994 թվականներին ԱՄՆ-ում ընդունված օրենքների՝ այս երկիրը չի կարող ֆինանսական աջակցություն տրամադրել ՄԱԿ-ի այն կազմակերպություններին, որոնք Պաղեստինին որպես լիիրավ անդամ ընդունում են[42]։ Արդյունքում նա հրաժարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին ֆինանսավորելուց։ ԱՄՆ տրամադրած ֆինանսավորումը կազմում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի մոտ 22%-ը[43]։ Իսրայելը ևս արձագանքեց Պաղեստինի անդամակցությանը և սառեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին տրամադրվող վճարումները, ինչպես նաև Պաղեստինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց[44], պնդելով, որ Պաղեստինի անդամակցությունը կարող է վնասել հնարավոր խաղաղության բանակցություններին[45]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին նախատեսվող վճարումները չանելուց երկու տարի անց ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին կազմակերպությունում քվեարկություններին մասնակցելու իրենց իրավունքը՝ պահպանելով ընտրվելու իրավունքը։ Այսպիսով, ԱՄՆ 2016-2019 թվականներին ընտրվեց որպես գործադիր խորհրդի անդամ[46]։
Գործունեություն
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ն իրականացնում է իր գործունեությունը 5 ծրագրային ոլորտների միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական և մարդու մասին գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն ու տեղեկատվություն։
- Կրթություն․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է համեմատական կրթության հարցում հետազոտությունների իրականացմանը, փորձագիտական ուսումնասիրություններ է անում և նպաստում է համագործակցության իրականացմանը ազգային կրթական առաջնորդությունը ամրապնդելու և պետությունների կողմից բոլորի համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով։ Դա ընդգրկում է՝
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 644 ամբիոններից բաղկացած միջազգային ցանց, որը ներառում է 126 երկրի 770 ինստիտուտներ,
- Շրջակա միջավայրի պահպանման կազմակերպությունը,
- 1960 թվականին ընդունված կրթության ոլորտում խտրականությունը դատապարտող կոնվենցիան,
- 12 տարին մեկ գումարվող Մեծահասակների կրթության միջազգային կոնֆերանսի կազմակերպությունը,
- Կրթություն բոլորի համար գլոբալ մոնիտորինգի զեկույցի հրատարակումը,
- Սովորելու չորս սյուները կառուցողական փաստաթղթի հրատարակումը,
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ASPNet-ը (Associated Schools Project Network), 8000 դպրոցներից բաղկացած միջազգային ցանց աշխարհի 170 երկրում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի հավատարմագրում բարձրագույն ուսումնական հաստատություններին[47]։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասարակությանը կրթելու նպատակով հանդես է գալիս նաև հրապարակային հայտարարություններով։
- Բռնությունների վերաբերյալ Սևիլի հայտարարությունը։ Սա հայտարարություն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է 1989 թվականին՝ հերքելու համար այն տեսակետը, որ մարդիկ կենսաբանորեն հակված են բռնության կիրառմանը։
- Առանձնացնում է Մշակութային և գիտական այնպիսի նշանակություն ունեցող նախագծեր և վայրեր, ինչպիսիք են՝
- Կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանման այգիների ցանց,
- Կենսոլորտային պաշարներ Մարդը և կենսոլորտը ծրագրի շնորհիվ (սկսած 1971 թվականից),
- Գրականության քաղաք։ 2007 թվականին առաջին քաղաքը, որ արժանացել է այդ տիտղոսին Էդինբուրգն է[48]։ 2008 թվականին Այովա Սիթին (Այովա) դարձավ գրականության քաղաք,
- Ոչնչացման եզրին գտնվող լեզուները և լեզվի բազմազանության նախագծերը,
- Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցները,
- «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանը (սկսած 1997 թվականից),
- Ջրային ռեսուրսների կառավարումը միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջոցով (սկսած 1965 թվականից),
- Համաշխարհային ժառանգություն հանդիսացող վայրերը,
- Համաշխարհային թվային գրադարանը։
- Քաջալերում է պատկերների և բառերի միջոցով մտքերի ազատ հոսքին հետևյալ միջոցներով՝
- խթանելով ազատ արտահայտվելու իրավունքը, ինչը ներառում է մամուլի ազատությունը և տեղեկատվական օրենսդրության ազատությունը՝ բաժանելով ազատ արտահայտվելու իրավունքն ու մեդիայի զարգացումը[49]։ Սա ընդգրկում է հաղորդակցության զարգացման միջազգային ծրագիրը[50]։
- Կարևորելով լրագրողների ազատությունը՝ պայքարել լրագրողների վրա հարձակվողների անպատժելիության դեմ[51] Լրագրողների անվտանգության և անպատժելիության խնդիրների ՄԱԿ-ի գործողությունների պլանի կոորդինացման միջոցով[52]։
- Խթանելով տեղեկատվության հասանելիությունը և ապահովելով այդ տեղեկատվության պահպանումը և լուծումներ գտնելով կայուն զարգացման համար «Հասարակությունների գիտելիքներ» բաժնի միջոցով[53], որը ներառում է «Աշխարհի հիշողություն» ծրագիրը[54] և «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագիրը[55]։
- Խթանելով մեդիայում բազմակարծությունը, գենդերային հավասարությունը և մշակութային բազմազանությունը։
- Խթանելով ինտերնետային համալսարանների գործունեությունը և դրանց հետևյալ սկզբունքները առաջ մղելով՝ ինտերնետը պետք է լինի հիմնված մարդու իրավունքների վրա, բաց, հասանելի բոլորին և ապահովի շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցություն[56]։
- Ստեղծելով գիտելիք այնպիսի հրատարակումների միջոցով, ինչպիսիք են Արտահայտությունների ազատության և մեդիայի զարգացման համաշխարհային միտումները[57], Ինտերնետային ազատության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարքերը[58], Մեդիայի զարգացման ցուցանիշները[59], ինչպես նաև ցուցանիշների վրա հիմնված այլ ուսումնասիրություններ։
- Խթանում է այնպիսի միջոցառումների կազմակերպումը, ինչպիսիք են՝
- Աշխարհի երեխաների համար խաղաղության մշակույթի և բռնությունների արգելման խթանման միջազգային տասնամյակ՝ 2001–2010 թվականներ։ Հռչակվել է ՄԱԿ-ի կողմից 1998 թվականին։
- Համաշխարհային մամուլի ազատության օրը՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ը, որը տոնելը նպատակ ունի խթանել արտահայտվելու և մամուլի ազատությունները որպես մարդու հիմնարար իրավունքներ և յուրաքանչյուր առողջ, ժողովրդավարական և ազատ հասարակության կարևորագույն ցուցանիշ։
- Criança Esperança Բրազիլիայում Ռեդե Գլոբոյի հետ համատեղ (Rede Globo), որի նպատակն է միջոցներ հավաքագրել հասարակության վրա հիմնված նախագծերի համար, որոնք կզարգացնեն սոցիալական ինտեգրացիան և կկանխեն բռնությունները։
- Գրագիտության միջազգային օր
- Խաղաղության մշակույթի միջազգային տարի
- Առողջապահական կրթություն բնավորության փոփոխության համար( Health Education for Behavior Change)․ սա ծրագիր է, որն իրականացվում է Քենիայի կրթության նախարարության հետ համատեղ, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ադրբեջանի կառավարությունից՝ խթանելու համար առողջապահական կրթությունը 10-19 տարեկան երիտասարդների մոտ, ովքեր ապրում են Կիբերայի (Նայրոբի) ոչ պաշտոնական ճամբարներում։ Նախագիծը իրականացվել է 2014 թվականի սեպտեմբերից 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում[60]։
- Հիմնադրում և ֆինանսավորում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝
- Միգրացիոն թանգարանների նախաձեռնությունը, որը խթանում է ներգաղթյալ բնակչության հետ մշակութային երկխոսություն իրականացնելու նպատակով թանգարանների ստեղծումը[61]։
- UNESCO-CEPES (Centre Européen pour l’Enseignement Supérieur – CEPES), բարձրագույն կրթության եվրոպական կենտրոն․ հիմնադրվել է 1972 թվականին Բուխարեստում (Ռումինիա) որպես ապակենտրոնացված գրասենյակ, որի նպատակն է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանումը Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Իսրայելում։ Բարձրագույն կրթությունը Եվրոպայում․ այսպես է կոչվում նրա պաշտոնական ամսագիրը։
- Ազատ ծրագրավորման խորհրդատու․ 1998 թնականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ազատ ծրագրավորման հիմնադրամը միասին սկսեցին այս նախագիծը՝ ցուցակագրելով ազատ ծրագրավորումը։
- Ֆրեշ (FRESH)․ ռեսուրսները կենտրոնացնում է արդյունավետ դպրոցական առողջության ապահովման վրա[62]։
- ՕԱՆԱ․Ասիա-խաղաղօվկիանոսյան նորությունների գործակալության կազմակերպություն (OANA, Organization of Asia-Pacific News Agencies)
- Գիտության միջազգային խորհուրդ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- ԱՍՕՄՊՍ (Asian Symposium on Medicinal Plants and Spices (ASOMPS))․ Բուժիչ բույսերի և համեմունքների ասիական գիտաժողով․ գիտական կոնֆերանսների շարք, որոնք անց են կացվել Ասիայում։
- Բոթանի 2000 (Botany 2000)․ ծրագիր, որը աջակցում է տաքսոնոմիային, ինչպես նաև դեղագործական և դեկորատիվ բույսերի կենսաբանական և մշակութային բազմազանությանը և դրանց պաշտպանությանը շրջակա միջավայրի աղտոտումից։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական աշխատանքների հավաքածու․ համաշխարհային գրական ստեղծագործությունների թարգմանություններ տարբեր լեզուներով (1948-ից 2005 թվականներ)։
- Գոու ՅՈՒՆԵՍԿՕ (GoUNESCO), նախաձեռնությունների կենտրոն, որի գրասենյակը գտնվում է Նոր Դելիում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի թափանցիկության պորտալը (UNESCO transparency portal) նախատեսված է հասարակության համար կազմակերպության գործունեության մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով, ինչպիսին է օրինակ երկու տարվա համար նախատեսված համախառն բյուջեն,ինչպես նաև համապատասխան ծրագրերի և ֆինանսական փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։ Տեղեկատվության այս երկու տարբերվող խմբերի մասին ինֆորմացիան հրապարակվում է Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության (International Aid Transparency Initiative) գրանցամատյանում, որը հիմնականում հիմնվում է Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության գործունեության չափանիշների և այդ կազմակերպության չափանիշների վրա։
Եղել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2 նոր ցանկեր ստեղծելու առաջարկներ։ Առաջին առաջարկվող ցանկը կենտրոնանալու է շարժական նյութական արժեքների ժառանգության վրա, ինչպիսիք են արվեստի գործերը, նկարները։ Այդ ցանկը կարող է ընդգրկել նաև մշակութային տարբեր օբյեկտներ, օրինակ՝ Jōmon Venus-ը Ճապոնիայում, Մոնա Լիզան Ֆրանսիայում, Գեբել էլ Արաքի դանակը Եգիպտոսում, Իններորդ ալիքը Ռուսաստանում, Չաթալհյոյուքի նստած կինը Թուրքիայում, Դավիթը (Միքելանջելո) Իտալիայում, Մաթուրա Հերակլեսը Հնդկաստանում, Մանունգյուրի սափորը Ֆիլիպիններում, Բայեկջեի գահը Հարավային Կորեայում, Խոտի սայլը Միացյալ Թագավորությունում և Բենինյան բրոնզը Նիգերիայում։ Առաջարկվող երկրորդ ցանկը ուշադրության կենտրոնում է պահելու աշխարհի կենդանի տեսակները, օրինակ՝ կոմոդյան վիշապներին Ինդոնեզիայում, պանդաներին Չինաստանում, սպիտակագլուխ ծովարծիվներին Հյուսիսամերիկյան երկրներում, այ-այներին Մադագասկարում, ասիական առյուծներին Հնդկաստանում, կակապոներին Նոր Զելանդիայում, լեռնային տապիրներին Կոլումբիայում, Էկվադորում և Պերույում[63][64]։
Մեդիա
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ն և իր մասնագիտացված հաստատությունները մի շարք ամսագրեր են թողարկում։
ՅՈՒdick-ի Կուրիեր (Courier) ամսագիրը հաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարները տարածելու, մշակույթների միջև երկխոսության համար հարթակ ստեղծելու, միջազգային բանավեճերի ֆորում ապահովելու իր առաքելությունը։ 2006 թվականի մարտից սկսած այն հասանելի է օնլայն տարբերակով, ինչպես նաև սահմանափակ տպագիր տարբերակներով։ Ամսագրի հոդվածներում ներկայացված են լինում հեղինակների տեսակետները, որոնք պարտադիր չէ, որ լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսակետները։ 2012-ից 2017 թվականներն ընկած ժամանակահատվածում հրատարակումը դադարեցված է եղել[65]։
1950 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնեց Գիտության ազդեցությունը հասարակության վրա եռամսյա վերլուծությունը՝ քննարկելու համար գիտության ազդեցությունը հասարակության վրա։ 1992 թվականին ամսագիրը դադարեց լույս տեսնել[66]։ 1948 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատարակում է նաև թանգարանների միջազգային եռամսյակը մեկ լույս տեսնող ամսագիրը։
ՅՈՒՆԵՍԿՕ և ոչ կառավարական կազմակերպություններ
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական հարաբերություններ ունի 322 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ[67]։ Դրանցից շատերը, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն է նշում, գործառնական են, իսկ մնացածները՝ պաշտոնական[68]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության բարձրագույն ձևը պաշտոնական ասոցացիան է, և գոյություն ունեն 22 ոչ կառավարական կազմակերպություններ[69], որոնք պաշտոնական ասոցացիոն հարաբերություններ ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև գրասենյակներ են զբաղեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Դրանց ցանկը ներկայացված է ստորև։
Հապավում | Կազմակերպության անգլերեն անվանում | Կազմակերպության հայերեն անվանում |
---|---|---|
IB | International Baccalaureate | Միջազգային բակալավր |
CCIVS | Co-ordinating Committee for International Voluntary Service | Միջազգային կամավորական ծառայության համակարգող կոմիտե |
EI | Education International | Միջազգային կրթություն |
IAU | International Association of Universities | Համալսարանների միջազգային ասոցացիա |
IFTC | International Council for Film, Television and Audiovisual Communication | Ֆիլմերի, հեռուստատեսության և աուդիովիզուալ հաղորդակցության միջազգային խորհուրդ |
ICPHS | Diogenes | Փիլիսոփայության և մարդասիրական ուսումնասիրությունների միջազգային խորհուրդ (հրատարակում է Դիոգենես ամսագիրը) |
ICSU | International Council for Science | Գիտության միջազգային խորհուրդ |
ICOM | International Council of Museums | Թանգարանների միջազգային խորհուրդ |
ICSSPE | International Council of Sport Science and Physical Education | Սպորտային գիտությունների և ֆիզիկական կրթության միջազգային խորհուրդ |
ICA | International Council on Archives | Արխիվների հարցերով միջազգային խորհուրդ |
ICOMOS | International Council on Monuments and Sites | Հուշարձանների և տեսարժան վայրերի հարցերով միջազգային խորհուրդ |
IFJ | International Federation of Journalists | Լրագրողների միջազգային ֆեդերացիա |
IFLA | International Federation of Library Associations and Institutions | Գրադարանների ասոցացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիա |
IFPA | International Federation of Poetry Associations | Բանաստեղծական ասոցացիաների միջազգային ֆեդերացիա |
IMC | International Music Council | Երաժշտության միջազգային խորհուրդ |
IPA | International Police Association | Ոստիկանության միջազգային ասոցացիա |
INSULA | International Scientific Council for Island Development | Իսլանդիայի զարգացման միջազգային գիտական խորհուրդ |
ISSC | International Social Science Council | Սոցիալական գիտության միջազգային խորհուրդ |
ITI | International Theatre Institute | Թատրոնի միջազգային ինստիտուտ |
IUCN | International Union for Conservation of Nature and Natural Resources | Բնության և բնական ռեսուրսների պահպանման միջազգային միություն |
IUTAO | International Union of Technical Associations and Organizations | Տեխնիկական ասոցացիաների և կազմակերպությունների միջազգային միություն |
UIA | Union of International Associations | Միջազգային ասոցացիաների միություն |
WAN | World Association of Newspapers | Շաբաթաթերթերի համաշխարհային ասոցացիա |
WFEO | World Federation of Engineering Organizations | Ինժեներական կազմակերպությունների համաշխարհային ֆեդերացիա |
WFUCA | World Federation of UNESCO Clubs, Centres and Associations | ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների, կենտրոնների և ասոցացիաների համաշխարհային ֆեդերացիա |
Ինստիտուտներ և կենտրոններ
խմբագրելԻնստիտուտները կազմակերպության մասնագիտացված բաժանմունքներն են, որոնք աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին՝ մեծ օգնություն ցուցաբերելով ազգային և մի քանի պետությունների ներկայացուցիչներից կազմված գրասենյակներին։
Հապավումներ | Անգլերեն անվանում | Հայերեն անվանում | Գտնվելու վայր |
---|---|---|---|
IBE | International Bureau of Education | Կրթության միջազգային բյուրո | Ժնև[70] |
UIL | UNESCO Institute for Lifelong Learning | Ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտ | Համբուրգ[71] |
IIEP | UNESCO International Institute for Educational Planning | Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտ | Փարիզ (գլխավոր գրասենյակ) և Բուենոս Այրես ու Դակար (տարածաշրջանային գրասենյակներ)[72] |
IITE | UNESCO Institute for Information Technologies in Education | Կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտ | Մոսկվա[73] |
IICBA | UNESCO International Institute for Capacity Building in Africa | Աֆրիկայում կարողությունների զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային ինստիտուտ | Ադիս Աբեբա[74] |
IESALC | UNESCO International Institute for Higher Education in Latin America and the Caribbean | Լատինական Ամերիկայում և Կարիբներում բարձրագույն կրթության ՅՈՒԵՍԿՕ-ի միջազգային ինստիտուտ | Կարակաս[75] |
UNESCO-UNEVOC | UNESCO-UNEVOC International Centre for Technical and Vocational Education and Training | Տեղնիկական և մասնագիտական թրեյնինգների ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՆԵՎՕԿ միջազգային կենտրոն | Բոնն[76] |
UNESCO-IHE | UNESCO-IHE Institute for Water Education | Ջրային կրթության ինստիտուտ | Դելֆտ[77] |
ICTP | International Centre for Theoretical Physics | Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն | Տրիեստ[78] |
UIS | UNESCO Institute for Statistics | ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտ | Մոնրեալ[79] |
Մրցանակներ
խմբագրելԿրթության, գիտության, մշակույթի և խաղաղության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է 22 մրցանակ[80]։
- Ֆելիքս ՈՒֆուե Բուանյիի խաղաղության մրցանակ
- Լորեալ -ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը գիտությամբ զբաղվող կանանց համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քինգ Սյոնգի գրագիտության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնֆուցիոսի գրագիտության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էմիր Հաբեր ալ Ահմադի ալ-հաբեր-ալ-սաբահ մրցանակ, որն ուղղված է ինտելեկտուալ հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության որակը բարելավվելուն
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համադ Բին Իսա Ալ Խալիֆա մրցանակ կրթության ոլորտում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակտում մրցանակ ուսուցիչների արդյունավետության բարելավմանն ուղղված լավագույն փորձի համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կալինգա մրցանակ գիտությունը հանրաճանաչ դարձնելու համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պաստուր ինստիտուտի շքանշան այն գիտական գիտելիքների զարգացմանը ցուցաբերած նվիրման համար, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու առողջության վրա
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սուլթան Քաբուի մրցանակ շրջակա միջավայրի պահպանության համար
- Գրեյթ մեն մեյդ ռիվեր միջազգային ջրային մրցանակ չոր տարածքներում ջրային ռեսուրսների ապահովման համար (անունը փոփոխության է ենթակա)
- Կենսոլորտի պահուստների կառավարման Միշել Բատիս մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների զարգացման Բիլբաոյի մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության կրթության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մանդանժե Սինգ մրցանակ հանդուրժողականության և բռնության դեմ պայքարի համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խոսե Մարտի միջազգային մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտության մեջ էթիկայի համար Ավիչենա մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խուան Բոշի մրցանակ Լատինական Ամերիկայում և Կարիբներում սոցիալական գիտության հետազոտություների զարգացման համար
- Արաբական մշակույթի ոլորտում Շարժայի մրցանակ
- Մելինա Մերկուրի միջազգային մրցանակ մշակութային լանդշաֆտների պահպանության և մենեջմենթի համար (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գյուղական հաղորդակցության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլիերմո Կանոյի համաշխարհային մամուլի ազատության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ կենսաբանական գիտությունների ոլորտում իրականացված հետազոտությունների համար
- Միկրոբիոլոգիայի Կառլոս Ջ․ Ֆինլիի մրցանակ
Այլևս չշնորհվող մրցանակներ
խմբագրել- Սիմոն Բոլիվարի միջազգային մրցանակ (2004 թվականից սկսած չի շնորհվում)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների կրթության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մբասոգո միջազգային մրցանակ կենսաբանական գիտությունների ոլորտում իրականացված հետազոտությունների համար (2010 թվականից սկսած չի շնորհվում)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի զարգացման համար շնորհվող մրցանակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առանձնացված միջազգային օրեր
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առանձնացված միջազգային օրերի ցանկը ներկայացված է ստորև[81]։
Ամիս/ամսաթիվ | Անվանում |
---|---|
Հունվարի 27 | Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու միջազգային օր |
Փետրվարի 13 | Համաշխարհային ռադիոյի օր |
Փետրվարի 21 | Մայրենի լեզվի միջազգային օր |
Մարտի 8 | Կանանց միջազգային օր |
Մարտի 20 | Ֆրանկոֆոնիայի միջազգային օր |
Մարտի 21 | Նովրուզի միջազգային օր |
Մարտի 21 | Համաշխարհային պոեզիայի օր |
Մարտի 21 | Ռասսայական խտրականության վերացման միջազգային օր |
Մարտի 21 | Ջրի միջազգային օր |
Ապրիլի 23 | Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր |
Ապրիլի 30 | Ջազի միջազգային օր |
Մայիսի 3 | Մամուլի ազատության միջազգային օր |
Մայիսի 21 | Երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր |
Մայիսի 22 | Բիոլոգիական բազմազանության միջազգային օր |
Մայիսի 25 | Աֆրիկայի օր/Աֆրիկայի շաբաթ |
Հունիսի 5 | Շրջակա միջավայրի համաշխարհային օր |
Հունիսի 8 | Օվկիանոսների համաշխարհային օր |
Հունիսի 17 | Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր |
Օգոստոսի 9 | Աշխարհի բնիկ մարդկանց միջազգային օր |
Օգոստոսի 12 | Երիտասարդության միջազգային օր |
Օգոստոսի 23 | Ստրկավաճառության և դրա վերացման հիշատակության միջազգային օր |
Սեպտեմբերի 8 | Գրագիտության միջազգային օր |
Սեպտեմբերի 15 | Ժողովրդավարության միջազգային օր |
Սեպտեմբերի 21 | Խաղաղության միջազգային օր |
Սեպտեմբերի 28 | Տեղեկատվության ունիվերսալ հասանելիության միջազգային օր |
Հոկտեմբերի 2 | Բռնության դեմ պայքարի միջազգային օր |
Հոկտեմբերի 5 | Ուսուցիչների համաշխարհային օր |
Հոկտեմբերի 2-րդ չորեքշաբթի | Աղետների նվազեցման միջազգային օր |
Հոկտեմբերի 17 | Աղքատության վերացման միջազգային օր |
Հոկտեմբերի 20 | Վիճակագրության համաշխարհային օր |
Հոկտեմբերի 27 | Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր |
Նոյեմբերի 2 | Լրագրողների նկատմամբ իրականացված հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր[82] |
Նոյեմբերի 10 | Խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր |
Նոյեմբերի 3-րդ հինգշաբթին | Փիլիսոփայության համաշխարհային օր |
Նոյեմբերի 16 | Հանդուրժողականության միջազգային օր |
Նոյեմբերի 19 | Տղամարդկանց միջազգային օր |
Նոյեմբերի 25 | Կանանց նկատմամբ բռնություների վերացման միջազգային օր |
Նոյեմբերի 29 | Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր |
Դեկտեմբերի 1 | ՁԻԱՀ-ի համաշխարհային օր |
Դեկտեմբերի 10 | Մարդու իրավունքների օր |
Դեկտեմբերի 18 | Ներգաղթյալների միջազգային օր |
Անդամ երկրներ
խմբագրել2019 թվականի հունվարի դրությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 195 անդամ պետություն և 11 ասոցացված անդամ[83]։ Նրանցից մի քանիսը անկախ պետություններ չեն, և որոշները ունեն ազգային կազմակերպչական հարցերով կոմիտեներ այն երկրներից, որոնցից կախում ունեն[84]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրները ՄԱԿ-ի անդամ պետություններն են (բացառությամբ Լիխտենշտայնի), ինչպես նաև Կուկի կղզիները, Նյուեյը և Պաղեստինը[85][86]։
ԱՄՆ-ն և Իսրայելը դադարեցրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց անդամակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին[87]։
Կառավարող մարմիններ
խմբագրելԳլխավոր տնօրեն
խմբագրելԻ սկզբանե չի ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Հարավարևելյան Ասիայից, Հարավային Ասիայից, Կենտրոնական և Հյուսիսային Ասիայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից, Արևելյան Աֆրիկայից, Կենտրոնական Աֆրիկայից, Հարավային Աֆրիկայից, Ավստրալիա և Օվկիանիայից և Հարավային Ամերիկայից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեններից 5-ը եղել են Արևմտյան Եվրոպայից, 1-ը՝ Կենտրոնական Ամերիկայից, 2-ը՝ Հյուսիսային Ամերիկայից, 1-ը՝ Արևմտյան Աֆրիկայից, 1-ը՝ Արևելյան Ասիայից և 1-ը՝ Արևելյան Եվրոպայից։ Այդ 11 գլխավոր տնօրեններից միայն երկուսն էին կին։ Կատարը, Ֆիլիպինները և Իրանը հայտ են ներկայացնելու այդ պաշտոնի համար 2021-2025 թվականներին պաշտոնավարելու նպատակով։ ԱՍԵԱՆ-ի երկրների խումբը և որոշ խաղաղօվկիանոսյան ու լատինոամերիկյան երկրներ աջակցելու են ֆիլիպինցի թեկնածուին, որը մշակութային առումով մոտ է ասիականին, խաղաղօվկիանոսյանին և լատինականին։ Մյուս կողմից էլ Քաթարն և Իրանն են, ովքեր ունեն Միջին Արևելքի աջակցությունը։ Եգիպտոսը, Մադագասկարը ևս այդ պաշտոնի համար մրցակցում են, բայց դեռ պետք է ուղղակի կամ միջնորդավորված առաջարկ ներկայացնեն։
1946 թվականից՝ հիմնադրման ժամանակներից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենների ցանկը ներկայացված է ստորև[88]․
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենները՝ ըստ պաշտոնավարման տարիների
Լուսանկար | Անուն | Երկիր | Պաշտոնավարման տարիներ |
---|---|---|---|
Օդրի Ազուլե | Ֆրանսիա | 2017–մինչ օրս | |
Իրինա Բոկովա | Բուլղարիա | 2009–2017 | |
Կոիչիրո Մաթսուրա | Ճապոնիա | 1999–2009 | |
Ֆեդերիկո Մայոր Սարագոսա | Իսպանիա | 1987–1999 | |
Ամադու Մահթար Մըբոու | Սենեգալ | 1974–1987 | |
Ռենե Մայո | Ֆրանսիա | 1961–1974 | |
Վիտորինո Վերոնեսե | Իտալիա | 1958–1961 | |
Լյութեր Էվանս | ԱՄՆ | 1953–1958 | |
Ջոն Վիլքինսոն Թեյլոր | ԱՄՆ | 1952–1953 | |
Խայմե Տոռես Բոդետ | Մեքսիկա | 1948–1952 | |
Խուլիան Հաքսլի | Միացյալ Թագավորություն | 1946–1948 |
Գլխավոր կոնֆերանս
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նիստերը՝ սկսած 1946 թվականից[89]։
Գործադիր խորհուրդ
խմբագրելԳործունեության ժամկետ | Առաջին խումբ (9 աթոռ) |
Երկրորդ խումբ (7 աթոռ) |
Երրորդ խումբ (10 աթոռ) |
Չորրորդ խումբ (12 աթոռ) |
Հինգերորդ (ա) խումբ (13 աթոռ) |
Հինգերորդ (բ) խումբ (7 աթոռ) |
---|---|---|---|---|---|---|
2017–19[93] |
Հնդկաստան |
Կամերուն |
||||
2014–17[94] |
Արգենտինա |
|||||
2012–15 |
Ավստրալիա |
Աֆղանստան |
Գլխավոր գրասենյակ և Գրասենյակներ
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Փլեյս դե Ֆոնտենոյում (Փարիզ, Ֆրանսիա)։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոլորտային գրասենյակներն ամբողջ աշխարհում տարբերակվում են ըստ իրենց գործունեության և աշխարհագրական տարբերակումների 4 հիմնական տեսակների՝ խմբակային գրասենյակներ, ազգային գրասենյակներ, տարածաշրջանային բյուրոներ և հաղորդակցության գրասենյակներ։
Ոլորտային գրասենյակները ըստ տարածաշրջանների
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ոլորտային գրասենյակների հետևյալ ցուցակը կազմվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանի կողմից աշխարհագրորեն և ցույց է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն անդամ երկրներին և ասոցացված անդամներին, որոնք սպասարկվում են այս գրասենյակների կողմից[95]։
Աֆրիկա
խմբագրել- Աբիջան – Կոտ դ’Իվուարի ազգային գրասենյակ
- Աբուջա – Նիգերիայի ազգային գրասենյակ
- Աքրա – Բենինի, Կոտ դ’Իվուարի, Գանայի, Լիբերիայի, Նիգերիայի, Սիերա Լեոնեյի և Տոգոյի խմբակային գրասենյակ
- Ադիս Աբեբա – Աֆրիկյան միության և Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի հաղորդակցության գրասենյակ
- Բամակո – Բուրկինա Ֆասոյի, Գվինեայի, Մալիի և Նիգերի խմբակային գրասենյակներ
- Բրազավիլ – Կոնգոյի Հանրապետության ազգային գրասենյակ
- Բուջումբուրա – Բուրունդիի ազգային գրասենյակ
- Դակար – Աֆրիկայում կրթության տարածաշրջանային բյուրո և Կաբո Վերդեյի, Գամբիայի, Գվինեա Բիսաուի և Սենեգալի խմբակային գրասենյակ
- Դար Էս Սալաամ – Կոմորյան Կղզիների, Մադագասկարի, Մավրիտանիայի, Սեյշելների և Տանզանիայի խմբակային գրասենյակ
- Հարարե– Բոտսվանայի, Մալավիի, Մոզամբիկի, Զամբիայի և Զիմբաբվեի խմբակային գրասենյակ
- Ջուբա – Հարավային Սուդանի ազգային գրասենյակ
- Կինշասա – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային գրասենյակ
- Լիբրևիլ – Կոնգոյի Հանրապետության, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Գաբոնի և Սան Տոմե և Փրինսիպիի խմբակային գրասենյակ
- Մապուտու – Մոզամբիկի ազգային գրասենյակ
- Նայրոբի – Աֆրիկայում գիտությունների տարածաշրջանային բյուրո և Բուրունդիի, Ջիբութիի, Էրիթրեայի, Քենիաի, Ռուանդայի, Սոմալիի, Հարավային Սուդանի և Ուգանդայի խմբակային գրասենյակ
- Վինդհուկ – Նամիբիայի ազգային գրասենյակ
- Յաունդե – Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության և Չադի խմբակային գրասենյակ
Արաբական երկրներ
խմբագրել- Ամման – Հորդանանի ազգային գրասենյակ
- Բեյրութ – Արաբական երկրներում կրթության տարածաշրջանային բյուրո և Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Պաղեստինի խմբակային գրասենյակ
- Կահիրե – Արաբական երկրներում գիտությունների տարածաշրջանային բյուրո և Եգիպտոսի, Լիբիայի ու Սուդանի խմբակային գրասենյակ
- Դոհա – Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդիան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եմենի խմբակային գրասենյակ
- Իրաք – Իրաքի ազգային գրասենյակ (ներկայումս գտնվում է Ամմանում (Հորդանան)
- Խարթում – Սուդանի ազգային գրասենյակ
- Մանամա - Համաշխարհային ժառանգության Արաբական տարածաշրջանային կենտրոն
- Ռաբաթ – Ալժիրի, Մավրիտանիայի, Մարոկկոյի և Թունիսի խմբակային գրասենյակ
- Ռամալլահ – Պաղեստինի ազգային գրասենյակ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածք
խմբագրել- Ափիա – Ավստրալիայի, Կուկի կղզիների, Ֆիջիի, Կիրիբատի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Նաուրուի, Նոր Զելանդիայի, Նյուեյի, Պալաուի, Պապուա Նոր Գվինեայի, Սամոայի, Սողոմոնի Կղզիների, Տոնգայի, Տուվալուի, Վանուատուի և Տոկելաուի (ասոցացված անդամ) խմբակային գրասենյակ
- Բանգկոկ– Ասիայում և Խաղաղ Օվկիանոսում կրթության տարածաշրջանային բյուրո և Թաիլանդի, Մյանմայի, Լաոսի, Սինգապուրի և Վիետնամի խմբակային գրասենյակ
- Պեկին– Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Մոնղոլիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հյուսիսային Կորեայի խմբակային գրասենյակ
- Դաքքա – Բանգլադեշի ազգային գրասենյակ
- Հանոյ – Վիետնամի ազգային գրասենյակ
- Իսլամաբադ – Պակիստանի ազգային գրասենյակ
- Ջակարտա – Ասիայի գիտությունների տարածաշրջանային բյուրո և Ֆիլիպինների, Բրունեյի, Ինդոնեզիայի, Մալայզիայի և Արևելյան Թիմորի խմբակային գրասենյակ
- Մանիլա - Ֆիլիպինների ազգային գրասենյակ
- Քաբուլ– Աֆղանստանի ազգային գրասենյակ
- Կատմանդու – Նեպալի ազգային գրասենյակ
- Նյու Դելի– Բանգլադեշի, Բութանի, Հնդկաստանի, Մալդիվների և Շրի Լանկայի խմբակային գրասենյակ
- Պնոմպեն – Կամբոջայի ազգային գրասենյակ
- Տաշքենդ – Ուզբեկստանի ազգային գրասենյակ
- Թեհրան – Աֆղանստանի, Իրանի, Պակիստանի ու Թուրքմենստանի խմբակային գրասենյակ
Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
խմբագրել- Ալմաթի – Ղազախստան, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խմբակային գրասենյակ
- Բրյուսել – Եվրոպական Միության և Բրյուսելում նրա դուստր մարմինների հաղորդակցության գրասենյակ
- Ժնև – Ժնևում Միացյալ Ազգերի հաղորդակցության գրասենյակ
- Նյու Յորք Սիթի – Նյու Յորքում Միացյալ Ազգերի հաղորդակցության գրասենյակ
- Մոսկվա – Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ռուսաստանի խմբակային գրասենյակ
- Վենետիկ – Եվրոպայում գիտությունների և մշակույթի տարածաշրջանային բյուրո
Լատինական Ամերիկա և Կարիբներ
խմբագրել- Բրազիլիա – Բրազիլիայի ազգային գրասենյակ[97]
- Գվատեմալա Սիթի – Գվատեմալայի ազգային գրասենյակ
- Հավանա – Լատինական Ամերիկայում և Կարիբներում մշակույթի տարածաշրջանային բյուրո և Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Հայիթիի և Արուբայի խմբակային գրասենյակ
- Քինգսթոն– Անտիգուա և Բարբուդայի, Բահամների, Բարբադոսի, Բելիզի, Դոմինիկայի, Գրենադայի, Գայանայի, Ճամայկայի, Սենտ Քիթս և Նևիսի, Սանտա Լուսիայի, Սենթ Վինսենթի և Գրենադինների, Սուրինամի, Տրինիդադ և Տոբագոյի, ինչպես նաև ասոցացված անդամներ Բրիտանական Վիրջինյան Կղզիների, Կայմանյան կղզիների, Կյուրասաոյի, Սինթ Մաարտենի խմբակային գրասենյակ
- Լիմա– Պերույի ազգային գրասենյակ
- Մեխիկո – Մեքսիկայի ազգային գրասենյակ
- Մոնտեվիդեո – Լատինական Ամերիկայում և Կարիբներում գիտությունների տարածաշրջանային բյուրո և Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Պարագվայում և Ուրուգվայում
- Պորտ-օ-Պրենս – Հայիթիում ազգային գրասենյակ
- Կիտո – Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի և Վենեսուելայի խմբակային գրասենյակ[98]
- Սան Խոսե– Կոստա Ռիկայի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Մեքսիկայի, Նիկարագուայի և Պանամայի խմբակային գրասենյակ
- Սանտյագո – Լատինական Ամերիկայում և Կարիբներում կրթության տարածաշրջանային բյուրո և Չիլիի ազգային գրասենյակ
Հակասություններ
խմբագրելՆոր Աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգ
խմբագրելԱնցյալում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակասությունների կենտրոնում էր գտնվում, մասնավորապես ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և նախկինում գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում։ 1970-ական և 1980-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը «Նոր Աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգին» և Մակբրայդի զեկույցը, որը կոչ էր անում ժողովրդավարացնել մեդիան և տեղեկատվության առավել հավասարակշռված հասանելիություն ապահովել, այս երկրներում դատապարտվում էր որպես մամուլի ազատության սահմանափակման փորձ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոմունիստենրի և երրորդ աշխարհի բռնապետերի կողմից ընկալվում էր որպես հարթակ Արևմուտքի վրա հարձակվելու համար, ի հակադրություն ԽՍՀՄ կողմից արված մեղադրանքների 1940-ական թվականների վերջին և 1950-ականների սկզբին[99]։ 1984 թվականին ԱՄՆ-ն դադարեցրեց իր կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը և դուրս եկավ կազմակերպությունից՝ ի նշան բողոքի․ դրան հաջորդեց Միացյալ Թագավորության դուրս գալը 1985 թվականին[100]։ 1985 թվականի վերջին կազմակերպությունը լքեց Սինգապուրը՝ պատճառաբանելով անդամավճարների բարձրացումը[101]։ 1997 թվականին՝ կառավարության փոփոխությունից հետո, Միացյալ Թագավորությունը վերականգնեց իր անդամակցությունը կազմակերպությանը։ Միացյալ Նահանգները կրկին անդամակցեց 2003 թվականին, իսկ Սինգապուրը՝ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին[102]։
Իսրայել
խմբագրելԻսրայելը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1949 թվականին՝ պետության ստեղծումից մեկ տարի անց։ 1949 թվականից սկսած Իսրայելը պահպանել է իր անդամակցությունը։ 2010 թվականին Իսրայելը Պատրիարքների քարանձավը Հեբրոնում և Ռեյչելի գերեզմանը Բեթղեհեմում մտցրեց Ազգային ժառանգության ցուցակում և հայտարարեց դրանց վերանորոգման մասին, ինչով էլ արժանացավ քննադատության Օբամայի վարչակարգի կողմից, ինչպես նաև դրանով հրահրվեցին բողոքի ակցիաներ պաղեստինցիների շրջանում[103]։ 2010 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի քվեարկության ընթացքում որոշվեց, որ Ալ հարամ Ալ իբրահիմին (Պատրիարքների գերեզմանը) և Բիլալ բին Ռաբահ Մոսկը (Ռեյչելի գերեզմանը) Պաղեստինի օկուպացված տարածքների անբաժանելի մասն են, և Իսրայելի կողմից ցանկացած միակողմանի գործողությունը համարվում է միջազգային իրավունքի խախտում[104]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տեսարժան վայրերը բնութագրում էր որպես «մեծ կարևորություն ունեցող վայրեր իսլամական, քրիստոնեական, հրեական մշակույթների համար» և մեղադրում էր Իսրայելին դրանց միայն հրեական բնույթը ընդգծելու համար[105]։ Իսրայելն իր հերթին մեղադրում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Իսրայելի ժողովրդին իր ժառանգությունից զրկելու փորձի, ինչպես նաև քաղաքականապես ոչ անկողմնակալ լինելու մեջ[106]։ Արևմտյան պատի ռաբբին ասում էր, որ Ռեյչելի գերեզմանը նախկինում երբեք հայտարարված չի եղել որպես իսլամի սուրբ տեսարժան վայր[107]։ Իսրայելը մասամբ խզեց կապերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դենի Այալոնը հայտարարեց, որ այդ բանաձևը Պաղեստինի էսկալացիայի մի մասն էր։ Կնեստի կրթության և մշակույթի կոմիտեի տնօրեն Զևուլուն Օրլևը բանաձևը համարում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ամբողջ աշխարհում համագործակցություն քարոզող գիտական և կրթական կազմակերպության առաքելության ձախողում[108][109]։
2011 թվականի հունիսի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն, Հորդանանի պնդումներով, քննադատեց անվտանգության նկատառումներից ելնելով Երուսաղեմում Մուղրաբի կամուրջը քանդելու և նորից կառուցելու Իսրայելի որոշումը։ Իսրայելը պնդում էր, որ Հորդանանը Իսրայելի հետ համաձայնագիր է ստորագրել, որով նախատեսվում էր անվտանգության նկատառումներով այս կամրջի ապամոնտաժումը։ Հորդանանն էլ իր հերթին վիճարկում էր համաձայնագիրը, պնդելով, որ դա ստորագրվել է միմիայն ԱՄՆ ճնշումների ներքո։ Իսրայելը չկարողացավ դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեին նաև Եգիպտոսի առարկությունների հարցով[110]։
2014 թվականի հունվարին՝ բացման նախատեսված օրվանից մի քանի օր առաջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան անորոշ ժամանակով հետաձգեց, փաստացի չեղարկեց Սիմոն Ուիեսենտալի կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որը անվանված էր «Մարդը, գիրքը, աշխարհը․ հրեա ժողովրդի և Իսրայելի տարածքի 3500 ամյա պատմությունը»։ Ցուցահանդեսը ընթանալու էր Փարիզում հունվարի 21-ից հունվարի 30-նն ընկած ժամանակահատվածում։ Բոկովան հետաձգեց ցուցահանդեսը այն բանից հետո, երբ արաբական պետությունների ներկայացուցիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ում զգուշացրեցին, որ դա կարող է վնասել խաղաղության հաստատման գործընթացին[111]։ Ցուցահանդեսի հեղինակ Ռոբերտ Ուիստրիչը՝ Հեբրյուի համալսարանի Հակասեմիտիզմի ուսումնասիրության Վիդալ Սասուն միջազգային կենտրոնի պրոֆեսորը, ցուցահանդեսի չեղարկումը համարում էր սարսափելի գործողություն և Բոկովայի որոշումը բնութագրում որպես տոտալ ցինիզմի կամայական գործողություն, հրեա ժողովրդի և նրա պատմության նկատմամբ իրական արհամարհանք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոփոխեց ցուցահանդեսը փակելու մասին որոշումը մեկ տարվա ընթացքում և դա ընկալվեց որպես մեծ հաղթանակ[112]։
2019 թվականի հունվարի մեկին Իսրայելը պաշտոնապես դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով՝ հիմնավորելով դա շարունակական հակաիսրայելական կողմնակալությամբ։
Բռնազավթված Պաղեստինի բանաձև
խմբագրել2016 թվականի հոկտեմբերի 13-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արևելյան Երուսաղեմի հարցով բանաձև ընդունեց, որը դատապարտում էր Իսրայելին իսրայելցի ոստիկանների և զինծառայողների իրականացրած բռնությունների, ինչպես նաև մուսուլմանների՝ իրենց սրբավայրերին հասնելու համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով ոչ օրինական միջոցների կիրառման համար։ Եվս մեկ անգամ Իսրայելը հիշատակվում էր որպես իշխանություն գրավող ուժ։ Պաղեստինի առաջնորդները ողջունում էին այս որոշման ընդունումը[113]։ Մինչ տեքստում ճանաչվում էր Երուսաղեմի հին քաղաքի և դրա պատերի կարևորությունը 3 մոնոտեիստական կրոնների համար, նրանում Երուսաղեմի հին քաղաքի սրբազան բլուրն հիշատակվում էր միայն արաբական անվամբ՝ Ալ Հարամ Ալ Շարիֆ, արաբերենից թարգմանաբար՝ Վեհ սրբավայր։ Դրան ի պատասխան Իսրայելը դատապարտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ բանաձևը, քանի որ դրանում բացակայում էին Թեմփլ մաունթ կամ ՀարՀաԲյիթ բառերը։ Իսրայելը պնդում էր, որ սրանով ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերքում է Իսրայելի առնչությունները կարևորագույն սրբավայրերի հետ[113][114]։ Բազմաթիվ իսրայելցի քաղաքական գործիչների և դիվանագետների կողմից, որոնց թվում էին Բենյամին Նեթանյահուն և Այելեթ Շաքեդը, քննադատությունների ենթարկվելուց հետո Իսրայելը սառեցրեց բոլոր կապերը կազմակերպության հետ[115][116]։ Այս բանաձևը քննադատվեց Պան Քի Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կողմից, ով ասաց, որ հուդայականությունը, իսլամը և քրիստոնեությունը Երուսաղեմի հետ ակնհայտ պատմական կապեր ունեն և դրանք հերքելը, գաղտնի պահելը կամ ջնջելը խախտում է այդ վայրերի ամբողջականությունը[117][118]։ Ալ Աքսա մզկիթը նույնպես Թեմփլ մաունթ է,որի Արևմտյան պատը հուդայականության ամենասուրբ վայրն է[119]։ Այն չընդունվեց նաև Չեխիայի խորհրդարանի կողմից, որն ասաց, որ բանաձևը հակաիսրայելական ատելության քարոզ է անում[120]։ Իտալիայում բնակվող հարյուրավոր հրեաներ Հռոմում ցույցեր էին իրականացնում Իտալիայի ձեռնպահ մնալու կապակցությամբ[120]։ Հոկտեմբերի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց բանաձևի նորացված տարբերակը, որը կրկին քննադատում էր Իսրայելին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցներին Երուսաղեմի սրբավայրերում նրանց պահպանման կարգավիճակը որոշելու նպատակով հետազոտությունների անցկացումը շարունակաբար մերժելու համար[121]։ Չնայած որ բողոքների արդյունքում Իսրայելի վերաբերյալ նոր տարբերակում մեղմացուցիչ լեզու էր կիրառվել, Իսրայելը շարունակում էր քննադատել տեքստը[122]։ Բանաձևում հրեական և քրիստոնեական սրբավայրերին կոչում էին միայն իրենց արաբական անուններով։ Սա իմաստային կարևոր որոշում էր, որն ընդունվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կողմից, ինչն էլ արժանացավ քննադատության Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից։ ԱՄՆ դեսպան Կրիսալ Նիքս Հինեսը պնդում էր․ «Այդ կետը պետք է հանվի։ Այս քաղաքականացված և միակողմանի բանաձևը վնասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելիությանը»[123]։
2017 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները և Իսրայելը հայտարարեցին, որ դուրս են գալու կազմակերպությունից՝ հղում անելով հակաիսրայելական կողմնակալությանը[124][125]։
Պաղեստին
խմբագրելՊաղեստինի երիտասարդական ամսագրի հակասություններ
խմբագրել2011 թվականի փետրվարին պաղեստինյան երիտասարդական ամսագրում հրապարակվեց մի հոդված, որում պատանի մի աղջիկ իր չորս դերային մոդելներից մեկին կոչել էր Ադոլֆ Հիտլեր։ 2011 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը մասամբ ֆինանսավորում էր այդ ամսագիրը, դատապարտեց հոդվածի բովանդակությունը և դադարեցրեց ֆինանսավորումը[126]։
Գազայի իսլամական համալսարանի հակասություն
խմբագրել2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց բացել Գազայի իսլամական համալսարանում աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ամբիոն[127], ինչով էլ հանգեցրեց հակասությունների և քննադատության բուռն ալիքի բռնկմանը։ 2008 թվականին Իսրայելը պայթեցրեց դպրոցը՝ պնդելով, որ այնտեղ զենք են պահում և արտադրում, ինչով էլ առիթը բաց չթողեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլը ևս մի անգամ քննադատելու համար[128][129]։
Ղեկավարը՝ Կամալային Շատը, պաշտպանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, պնդելով, որ Իսլամական համալսարանը լոկ ակադեմիական համալսարան է, որը զբաղվում է կրթությամբ և դրա զարգացմամբ[130][131][132]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Նիմրոդ Բարկանը նախատեսում էր բողոքի նոտա ուղարկել, որը պարունակելու էր տեղեկատվություն համալսարանի և Համասի կապի մասին, բարկանալով, որ հենց սա էր այն առաջին պաղեստինյան համալսարանը, որի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախընտրել էր համագործակցել[133]։ Հրեական Բնեյ Բրիտ կազմակերպությունը նույնպես քննադատեց այս քայլը[134]։
Վիկիլիքս
խմբագրել2012 թվականի փետրվարի 16-ին և 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցկացրեց «Մեդիաաշխարհը ՎիքիԼիքսից հետո և աշխարհի նորությունները» վերնագրով կոնֆերանս[135]։ Չնայած նրան, որ բոլոր վեց հարթակները կենտրոնացված էին ՎիքիԼիքսի վրա, նրանց աշխատակիցներից ոչ ոք հրավիրված չէր ելույթի համար։ ՎիքիԼիքսի խոսնակ Քրիստին Հրաֆոնսոնի կողմից բողոքներ ստանալուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան այցելելու հրավեր ուղարկեց, բայց հարթակներից ոչ մեկում տեղ չտվեց[136]։ Առաջարկը արվեց կոնֆերանսից մեկ շաբաթ առաջ։ Այն անց էր կացվելու Փարիզում։ Ելույթ ունեցողներից շատերը, որոնց թվում էին Դեյվիդ Լեյը և Հեթեր Բրուկը, բացահայտորեն քննադատում էին ՎիքիԼիքսը և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժին[137]։ 2012 թվականի փոտրվարի 15-ին ՎիքիԼիքսը մամլո հրապարակում է արել, որտեղ քննադատում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքն իրեն դարձրել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային զվարճանքի առարկա։ ՎիքիԼիքսի մասին կոնֆերանսի ընթացքում խոսքի ազատությունը ՎիքիԼիքսին գրաքննելու համար օգտագործելը Օրուելյան անհեթեթություն է, որը խոսքերի կարիք չունի[138]։
Չե Գևարա
խմբագրել2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց, որ «Էռնեստո Չե Գևարայի կյանքը և աշխատանքները» ժողովածուն դարձել է Աշխարհի հիշողության մի մասը։ ԱՄՆ կոնգրեսական Իլենա Ռոս Լեյտինենը դատապարտել է այս որոշումը, նշելով, որ կազմակերպությունը սեփական արժեքներին հակառակ է գործում[139]․
ՅՈՒ ԷՆ Ուոտչը (UN Watch) նույնպես դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ որոշումը[140]։
Նանկինի կոտորածների փաստաթղթերի ցանկ
խմբագրել2015 թվականին Ճապոնիան սպառնաց դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ֆինանսավորումը, քանի որ կազմակերպությունը որոշում էր կայացրել Աշխարհի հիշողություն ծրագրում ներառել փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1937 թվականի Նանկինի կոտորածներին[141]։ 2016 թվականի հոկտեմբերին Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիշիդան հաստատեց, որ Ճապոնիայի կողմից 4,4 միլիարդ յեն ֆինանսավորումը չեղյալ է հայտարարել, չնայած որ հերքում է Նանկինի փաստաթղթերի հետ ցանկացած առնչությունը[142]։
ԱՄՆ-ի կազմակերպությունից դուրս գալու դեպքեր
խմբագրել1984 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն կրկին անդամակցեց կազմակերպությանը 2003 թվականի հունվարի 10-ին[143]։ Նախկին ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լիչը կոնգրեսական ենթակոմիտեյի առաջ ասել է[144]․
Նա եկել է այն եզրակացության, որ Իսրայելին ճնշելը, նոր աշխարհի տեղեկատվական կարգը, գումարի կառավարումը և զինատեսակների վերահսկման քաղաքականությունն են կանգնած կազմակերպությունից դուրս գալու ակունքներում։ Նա պնդում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալուց առաջ պարտադրվել էր նաև դուրս գալ ՄԱԳԱՏԵ-ից[145]։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ վերականգնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունը։
2017 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ն տեղեկացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ կրկին լքելու է կազմակերպության շարքերը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին և փորձելու է 2019 թվականի սկզբներից ստեղծել մշտական դիտորդական առաքելություն։ Պետդեպարտամենտը դա պատճառաբանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում արմատական փոփոխությունների անհրաժեշտությամբ և Իսրայելի նկատմամբ կողմնակալ մոտեցմամբ[146]։
ԱՄՆ-ն չի մուծել 600 միլիոն դոլլար տուրքերը[147] սկսած այն պահից, երբ դադարեց վճարել 80 միլիոն դոլլար տարեկան վճարները այն բանից հետո, երբ 2011 թվականին Պաղեստինը դարձավ լիիրավ անդամ։ 194 անդամ երկրներից ընդամենը 14-ն էին դեմ քվեարկել, որոնց թվում էին ԱՄՆ-ն և Իսրայելը[148]։
Թուրք-քրդական հակամարտություն
խմբագրել2016 թվականի մայիսի 25-ին հայտնի թուրք գրող և մարդու իրավունքների ակտիվիստ Զյուլֆյու Լիվանելին հրաժարական է տվել Թուրքիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ում միակ բարի կամքի դեսպանի պաշտոնից։ Նա ընդգծում էր մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում և Դիարբեքիրի ( Դիարբեքիրը Թուրքիայի հարավ-արևելքում ամենամեծ քաղաքն է, որը մեծ քրդական բնակչություն ունի) պատմական Սուր շրջանի ոչնչացումը թուրքական բանակի և քրդական զինվորների կողմից, որն էլ եղավ նրա պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառը։ Լիվանելին ասել է․ «Խաղաղության մասին տեսակետ հայտնելը այն դեպքում, երբ նմանատիպ բռնությունների իրականացման ժամանակ լուռ ես մնում, հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար գաղափարներին»[149]։
Աթաթուրք
խմբագրել1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը նշում են Աթաթուրքի 100 ամյակը՝ անտեսելով այն փաստը, որ նա քաղաքացիական բնակչության մասսայական սպանությունների հետ ուղղակի առնչություններ ուներ․ առնչություններ ուներ նաև տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների և ռասայական խտրականության հետ։
Ապրանքներ կամ ծառայություններ
խմբագրել- ՅոՒՆԵՍԴՈԿ (UNESDOC)[150] – պարունակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտ 146000 փաստաթղթեր ամբողջական տեսքով, որոնք հրատարակվել են 1945 թվականից սկսած, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրադարանի և փաստաթղթային կենտրոնների հավաքածուներից մետատվյալներ։
Տեղեկատվության մշակման գործիքներ
խմբագրելՅՈՒՆԵՍԿՕ-ն անվճար զարգացնում, պահպանում և տարածում է բազային տվյալների կառավարման երկու փոխկապակցված ծրագրային ապահովման փաթեթներ (CDS/ISIS) և տվյալների վիճակագրական վերլուծություն (IDAMS)[151]։
- CDS/ISIS – գեներացված տեղեկատվական պահեստ և որոնման համակարգ։ Վինդոուզ համակարգը կարող է աշխատել մեկ համակարգչի կամ տեղային ցանցի վրա։ JavaISIS սերվերի բաղադրիչը հնարավորություն է տալիս ինտերնետում իրականացնել տվյալների բազայի հեռահար կառավարում և հասանելի է Վինդոուզի, Լինուքսի, Մակինթոշի համար։ Ավելին, GenISIS թույլ է տալիս օգտատիրոջը արտադրել HTML վեբ ձևեր CDS/ISIS տվյալների բազայի որոնման համար։ The ISIS_DLL-ը API է ապահովում զարգացող CDS/ISIS-ի վրա հիմնված կիրառությունների համար։
- OpenIDAMS- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից զարգացած, պահպանված և տարածված ծրագրային փաթեթի մշակում և վերլուծություն։ Սկզբնական փաթեթը մասնավոր օգտագործման համար էր, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախագիծ առաջարկեց, որը նրան դարձնում էր հասանելի աղբյուր[152]։
- IDIS-CDS/ISIS-ի և IDAMS-ի միջև տվյալների ուղղակի փոխանակման գործիք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://research.un.org/en/docs/unsystem/unesco
- ↑ https://www.un.org/youthenvoy/2013/08/unesco-united-nations-educational-scientific-and-cultural-organization/
- ↑ «UNESCO». UNESCO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «UNESCO history». UNESCO. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «List of UNESCO members and associates». UNESCO. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «UNDG Members». United Nations Development Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Introducing UNESCO». UNESCO. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «UNESCO • General Conference; 34th; Medium-term Strategy, 2008-2013; 2007» (PDF). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ A Chronology of UNESCO: 1945-1987 (PDF), UNESDOC database, Paris, 1987 թ․ դեկտեմբեր, LAD.85/WS/4 Rev, «The International Committee on Intellectual Cooperation (ICIC) was officially created on 4 January 1922, as a consultative organ composed of individuals elected based on their personal qualifications. The International Institute for Intellectual Cooperation (IIIC) was then created in Paris on 9 August 1925, to act as the executing agency for the ICIC».
- ↑ Plenary Meetings, Records of the Second Assembly, Geneva: League of Nations, 5 September - 5 October 1921.
- ↑ UNESCO, 1987
- ↑ The work of U.N.E.S.C.O. (Hansard, 26 January 1949) Արխիվացված 19 Հոկտեմբեր 2017 Wayback Machine. Millbank systems. Retrieved 12 July 2013.
- ↑ «United Nations Conference for the Establishment of an Educational and Cultural Organisation. Conference for the Establishment of an Educational and Cultural Organisation» (PDF). UNESDOC database. The Institute of Civil Engineers, London. 1-16 November 1945. ECO/Conf./29. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Unesco, 1945
- ↑ «General Conference, First Session» (PDF). UNESDOC database. UNESCO House, Paris, from 20 November to 10 December 1946. UNESCO/C/30 [1 C/Resolutions] Item 14, p. 73: UNESCO. 1947. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Records of the General Conference, Eighth Session» (PDF). unesdoc.unesco.org.
- ↑ «UNESCO. (1950). Statement by experts on race problems. Paris, 20 July 1950. UNESCO/SS/1. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. General Conference, 20th Session. (1979). Records of the General Conference, Twentieth Session, Paris, 24 October to 28 November 1978. 20 C/Resolutions. (Paris.) Resolution 3/1.1/2, p. 61. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ UNESCO. Executive Board, 42nd Session. (1955). Report of the Director-General on the Activities of the Organization (March-November 1955). Paris, 9 November 1955. 42 EX/43. Part I Relations with Member States, paragraph 3.
- ↑ The Haiti pilot project: phase one, 1947-1949. (1951). Monographs on Fundamental Education IV. UNESCO: Paris.
- ↑ «Debiesse, J., Benjamin, H. and Abbot, W. (1952). Report of the mission to Afghanistan. Educational Missions IV. ED.51/VIII.A. (Paris.) UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. General Conference, 2nd Session. (1948). Resolutions adopted by the General Conference during its second session, Mexico, November-December 1947. 2 C/Resolutions. (Paris.) Resolution 3.4.1, p. 17. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNDP, UNESCO, UNICEF, and The World Bank. (1990). Final Report. World Conference on Education for All: Meeting Basic Education Needs. 5-9 March 1990, Jomtien, Thailand. (WCEFA Inter-agency Commission: New York). UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. (2000). The Dakar Framework for Action. Education for All: meeting our collective commitments (including six regional frameworks for action). World Education Forum, Dakar, Senegal, 26-28 April 2000. ED.2000/WS/27. (Paris). UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. General Conference, 21st Session. (1980). International Campaign to Save the Monuments of Nubia: Report of the Executive Committee of the Campaign and of the Director-General. 26 August 1980. 21 C/82. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Convention concerning the Protection of the World Cultural and Natural Heritage. Paris, 16 November 1972. UNESCO. General Conference, 17th Session. Records of the General Conference, Seventeenth Session, Paris, 17 October to 21 November 1972. Volume I: Resolutions, Recommendations. 17 C/Resolution 29. Chapter IX Conventions and Recommendations, p. 135. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. Intergovernmental Committee for the Protection of the World Cultural and Natural Heritage, Second Session. Final Report. Washington, DC, 5-8 September 1978. CC-78/CONF.010/10 Rev. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Convention for the Safeguarding of the Intangible Cultural Heritage. Paris, 17 October 2003. UNESCO. General Conference, 32nd Session. Records of the General Conference, Thirty-second Session, Paris, 29 September to 17 October 2003. Volume I: Resolutions. 32 C/Resolution 32. Chapter IV Programme for 2004-2005, Major Programme IV - Culture, p. 53. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Convention on the Protection and Promotion of the Diversity of Cultural Expressions. Paris, 20 October 2005. UNESCO. General Conference, 33rd Session. Records of the General Conference. Thirty-third Session, Paris, 3-21 October 2005. Volume I: Resolutions. 33 C/Resolution 41. Chapter V Programme for 2006-2007, p. 83. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. Executive Board, 26th Session. Resolutions and decisions adopted by the Executive Board at its twenty-sixth session. (7 June to 9 July 1951). Paris, 27 July 1951. 26 EX/Decisions. Item 7 Programme, Resolution 7.2.2.1, p. 9. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. General Conference, 3rd Session. (1949). Records of the General Conference of the United Nations Educational, Scientific and Cultural Organization. Third Session. Beirut, 1948. Volume II: Resolutions. (UNESCO: Paris). 2 C/Resolution 3.7, page 23. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «"Use and conservation of the biosphere: Proceedings of the intergovernmental conference of experts on the scientific basis for rational use and conservation of the resources of the biosphere. Paris, 4-13 September 1968." (1970.) In Natural Resources Research, Volume X. SC.69/XIL.16/A. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Constitution of the United Nations Educational, Scientific and Cultural Organization» (PDF).
- ↑ «UNESCO. (1955). International Expert Meeting on Professional Training for Journalism. Unesco House, 9-13 April 1956. Purpose and Scope. Paris, 18 November 1955. UNESCO/MC/PT.1. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UNESCO. General Conference, 19th Session. (1977). Approved Programme and budget for 1977-1978. Paris, February 1977. 19 C/5, p. 332, paragraphs 4154 and 4155. UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «MacBride, S. (1980). Many voices, one world: towards a new, more just, and more efficient world information and communication order. (UNESCO: Paris). UNESDOC database» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «About IPDC | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «International Programme for the Development of Communication (IPDC) | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «World Press Freedom Day 2016». UNESCO. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Blomfield, Adrian (2011 թ․ հոկտեմբերի 31). «US withdraws Unesco funding after it accepts Palestinian membership». The Telegraph. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «General Conference admits Palestine as UNESCO Member». 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Limitation on Contributions to the United Nations and Affiliated Organizations» (PDF). The New York Times. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Erlanger, Steven; Sayare, Scott (2011 թ․ հոկտեմբերի 31). «Unesco Approves Full Membership for Palestinians». The New York Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «After UNESCO vote, Israeli sanctions on Palestinian Authority anger U.S.». Haaretz. 2011 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Israel freezes UNESCO funds». CNN. 2011 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «U.S., Israel lose voting rights at UNESCO over Palestine row». Reuters. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Because diploma mills have claimed false UNESCO accreditation, UNESCO itself has published warnings against education organizations that claim UNESCO recognition or affiliation. See Luca Lantero, Degree Mills: non-accredited and irregular higher education institutions Արխիվացված 13 Մայիս 2015 Wayback Machine, Information Centre on Academic Mobility and Equivalence (CIMEA), Italy. and UNESCO "Alert: Misuse of UNESCO Name by Bogus Institutions"
- ↑ Varga, Susan (2006). Edinburgh Old Town (Images of Scotland). The History Press Ltd. ISBN 978-0-7524-4083-5.
- ↑ «Fostering Freedom of Expression». UNESCO. 2013 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «International Programme for the Development of Communication (IPDC) | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Safety of Journalists». UNESCO. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «UN Plan of Action | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Building Knowledge Societies». UNESCO. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Memory of the World | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Information for All Programme (IFAP) | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Internet Universality | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «World Trends in Freedom of Expression and Media Development | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «UNESCO Series on Internet Freedom | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Media Development Indicators (MDIs) | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Promouvoir l'éducation à la santé chez les jeunes du campement informel de Kibera à Nairobi | Organisation des Nations Unies pour l'éducation, la science et la culture». unesco.org (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Migration Institutions – Home». Migrationmuseums.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Education | EDUCATION –». UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «UNESCO World Heritage Centre - Document - Discovered artifacts under preservation, Archaeological Site, 18 Hoang Dieu street». whc.unesco.org.
- ↑ «Tangible Cultural Heritage - United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org.
- ↑ «Archives». The UNESCO Courier. United Nations Educational, Scientific and Cultural Organization. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Science and Technology Education» (PDF). UNESCO. 1998.
- ↑ «Quoted on UNESCO official site». Ngo-db.unesco.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Full list of NGOs that have official relations with UNESCO». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «UNESCO Headquarters Committee 107th session 13 Feb 2009». Ngo-db.unesco.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «International Bureau of Education». UNESCO. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «About the Institute». UIL - UNESCO Institute for Lifelong Learning. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «IIEP UNESCO». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Contact Us». UNESCO IITE. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Contact Us». IICBA. UNESCO. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Contact Us». IESALC (Spanish). UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «UNESCO-UNEVOC International Centre». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Home». IHE Delft Institute for Water Education. UNESCO. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Mission & History». ICTP - International Centre for Theoretical Physics. UNESCO. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Contact Us». UNESCO Institute for Statistics. 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ UNESCO Executive Board Document 185 EX/38, Paris, 10 September 2010
- ↑ International Days | United Nations Educational, Scientific and Cultural Organization. UNESCO. Retrieved 12 July 2013.
- ↑ «International Day to End Impunity for Crimes against Journalists». UNESCO. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «List of UNESCO members and associates». UNESCO. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Summary update on Government progress to become a State Party to the UNESCO International Convention against Doping in Sport» (PDF). WADA. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «State Parties». UNESCO. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Member States of the United Nations». United Nations. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ TOVAH LAZAROFF (2018 թ․ դեկտեմբերի 31). «ISRAEL, U.S. SLATED TO LEAVE UNESCO TODAY TO PROTEST ANTI-ISRAEL BIAS». JPost. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ UNESCO official site: Directors-General
- ↑ UNESCO official site: Previous Sessions of the General Conference
- ↑ «President of the 39th session of the General Conference». UNESCO. 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «President of the 38th session of the General Conference». UNESCO. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «General Conference 37th | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Executive Board – Results of elections. UNESCO General Conference, November 2015. Retrieved 12 November 2015.
- ↑ Table_2013-2015.pdf UNESCO Membership by Electoral Groups. Retrieved 12 November 2015.
- ↑ «List of All UNESCO Field Offices by Region with Descriptions of Member State Coverage». UNESCO.
- ↑ «City of Quito – UNESCO World Heritage». UNESCO. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «UNESCO Office in Brasilia | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Oficina de la UNESCO en Quito | Organización de las Naciones Unidas para la Educación, la Ciencia y la Cultura». www.unesco.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Grahm, S. E. (2006 թ․ ապրիլ). «The (Real)politiks of Culture: U.S. Cultural Diplomacy in UNESCO, 1946–1954». Diplomatic History. 30 (2): 231–51. doi:10.1111/j.1467-7709.2006.00548.x. ISSN 0145-2096.
- ↑ «UNESCO asks states considering withdrawal to 'reconsider their position'», UN Chronicle, 1986 թ․ հունվար
- ↑ «Singapore to withdraw from UNESCO», The Telegraph, 1984 թ․ դեկտեմբերի 28.
- ↑ «UNESCO», Encyclopedia Britannica, 2018 թ․ փետրվարի 14
- ↑ «Hebron clashes over Israel's West Bank heritage list». BBC News. 2010 թ․ փետրվարի 26.
- ↑ «Executive Board adopts five decisions concerning UNESCO's work in the occupied Palestinian and Arab Territories». UNESCO. 2010 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ «THE TWO PALESTINIAN SITES OF AL-HARAM AL-IBRAHIMI/TOMB OF THE PATRIARCHS IN AL-KHALIL/HEBRON AND THE BILAL BIN RABAH MOSQUE/RACHEL'S TOMB IN BETHLEHEM» (PDF).
- ↑ Hillel Fendel (2010 թ․ նոյեմբերի 1). «UNESCO Erases Israeli Protests from Rachel's Tomb Protocol». Arutz Sheva.
- ↑ Maayana Miskin (2010 թ․ հոկտեմբերի 29). «UN Org.: Rachel's Tomb is a Mosque». Arutz Sheva.
- ↑ «Ayalon: Israel will no longer cooperate with UNESCO». The Jerusalem Post. 2010 թ․ նոյեմբերի 3.
- ↑ Shalom, Rabbi. «Cooperation with UNESCO only partially suspended». The Jerusalem Post. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «UNESCO censures Israel over Mughrabi Bridge – Israel News, Ynetnews». Ynetnews. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Berman, Lazar (2014 թ․ հունվարի 17). «UNESCO cancels event on Jewish ties to Land of Israel». The Times of Israel. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ahren, Raphael (2014 թ․ հունվարի 21). «Author of UNESCO's nixed Israel exhibit decries 'appalling betrayal'». The Times of Israel. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 113,0 113,1 «UNESCO adopts anti-Israel resolution on al-Aqsa Mosque». aljazeera.com.
- ↑ «Commission report» (PDF). unesdoc.unesco.org.
- ↑ «UNESCO fails to acknowledge Jewish ties to Temple Mount». 2016 թ․ հոկտեմբերի 13.
- ↑ «Netanyahu leads angry denunciations of 'absurd' UNESCO decision».
- ↑ «UNESCO chief 'received death threats' for opposing Jerusalem motion». Times of Israel. 2016 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «Statement by the Director-General of UNESCO on the Old City of Jerusalem and its Walls on the occasion of the 40th session of the World Heritage Committee of UNESCO in Istanbul - United Nations Educational, Scientific and Cultural Organization».
- ↑ «UNESCO Director Criticizes Resolution: Temple Mount Sacred to Both Jews, Muslims». Haaretz. 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 120,0 120,1 «Czech MPs slam 'hateful' UNESCO Jerusalem resolution».
- ↑ «UNESCO approves new Jerusalem resolution». www.aljazeera.com.
- ↑ Beaumont, Peter (2016 թ․ հոկտեմբերի 26). «Unesco adopts controversial resolution on Jerusalem holy sites». The Guardian.
- ↑ «UNESCO resolution on Jerusalem holy sites draws criticism from U.S., Israel». CBC/Radio-Canada. 2016 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «The United States Withdraws From UNESCO». U.S. Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Harris, Gardiner; Erlangeroct, Steven (2017 թ․ հոկտեմբերի 12). «U.S. Will Withdraw From Unesco, Citing Its 'Anti-Israel Bias'». The New York Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Unesco cuts funding for Palestinian youth magazine over Hitler praise». The Daily Telegraph. 2011 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «UNESCO Chair in Astronomy, Astrophysics and Space Sciences (964), established in 2012 at The Islamic University of Gaza (Palestine)». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ The Goldstone Report: The Legacy of the Landmark Investigation of the Gaza Conflict By Adam Horowitz, Lizzy Ratner and Philip Weiss (2011). Google Books.
- ↑ «Israel shocked by UNESCO Chair at Gaza Islamic University» (Press release). Israel ministry of foreign affairs. հուլիսի 12, 2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Higgins, Michael (2012 թ․ հուլիսի 12). «UNESCO establishes chair at Gaza university accused of housing Hamas bomb labs». National Post. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Fatah: Shalit was held at Gaza Islamic University». Yedioth Ahronot. 2007 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Cambanis, Thanassis (2010 թ․ փետրվարի 28). «Hamas University». Boston Globe. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Ravid, Barak (2012 թ․ հուլիսի 12). «Israel furious at UNESCO decision to back science chair at Islamic University of Gaza». Haaretz. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Yaakov, Yifa (2012 թ․ հուլիսի 14). «B'nai Brith slams UNESCO affiliation with Gaza University». The Times of Israel. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «News journalism in a digital world». UNESCO. 2012 թ․ փետրվարի 10. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «UNESCO-leaks to refute wikileaks accusation». UNESCO. 2012 թ․ փետրվարի 16. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «The Guardian's hatchet job on Julian Assange». World Socialist Web Site. 2011 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «WikiLeaks denounces UNESCO after WikiLeaks banned from UNESCO conference on WikiLeaks». WikiLeaks. 2012 թ․ փետրվարի 15. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ UNESCO Once Again Makes a Mockery of its Own Ideals by Glorifying Mass Murderer Che Guevara, Says Ros-Lehtinen (press release), House of representatives, 2013 թ․ հուլիսի 22, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին, Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ UNESCO honors executioner Che Guevara, UN Watch, 21 July 2013 (retrieved 11 July 2016)
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «Japan furious at UNESCO listing Nanjing Massacre documents - Asia - DW.COM - 19.10.2015».
- ↑ «Japan halts Unesco funding following Nanjing massacre row». The Guardian. Agence France-Presse. 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «United States of America - United Nations Educational Scientific Cooperation Organization». UNESCO. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Expert Witness Statement transcript». Congressional subcommittee on International operations. Library of Congress. 1989 թ․ սեպտեմբերի 19.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն). - ↑ «United States & UNESCO Part 1, Sep 19 1989 - Video - C-SPAN.org». C-SPAN.org.
- ↑ «The United States Withdraws From UNESCO». U.S. Department of State. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ https://www.washingtonpost.com/news/post-nation/wp/2017/10/12/u-s-withdraws-from-unesco-the-u-n-s-cultural-organization-citing-anti-israel-bias
- ↑ John Irish (2017 թ․ հոկտեմբերի 13). «U.S., Israel quit UNESCO over alleged bias». Globe and Mail. էջ A12.
- ↑ "Turkish writer quits UNESCO to protest damage to heritage, rights abuse". Reuters. May 26, 2016.
- ↑ «UNESDOC Database - United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org.
- ↑ «Information Processing Tools». Unesco. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «OpenIDAMS». Unesco. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՅՈՒՆԵՍԿՕ» հոդվածին։ |